Սոլիդուս (լատին․՝ solidus - «պինդ», «ամուր»), հռոմեական ոսկե մետաղադրամ։ Հատվել է Կոստանդիանոս Ա Մեծի կողմից 309 թ-ից։ Կշիռը հռոմեական ֆունտի 1/72 մասն էր (4,55 գ)։ 314-ին շրջանառություն է մտցվել կայսրության արևմտյան հատվածում, իսկ ս324-ից՝ կայսրության ողջ տարածքում։ Երկար ժամանակ մնացել է Հռոմեական կայսրության և Բյուզանդիայի հիմնական դրամական միավորը։ Հունական անվանումը՝ «նոմիզմա», իսկ Եվրոպայում երբեմն անվանել են «բեզենտ» կամ «բիզանտին»։

Սոլիդուս
Տեսակտարադրամ և մետաղադրամի տեսակ
Ենթատեսակgold coin?
ԵրկիրՀռոմեական կայսրություն
ԱրժողությունՍոլիդուս
Կշիռ1/72 հռոմեական ֆունտ (4,55 գրամ)
Բաղադրությունոսկի
Դիմերես
Դիմերես
ՓոխարինեցԱուրեուս