Բյուզանդա-արաբական պատերազմներ

Բյուզանդա-արաբական պատերազմներ, մի շարք պատերազմներ արաբական խալիֆայությունների և Բյուզանդական կայսրության միջև 7-12-րդ դարերում։ Այդ պատերազմները սկիզբ առան Իսլամական նվաճումների հետևանքով և տևեցին մինչև Խաչակրաց արշավանքները։ Պատերազմների առաջին փուլը տևեց 634-718 թվականներին և ավարտվեց արաբների կողմից Կոստանդնուպոլսի երկրորդ անհաջող պաշարմամբ։ Իսկ պատերազմների երկրորդ փուլը տևեց 9-րդ դարից մինչև 1169 թվականը։ 9-10-րդ դարերում արաբներին հաջողվեց գրավել Սիցիլիան և տարածքներ հարավային Իտալիայում։ Չնայած դրան, Բյուզանդիան Հայկական հարստության օրոք կարողացավ վերանվաճել մի շարք տարածքներ Սիրիայում և նույնիսկ պատրաստվում էր վերագրավել Երուսաղեմը։ Սակայն սելջուկ-թուրքերի ի հայտ գալով, Բյուզանդիան կորցրեց իր բոլոր նվաճումները և Փոքր Ասիայի միեծագույն մասը։ Այդ նվաճումներն առիթ հանդիսացան Խաչակրաց արշավանքներին։ Աբբասյան ու Ֆաթիմյան խալիֆայությունների միջև Իրաքում, Պաղեստինում, Սիրիայում, Փոքր Ասիայում և հարավային Իտալիայում` արևելյան Միջերկրական ծովում գերիշխելու նպատակով տեղի ունեցան մի շարք պատերազմներ։ Պատերազմի սկզբնական, անվճռորոշ և դանդաղ ընթացող փուլին 10-11-րդ դարերում փոխարինելու եկավ բյուզանդացիների անընդհատ հաղթանակները, որոնք էլ թույլ տվեցին երեք բյուզանդական կայսրի` Նիկեփոր Փոկասին, Հովհաննես Չմշկիկին և Բարսեղ Բ Բուլղարասպանին վերանվաճելու՝ մուսուլման արաբներին 7-րդ դարում Բյուզանդա-արաբական պատերազմների հետևանքով կորցրած տարածքները։ Արդեն 11-րդ դարում Բյուզանդիան վերանվաճեց Սիրիայի մեծ մասը՝ այդ թվում Դամասկոսը, Եդեսիան և քրիստոնյաների համար սուրբ քաղաք հանդիսացող Անտիոքը[1]։

Բյուզանդա-արաբական պատերազմներ
Իսլամական նվաճումներ

Հունական կրակը; առաջին անգամ օգտագործվել է բյուզանդացիների կողմից արաբների դեմ պատերազմելիս
Թվական 634–1180
Վայր Սուրբ Երկիր, Սիրիա, Եգիպտոս, հյուսիսային Աֆրիկա, Փոքր Ասիա, Կրետե, Սիցիլիա, հարավային Իտալիա
Արդյունք Արաբների հաղթանակ
Տարածքային
փոփոխություններ
Սիրիան, Միջագետքը, հյուսիսային Աֆրիկա, Սիցիլիան գրավվեցին արաբների կողմից
Հակառակորդներ
Բյուզանդական կայսրություն Բյուզանդական կայսրություն
Բուլղարական Առաջին Կայսրություն
Խաչակրաց պետություններ
Ղասանիների պետություն
Իտալական քաղաք-պետություններ
Ռաշիդուն խալիֆայություն,
Օմայյան խալիֆայություն,
Աբբասյան խալիֆայություն,
Աղլաբիների պետություն,
Բարիի ամիրայություն,
Կրետեի ամիրայություն,
Հալեպի ամիրայություն,
Ֆաթիմիդներ
Հրամանատարներ
Հերակլիոս Ա,
Հերակլիոս Կոստանդին Գ,
Կոստանդ Բ,
Կոստանդին Դ,
Հուստինիանոս Բ Ռինոտմետոս,
Լևոն Գ Իսավրացի
Խալիդ իբն Վալիդ,
Մուավիա
Իսլամական նվաճումները.      Նվաճումները 622-632 թթ.      Նվաճումները 632-661 թթ.      Նվաճումները 661-750 թթ.

Չնայած դրան արաբները մնում էին հզոր հակառակորդ։ Բյուզանդացիները նաև նվաճելով Պաղեստինը անկարող գտնվեցին ազատագրել Երուսաղեմը։ Սակայն Մանազկերտի ճակատամարտումկրած ջախջախիչ պարտության հետևանքով բյուզանդացիները կորցրեցին բոլոր նվաճումները։ Արդեն 1084 թ-ին Անտիոքը նվաճվեց սելջուկ-թուրքերի կողմից։ Չնայած խաչակիրները 1097 թ-ին դարձյալ ազատագրեցին Անտիոքը, այն այլևս երբեք չընդգրկվեց Բյուզանդիայի կազմի մեջ։ Մանուել Ա Կոմնենոսի մահհով 1180 թ-ին, բյուզանդացիները հարձակումից անցան պաշտպանության։ Փոքր ընդհարումները բյուզանդացիների և արաբների միջև շարունակվեցին մինչև երկուսի նվաճումը օսմանյան թուրքերի կողմից 15 և 16-րդ դարերում համապատասխանաբար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Norwich 1997, էջ. 192 (անգլ.)