Կոսովոյի ճակատամարտ (1389)
Կոսովոյի ճակատամարտ (սերբ.՝ Косовска битка կամ бој на Косову, թուրքերեն՝ Kosova Meydan Muharebesi), խոշոր մարտ, տեղի է ունեցել 1389 թվականի հունիսի 15-ին, մի կողմից սերբ ֆեոդալների և Բոսնիական թագավորության միության միացյալ զորքերի, մյուս կողմից՝ թուրք-օսմանական բանակի միջև։ Ճակատամարտը տեղի ունեցավ Կոսովոյի դաշտավայրում, ներկայիս Պրիշտինայից 5 կմ հեռավորության վրա։ Սերբական զորքերը գլխավորում էին Լազար Խրեբելյանովիչ իշխանը, Վուկ Բրանկովիչը և մեծ զորավար Վլատկո Վուկովիչը։ Օսմանյան զորքերի հրամանատարն էր Մուրադ I սուլթանն ու նրա Յակուբ և Բայազիդ որդիները։
Կոսովոյի ճակատամարտ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հիմնական հակամարտություն՝ Օսմանյան պատերազմները Եվրոպայում | |||||||||
Իվան Ահեղի Մանրանկարչությամբ ծաղկած ժողովածու | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Մորավյան Սերբիա Վուկովի Երկիր |
Օսմանյան կայսրություն | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
իշխան Լազար Խրեբելյանովիչ † իշխան Վուկ Բրանկովիչ մեծ վոյեվոդա Վլատկո Վուկովիչ |
սուլթան Մուրադ I † արքայազն Բայազիդ I արքայազն Յակուբ † | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
12 000-30 000 | 27 000-40 000 | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
շատ բարձր | շատ բարձր |
Մարտում զոհվեցին մարտնչող բանակների մեծ մասը և երկու զորավարները. Լազարը գերվեց և մահապատժի ենթարկվեց, իսկ Մուրադը ենթադրաբար սպանվեց Միլոշ Օբիլիչի կողմից։ Չնայած հաղթանակին՝ օսմանյան բանակը մարտից անմիջապես հետո հապճեպ ուղևորվեց դեպի Ադրիանապոլիս՝ թե՛ մեծ կորուստների պատճառով, և թե՛ Մուրադի գահաժառանգ Բայազիդի այն մտավախություններից ելնելով, որ իր հոր սպանությունը կարող է խժդժությունների հանգեցնի Օսմանյան կայսրությունում։ Կոսովոյի ճակատամարտը մեծ դեր է խաղում սերբական ազգային ինքնագիտակցության, պատմության և ֆոլկլորի մեջ։
Լազարը և Միլոշ Օբիլիչը դասվել են ուղղափառ եկեղեցու սրբերի դասին[1][2]։
Նախորդող իրադարձություններ
խմբագրելՄարիցայի ճակատամարտից հետո օսմանցիները ընդլայնել են իրենց վասալների շրջանը, նրանց սկսեցին ենթարկվել Եգեյան ծովի ափի մոտ գտնվող քաղաքները և կարևոր տրանսպորտային երթուղիները։ 1383 թվականին նրանք մոտեցան Սալոնիկ քաղաքին՝ գրավելով Սերեն և մոտակայքում գտնվող շրջանները։ Արդեն այն ժամանակ նրանց էին դիմում Աթոս վանքի վանականները, ում տիրությունները հայտնվել են վտանգի տակ և որոնք փորձել են պահպանել ավերումից մենաստանի վանականները։ Գալիպոլիի թերակղզու միջոցով օսմանները կապ էին պաշտպանում Փոքր Ասիայի հետ, ինչպես նաև կապ էին հաստատում Վենետիկի և Գենուայի հետ, ովքեր պատերազմում էին մեկը մյուսի դեմ ժամանակին հզոր Բյուզանդիայի ազդեցության պատճառով[3]։
Այդ ժամանակաշրջանում թուրքերը էքսպանսիայի ռազմավարություն են մշակել[3]։ Նրանք մեծ հաճույքով մասնակցում էին քրիստոնյա ղեկավարների երկպառակություններին, ընդ որում՝ աստիճանաբար հարմարվելով նրանց տարածքներում և իրենց ենթարկելով նրանց, ում նախկինում խոստանում էին օգնել։ Այս կամ այն տարածաշրջանի՝ իրենց ենթարկելու պատճառ նրանք սովորաբար օգտագործում էին տեղական ղեկավարի մահը կամ նրա ընտանիքում երկպառակությունը։ Իրենց արշավանքները օսմանները նախաձեռնում էին բավականին երկար տարածություների վրա։ Որպես կանոն, Բալկանյան թերակղզու բոլոր տարածաշրջաններում, թուրքական ջոկատները հայտնվել են նրանից առաջ, երբ Օսմանյան պետությունը դառնում էր նրանց անմիջական հարևանը[3]։
Իշխան Լազար Խրեբելյանովիչի տարածքում թուրքերը հայտնվել են 1381 թվականին, երբ իշխանական վոյեվոդա Ցրեպը ջախջախել է նրանց Պարաչինի մոտ գտնվող Դուբրավնիցա բնակավայրում[3][4]։ Հավանաբար, թուրքական ջոկատը այնտեղ է հայտնվել Բուլղարիայում գործողությունից հետո։ 1386 թվականին օսմանները ձեռնարկել են ավելի լուրջ ներխուժումներ։ Նրանց բանակը գլխավորում էր անձամբ Մուրադը, ով հասել էր մինչև Տոպլիցայի մոտ գտնվող Պլոչնիկ բնակավայրը։ Այդ արշավանքի ժամանակ թուրքերը հարձակվել են Գրաչանիցա վանքի վրա, որտեղ այրվել է արժեքավոր ձեռագրեր և գրքեր պահպանող ներքին աշտարակը[3]։
1388 թվականի օգոստոսին՝ օգտվելով բոսնիացի թագավոր Տվրտկոյի և Բալշիչների թշնամանքից, թուրքական զորքը հայտնի հրամանատար Շախինի հրամանատարության տակ ներխուժել է Բիլեչայի սահման, որտեղ այն ջախջախվել է[4]։ Աստիճանաբար օսմանցիները նեղացնում էին օղակը Սերբիայի շուրջը[3]։ Իշխան Լազարի և Վուկ Բրանկովիչի հողերից նրանց առանձնացնում էին միայն Դրագաշ Դեյանովիչի արևելքում գտնվող և Վուկաշինի ժառանգների հարավում գտնվող տիրությունները, ովքեր նախկինում թուրքական վասալներ էին։ Նույն ժամանակ Հունգարիայում ներքին հակամարտության պատճառով, Լազարը և Վուկ Բրանկովիչը քրիստոնեական հողերից փաստացի կտրված էին դարձել։ Հունգարական երկպառակության արդյունքում նրանք սատարեցին Լադիսլավ Նեապոլսկուն, այսպիսով, կապ հաստատելով նրա և ապստամբող խորվաթական քաղաքների հետ[5]։
1389 թվականի ամռան սկզբին թուրքական սուլթան Մուրադը արշավանք սկսեց Սերբիայի դեմ։ Նրա զորքի կազմում բացի թուրքերից կային նաև վասալներից և վարձկաններից բաղկացած ջոկատներ։ Արշավանքների նախապատրաստությունը երկար ժամանակ էր տևում, նրա մասին գիտեին ինչպես սերբական ղեկավարները, այնպես էլ այլ պետությունները, օրինակ՝ Վենետիկը[4]։ Մակեդոնիայում՝ իրենց վասալների տարածքների միջով սուլթանը դուրս է եկել Կոսովոյի դաշտ, որտեղից կարող էր շարժվել ցանկացած ուղղությամբ։ Իմանալով Մուրադի մոտենալու մասին, իշխան Լազարը և Վուկ Բրանկովիչը բանակ են հավաքել։ Նրանց օգնության են հասել վոյեվոդա Վլատկո Վուկովիչի խոշոր ջոկատը, որն ուղարկվել էր բոսնիացի թագավոր Տվրտկո I-ի կողմից[6]։
Սերբիական բյուզանդագետ ակադեմիկոս Դիմիտրիե Բոգդանովիչը գրել է[7].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Emmert, Thomas (1996), «Milos Obilic and the Hero Myth», Journal of the North American Society for Serbian Studies, 10
- ↑ Святой благоверный князь Лазарь
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Чиркович Сима. История сербов. — М.: Весь мир, 2009. — С. 107. — ISBN 978-5-7777-0431-3
- ↑ 4,0 4,1 4,2 «Владимир Чоровић. Историја Срба» (սերբերեն). Библиотека Растко. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Чиркович Сима. История сербов. — М.: Весь мир, 2009. — С. 108. — ISBN 978-5-7777-0431-3
- ↑ Чиркович Сима. История сербов. — М.: Весь мир, 2009. — С. 109. — ISBN 978-5-7777-0431-3
- ↑ Листая страницы сербской истории / Е.Ю. Гуськова. — М.: Индрик, 2014. — С. 43. — ISBN 978-5-91674-301-2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 611)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոսովոյի ճակատամարտ (1389)» հոդվածին։ |