Լևոն Ե Հայ (Բյուզանդիայի կայսր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն V (այլ կիրառումներ)
Լևոն Ե Հայ (նաև՝ Լևոն Արծրունի, Լևոն Ե Հայկազն[3], 775, Արմինիա կուսակալություն - դեկտեմբերի 29, 820, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Բյուզանդիայի կայսր (813-820), սերում էր Արծրունիների հայկական նախարարական տոհմից, ինչի համար էլ ստացել է Հայ մականունը։ Հետ է մղել բուլղարների հարձակումները։ Պատկերամարտության կողմնակից։
Լևոն Ե Հայ | |
---|---|
Ծնվել է՝ | 775 |
Ծննդավայր | Արմինիա կուսակալություն |
Մահացել է՝ | դեկտեմբերի 29, 820 |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Երկիր | Բյուզանդական կայսրություն |
Տոհմ | Արծրունիներ[1] և Գնունիներ[2] |
գերիշխան | |
Երեխաներ | Սմբատ Կոնստանդին |
Հավատք | քրիստոնեություն |
Կենսագրություն
խմբագրելԼևոն V-ի հայրը պատրիկ Բարդասն էր, որը ծագումով հայ էր[4]։ Եղել է զորավար Նիկեփորոս և Միքայել I Ռանգավի կայսրերի օրոք։ 813 թվականի հուլիսի 11-ին, Վերսինիկի ճակատամարտում բուլղարական Կրում խանից պարտություն կրելուց հետո Միքայել I-ը հրաժարվեց գահից, և Լևոնը կայսր դարձավ, թեև սկզբում հրաժարվում էր։ Շուտով Լևոնը հանդիպում է Կրում խանի հետ և բանակցությունների ժամանակ փորձում է սպանել խանին։ Կրումին հաջողվում է փրկվել և վրեժ լուծելու համար հրդեհում է Կոստանդնուպոլսի մերձակայքը։ Շատ մարդիկ զոհվեցին և գերի ընկան։ Այնուհետև խանը զորքերն ուղղեց դեպի Ադրիանապոլիս։
813 թվականի աշնանը Լևոն կայսրը ներխուժում է Բուլղարիա։ Նրա զորքերը հաղթում են բուլղարներին Մեսեմբրիի ճակատամարտում և կոտորում շատ բուլղար երեխաներ։ Կրումը պատրաստվորմ էր վրեժ լուծել՝ արշավելով Կոստանդնուպոլիս, բայց 814 թվականի ապրիլի 13-ին մահանում է։
815 թվականին պաշտոնանկ է անում պատրիարք Նիկիֆորին, հրավիրում եկեղեցական ժողով, որտեղ չեղյալ են համարվում 787 թվականի Յոթերորդ տիեզերաժողովի որոշումները (սրբապատկերների պաշտամունքը վերականգնող) և հայտարարում է 754 թվականի Գիերիի պատկերամարտական ժողովի որոշումների ոչ ամբողջական վերադարձի մասին. սրբապատկերի երկրպագությունը թեև սխալ էր համարվում, սակայն կապ չուներ կռապաշտության հետ։ Պատկերապաշտությունն արմատախիլ անելու միջոցների մասին ժողովում չեն անդրադառնում։ Կայսրը հրաման է արձակում, որի համաձայն ցանկացած սրբապատկեր կարող էր ոչնչացվել առանց հետևանք ունենալու անողի վրա։ Բյուզանդական արվեստի շատ ստեղծագործություններ բարբարոսաբար ոչնչացվեցին։ Սրբապատկերները փշրվում էին կացնով կամ այրվում հրապարակներում։
815 թվականին կայսրը եռեսնամյա հաշտություն է կնքում բուլղար Օմուրտաղ խանի՝ Կրումի որդու և հաջորդի հետ։
820 թվականի դեկտեմբերի 25-ին Լևոն V-ը սպանվում է Միքայել Ամորացու համախոհների կողմից սուրբծննդյան տոնակատարության ժամանակ Սուրբ Սոֆիայի տաճարում։ Միապետի դիակը ջորու վրա տարան նավահանգիստ, որտեղ գտնվում էր Թեոդոսիա կայսրուհին որդիների հետ։ Նրանց աքսորեցին Իշխանաց կղզիներ, չորս որդիներն էլ ամորձատվեցին։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած էր պատրիկ Արսաբերի դստեր Թեոդոսիայի հետ, ուներ զավակներ, որոնցից էին.
- Սիմբատը (Συμβάτιος), որը վերցրել էր Կոստանդին անունը և հոր հետ կառավարչակից էր (814—820)
- Վասիլը
- Գրիգորին
- Թեոդոսիոսը
- դուստր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 324—327. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 485.
- ↑ «Հայ-բյուզանդական ուսումնասիրություններ», Նիկողայոս Ադոնց, Երևան, 2012, հատոր Ե, էջ 9․
- ↑ Leo V the Armenian // The Oxford Dictionary of Byzantium / Editor in chief Alexander P. Kazhan. — Oxford University Press, 1992. — Vol. 2. — P. 1209.
Գրականություն
խմբագրել- Дашков С. Б. Императоры Византии. — М., 1997.
- Сенина Т. А. (монахиня Кассия) (исслед., пер. с древнегреч., комм.). «Лев Преступник». Царствование императора Льва V Армянина в отражении византийских хронистов IX века: Феофан Исповедник, Неизвестный хронист (Scriptor Incertus), Георгий Монах (Амартол). (Montreal: Accent Graphics Communications, 2012).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Ե Հայ (Բյուզանդիայի կայսր)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 588)։ |