HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն VI (այլ կիրառումներ)

Լևոն VI Իմաստասեր կամ Փիլիսոփա (հայկական պատմական ուսումնասիրություններում անունը գրվում է նաև որպես՝ Լևոն Զ Իմաստասեր, հուն․՝ Λέων ΣΤ' ο Σοφός, Leōn VI, սեպտեմբերի 19, 866, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - մայիսի 11, 912, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական կայսր 886 թվականից առ 912 թվականը։ Լևոն VI Իմաստասերը Բյուզանդիան 867-1056 թվականներին կառավարած Հայկական հարստության ներկայացուցիչ է։ «Իմաստասեր» անունը ստացել է պետական կառավարման տարբեր բնագավառներին և ռազմարվեստին վերաբերող երկեր գրելու, բանաստեղծություններ և ճառեր հորինելու, ինչպես նաև իր հոր՝ Բարսեղ Ա կողմից նախաձեռնած «Բազիլիկաներ» անունը կրող օրենքների ժողովածուն ավարտելու համար։

Լևոն VI Իմաստասեր
Byzantinischer Mosaizist des 9. Jahrhunderts 002.jpg
Ծնվել է՝սեպտեմբերի 19, 866
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Մահացել է՝մայիսի 11, 912 (45 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Սուրբ Առաքյալների եկեղեցի
ԵրկիրLabarum of the Roman Empire (simple).png Բյուզանդական կայսրություն
ՏոհմՀայկական (Մակեդոնական) հարստություն
կոմպոզիտոր
ՀայրԲարսեղ Ա Մակեդոնացի
ՄայրԵվդոկիա Ինգերինա
ԵրեխաներԿոստանդին Ծիրանածին, Anne de Constantinople? և Basili?
Լևոն Զ ոսկեդրամը, որտեղ նա պատկերված է որդու՝ Կոստանդիանոս Է Ծիրանածնի հետ

Արտաքին հղումներԽմբագրել

Բյուզանդիա

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 588