Խաչակրաց երրորդ արշավանք

Երրորդ խաչակրաց արշավանքը կազմակերպվել է Հռոմի Պապեր Գրիգոր VII-ի և (Գրիգոր VIII մահից հետո) Կղեմես III-ի ջանքերով։ Արշավանքին իրենց մասնակցությունն են ունեցել ժամանակի ակնառու միապետեր՝ կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսը (Բարբարոսա), ֆրանսիական արքա Ֆիլիպ II Օգոստոսը, ավստրիական հերցոգ Լեոպոլդ V-ը, Անգլիայի արքա Ռիչարդ I Առյուծասիրտը և Կիլիկիայի իշխան Լևոն II Մեծագործը։ Երրորդ խաչակրաց արշավանքին նախորդեց Սալահ ալ-Դինի կողմից Երուսաղեմի նվաճումը 1187 թվականին։

Խաչակրաց երրորդ արշավանք
Թվական11891192
Մասն էԽաչակրաց արշավանքներ
ՎայրՄերձավոր Արևելք
ԱրդյունքԽաչակիրների հաղթանակ
  • Երուսաղեմը մնաց մուսուլմանների վերահսկողության տակ
  • Լևանտի քրիստոնեական պետությունները շարունակեցին գոյատևել
  • Մուսուլմանները թույլ տվեցին քրիստոնյաներին ուխտագնացության գալ Երուսաղեմ։
Հակառակորդներ
Խաչակիրներ
Մուսուլմաններ:
  • Այուբյաններ
  • Զանգիդներ
  • Իկոնիայի սուլթանություն
  • Հրամանատարներ
    * Ֆիլիպ II Օգոստոս
  • Սալահ ալ-Դին
  • Կիլիջ–Արսլան II
  • Կողմերի ուժեր
    անհայտանհայտ
    Ռազմական կորուստներ
    անհայտանհայտ
    Ընդհանուր կորուստներ

    Նախապատմություն

    խմբագրել

    1187 թվականի հուլիսի 4Հաթթինի ճակատամարտից հետո Սալահ ալ-Դինը առանց մարտի կարողացավ գրավել Աքքա քաղաքը։ Դեռևս խաչակիրների վերահսկում էին՝ Տյուրոսը, Տրիպոլին և Անտիոքը վերջիններս նույնպես պաշարվել էին Սալահ ալ-Դինի կողմից սակայն անհաջող։ Մերձավոր Արևելքից ստացված լուրերը մեծ խառնաշփոթի մեջ գցեցին Եվրոպացիներին, իսկ Հռոմի Պապ Գրիգոր VIII-րդը կոչեց 3-րդ խաչակրաց արշավանքի։

    Նախապատրաստում արշավանքին

    խմբագրել

    Ի տարբերություն նախորդ երկրորդ արշավանքների (Առաջին խաչակրաց արշավանք, Երկրորդ խաչակրաց արշավանք) Երրորդ խաչակրաց արշավանքը տեղի ունեցավ ավելի բարենպաստ պայմաններում, քանզի իրենց մասնակցությունը ունեցան միանգամից չորս թագադրված անձ՝ Ֆրիդրիխ I Շիկամորուս, Ֆիլիպ II Օգոստոսը, Լեոպոլդը V և Ռիչարդ I Առյուծասիրտը։ Փոխարենը բացակայում էր համընդանուր գաղափարը։ Խաչակիրները շարժվում էին տարբեր ուղիներով՝ անգլո-ֆրանսիական ուժերը ծովով, գերմանացիները ցամաքով։ Արշավանքը բաժանվեց երեք դրվագի՝ անգլո-ֆրանսիական ուժերի շարժը, գերմանացիների շարժը և Աքքայի պաշարում (1189-1191)։

    Անգլո-Ֆրանսիական ուժերի շարժ

    խմբագրել

    Անգլիայի և ֆրանսիայի արքաները տարաձայնություններ ունեին և չէին համարձակվում սկսել արշավանքը։ Երկու երկրներում սկսեցին դրամահավաքներ, խաչակրաց արշավանքի համար մցվեց հարկ «տասնորդական Սալահ ալ-Դինի համար» անվամբ, որը տարածվում էր բոլորի վրա։ Կարճ ժամանակում երկու երկրների բանակները սպառազինվեցին նոր և առանձնակի որակյալ զինամթերքով։ Ամեն ինչ պատրաստ էր, պակասում էր միայն կողմերի միջև համաձայնությունը։ 1189 թվականին մահացավ Անգլիայի արքա Հենրիխ II, իսկ գահ բարձրացած Ռիչարդ I Առյուծասիրտը և Ֆրանսիայի արքա՝ Ֆիլիպ II Օգոստոսը ընկերներ էին։ Արդեն կարելի էր սկսել շարժումը։ Ռիչարդը Սուրբ Երկրում գտավ դաշնակից՝ արաբական գերությունից ազատված Գի դը Լուզինյանին։ Կիպրոսի արքա Իսահակ Կոմնինը գերեվարեց Ռիչարդի հարսնացուին և Ռիչարդը պարտադրված պատերազմ սկսեց Կիպրոսի թագավորության դեմ, որտեղ փայլուն հաղթանակ տարավ։ Սա աննախադեպ իրադարձություն էր՝ Անգլիան առաջին անգամ տարածքային տիրույթներ ունեցավ Միջերկրական ծովում։ Սակայն Ռիչարդը հասկանալով, որ նա երկար չի կարող պահել իր երկրից այդքան հեռու գտնվող կղզին, որոշեց վաճառել Կիպրոսը իր դաշնացին Գի դը Լուզինյանին։

    Գերմանացիների շարժ

    խմբագրել

    Ամբողջ խաչակրաց արշավանքի համար մեծ կորուստ էր ծեր ռազմական գործիչ և դիվանագետ Ֆրիդրիխ I Շիկամորուսի անմիջական մասնակցության բացակայությունը։ Շիկամորուսը կանխամտածել էր, որ Եգիպտոսից ու Միջագետքից միշտ համալրվող երկրին պետք է հաղթել ներսից։ Նա դեսպաններ ուղարկեց դաշնակից արքաների մոտ, Բյուզանդիա, Երուսաղեմի թագավորություն և նույնիսկ Սալահ ալ-Դինին, բոլոր դեսպանները ուղարկեցին լավ լուրեր։ Նրա ճանապարհը անցնում էր Բալկաններով Բյուզանդական կայսրությունով։ Բալկանների սլավոնական ազգերը ցանկանում էին անկախանալ Բյուզանդիայից վերջիններս մուսուլմանների հետ դաշինքի մեջ էին։ Բալկաններում բյուզանդական փոքրաթիվ ջոկատների ասպատակություններից հյուծված գերմանացիները համաձայնվեցին ստանալ բուլղարացիների և սերբերի առաջարկած 60 հազարանոց բանակը (40 հազար բուլղարացի և 20 հազար սերբ)։ Բոսֆորը անցնելուց հետո Իկոնիայի սուլթանության տարածքում գերմանացիները հաղթեցին սուլթանության բանակին։

    Գերմանացիները Կիլիկյան Հայաստանում և Ֆրիդրիխ I Շիկամորուսի մահը

    խմբագրել
     
    «Ֆրիդրիխ Շիկամորուսի մահը», Գ․Դորո։

    1190 թ-ի մայիսի վերջին խաչակրաց զորքերը Ֆրիդրիխ I Շիկամորուսի գլխավորությամբ, Իկոնիայի սուլթանության վրայով մտան Կիլիկիա և ճամբարեցին Սելևկիա քաղաքի մոտ։ Լևոն Բ-ն համաձայնեց օգնել խաչակիրներին՝ պահանջելով ճանաչել Կիլիկյան Հայաստանը թագավորություն, իսկ իրեն՝ թագավոր։ Ֆրիդրիխ I-ը համաձայնեց, և խաչակրաց սովյալ զորքերը սնունդ ստացան հայկական հողերում։ Սալահ ալ-Դինը ահով սպասում էր Շիկամորուսի ժամանմանը Սիրիա։ Սակայն մինչ Կիլիկյան Հայաստանը որպես թագավորություն ճանաչելը, Կիլիկիայի Սալեֆ գետում խեղդվեց Ֆրիդրիխ I-ը (1190 թ-ի հունիսի 10)։ Նրա մահից հետո Գերմանական բանակի մի մասը Ֆրիդրիխ V-ի գլխավորությամբ շարունակեց ճանապարհը։

    Աքքայի պաշարում

    խմբագրել

    Նախապատմություն

    խմբագրել

    Երուսաղեմը նվաճելուց հետո Սալահ ալ-Դինը առանց մարտի նվաճեց Աքքան։

    Տյուրոսի իրավիճակը

    խմբագրել

    Կոնրադ Մոնֆերատացին՝ ով ամրապնդվելով Տյուրոսում կարողացավ դիմադրել պաշարմանը քաղաք չթողեց Հաթթինի ճակատամարտում ջախջախված և գերեվարված Գի դե Լուզինյանին (կնոջ Սիբիլլա Երուսաղեմցու հետ մեկտեղ Երուսաղեմի արքա), ինչը սրեց նրանց միջև առկա կոնֆլիկտը։

    Պաշարում

    խմբագրել
     
    Աքքայի պաշարումը(1191)

    Գին չստանալով Կոնրադի աջակցությունը գնաց և իր զորքերով պաշարեց քաղաքը վերջինիս զորքերը 2 անգամ ավելի քիչ էին, քան պաշարվածներինը։ Նա հույսը դրել էր անսպասելի գրոհի վրա, սակայն հասկանալով, որ չի կարող հաջողության հասնել, իր փոքրաթիվ ուժերով դիրքավորվելով սպասեց օգնական զորքերի օգնության հասան ֆրանսիական և գերմանական ուժերը։ Արքեպիսկոպոսներին հաջողվեց մտափոխել Կոնրադին և օգնական ուժեր ժամանեցին նաև Տյուրոսից։ Սալահ ալ-Դինը տեղեկանելով իրադարձությունների մասին 1189 թվականի սեպտեմբերի 15-ին հարձակվեց Գիի վրա։ Խաչակիրները բոլոր ուժերը ներառյալ տաճարականներին ուղղեցին դեպի Սալահ ադ-Դինի զորքերի աջ թևը Սալահ ադ-Դինը ստիպված բոլոր ուժերը կենտրոնացրեց աջ կողմում, սակայն զորքերը փախուստի մատնվեցին։ Վերջինս զորքերը փրկելու նպատակով ձախ կողմը ինչպես նաև թեթև հեծելազորը նետեց մարտի Գին ստիպված մարտի դաշտ ուղարկեց պահեստազորայիններին, Սալահ ադ-Դինը իր հերթին մարտի քաղաքի կայազորայիններին (5000 զինվոր) ուղղեց դեպի խաչակիրները։ Քրիստոնյաները տվեցին մոտ 5 հազար զոհ[1][2], սակայն Սալահ ադ-Դինը չկարողացավ հասնել գլխավոր նպատակին՝ հետ շպրտել քաղաքի մոտ դիրքավորված խաչակիրներին։ Մարտի արդյունքում զոհվեց տաճարականների միաբանության առաջնորդ Ժերար դե Ռիդֆորը, իսկ Գին և Կոնրադը դարձյալ վիճեցին։

    Երկկողմանի պաշարում

    խմբագրել

    Աշնան ընթացքում Գին ստացավ օգնական ուժեր Եվրոոպայից։ Այսպիսով Գին արդեն կտրեց Աքքան ցամաքից և շարունակում էր կտրած պահել քաղաքը ջրային ճանապարհներից, նավատորմի միջոցով այսպիսով քաղաքը պաշարված էր։ Նույն ժամանակ հասան տեղեկություններ, որ Ֆրիդրիխ I Շիկամորուսը մեծ զորքերով միացել է խաչակրաց արշավանքին և շարժվում է դեպի Սրբազան երկիր, այդ լուրերը բարձրացին պաշարողների մարտական ոգին։ Դեպքերից անտեղյակ չէր մնացել նաև Սալահ ադ-Դինը և նա ուղարկեց նոր ուժեր քրիստոնյաների օղակը շրջափակելու նպատակով։ Հոկտեմբերի 31-ին 15 եգիպտական նավեր կարողացան ճեղքել քրիստոնյաների ծովային շրջափակումը և քաղաք հասցրին մթերքներ։ Դեկտեմբերի 26-ին եգիպտական նավատորմը վերականգնեց քաղաքի ծովային մուտքը։ 1190 թվականին Կոնրադ Մոնֆերատացին իր նավերով գնաց Տյուրոս և վերադարձավ նոր ուժերով ինչը պետք է օգներ իրենց շրջափակած մուսուլմաններին հաղթելու համար։ Կոնրադը նաև բերեց շինանյութեր պաշարային մեքենաներ կառուցելու համար, որը օգտագործեցին քաղաքի վրա հերթական հարձակման ժամանակ մայիսի 5-ին։ Մայիսի 19-ին Սալահ ադ-Դինը՝ ով նախորդ ամիսների ընթացքում հզորացրել էր հարձակվեց քրիստոնյաների վրա 8 օր շարունակ նրանք հարձակվում էին։ Ամբողջ ամառվա ընթացքում ֆրանսիական զորքերը ժամանում էին ծովից և միանում պաշարողներին, ինչպես նաև օգնական ուժերով միացան Կիլիկիայում Սելիֆ գետում խեղդված Ֆրիդրիխ I Շիկամորուսի որդին՝ Ֆրիդրիխ V-ը։ Օգնական ուժերը գրավեցին Հայֆա քաղաքը, որի միջոցով կարողացան մթերքներ ուղարկել Գիի ճամբար։ Գի դե Լուզինյանը զրկվեց Երուսաղեմի արքայի գահից քանի, որ մահացան նրա կինը Սիբիլլան և դուստրերը, Ամուսնացան Սիբիլայի քույր՝ Իզաբելլան և Կոնրադ Մոնֆերատացին այսպիսով գահը փոխանցվեց Կոնրադին։ Մինչ խաչակիրները կիսում էին գահը, Սալահ ադ-Դինը հզորացնում էր բանակը։ 1990 թվականին ավստրիական արքայազն Լեոպոլդ V միացավ պաշարողներին։ Դեկտեմբերի 31-ին միացյալ ուժերը փորձեցին անցնել պատերը։ Իսկ հունվարի 6-ին պատի մասնակի քանդման արդյունքում քրիստոնյաները փորձեցին գրավել քաղաքի կայազորը։ Հունվարի 13-ին Սալահ ադ-Դինը կարողացավ ճեղքել խաչակիրների շրջափակումը և քաղաք մտցրեց նոր կայազոր։ Ցուրտ եղանակը Սալահ ադ-Դինի փոխարեն խանգարում էր խաչակիրներին։ Մարտին եղանակը լավացավ և Եվրոպայից ժամանեցին նոր ուժեր, ինչպես նաև Ռիչարդ Առյուծասիրտը և Ֆիլիպ Օգոստոսը Սալահ ադ-Դինի հաղթելու շանսերը կտրուկ նվազեցին։ Հուլիսի 3-ին քաղաքը հանձնվեց Ռիչարդը հրամայեց մահապատժի ենթարկել քաղաքի կայազորայիններին։ Անգլո-ֆրանսիական ուժերով համալրված խաչակիրները շարժվեցին ափով դեպի հարավ նույն կերպ վարվեցին նաև մուսուլմանները։

     
    Աքքայի հանձնումը Ֆիլիպ Օգոստոսին 1191

    Սեպտեմբերի 7-ին Յաֆֆա քաղաքից փոքր-ինչ հյուսիս տեղի ունեցավ Արսուֆի ճակատամարտը։ Ճակատամարտում Ռիչարդը փայլուն հաղթանակ տարավ։ Սալահ ադ-Դինը խաչակիրների հաղթանակը պարզաբանեց ասելով, որ անգլիացիների կարգապահությունը և զրահները անհաղթելի էին.

      Ես տեսա մի զինվորի, ում մեջքին կար 5-ից ավելի նետեր, նա շարունակում էր մարտնչել, մեր նետաձիգները չէին կարողանում վնաս հասցնել խաչակիրներին  

    :

    Արսուֆի ճակատամարտ

    խմբագրել

    Հետախույզներից տեղեկություններ ստանալուց հետո Ռիչարդը սկսեց պատրաստվել մարտի առաջնագծում կանգնեցրեց տաճարականներին Ռոբեր դը Սաբլեի գլխավորությամբ նրանց հետևում էին Ռիչարդի անձնական ուժերը և Երուսաղեմի թագավորության զորքերը Գի դը Լուզինյանի ղեկավարությամբ։ Թիկունքը պահում էին հիվանդախնամների միաբանություն և ֆրանսիացի զինվորները[3]։ Խաչակիրները գնում էին դեպի հարավ, իսկ մուսուլմանները հարձակվեցին թիկունքի վրա։ Արաբ ժամանակագիր Ամբռուազը իր «Սրբազան պատերազմի պատմությունը»[4] մատյանում գրում է, որ Սալահ ալ-Դինի բանակի հետևակայինները բաղկացած էին սուդանցիներից և բեդուիններից թեթև հեծելազորը թուրքերից և սիրիացիներից, իսկ ծանր հետևակայինները մամլյուքներ էին։ Վերտինս ուղեց իր նետաձիգներին հարձակման ծանր ասպետների վրա, որպեսզի նրանք վատ դիրքի պատճառով թուլացնեին կարգապահությունը և խոցվեին մուսուլմանների հեծելազորի կողմից։ Ռիչարդը կռահեց վերջիններիս մտահղացումը և նիզակակիրներին հրամայեց առաջ դուրս գալ և նիզակներից «պատ» կազմել նրանց միջև տեղադրեց տեգակիրների պատասխան կրակոցի նպատակով, իսկ իր ասպետներին ուղարկեց վերտիններիս պաշտպանելու։ Արաբ նետաձիգների կրակոցները լուրջ վնաս չէին հասցնում մարտերում կոփված քրիստոնյաներին։

     
    Գյուստավ Դորե, Արսուֆի ճակատամարտը. Ռիչարդ Առյուծասիրտ

    Առավել շատ վնաս էին կրում հիվանդախնամները, ովքեր տեղակայված էին շարասյան վերջում։ Սալահ ալ-Դինը իր զորքերին ոգևորելու նպատակով շարժվեց գրոհի նա իրեն ենթարկում էր մեծ վտանգի լինել սպանված տեգակիրների կողմից։ Ռիչարդը իր զորքերին հրահանգել էր սպասել իր ազդանշանին հարձակվելու համար, սակայն հիվանդախնամների միբանության առաջնորդ Գրանյե դը Նապլուզը հակառակորդի հերթական գրոհից հետո զայրացած հարձակվեց մուսուլմանների վրա։ Ռիչարդը հասկանալով, որ կարգը խախտվեց ամբողջական ուժերով նետվեց գրոհի։ Մուսուլմաններին կազմակերպված պաշտպանությունից անմիջական անցումը հարձակման խուճապի մատնվեց և սկսեց նահանջել։ Բահա ալ-Դինը ով՝ հանդիսանում էր պատերազմի մասնակից հետագայում իր աշխատություններում գրել է, որ իրենք ջախջախվեցին, սակայն Սալահ ալ-Դինը հույսը դրել էր, որ իր հեծյալները անկազմակերպ խաչակիրների գրոհներին կպատասխանեն հակագրոհներով և կհաղթեն սակայն Ռիչարդը կանխատեսելով դեպքերի նման զարգացումը հրամայեց վերականգնել շարքը Սալահ ալ-Դինի հակագրոհները մատնվեցին անհաջողության։

    Յաֆֆայի ճակատամարտ

    խմբագրել

    1191 թվականի սեպտեմբերի 10-ին Ռիչարդը պաշտպանեց Սալահ ադ-Դինի կողմից պաշարված Յաֆֆա քաղաքը։ Իմանալով քաղաքի պաշարման մասին, Ռիչարդը 80 ասպետների հետ նավերով մեկնեց Յաֆֆա, քաղաքի վրա տեսնելով մուսուլմանական դրոշ նա մտածեց, որ քաղաքը գրաված է։ Սակայն երբ արդեն ցանկանում էր հետ վերադառնալ, լողալով նրան մոտեցավ մի հոգևորական, ով տեղեկացրեց, որ քաղաքը դեռևս կանգուն է։ Ռիչարդը ասպետների հետ նետվեց ծովը և լողալով մոտեցավ Սալահ ադ-Դինի զորքերին և ջախջախեց 1000 հոգանոց զորքը, ազատեց քաղաքը պաշարումից, մտավ քաղաք և սկսեց ամրացնել ամրոցը։ Ռիչարդին մոտեցան օգնական ուժեր Հենրիխ Շանպայնացու գլխավորությամբ, վերջինս իր հետ բերել էր 50 ասպետ և 500 տեգակիր։ Սալահ ադ-Դինը որոշեց հարձակվել, Ռիչարդը հետախույզներից տեղեկացել էր սպասվող հարձակման մասին և դասավորել էր իր փոքրաթիվ զորքերը՝ ամեն ասպետի կողքին կանգնեցրել էր 2 տեգակրի։ Ռիչարդը ուներ չափազանց քիչ քանակությամբ հեծելազոր՝ մոտ մեկ տասնյակ, նա ղեկավարում էր իր զորքերին կանգնած։ Ճակատամարտի մասնակից Բեռնարդը հիշատակել է մի ուշագրավ դրվագ.
    Սալահ ադ-Դինը տեսնելով, որ Ռիչարդը կանգնած է իր զորքերի մեջ բացականչում է.

      Ինչպե՜ս, նման արքան կանգնած է իր մարդկանց մեջ, դա արքայավայել չէ» և Ռիչարդին ընծայում է մի արաբական ձի  

    :

    Սալահ ադ-Դինի զորքերը տեսնելով խաչակիրների դասավորությունը չեն համարձակվում հարձակվել։ Հարձակվում է միայն մամլյուքների ջոկատը, վերջիններս զոհվում են տեգակիրների արձակած բոլտերից։ Սալահ ադ-Դինը ստիպված նահանջում է։

    Հետևանքներ

    խմբագրել

    Յաֆֆայի ճակատամարտը Երրորդ խաչակրաց արշավանքի վերջին նշանակալից ճակատամարտն էր։ Մարտից հետո Ռիչարդ I Առյուծասիրտը սկսում է բանակցել Սալահ ալ-Դինի հետ։ Պայմանագիրը կնքվում է 1192 թվականի սեպտեմբերի 2–ին։ Այսպիսով Սալահ ալ-Դինի վերահսկողության տակ մնում է Երուսաղեմը, իսկ Երուսաղեմի թագավորությանը նեղ ցամաքային ճանապարհ Յաֆֆայից մինչև Տյուրոս։

    Գրականություն

    խմբագրել
    • H. W. Koch: Illustrierte Geschichte der Kriegszüge im Mittelalter (1998), Bechtermünz Verlag, S. 60-61, ISBN 3-8289-0321-5.
    • J. F. Verbruggen: The Art of Warfare in Western Europe During the Middle Ages: From the Eighth Century to 1340. Boydell Press, 1997.
    • James Jr Reston: Warriors of God. Richard the Lionheart and Saladin in the Third Crusade. Random House, New York 2001. ISBN 0-385-49561-7
    • Kenneth M. Setton / Robert L. Wolff / Harry W. Hazard: The later Crusades, 1189—1311. University of Wisconsin Press, Madison 2006, ISBN 0-299-04844-6, S. 51 ff.
    • Itinerarium Peregrinorum et Gesta Regis Ricardi, ed. William Stubbs, Rolls Series, (London: Longmans, 1864) III, 1, 5, 13, 17-18 (pp. 210–11, 214-17, 224-26, 231-34), translated by James Brundage, The Crusades: A Documentary History, (Milwaukee, WI: Marquette University Press, 1962), 175-81 [1]
    • René Grousset, Histoire des croisades et du royaume franc de Jérusalem — III. 1188—1291 L’anarchie franque, Paris, Perrin, 1936 (réimpr. 2006), 902 p., ISBN 2-262-01569-4
    • Перну Р. Ричард Львиное Сердце = Richard Cœur de Lion / Пер. с фр. А. Г. Кавтаскина; вступ. ст. А. П. Левандовского. — М.: Молодая гвардия, 2009. — 232 с. — 3000 экз. — ISBN 978-5-235-03229-3.
    • Gillingham, John (1978). Richard the Lionheart. London: Weidenfeld & Nicolson. ISBN 0-297-77453-0.
    • Angus Konstam: Die Kreuzzüge. Tosa Verlag, Wien 2001. S.127,144-145.
    • Oman, Charles William Chadwick. (1924) A History of the Art of War in the Middle Ages Vol. I, 378—1278 AD. London: Greenhill Books; Mechanicsburg, Pennsylvania: #Stackpole Books, reprinted in 1998.
    • Baha' Al-Din Yusuf Ib Ibn Shaddad, trans. C.W. Wilson (1897) Saladin Or What Befell Sultan Yusuf. Reprinted: Kessinger Publishing, 2004.

    Ծանոթագրություններ

    խմբագրել
    1. Ibn Al-Athir, XII, 20-6; Chapter four in Arab Historians of the Crusades, ed. and trans. by Francesco Gabrieli
    2. Christopher Tyerman, God’s War A New History of the Crusades, p.416. Belknap Press, 2008.
    3. Oman, стр 311—312
    4. Ambroise, «Estoire de la guerre sainte»