Մորիկ
Մորիկ (նաև՝ Մավրիկիոս[3], լատին․՝ Flavius Mauricius Tiberius Augustus; հուն․՝ Φλάβιος Μαυρίκιος Τιβέριος Αὔγουστος, 539[1][2], Արփսուս, Երրորդ Հայք, Բյուզանդական կայսրություն - նոյեմբերի 27, 602, Harbor of Eutropius, Բյութանիա, Բյուզանդական կայսրություն), հայազգի բյուզանդական քաղաքական գործիչ[3], Բյուզանդիայի կայսր (582-602)։
Մորիկ հուն․՝ Φλάβιος Μαυρίκιος Τιβέριος Αὔγουστος | ||
| ||
---|---|---|
14 օգոստոսի, 582 - 27 նոյեմբերի, 602 | ||
Կառավարչակից: | Թեոդոսիոս (590 — 602) | |
Նախորդող | Տիբերիոս Բ Կոստանդին | |
Հաջորդող | Փոկաս | |
Մասնագիտություն՝ | զորավար, քաղաքական գործիչ և կայսր | |
Դավանանք | քաղկեդոնականություն | |
Ծննդյան օր | 539[1][2] | |
Ծննդավայր | Արփսուս, Երրորդ Հայք, Բյուզանդական կայսրություն | |
Վախճանի օր | նոյեմբերի 27, 602 | |
Վախճանի վայր | Harbor of Eutropius, Բյութանիա, Բյուզանդական կայսրություն | |
Թաղված | Monastery of Saint Mamas | |
Դինաստիա | Հուստինիանոսների հարստություն | |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն | |
Ի ծնե անուն | հուն․՝ Φλάβιος Μαυρίκιος Τιβέριος Αὔγουστος | |
Հայր | Պողոս | |
Ամուսին | Կոնստանդինա | |
Զավակներ | Թեոդոսիոս, Տիբերիոս, Մարիա, Պօղոս, Հուստինոս, Հուստինիանոս, Անաստասիա, Կլեոպատրա, Թեոկտիստա և Պետրոս | |
Կենսագրություն
խմբագրելՄորիկը Բյուզանդիայի ամենափառավոր կայսրերից է։ Նա, օգտվելով Պարսկաստանում տիրող խառնակ իրավիճակից, ամրապնդում է Բյուզանդիայի դիրքերը արևելքում։
Սպանվել է 602 թվականին Փոկասի կողմից, ով և զավթել է գահը։ Այս իրադարձությունն աղետալի հետևանքներ ունեցավ Բյուզանդական կայսրության համար՝ պատճառ դառնալով Պարսկաստանի հետ նոր երկարատև պատերազմի։
Ըստ միջնադարյան հայ մատենագիրների (Շապուհ պատմիչ, Ստեփանոս Տարոնեցի, և Կիրակոս Գանձակեցի) նա ծագումով հայ է, ընտանիքը սերվում է Օշական գյուղից, սակայն որոշ նորագույն ուսումնասիրողներ ժխտում են նրա հայ լինելը[4]։ Ըստ բյուզանդական պատմիչ Եվագրի Մորիկը Փոքր Հայքի Արփսուս քաղաքից էր[5]։
Մորիկին է վերագրվում «Ստրատեգիկոն» երկի (VI դարի վերջ -VII դարի սկիզբ) հեղինակությունը, որը բյուզանդական ռազմագիտության առավել նշանավոր գործերից է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 «Հայ-բյուզանդական ուսումնասիրություններ», Նիկողայոս Ադոնց, Երևան, 2012, հատոր Ե, էջ 9․
- ↑ Ա.Գ. Աբրահամյան և Գ.Բ. Պետրոսյան, ed. (1979). «Ծանոթագրություններ». Անանիա Շիրակացի Մատենագրություն. Երևան: «Սովետական Գրող» հրատարակչություն. էջ 332.
- ↑ Նիկողայոս Ադոնց, Երկեր, հ. Ե, Երևան, 2012, էջ 26։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 278)։ |