Զենոն (Բյուզանդիայի կայսր)
Զենոն (լատին․՝ Flavius Zeno Augustus, հունարեն՝ Ζήνων, 425, Zenopolis in Isauria, Իսավրիա - ապրիլի 9, 491 կամ 491, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական կայսր 474 թ. - ից մինչև 475 թ., կրկին՝ 476 թ.-ից մինչև 491։ Ներքին ընդվզումները և կրոնական գժտությունները ուղեկցել են նրա գահակալության շրջանը։ Նրան, այնուամենայնիվ, հաջողվել է որոշ հաջողությունների հասնել արտաքին քաղաքականության հարցերում, ինչը նպաստել է Բյուզանդական կայսրության կայունացմանը։ Նրա օրոք տեղի է ունեցել Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը։ Գոթերի արքա Օդոակրը գահընկեց է արել Հռոմի կայսր Հռոմուլոս Ավգուստուլոսին և ուղարկել կայսրության թագը Զենոնին՝ դրանով ճանաչելով նրա ձևական գերիշխանությունը Հռոմի նախկին արևմտյան տիրույթների նկատմամբ։
Զենոն | |
---|---|
Ծնվել է՝ | 425 |
Ծննդավայր | Zenopolis in Isauria, Իսավրիա |
Մահացել է՝ | ապրիլի 9, 491 կամ 491 բնական մահով |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Սուրբ Առաքյալների եկեղեցի | |
Երկիր | Բյուզանդական կայսրություն |
Տոհմ | Լևոնների հարստություն |
քաղաքական գործիչ և միապետ | |
Երեխաներ | Լեոն II |
Հավատք | քրիստոնեություն |
Եկեղեցական պատմության մեջ Զենոնի հետ է կապված այսպես կոչված «Հենոտիկոնի» կամ «Միության գիր» փաստաթղթի թողարկումը, որի միջոցով նա ցանկանում էր վերջ դնել Քաղկեդոնի եկեղեցական ժողովի հավատո հանգանակն ընդունողների և մերժողների միջև վեճերին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զենոն (Բյուզանդիայի կայսր)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 686)։ |