Երկաբնակություն
Երկաբնակներ, քրիստոնեական աստվածաբանական ուսմունքի հետևորդներ և եկեղեցիներ, որոնք ընդունում են Քրիստոսի երկակի՝ մարդկային ու աստվածային միմյանցից անկախ բնույթը՝ «երկու բնություն, երկու կամք, երկու ներգործություն» բանաձևով։ Երկաբնակների վարդապետությունը ելնում էր Քաղկեդոնի տիեզերական ժողովի (451 թվական) որոշումներից ու «Լևոնի տոմարից» (449 թվական) և հակադրվում էր միաբնակների ուսմունքին։ Երկաբնակության քարոզիչներն էին Կ․ Պոլսի և Հռոմի եկեղեցիները։ Հռոմեական կայսրությունում պաշտոնապես ճանաչվեցին Հուստինիանոս կայսեր օրոք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 593)։ |