Լինգվա ֆրանկա
Լինգվա ֆրանկա /ˌlɪŋɡwə ˈfræŋkə/[1], հայտնի է նաև որպես՝ կամուրջ լեզու, ընդհանուր լեզու կամ երրորդ լեզու, լեզու կամ բարբառ, որը համակարգված օգտագործվում է տարբեր մայրենի լեզու կամ բարբառ ունեցող մարդկանց շփումը հնարավոր դարձնելու համար[2]։
Լինգվա ֆրանկան զարգացել է ամբողջ աշխարհում մարդկության պատմության ընթացքում, սովորաբար առևտրային պատճառներով (այսպես կոչված արևտրային լեզու), բայց նաև մշակութային, կրոնական, դիվանագիտական և վարչական պատճառներով, ինչպես նաև տարբեր ազգությունների գիտնականների միջև տեղեկության փոխանցման համար։ Եզրը ծագում է այսպիսի լեզուներից մեկի՝ միջերկրական լինգուա ֆրանկայի անվանից։
Օրինակներ Խմբագրել
Լինգվա ֆրանկան գործածվել է հնագույն ժամանակներից։ Լատիներենը կոյնե հունարենը լինգվա ֆրանկա էին Հռոմեական և Հելենական կայսրությունների համար։ Աքքադերեն ու արամերենը Արևմտյան Ասիայի որոշ կայսրություններում եղել են լինգվա ֆրանկա[3]։ Լինգուա ֆրանկայի բազմաթիվ օրինակներ կան բոլոր մայրցամաքներում։ 21-րդ դարի ամենավառ օրինակներից է անգլերենը։ Մասնավոր շրջաններում կան շատ այլ լինգվա ֆրանկաներ, ինչպես օրինակ՝ ֆրանսերեն, հինդի, պորտուգալերեն, իսպաներեն, ռուսերեն, արաբերեն, չինարեն և սվահիլի։
Որոշակի երկրներում լինգվա ֆրանկան նաև ազգային լեզու է, օրինակ՝ ուրդուն Պակիստանում և՛ լինգվա ֆրանկա է, և՛ ազգային լեզու։ Ինդոնեզերենը ինդոնեզիայում ունի նույն կարգավիճակը, չնայած ճավայերենն ավելի շատ լեզվակի ունի, ինդոնեզերենը միակ պաշտոնական լեզուն է և գործածվում է ամբողջ երկրում (հաճախ որպես երկրորդ լեզու)։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «lingua franca - definition of lingua franca in English from the Oxford dictionary»։ Oxforddictionaries.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-21-ին։ Վերցված է 2015-06-18
- ↑ Viacheslav A. Chirikba, "The problem of the Caucasian Sprachbund" in Pieter Muysken, ed., From Linguistic Areas to Areal Linguistics, 2008, p. 31. ISBN 90-272-3100-1
- ↑ Ostler, 2005 pp. 38-40
Գրականություն Խմբագրել
- Hall, R.A. Jr. (1966). Pidgin and Creole Languages, Cornell University Press. ISBN 0-8014-0173-9.
- Heine, Bernd (1970). Status and Use of African Lingua Francas. ISBN 3-8039-0033-6
- Kahane, Henry Romanos (1958). The Lingua Franca in the Levant.
- Melatti, Julio Cezar (1983). Índios do Brasil. São Paulo: Hucitec Press, 48th edition
- Ostler, Nicholas (2005). Empires of the Word. London: Harper ISBN 978-0-00-711871-7
Արտաքին հղումներ Խմբագրել
- English - the universal language on the Internet? Archived 2006-09-25 at the Wayback Machine.
- Lingua franca del Mediterraneo o Sabir of professor Francesco Bruni (in Italian) Archived 2009-03-28 at the Wayback Machine..
- Sample texts Archived 2009-04-09 at the Wayback Machine. from Juan del Encina, Le Bourgeois Gentilhomme, Carlo Goldoni's L'Impresario da Smyrna, Diego de Haedo and other sources.
- An introduction to the original Mediterranean Lingua Franca Archived 2010-04-08 at the Wayback Machine..