Ալեքսիոս Դ Անգելոս
Ալեքսիոս Դ Անգելոս (հուն․՝ Ἀλέξιος Δ Ἄγγελος, 1182, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - փետրվարի 8, 1204[1], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Բյուզանդիայի կայսր (1203-1204), Իսահակ Բ Անգելոսի և նրա առաջին կնոջ Իրենե Պալեոլոգինիայի որդին, Անգելոսների կայսերական գահատոհմից։
Ալեքսիոս Դ Անգելոս հուն․՝ Ἀλέξιος Δ Ἄγγελος | ||
![]() | ||
| ||
---|---|---|
1203 - 1204 | ||
Կառավարչակից: | Իսահակ Բ Անգելոս (1203 - 1204) | |
Նախորդող | Ալեքսիոս Գ Անգելոս | |
Հաջորդող | Ալեքսիոս Դ Դուկաս | |
Մասնագիտություն՝ | գերիշխան | |
Դավանանք | ուղղափառություն | |
Ծննդյան օր | 1182 | |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն | |
Վախճանի օր | փետրվարի 8, 1204[1] | |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն | |
Դինաստիա | Անգելոսներ | |
Քաղաքացիություն | ![]() | |
Հայր | Իսահակ Բ Անգելոս[2] | |
Մայր | Իրենե Պալեոլոգինիա | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է մոտ 1182 թվականին։
Փախուստը Բյուզանդիայից
խմբագրել1195 թվականին նրա հորեղբայր՝ Ալեքսիոս Գ Անգելոսը յուրացն է կայսերական իշխանությունը ու կուրացնում նրա հորը՝ Իսահակ Բ Անգելոսին, որից հետո, Ալեքսիոսը որպես գերի ապրում է Կոստանդնուպոլսում։ 1202 թվականի մարտին իր դաստիարակի օգնությամբ փախչում և երկու պիզացի վաճառականների օգնությամբ գաղտնի տեղափոխվում է Հռոմեա-Գերմանական արքա Ֆիլիպ Շվաբիացու մոտ, որը իր քրոջ՝ Իրենե Անգելինայի ամուսինն էր։
Այցելելով գերմանական և պապական արքունիք՝ Ալեքսիոսը գահակալական պայքարում կարողանում է աջակցություն գտնել խաչակրաց չորրորդ արշավանքի մասնակիցներից։ Շվաբիայում նա հանդիպում է արշավանքի ղեկավար, Ֆիլիպի զարմիկ Բոնիփակիոս Մոնֆերատացու հետ։
«Այդ ժամանակ, երբ երիտասարդը գտնվում էր այնտեղ, բոլոր ազնվական բարոնները և Վենետիկի դոժը նույնպես հավաքվել էին մարկիզի վրանում․ Նրանք խոսեցին և քննարկեցին այս ու այն բաների մասին, և, ի վերջո, հարցրեցին երիտասարդին, թե նա ինչ կանի, եթե իրենք նրան կայսր հռչակեն ու թագադրեն Կոնստանդուպոլսում, ապա տղան պատասխանեց, որ կանի ամեն բան ինչ իրենք ցանկանում են», - գրում է արշավանքի մասնակից, ժամանակագիր Ռոբերտ դե Կլարին։
Ալեքսիոսը խաչակիրներին խոստանում է 200․000 մարկ վճարել, Եգիպտոսի նվաճման գործում ապահովել նավատորմով ու 10․000 զորքով, ու տեղակայել Սրբազան Հողում 500 զինվոր, խոստացավ նաև բյուզանդական եկեղեցին ենթարկել Սուրբ Աթոռին։ Այս առաջարկը դուր է գալիս խաչակիրներին, ու եպրոպական նավատորմը ուղեվորվում է դեպի Կոստանդնուպոլիս։
Վերդարձ իշխանությանը
խմբագրել1203 թվականի հունիսի վերջին խաչակիրները հասնում են Բյուզանդիայի մայրաքաղաք։ Ալեքսիոս Գ-ն քաղաքի պարիսպների մոտ նրանց դիմավորում է 70․000-ոց բանակով, որը քարուքանդ եղավ հետագա ճակատամարտի ընթացքում։ Ալեքսիոս Գ-ն փորձում է բանակցել խաչակիրների հետ, առաջարկելով նրանց լքել իր տիրույթները, իսկ դրա դիմաց նրանց տրամադրի պարենամթերք և ապահովի դրամական միջոցներով։ Բայց եվրոպացիները պնդում էին իշխանությունը փոխանցել նրա եղբորորդի Ալեքսիոսին։
Սկսվում է քաղաքի պաշարումը, որի ժամանակ եվրոպացիները կարողանում են գրավել Գալաթայի աշտարակը և կոտրել շղթան, որը արգելափակում էր մուտքը դեպի Ոսկեղջյուր ծոց։ Հուլիսին կայազորը կատարում է հաջող հարձակում, բայց բասիլևսը չօգտվեց դրա արդյունքներից։
Իր գործողությունների արդյունքում բարձրացնելով ժողովրդական դժգոհության ալիք, Ալեքսիոս Գ-ն հուլիսի 18-ին մայրաքաղաքից փախչում է Ադրիանապոլիս՝ իր հետ տանելով 10 սենթինարի ոսկի և դստերը՝ Իրենեին։
1203 թվականի հուլիսի 19-ին քաղաքացիների կողմից բանտից ազատվում է Ալեքսիոս Դ-ի հայր Իսահակ Բ-ն և տեղափոխվում պալատ։ Խաչակիրները պնդում էին, որ հենց Ալեքսիոսը լինի կայսր։ Օգոստոսի 1-ին հայր և որդի հռչակվեցին գահակիցներ։
Ճգնաժամ
խմբագրելՇուտով եվրոպացիների հետ հարաբերությունները սկսում են վատթարանալ։ Իսահակ Բ-ն հասկանում է, որ կայսերական գանձարանը ի վիճակի չէ տալու այն գումրաը, որը նրա որդին խոստացել էր իրենց։ Ալեքսիոս Դ-ն փորձում է տալ խաչակիրներին ունեցած պարտքը։ Պարտքը մարելու համար նա արտասովոր հարկ դրեց բոլորի վրա, բռնագրավեց Ալեքսիոս Գ-ի կողմնակիցների ունեցվածքը, հրամայեց հալեցնել զարդերը և առգրավեց եկեղեցական սպասքները։ Ալեքսիոս Գ-ի հետ պատերազմի ընթացքում Թրակիայի մի քանի քաղաքների գրավումը որոշ չափ օգնեց նրան։ Բացի այդ, նրա պնդմամբ, պատրիարք Հովհաննես Ժ Կամատերոսը ստիպված եղավ մի շարք զիջումների գնալ Հռոմի պապ Իննոկենտիոս Գ-ին։
Գրականություն
խմբագրել- Сказкин Ф. И. Глава 14. Внешнеполитическое положение Византии в конце XII в. Четвёртый крестовый поход и захват Константинополя // История Византии. — М., 1967. — Т. 2.
- Успенский Ф. И. Глава XV: Последние Комнины. Начало реакции. // История Византийской Империи. — М., 2005.
- Робер де Клари. Завоевание Константинополя. — М., 1986.
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսիոս Դ Անգելոս» հոդվածին։ |