Մանուիլ I Կոմնենոս
Մանուիլ I Կոմնենոս (Μανουήλ ό Κομνηνός) (նոյեմբերի 28, 1118, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն[1][2][3] - սեպտեմբերի 24, 1180, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն[4][5]), Բյուզանդիայի կայսր 1143 թվականից։ Կոմնենոսների դինաստիայից։ Հոր՝ Հովհաննես Բ Կոմնենոսի օրոք մասնակցել է թուրքերի դեմ արշավանքներին, աչքի ընկել ռազմական տաղանդով։ Բյուզանդիայից կախման մեջ է դրել Անտիոքի դքսությունը, կայսրությանը ենթարկել հունգարներին ու սերբերին, պարտության մատնել պեչենեգներին (1150-1153), Կիևի իշխանի գահի համար պայքարում՝ պաշտպանել Յուրի Դոլգորուկիին։ Նրա օրոք նորմանները գրավել են Հունաստանի մի շարք շրջաններ ու կղզիներ։ 1154 թվականին Մանուիլը նրանց է զիջել Հարավային Իտալիան, իսկ 1176 թվականին Միրիոկեֆալոնի ճակատամարտում պարտություն է կրել սելջուկներից։
Մանուիլ I Կոմնենոս | |
---|---|
Ծնվել է՝ | նոյեմբերի 28, 1118 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն[1][2][3] |
Մահացել է՝ | սեպտեմբերի 24, 1180 (61 տարեկան) |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն[4][5] |
Երկիր | Բյուզանդական կայսրություն |
Տոհմ | Կոմնենոսների հարստություն |
կայսր | |
Հայր | Հովհաննես Բ Կոմնենոս |
Մայր | Իրինա Հունգարացի |
Երեխաներ | Ալեքսիոս II Կոմնենոն, Maria Komnene? և Alexios Komnenos? |
Պայքար Կիլիկիայի Հայկական թագավորության համար
խմբագրելՄանուիլ I-ի կառավարման սկզբին Կիլիկիայի Հայոց իշխան Թորոս Բ Կիլիկիայից վտարեց բյուզանդացիներին, ընդարձակեց իշխանության սահմանները։ 1152 թվականին բյուգանդական զորավար Անդրոնիկոս Ա Կոմնենոսը արշավեց Կիլիկիա և Մամեստիայի մոտ ծանր պարտություն կրեց հայերից։ 1158 թվականին Մանուիլ I-ին հաջողվեց գրավել Դաշտային Կիլիկիան, իսկ 1159 թվականին դաշնակցեց Թորոս Բ-ի և Երուսաղեմի թագավորի հետ՝ ընդդեմ Հալեպի ամիրա Նուր ադ Դինի։ Նա դիմել է հայկական եկեղեցու պետերին հայ և բյուգանդական եկեղեցիների միության հարցով ու մերժվել։ Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական»-ում պահպանվել է Մանուիլ I-ի՝ հայերին ուղղված նամակների հայերեն թարգմանությունը, որոնց հունական բնագրերը կորել են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://home.comcast.net/~homerbjames/HBJ/V01/V01_Byzantine.htm
- ↑ 2,0 2,1 2,2 http://depts.washington.edu/cartah/text_archive/miller/m3_c1.html
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.britannica.com/EBchecked/topic/261357/Henry-of-Hainault
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.san.beck.org/AB18-Crusaders.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.maneyonline.com/doi/pdfplus/10.1179/byz.1991.15.1.269
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուիլ I Կոմնենոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 252)։ |