Ալեքսիոս Ա Կոմնենոս

Ալեքսիոս Ա Կոմնենոս (հուն․՝ Ἀλέξιος Α' Κομνηνός), (1048[1][2][3][…], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - օգոստոսի 15, 1118(1118-08-15)[4], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական կայսր 1081-1118 թվականներին։ Լինելով Իսահակ Կոմնենոսի ազգականը` Ալեքսիոսը զավթեց գահը 1081 թվականին, ինչի հետևանքով ավելի քան հարյուր տարի Բյուզանդիայում իշխեց Կոմնենոսների տոհմը։

Ալեքսիոս Ա Կոմնենոս
Բյուզանդական կայսրության կայսր
Alexios I Komnenos TFA.tif
Իշխանություն1081-1118
ՀունարենἈλέξιος Α' Κομνηνός
Ծնվել է՝1048[1][2][3][…]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Մահացել է՝օգոստոսի 15, 1118(1118-08-15)[4] բնական մահով
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
ԵրկիրLabarum of the Roman Empire (simple).png Բյուզանդական կայսրություն
ՆախորդՆիկեփորոս Գ
ՀաջորդողՀովհաննես Բ Կոմնենոս
ՏոհմԿոմնենոսների հարստություն
կայսր
ՀայրJohn Komnenos?
ՄայրԱննա Դալասսենե
ԵրեխաներՀովհաննես Բ Կոմնենոս, Թեոդորա Կոմնենե, Աննա Կոմնենե[5][6], Իսահակ Կոմնենոս, Maria Komnene?, Andronikos Komnenos?, Eudokia Komnene? և Barbara Komnena?

Ստանալով թուլացած և սելջուկների ու նորմանների կողմից ասպատակվող կայսրություն` Ալեքսիոսը կարողացավ կայունացնել Բյուզանդիայի սահմանները։ Նրա կառավարման օրոք տեղի ունեցան ծավալուն բարեփոխումներ, որով էլ սկսվեց կայսրության «երկրորդ վերածնունդը»։

Սակայն Ալեքսիոսի կառավարման օրոք ի հայտ եկան նաև բացասական երևույթներ. տնտեսական կյանքում մեծացավ իտալական վաճառականների դերը, կայսրության տարածքում ուժեղացան մանր ֆեոդալները։ Այդ երևույթների խորացման հետևանքով Բյուզանդիան 1204 թվականին չկարողացավ դիմադրություն ցույց տալ խաչակիրներին և տրոհվեց մանր պետությունների։

ԾանոթագրություններԽմբագրել