Բացել գլխավոր ցանկը

Ռոբերտ Օտվիլ մականունը՝ Գվիսկար (Robert Viscart, լատ.՝ Robertus de Altavilla, Robertus cognomento Guiscardus o Viscardus, 1016 թ., Օտվիլ-լա-Գիշար, Կուտանսի մոտ - 1085 թ. հուլիսի 17 Կեֆալինիա), զորավար, քաղաքական գործիչ, Ապուլիայի չորրորդ կոմսը (1057 թվականից) և առաջին դուքսը (1059 - 1085 թթ.) Օտվիլների տոհմից։ Վերջնականապես դուրս է մղել բյուզանդացիներին Իտալիայի տարածքից (1071 թ.), գրավել է Սալերնո իշխանությունը (1077 թ.) դրանով ավարտելով նորմանների կողմից հարավային Իտալիայի գրավումը։ Իր կրտսեր եղբայր Ռոժե I-ի հետ սկսել է Սիցիլիայի նվաճումը (1061 թ.)։ Օժանդակելով պապ Գրիգորիոս VII-ին՝ 1084 թ. գրավել և հրդեհել է Հռոմը։ Կյանքի վերջում փորձ է կատարել նվաճել Բյուզանդիան։ Ստացել է Գվիսկար մականունը, որը թարգմանվում է հին ֆրանսերենից որպես «խորամանկ»։

Ռոբերտ Գվիսկար
Lua–յի սխալ՝ expandTemplate: template "lang-fro" does not exist։
RobertGuiscardAndRoger.JPG
Ծնվել է1016
ԾննդավայրHauteville-la-Guichard
Մահացել էհուլիսի 17, 1085
Մահվան վայրKefalonia
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունկոնդոտյեր
ԱմուսինAlberada of Buonalbergo? և Sikelgaita?
Ծնողներհայր՝ Tancred of Hauteville?, մայր՝ Fressenda of Hauteville?
ԵրեխաներRoger Borsa?, Բոհեմունդ I, Guy of Hauteville?, Emma of Hauteville?, Matilde d'Altavilla?, Robert Scalio? և Q15649577?
Robert Guiscard Վիքիպահեստում