Բացել գլխավոր ցանկը

Ինտերնետ Էքսպլորեր

(Վերահղված է Internet Explorerից)

Ինտերնետ Էքսպլորեր (Internet Explorer), վեբ-բրաուզեր։ Թողարկողն է հանրահայտ Մայքրոսոֆտ ընկերությունը դեռևս 1995 թվականից։ Ինտերնետ Էքսպլորեր բրաուզերը մասսայական է դառնում 1999-ից սկսած, իսկ 2002-2003 թվականներին արդեն այս բրաուզերից օգտվում էին աշխարհի ինտերնետ օգտագործողների 95 տոկոսը։ Սակայն ներկա ժամանակներս Ինտերնետ Էքսպլորեր բրաուզերից օգտվողների թիվը հետևողականորեն նվազում է, որովհետև այսօր նրա հետ մրցակցում են ոչ պակաս հայտնի բրաուզերներ՝ Մոզիլա Ֆայրֆոքսը, Գուգլ Քրոմը և այլ։

Ինտերնետ Էքսպլորեր
Internet Explorer 10+11 logo.svg
Տեսակդիտարկիչ, RSS-ագրեգատոր և վկայագրված ծրագրային ապահովում
ՀեղինակThomas Reardon?
Նախագծումը՝Մայքրոսոֆթ
Գրված է՝C++
ՕՀՎինդոուզ, Յունիքս և ՕԷս Տաս
Առկա էբազմալեզու
Լույս տեսավ՝օգոստոսի 16, 1995
ՊլատֆորմX86, x86-64, ARM, PowerPC? և SPARC?
Զարգացման կարգավիճակգործող
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
ՀաջորդMicrosoft Edge
Սխալնելի հայտման էջconnect.microsoft.com/IE
ԿայքInternet Explorer
Internet Explorer Վիքիպահեստում

Որպեսզի Ինտերնետ Էքսպլորեր-ը ապագայում չզիջի իր դիրքերը, Մայքրոսոֆտ ընկերությունը անընդհատ փոփոխություններ է կատարում իր բրաուզերում։ Այսպես զգալիորեն իր նախորդ տարբերակներից տարբերվում է վերջերս դուրս եկած Ինտերնետ Էքսպլորեր 9-ը, որը ըստ Մայքրոսոֆտի բացի իր ժամանակակից դիզայնից, տարբերվում է նաև իր արագագործությամբ ու անվտանգության բարձր վարկանշով[1]։

ԾանոթագրություններԽմբագրել