Սյուզան Դիանա Վուչիցկի (անգլ.՝ Susan Wojcicki, /wʊˈɪtski/ wuu-CHITS-kee[3], հուլիսի 5, 1968(1968-07-05)[1][2], Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[4], ՅուԹյուբի գլխավոր գործադիր տնօրեն[5]։

Սյուզան Վուչիցկի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1968(1968-07-05)[1][2] (55 տարեկան)
ԾննդավայրՍանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում (1993), UCLA Anderson School of Management? (1998), Հարվարդի համալսարան (1990), Հարվարդի քոլեջ և Gunn High School?
Մասնագիտությունգործարար, մենեջեր և tech VIP
ԱշխատավայրԳուգլ
ԱմուսինDennis Troper?
Ծնողներհայր՝ Stanley Wojcicki?, մայր՝ Esther Wojcicki?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Susan Wojcicki Վիքիպահեստում

Ներգրավվել է Գուգլ ընկերության հիմնադրման գործում և 1999 թվականին դարձել դրա մարքեթինգի առաջին մենեջերը։ Հետագայում գլխավորել է ընկերության առցանց գովազդային բիզնեսը և նշանակվել Գուգլի սկզբնական վիդեո ծառայության ղեկավար։ ՅուԹյուբի հաջողությունը նկատելուց հետո 2006 թվականին առաջարկել է, որպեսզի Գուգլը ձեռք բերի ՅուԹյուբը և 2014 թվականից ի վեր հանդիսացել է վերջինիս գլխավոր գործադիր տնօրենը[6]։

Կարողությունը գնահատվում է մոտավորապես 500 միլիոն դոլար[7]։

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Ծնվել է 1968 թվականի հուլիսի 5-ին ռուս-հրեական ծագմամբ մանկավարժ Էսթեր Վույչիցկու[8] և Սթենֆորդի համալսարանի լեհ-ամերիկյան ծագմամբ ֆիզիկայի պրոֆեսոր Ստենլի Վույչիցկու ընտանիքում[9]։ Ունի երկու քույր՝ Ջանեթ Վույչիցկին (մարդաբան և համաճարակաբան, դոկտոր-պրոֆեսոր)[10] և «23andMe» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Էնն Վոջիցկին[11][12]։ Հաճախել է Ստենֆորդի ճամբարը, որտեղ հարևանությամբ բնակվել է Ջորջ Դանցիգը[13]։ Սովորել է Կալիֆոռնիա նահանգի Պալո Ալտո քաղաքի Գաննի անվան ավագ դպրոցում և հրատարակվել դպրոցական թերթում[14]։

Առևտրական առաջին գործողությունը եղել է տասնմեկ տարեկանում դռնեդուռ համեմունքների շարաններ վաճառելը։ Քոլեջում հումանիտար գիտություններ ուսումնասիրելիս առաջին անգամ համակարգչային դաս է արել ավարտական կուրսում[15]։

Պատմություն և գրականություն է ուսումնասիրել Հարվարդի համալսարանում, որը գերազանցությամբ ավարտել է 1990 թվականին։ Նախապես պլանավորել էր տնտեսագիտության դոկտորի կոչում ստանալ ու ակադեմիայում կարիերայով զբաղվել, սակայն տեխնոլոգիայով հետաքրքրվելուց հետո փոխել է մտադրությունը[13]։

1993 թվականին Կալիֆոռնիայի Սանտա Կրուզ քաղաքի համալսարանից ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում, իսկ 1998 թվականին Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի «Անդերսոնի անվան կառավարման դպրոց»-ից ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում[16]։

Կարիերա խմբագրել

1998 թվականի սեպտեմբերին՝ Գուգլի սկզբնավորման ամսում, հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրին գրասենյակ են բացել Վուչիցկու՝ Մելնո պարկ քաղաքում գտնվող ավտոտնակում[17]։ Նախքան 1999 թվականին Գուգլի առաջին մարքեթինգային (շուկայավարման) մենեջեր դառնալը Վուչիցկին աշխատել է Կալիֆոռնիայի Սանտա Կլարա քաղաքում գործող Ինթել ընկերության մարքեթինգում[13], ինչպես նաև կառավարման խորհրդատու է եղել Bain & Company և R.B. Webber & Company ընկերություններում[18]։ Գուգլում աշխատել է նախնական շուկայավարման ծրագրերի, ինչպես նաև առաջին Google Doodles թեմատիկ նկարների վրա[19][20]։ Աշխատել է նաև Google Images և Google Գրքեր ծառայությունների զարգացման ուղղությամբ[21]։

2003 թվականին օգնել է AdSense համացանցային գովազդի զարգացմանը[22], եղել դրա առաջին թողարկման մենեջերը և ներդրած ջանքերի համար արժանացել Գուգլի հիմնադիրների մրցանակին[23]։ Դարձել է Google-ի գովազդի և առևտրի առաջին փոխնախագահը և վերահսկել ընկերության այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են՝ AdWords, AdSense, DoubleClick և Google Analytics ծառայությունները[16]։

ՅուԹյուբը, որն այն ժամանակ փոքրիկ ստարտափ էր (նախագիծ), հաջողությամբ մրցում էր Գուգլի՝ Վուչիցկու ղեկավարած Google Video ծառայության հետ, որին վերջինս արձագանքել է՝ առաջարկելով գնել ՅուԹյուբը[16]։

Ղեկավարել է Գուգլի երկու խոշորագույն ձեռքբերումները․ 2006 թվականին 1.65 միլիարդ դոլլարով գնել է ՅուԹյուբը, իսկ 2007 թվականին՝ 3.1 միլիարդ դոլլարով DoubleClick-ը[24]։

ՅուԹյուբի գլխավոր գործադիր տնօրեն խմբագրել

2014 թվականի փետրվարին դարձել է ՅուԹյուբի գլխավոր գործադիր տնօրենը[25]։

2015 թվականին համարվել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանցից մեկը[26], ինչպես նաև ամենաազդեցիկ կինը համացանցում[27]։

Գլխավոր գործադիր տնօրեն դառնալուց հետո ՅուԹյուբն ամսական ունենում է 2 միլիարդ մուտք գործած օգտվողներ[28], որոնք օրական մեկ միլիարդ ժամ դիտումներ են արձանագրում[29][30]։ Ամբողջ աշխարհի 100 երկրում կան ՅուԹյուբի տեղայնացված տարբերակներ, որոնք հասանելի են 80 լեզուներով, իսկ ՅուԹյուբի կին աշխատակիցների թիվը 24 տոկոսից հասել է 30 տոկոսի[31]։

 
Վուչիցկին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հետ Վարշավայում, 2018 թվականի նոյեմբերի 11

Ղեկավարել է յություբյան այնպիսի ծրագրերի ձևավորումն ու թողարկումը, որոնք սպասարկում են օգտվողերի հետաքրքրություններն ընտանիքի[32], խաղերի[33] և երաժշտության[34] ոլորտներում։ Ղեկավարել է նաև YouTube Premium-ի (նախկինում՝ YouTube Red)[35] և YouTube TV ինտերնետային հեռուստատեսության ծառայությունների թողարկումը[36]։

Նրա ղեկավարության օրոք ՅուԹյուբը խստացրել է քաղաքականությունն այնպիսի տեսանյութերի նկատմամբ, որոնք համարում է ատելության խոսք և բռնի ծայրահեղականություն[37]։ Սա ի հայտ է եկել այն բանից հետո, երբ Թայմս բրիտանական օրաթերթը գրել է, որ «բրիտանական կառավարության և մասնավոր հատվածի մի քանի ընկերությունների հովանավորած գովազդները հայտնվել են ահաբեկչական խմբակցություններին աջակցող ՅուԹյուբյան տեսանյութերի վերնամասում», որին ի պատասխան մի քանի խոշոր գովազդատուներ իրենց գովազդները հեռացրել են ՅուԹյուբից[38]։ Հարկադրանքի քաղաքականությունը քննադատվել է որպես գրաքննություն[39]։

Վուչիցկին որպես ընկերության համար գերակա ուղղություն առանձնացրել է կրթական բովանդակությունը և 2018 թվականի հուլիսի 20-ին հայտարարել, որ YouTube Learning-ը ներդրում է կատարում դրամաշնորհների ու խթանումների բնագավառում՝ աջակցելու համար կրթությունակենտրոն բովանդակության ստեղծմանը[40]։

Անձնական կյանք խմբագրել

1998 թվականի օգոստոսի 23-ին Կալիֆոռնիայի Բելմոնտ քաղաքում ամուսնացել է Դենիս Տրոփերի հետ[41]։ Ունի հինգ երեխա։ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին, հինգերորդ անգամ ֆիզարձակուրդ գնալուց առաջ Wall Street Journal լրագրում գրել է վճարովի ֆիզարձակուրդների կարևորության մասին։ Նա հաճախ է խոսում ընտանիքի և կարիերայի միջև հավասարակշռությունը գտնելու կարևորության մասին։

Բացի ԱՄՆ-ի քաղաքացիությունից[42] ունի նաև Լեհաստանի քաղաքացիություն[43][44][45]։ Նրա պապիկը՝ Ֆրանցիժեկ Վուչիցկին, եղել է Լեհաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ և պառլամենտի անդամ է ընտրվել 1947 թվականի պառլամենտական ընտրություններում[46]։ Տատիկը՝ Ջանինա Վուչիցկա Հոսկինսը, Կոնգրեսի գրադարանում գրադարանավար է եղել, որի շնորհիվ ԱՄՆ-ում հավաքվել է լեհական նյութերի ամենամեծ հավաքածուն[47]։

2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում աջակցել է դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին[48]։

Սատարում խմբագրել

Սատարել է վճարովի ընտանեկան արձակուրդի ընդլայնմանը[49], սիրիացի փախստականներին օգնելուն[50], տեխնոլոգիական ընկերություններում գենդերային խտրականության դեմ պայքարին[31][51], աղջիկներին համակարգչային գիտությամբ հետաքրքրեցնելուն և դպրոցներում կոդավորման առաջնայնացմանը[52]։

Մրցանակներ խմբագրել

2019 թվականի Vanity Fair ամսագրի «New Establishment » ցուցակում զբաղեցրել է #1 տեղը[53]։

  • 2013 թվականին «Ադվիք» շաբաթաթերթի «Top 50 Execs» ԶԼՄ-ների ղեկավարների ցուցակում զբաղեցրել է #1 տեղը[54]։
  • 2017 թվականին «Forbes» ամսագրի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում զբաղեցրել է #6 տեղը[15]։
  • 2018 թվականին «Ամենաազդեցիկ կանանց» ցուցակում զբաղեցրել է #10 տեղը[55]։
  • «Forbes»-ի «Ամերիկայի ինքնաբավ կանանց» ցուցակում ներկայումս զբաղեցնում է #41 տեղը[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Lewis R. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. "#DearMe: Susan Wojcicki, CEO of YouTube" ՅուԹյուբում
  4. «California Births, 1905 - 1995». Familytreelegends.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
  5. Gustin, Sam (2011 թ․ մայիսի 3). «Google Ad Chief Susan Wojcicki: 'The Book Isn't Finished'». Wired.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. Orescovic, Alexi (2014 թ․ փետրվարի 5). «Google taps longtime executive Wojcicki to head YouTube». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  7. «#42 Susan Wojcicki». Forbes. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  8. Tramiel, Preeva. «Esther Wojcicki: A Jewish mother of the tech revolution». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  9. Clifford, Catherine (2018 թ․ հունիսի 18). «How Anne and Susan Wojcicki's parents raised the founder of 23andMe and the CEO of YouTube». CNBC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  10. Sellers, Patricia. «Before Google, the Wojcicki girls learned from Mom». Fortune.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  11. I raised 2 successful CEOs and a doctor—here’s one of the biggest mistakes I see parents making, Esther Wojcicki, Published Wed, May 8, 2019, cnbc.com.
  12. Clifford, Catherine (2018 թ․ հունիսի 18). «How Anne and Susan Wojcicki's parents raised the founder of 23andMe and the CEO of YouTube». CNBC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  13. 13,0 13,1 13,2 Laporte, Nicole (2014 թ․ օգոստոսի 6). «The Woman Behind the Superlatives: Three Things You Need to Know About Susan Wojcicki». The Fast Company. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  14. Sellers, Patricia (2012 թ․ փետրվարի 1). «Before Google, the Wojcicki girls learned from Mom». Fortune Magazine. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  15. 15,0 15,1 15,2 «Susan Wojcicki». Forbes (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  16. 16,0 16,1 16,2 Swift, Mike (2011 թ․ փետրվարի 7). «Susan Wojcicki: The most important Googler you've never heard of». San Jose Mercury News. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  17. Graham, Jefferson (2007 թ․ հուլիսի 5). «The house that helped build Google». USA Today. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  18. «Susan Wojcicki». Time. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  19. «Susan Wojcicki - "Inspirational 100" Alumna». UCLA Anderson School of Management. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  20. Think Quarterly: Innovation (US) (անգլերեն). Google.(չաշխատող հղում)
  21. «Susan Wojcicki - CEO @ YouTube». CrunchBase. TechCrunch.
  22. «Profile Of Susan Wojcicki: Mother Of AdSense». Search Engine Land. 2007 թ․ հուլիսի 5. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  23. «The house that helped build Google - USATODAY.com». usatoday30.usatoday.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  24. Stangel, Luke (2017 թ․ օգոստոսի 10). «Wojcicki: Memo could deter women from tech careers». BizJournals.
  25. «Google Ads SVP Susan Wojcicki Takes Over At YouTube». Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
  26. Grazer, Brian (2015 թ․ ապրիլի 16). «The 100 Most Influential People». TIME. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  27. Luscombe, Belinda (2015 թ․ օգոստոսի 27). «Meet YouTube's Viewmaster». TIME. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  28. «YouTube Hits 2 Billion Monthly Users, As Number Of Channels With 1 Million Subscribers Doubled Last Year». Tubefilter (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 5. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  29. Hamedy, Saba. «YouTube just hit a huge milestone». Mashable (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  30. «YouTube Claims 1.5 Billion Monthly Users in Latest Ad Sales Pitch». Fortune (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  31. 31,0 31,1 Wojcicki, Susan. «Exclusive: How to Break Up the Silicon Valley Boys' Club». The Hive (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  32. Perez, Sarah. «Hands On With "YouTube Kids," Google's Newly Launched, Child-Friendly YouTube App». TechCrunch (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  33. Dredge, Stuart (2015 թ․ օգոստոսի 26). «Google launches YouTube Gaming to challenge Amazon-owned Twitch». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  34. «YouTube Music is here, and it's a game changer». The Verge (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  35. «Google wants you to pay $9.99 per month for ad-free YouTube | VentureBeat». venturebeat.com (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  36. Lee, Dave (2017 թ․ մարտի 1). «YouTube takes on cable with new service». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  37. «YouTube's tougher harassment policy aims to address hate speech, veiled threats and repeat offenders». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.(չաշխատող հղում)
  38. Alba, Davey (2017 թ․ մարտի 25). «YouTube's Ad Problems Finally Blow Up in Google's Face». WIRED.
  39. Hern, Alex (2017 թ․ մարտի 21). «To censor or not to censor? YouTube's double bind». theguardian.
  40. www.tubefilter.com https://www.tubefilter.com/2018/10/23/youtube-20-million-investment-learning-channel/. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  41. «Weddings». Palo Alto Weekly. 1998 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  42. [«Forbes Profile Susan Wojcicki». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  43. Kafka, Peter (2014 թ․ օգոստոսի 12). «New YouTube Boss Susan Wojcicki Talks Talent, Music and M&A (Q&A)». Re/code. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  44. Paid Maternity Leave Is Good for Business, The Wall Street Journal, 16 December 2014
  45. Prezes YouTube wlasnie przyjechala do Polski a to dopiero poczatek, Gazeta.pl, 28 March 2017
  46. «Franciszek Wójcicki», Wikipedia, wolna encyklopedia (լեհերեն), 2018 թ․ փետրվարի 28, Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին
  47. Zalewski, Wojciech (2011 թ․ հոկտեմբերի 1). «Janina Wójcicka Hoskins (1912–1996): Portrait of an Esteemed Librarian». Slavic & East European Information Resources. 12 (4): 224–236. doi:10.1080/15228886.2011.623117. ISSN 1522-8886.
  48. Mandelbaum, R., More Business Leaders Sign On With Clinton, Forbes, September 23, 2016.
  49. Wojcicki, Susan (2014 թ․ դեկտեմբերի 16). «Paid Maternity Leave Is Good for Business». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). ISSN 0099-9660. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  50. «Susan Wojcicki: Refugees Are Trying to Escape Terror—Not Create It». Time. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  51. Isidore, Chris. «YouTube CEO Susan Wojcicki on gender discrimination: It still hurts». CNNMoney. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  52. Wojcicki, Susan (2016 թ․ հունվարի 27). «Closing the Tech Industry Gender Gap». Huffington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  53. «Vanity Fair New Establishment List 2019».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  54. «The Top 50 Execs Who Make the Wheels Turn». Adweek. 2013 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
  55. Bellstrom, Kristen (2018 թ․ սեպտեմբերի 24). «Patti Davis, Rihanna, Fortune Most Powerful Women 2018: Broadsheet September 24». Fortune. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզան Վուչիցկի» հոդվածին։