Գուգլ Քրոմը (անգլ.՝ Google Chrome) ցանցային դիտարկիչ է, որը թողարկվել է Գուգլ ընկերության կողմից և օգտագործում է WebKit շարժիչը։

Google Chrome
Изображение логотипа
Տեսակդիտարկիչ, ծրագիր և վկայագրված ծրագրային ապահովում
Նախագծումը՝Գուգլ
Գրված է՝C++
ԻնտեսֆեյսGTK և Cocoa
ՕՀWindows, Լինուքս և մաքՕՍ
ՇարժիչBlink, V8 և WebKit
Առկա է47 լեզուներով
Լույս տեսավ՝սեպտեմբերի 2, 2008[1]
ՊլատֆորմIA-32, x86_64 և ARM
Զարգացման կարգավիճակգործող
Արտոնագիրfreeware[2]
Հիմք են ծառայելՔրոմիում
Անվանված էՔրոմապատում[3]
Կայքgoogle.com/chrome/(անգլ.)
 Google Chrome Վիքիպահեստում

Տարածվածություն

խմբագրել

Գուգլ Քրոմը ամենատարածված բրաուզերն է աշխարհում, հարցման մասնակիցների 37%-ը նախընտրում է այս բրաուզերը[4]։

Պատմություն

խմբագրել

6 տարի շարունակ Google կազմակերպության գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտը հավանություն չէր տալիս նոր ցանցային դիտարկիչ ստեղծելու մտքին։ Նա չէր ուզում մասնակցել վեբ-զննարկիչների կատաղի կռիվներին։ Սակայն երբ մի քանի ծրագրավորողներ ստեղծում են Գուգլ Քրոմ ցանցային դիտարկչի ցուցադրական տարբերակը, Շմիդտին այնքան է դուր գալիս այն, որ նա փոխում է իր կարծիքը։ Այսպես ստեղծվում է Գուգլ Քրոմ ցանցային դիտարկչի առաջին տարբերակը։

Պաշտոնական թողարկում

խմբագրել

Գուգլ Քրոմը պաշտոնապես իր օգտագործողներին է ներկայանում 2008 թվականի սեպտեմբերի 2-ին։

Տարբերակների պատմություն

խմբագրել
Գույն Նշանակություն
Կարմիր Հնացած տարբերակը
Կանաչ Ներկայիս կայուն տարբերակը
Կապույտ Ներկայիս բետա-տարբերակը (Beta)
Մանուշակագույն Ներկայիս Dev-տարբերակը
Դեղին Ներկայիս Canary տարբերակը
Տարբերակ Թողարկման ամսաթիվը Տարբերակ WebKit Շարժիչի տարբերակը V8 Օպերացիոն համակարգի հասանելիություն Հիմնական փոփոխությունները
0.2.149 2008-09-02 522 0.3 Windows Առաջին թողարկում[5]
0.3.154 2008-10-29 Փլագինների աշխատանքի լավացում։ Ուղղագրության ստուգում գրելու դաշտում։ Նոր պատուհանների բացման հետ կապված ուղղումներ
0.4.154 2008-11-24 525 Անվտանգության հետ կապված տարբեր լավացումներ
1.0.154 2008-12-11 528 Առաջին կայուն տարբերակը
2.0.172 2009-05-24 530 0.4 JavaScript-ը 35 %-ով ավելի արագ է աշխատում SunSpider-ի փորձարկումներով։ Լրիվ էկրանային ռեժիմի հնարավորություն։ Լրիվ էկրանով մասշտաբի հնարավորություն։ Ձևաչափի ինքնաբար լրացում։ Սիրված էջերի անվանակարգային դասավորություն։ Greasemonkey հնարավորություն[6]։
3.0.195 2009-10-12 532 1.2 JavaScript-ը աշխատում է 25 %-ով արագ է աշխատում։ HTML5-ի վիդեո և աուդիո հնարավորություններ
4.0.249 2010-01-25 532.5 1.3 HTML5 հնարավորությունների լավացումներ, ACID3 թեստի անցում, «HTTP byte range» հնարավորություն, անվտանգության բարձրացում, anti-reflected-XSS հնարավորություն՝ անվանված «XSS Auditor»[7]։
4.1.249 2010-03-17 Թարգմանման լողացող պանելի ինտեգրում, նոր անձնական կարգավորումներ, «XSS Auditor»-ի անջատում[8]։
5.0.375 2010-05-21 533 2.1 Windows
Mac
Linux
JavaScript-ը աշխատում է ավելի արդյունավետ, ցանցային դիտարկչի կարգավորումների սինխրոնիզացիա,HTML5 թարմացումներ(Geolocation APIs, App Cache, web sockets, и file drag-and-drop), ինտեգրված Adobe Flash Player[9][10]։
6.0.472 2010-09-02 534.3 2.2 Գործիքների տեսքային փոփոխություններ։ Omnibox հնարավորություն[11] WebM տեսագրության և PDF-ի աջակցում (լռելյայն անջատված է)[12]։
7.0.517 2010-10-21 534.7 2.3.11.22 Պարունակում է իր մեջ մի շարք ուղղումներ, որոնք ուղղված են ցանցային դիտարկչի աշխատանքի բարելավմանը։
8.0.552 2010-12-02 534.10 2.4.9.19 Chrome Web Store, նոր ինտեգրված PDF-ֆայլերի կարդացող՝ անվտանգության բարձրացմամբ[13] Նաև ավելացվել է «about: flags» էջը նոր հնարավորությունների թեստավորման համար։
9.0.597 2011-02-03 534.13 2.5.9.6 WebGL-ի հնարավորությունը ինքնաբար միացված է, Chrome Instant-ի միացման հնարավորություն կարգավորումների էջի միջոցով[14], WebP հնարավորություն[15], մի շարք հնարավորություններ ինչպիսիք են՝ Google Native Client, CRX-less Web Apps, Web Page Prerendering, Experimental Extension APIs, Disable hyperlink auditing
10.0.648 2011-03-08 534.16 3.0.12.30 Google Cloud Print-ի միացման հնարավորություն[16]
11.0.696 2011-04-27 534.24 3.1.8.16 HTML5 API հնարավորություն խոսքի ինտեգրման համար։ Նոր պատկերանիշ
12.0.742 2011-06-07 534.30 3.2.10.21 3D CSS ապարատային արագացուցիչ։ Անվտանգության բարձրացում։ թխուկների ջնջման հնարավորություն
13.0.782 2011-08-02 535.1 3.3.10.30 Google Instant Pages ավելացումներ
14.0.835 2011-09-16 3.4.14.21 Թարգմանման լողացող պանելի և գաղտնաբառերի հիշումը առաջարկող պանելի գույնը կապույտից փոխվում է մոխրագույնի
15.0.874 2011-10-25 535.2 3.5.10.22 Տպման արագ նայում։ Այլ կարևոր փոփոխություններ[17]։
16.0.912 2011-12-13 535.7 3.6.6.11 Մի քանի հաշիվների աջակցման հնարավորությունն ինքնաբար միացած է[18]։
17.0.963 2012-01-05 535.11 3.7.12.12 Օգտագործողի զգուշացում ֆայլի բեռնման ժամանակ անտեսանելի (ծպտյալ) էջը փակելիս։ SVG ֆայլերի բացման հետ կապված լավացումներ
18.0.1003 2012-01-11 535.16 3.8.4.1 Լողացող պատուհանների հետ կապված մի շարք փոփոխություններ

Առանձնահատկությունները

խմբագրել

Գուգլ Քրոմի նպատակն է իր ցանցային դիտարկիչը դարձնել ավելի անվտանգ, արագ և հաստատուն։ 2009 թ. հունիսի 9-ին Գուգլ Քրոմի ստեղծողները տվեցին ոչ պաշտոնական հարցազրույց, որտեղ նշեցին իրենց հետագա ռազմավարությունը, որը կայանում էր ցանցային դիտարկիչը դարձնել առավելագույնս թեթև և արագ ու միևնույն ժամանակ նվազագույն հնարավորություններով ապահովված, իսկ ավելի շատ հնարավորություններ կարելի էր ձեռք բերել բեռնելով հատուկ լայնացումները, որոնք հասանելի են Chrome Web Store համացանցային խանութում։

Անվտանգություն

խմբագրել

Google Chrome-ը պարբերաբար թարմացնում է երկու սև ցուցակները (մեկը ֆիշինգի և մեկը չարամիտ ծրագրերի համար) և զգուշացնում է օգտատերերին, երբ նրանք այցելում են դրոշակավորված կայք։ Ծառայությունը հասանելի է նաև ուրիշների կողմից անվճար հանրային API-ի միջոցով, որը կոչվում է Google Safe Browser API:

Chrome-ը վերաբերվում է յուրաքանչյուր ներդիրին որպես առանձին գործընթաց; Այսպիսով, եթե ներդիրը դադարեցվի, ամբողջ բրաուզերը չի տուժի։ Բացի այդ, ամբողջ զննարկիչը աշխատում է ավազատուփում, ուստի չարամիտ ծրագրերը չեն կարող ազդել ձեր համակարգչի վրա, եթե ուղղակիորեն սեղմեք դրա վրա[19]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://googleblog.blogspot.com/2008/09/google-chrome-now-live.html
  2. Google Chrome Terms of Service
  3. https://www.thewindowsclub.com/google-chrome-reason-revealed
  4. http://gs.statcounter.com/#all-browser-ww-monthly-201402-201402-bar
  5. Official Google Blog: A fresh take on the browser
  6. Google Chrome Releases: Stable Update: Google Chrome 2.0.172.28
  7. Google Chrome Releases: Stable Channel Update
  8. Google Chrome Releases: Stable Channel Update 2010-03-17
  9. Brian Rakowski (2010 թ․ մայիսի 25). «Evolving from beta to stable with a faster version of Chrome». Google. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
  10. «Adobe Flash Player support now enabled in Google Chrome's stable channel». 2010 թ․ հունիսի 30. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  11. «Dev Channel Update». Google Chrome Releases. 2010 թ․ հունիսի 17. Վերցված է 2010 թ․ հուլիսի 24-ին.
  12. «Dev Channel Update». Google Chrome Releases. 2010 թ․ հուլիսի 2. Վերցված է 2010 թ․ հուլիսի 2-ին.
  13. «Stable, Beta Channel Updates». Google. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3–ին-ին.
  14. «Safer plug-ins, faster search, and richer graphics». Google. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 17–ին-ին.
  15. «WebP Home». Google. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  16. «Dev Channel Update». Google. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 17–ին-ին.
  17. «Download Google Chrome 15.0.874.15 Dev with Fixes for the Revamped New Tab Page». Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
  18. «Download Google Chrome 16 Dev and Chrome 15 Beta». Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
  19. نحوه حذف تاریخچه جستجوی گوگل کروم (archived 11-07)