MPEG-4 Part 14 կամ MP4՝ պաշտոնապես հայտնի ինչպես ISO/IEC 14496-14:2003, MPEG-4 ստանդարտի մաս հանդիսացող մեդիակոնտեյների ֆորմատ է։ Օգտագործվում է MPEG-ի մասնագետների խմբով որոշված թվային տեսա և ձայնային հոսքերի, ուղեկցվող տեքստերի, մետատվյալների և պոստերների փաթեթավորման համար։ Ինչպես ժամանակակից մեդիակոնտեյներների մեծ մասը, MPEG-4 Part 14-ը նախատեսում է Համացանցով հոսքային հաղորդման իրագործման հնարավորություն, նիշքին լրացուցիչ հաղորդվում են տեղեկության հաղորդման համար անհրաժեշտ մետատվյալներ։ Կոնտեյները թույլ է տալիս փաթեթավորել մի քանի ձայնային և տեսահոսքեր, ինչպես նաև ուղեկցվող տեքստեր[1][2][3][4][5]։

MPEG-4 Part 14

Ընդլայնում.mp4
MIMEaudio/mp4 և video/mp4
ՄշակողISO
Ֆորմատի տեսակմեդիայի պարունակիչ և մուլտիմեդիա քոնթեյներ
Մասն էMPEG-4?
ՀիմքISO բազայի վրա մեդիա ֆայլ
ISO14496

Տվյալների ֆորմատներ խմբագրել

MPEG-4 Part 14 կոնտեյներն ընդունում է տվյալների հետևյալ ֆորմատները.

  • տեսահոսքեր` H.264/MPEG-4 Part 10, MPEG-4 Part 2, H.262/MPEG-2 Part 2, H.261/MPEG-1 Part 2,
  • ձայնային հոսքեր` MPEG-4 Part 3, MPEG-2 Part 7, MPEG-1 Audio Layer III, MPEG-1 Audio Layer II, MPEG-1 Audio Layer I,
  • տեքստային ուղեկցում` MPEG-4 Part 17,
  • անփոփոխ պատկերներ` JPEG, PNG:

Ներկայումս ամենաշատ կիրառություն է ստացել H.264/MPEG-4 Part 10 և Advanced Audio Coding-ի կապը, քանի որ շատ նվագարկիչներ ունեն այդ հոսքերի ապակոդավորման սարքային հնարավորություններ։

Ոչ պաշտոնական ընդլայնումներ խմբագրել

Apple ընկերությունն ակտիվորեն օգտագործում է MP4 կոնտեյները, բայց օգտագործում է իր սեփական, ստանդարտով չնախատեսված նիշքերի (ֆայլ) ընդլայնումներ.

  • m4a` AAC կամ ALAC ֆորմատում հոսք պարունակող ձայնային նիշք։ Կարող է վերնանվանվել .mp4,
  • m4v` ձայնային և տեսահոսքեր պարունակող նիշք։ Կարող է վերնանվանվել .mp4,
  • m4b` էջանշան ընդունող AAC նիշք։ Օգտագործվում է աուդիոգրքերի համար, օգտագործվում է Apple iTunes Store նման օնլայն խանութների համար։
  • m4p` պաշտպանված AAC նիշք։ Օգտագործվում է Apple iTunes Storeի նման օնլայն խանութներից երաժշտության օրինական բեռնման ժամանակ նիշքը պատճենումից պաշտպանելու համար։
  • m4r` Apple iPhone-ում օգտագործվող հեռախոսազանգի նիշք։

Մետատվյալներ խմբագրել

MP4 նիշքերը կարող են պարունակել ստանդարտով որոշված մետատվյալներ, ինչպես նիշքի ստեղծման ժամանակը, տևողությունը, հոսքի լեզվային կոդը, ալբոմի անվանումը, ստեղծագործության իրավական կարգավիճակը և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. mp4ra.org - MP4 Registration authority. «References, MPEG-4 Registration authority». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. ISO (2006-04)։ «ISO Base Media File Format white paper - Proposal»։ archive.org։ Արխիվացված 2008-07-14 Wayback Machine «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
  3. ISO (2005-10)։ «MPEG-4 File Formats white paper - Proposal»։ archive.org։ Արխիվացված 2008-07-14 Wayback Machine «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
  4. ISO (2009-10)։ «ISO Base Media File Format white paper - Proposal»։ chiariglione.org։
  5. Apple Computer. «MPEG-4 Fact Sheet» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել