Նեպալերեն, գուրքալի, քասկուրա, նեպալցիների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդարիական ճյուղին։ Նեպալի պետական լեզուն է։ Խոսվում է նաև Հնդկաստանի որոշ շրջաններում։ Խոսողների թիվն ավելի քան 7 մլն է։ Տրոհվում է 4 բարբառի։ Վերլուծական-համադրական կառուցվածք ունեցող լեզու է՝ վերլուծականի գերակշռությամբ։ Գոյականն ունի արական և իգական սեռ, 2 հոլովաձև։ Բայական համակարգում կան համադրական և վերլուծական անդեմ ձևեր, 5 եղանակ։ Նեպալերեն օգտագործում է դևանագարի գրատեսակը։ Առաջին գրավոր հուշարձանը՝ 1337 թվականից։ Գրական լեզուն XI դարի սկզբից զարգանում է կենտրոնական (ստանդարտ) բարբառի հիմքի վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 236)։
|
- ↑ 1,0 1,1 https://www.ethnologue.com/language/npi
- ↑ Ethnologue — 19 — Dallas, Texas: SIL International, 2016.
- ↑ https://web.archive.org/web/20130717170017/http://cbs.gov.np/wp-content/uploads/2012/11/Major-Finding.pdf
- ↑ http://censusindia.gov.in/2011Census/C-16_25062018_NEW.pdf