Մարտի 1-ի իրադարձություններ

Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում։ Իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ)[1][2] և վիրավորվեցին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք[1]։ Անկարգությունները կանխելու նպատակով 1 ամիս ժամկետով Երևան քաղաքում հաստատվեց արտակարգ դրություն[3]։

Մարտի 1-ի իրադարձություններ
2008 Armenian protests collage.jpg
Լուսանկարում ձախից աջ և վերևից ներքև պատկերված են 2008 թվականի մարտի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած ցույցը, մարտի 1-ին Մյասնիկյանի հրապարակում ցուցարարների կողմից տեղադրված վրանները, Ազատության հրապարակը, որտեղ տեղակայվել էին ոստիկանական ուժերը։
Ամսաթիվ20.02.2008թ. - 2.03.2008թ.
ՎայրԵրևան, Հայաստան
Կորուստներ
ԶոհերՀամլետ Թադևոսյան (ոստիկան)
Տիգրան Աբգարյան (ոստիկան)
Զաքար Հովհաննիսյան
Սամվել Հարությունյան
Գրիգոր Գևարգյան
Հովհաննես Հովհաննիսյան
Տիգրան Խաչատրյան
Արմեն Ֆարմանյան
Դավիթ Պետրոսյան
Գոռ Քլոյան

Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։

Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչև օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց։ Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում։ Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լևոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին։


ԾանոթագրություններԽմբագրել