Կորեերենը (հանգըլ՝ 한국어, հանջա՝ 조선말), կորեացիների լեզուն։ Պետական լեզու է Հյուսիսային Կորեայում և Հարավային Կորեայում։ Խոսվում է Կորեական թերակղզում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Ճապոնիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Խոսողների թիվը՝ 78 միլիոն մարդ։

Կորեերեն
한국어, 조선어, 조선말
韓國語, 朝鮮語, 朝鮮말
Հանգուկո, Չոսոնմալ
Հարավային Կորեայում օգտագործվող հանջայով և հանգըլով գրված տեքստ
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
ԵնթադասKoreanic?
ԵրկրներՀարավային Կորեա Հարավային Կորեա
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ճապոնիա Ճապոնիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
Ռուսաստան Ռուսաստան
Պաշտոնական կարգավիճակՀարավային Կորեա Հարավային Կորեա
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Խոսողների քանակ77 300 000 մարդ (2019)[1]
Վերահսկող կազմակերպությունԿորեերենի ազգային ինստիտուտ
Լեզվակիրների թիվը78 միլիոն
Ռեյտինգ11
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճականվտանգ
ԴասակարգումԵվրասիայի լեզուներ
Մեկուսացած լեզու
Գրերի համակարգհանգըլ, հանջա
IETFko
ԳՕՍՏ 7.75–97330
ISO 639-1ko
ISO 639-2kor
ISO 639-3kor

Կորեերեն բարբառները

     Կորեերեն լեզվով խոսող երկրներ      Կանաչ գույնը ներգաղթային համայնքներն են
 Korean language Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կորեերենը համարվում է մեկուսացած լեզու, թեև նրա ծագման մասին կան տարբեր կարծիքներ (դրավիդյան, ճապոնական, հնասիական, հնդեվրոպական և այլն)։ Ունի 6 բարբառ՝ հյուսիսարևելյան, հյուսիսարևմտյան, կենտրոնական, հարավարևելյան, հարավարևմտյան և Ջեջու կղզու բարբառը։ Կորեերենը գործածում է կորեական գիրը՝ հանգըլը, օգտագործելով նաև չինական հանջա հիերոգլիֆներ։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման կորեերենը 13-րդն է։

Միջին կորեերենը գրվում է կորեերեն տառատեսակով (한글; Հանգյուլը հարավային Քորեայում, 조선글; Չոսունգուլ հյուսիսային Քորեայում), համակարգը, որը ստեղծվել է 15-րդ դարում այդ նպատակի համար, չոնայնս դա չեղարվել հիմնական տառատեսակին մինչեւ 20-րդ դար:[2][3] Որպես գրվածք կիրառվում են 24 հիմնական տառեր (jamo)[4] և 27 բարդ տառեր, որոնք համակարգված են հիմնականներից: Երբ կորեերենը առաջին անգամ փորձարկվել է պատմական տեքստերում, դա պարզապես երկխոսությունն էր:[5]

21-րդ դարի սկզբից կորեերեն մշակույթը տարածվել է այլ երկրներում շնորհավորձալվածության և մշակույթային արտահանության շնորհիվ:[6][7][8] Գիտելիքը կորեերեն լեզվի մասին (որպես օտարալեզու) նախնիկվում է նաև այլմոռացված կապերի, ռազմական մասնակցության և դիվանագիտության կողմից:

Այոթիլիցի որոշ լինգվիստները ներառել են այն Ալտայի ընտանիքին, բայց հիմնական Ալտայի առաջարկը կորցրել է իր մեծ մասը երկրպագությանը: Կիդանյան լեզվում կան մի քանի բառարանական միավորներ, որոնք նման են կորեերենին, որոնք չեն հանդիպում այլ մոնղոլական կամ տունգուսական լեզուներդ մեջ, որը կարող է նշանակել կորեերենին գործած ազդեցություն կիդանյան վրա:[9]

Քորեայից դուրս այս լեզունը ծանոթացված է համարվում են փոքրագույնների լեզուների էքսիդյալ, քիմը քինը ճիլինում, իսկ կոնկրետում, յանգբյ՚ւնի նահանգի եւն բեյբեյւդանլը:[10][11][12] Այն նաև խոսում է ղօյրճղացւքները մթերմսերեանեացք տարածքերի մի քանի մասերի մեկն մասում, որոնք գտնվում են կենսաշփոթության վրա, իկի, այնպես էլ վրայ հայերենական լեզվի տրված գրառվածքը Լեզվում կան մի քանի մայրենական լեզվուներ, որոնք - հետո Նարկայն լեզվի եւ իսկ կորեերենը - կազմում են դարձգյություն վառույթները:[13] Այնուամենայնիվ, եւ իրավունքը առաջարկում են, որ լեզվի պատրաստության ենթակայությունը լինզվիտագիտափնտջիվ: Լեզվում կայուն է արտացոյս, որն ազդում է լեզվի վրա, անցկացնող խոսքի մակարդակների և պարգևատրական քթի սեփերուդքին, որն որոշում է առաջարկության բոլոր սիտուցիաների ստմափիռությունը:

Անվանում

խմբագրել

Մինչ 1945 թվականը օգտագործվել է «չոսոնմալ» (հանջա՝ 朝鮮말, հանգըլ՝ 조선말) կամ «չոսոնա» (հանգըլ՝ 조선어, հանջա՝ 朝鮮語) անվանումները, որը մինչև այժմ էլ օգտագործվում է Հյուսիսային Կորեայում։ Հարավային Կորեայում այժմ ընդունված է «հանգուկո» (հանգըլ՝ 한국어, հանջա՝ 韓國語) կամ, ավելի քիչ, «հանգուկմալ» (հանգըլ՝ 한국말, հանջա՝ 韓國말) տարբերակները, իսկ սովորաբար ուղղակի «կուգո» (հանգըլ՝ 국어, հանջա՝ 國語, «պետական լեզու»)։ Կորեայի երկու հատվածներում էլ օգտագործվում է խոսակցային «ուրիմալ» տարբերակը (հանգըլ՝ 우리말, «մեր լեզուն»)։

Առանձնահատկություններ

խմբագրել

Բաղաձայնական համակարգում տարբերակում են եռաշարք աղմկային բաղաձայններ։ Հարուստ է միաբարբառներով ու երկբարբառներով։ Շեշտը բարբառների մի մասում ուժային է, մյուսում՝ երաժշտական և անկայուն։ Կորեերենը կցական լեզու է, սակայն ուժեղ միտում ունի դեպի վերլուծական կառուցվածքը։

Գոյականները հարուստ են հոլովական ձևերով, բացակայում է քերականական սեռը։ Բայերն ու ածականները չունեն դեմքի, թվի, սեռի կարգեր։ Շարահյուսության մեջ բառերի դասավորությունը հաստատուն է, իսկ նրանց կապը իրագործվում է ետադրություններով, մասնիկներով, սպասարկու բառերով և այլն։

Փոխառությունները գլխավորապես եվրոպական լեզուներից և ճապոներենից են, միջին տոկոս են կազմում չինաբանությունները։ Ժամանակակից գրական կորեերենի հիմքում ընկած է Սեուլի խոսվածքը։ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում որպես նորմա ընդունված է Փենյանի խոսվածքը։

Լեզվաբանական բնութագիր

խմբագրել

Հնչյունաբանություն

խմբագրել
Երկշրթնային Առաջնալեզվային Ետնալեզվային Ետնաքմային Կոկորդային
Ռնգային /m/ /n/ /ŋ/ (վանկի վերջում)
Պայթականներ
և
պայթաշփականներ
հասարակ /b/ կամ /p/ /d/ կամ /t/ /t͡ɕ/ /ɡ/ կամ /k/
երկար /p͈/ /t͈/ /t͈͡ɕ/ /k͈/
հագագային /pʰ/ /tʰ/ /t͡ɕʰ/ /kʰ/
Շփականներ հասարակ /s/ /h/
երկար /s͈/
Նայականներ /l/կամ/ɾ/

Այբուբենը և գիր

խմբագրել
가 나 다 라 마 바 사 아 자 차 카 타 파 하
아 야 어 여 오 요 우 유 으 이
Բաղաձայներ
գ/կ ն դ/տ ր/լ մ բ/պ ս/շ - / նգ ջ չ ք թ փ հ
                 
կկ/գգ տտ/դդ պպ/բբ սս ջջ
Ձայնավորներ
Տառ
Հիմք
ա օ օ ու ը ի ե ե յո յու
յ+
յա յո յո յու յե յե
վ+
վա/ուա վո/ուո վե վե

Բառապաշար

խմբագրել

Բառեր և արտահայտություններ (실용 간단 한국어)

խմբագրել
  • Բարև ― 안녕하세요! ― անյոնհասեյո։ 안녕하십니까! ― անյոնգհասիմնիկա։
  • Բարի գալուստ ― 환영합니다. ― հվանյոնգհամնիդա։ 어서오세요. ― օսոօսեյո։ 어서오십시오. ― օսոօսիփշիո։
  • Շնորհակալություն ― 고마워요. ― քոմավոյո։ 고맙습니다. ― քոմափսըմնիդա։
  • Այո / ոչ ― 네 ― նէ, 예 ― յե։ / 아니요 ― անիյո։ 아닙니다. ― անիմնիդա։ (옛 조선말로는 "아니올시다.")
  • Խնդրում եմ ― 주세요 ― չուսեյո։ 주십시요. ― չուշիփշիյո։
  • Հաջողություն / ցտեսություն ― 안녕히 가세요 ― անյոնգհի քասեյո։ 안녕히 가십시요 ― անյոնգհի քաշիփշիյո։ 안녕히 가십시오! ― անյոնգհի քաշիփշիո։

Թվեր (실용 한국어 숫자)

խմբագրել
  • 1 - 하나(일 / 一), 2 - 둘(이 / 二), 3 - 셋(삼 / 三), 4 - 넷(사 / 四), 5 - 다섯(오 / 五), 6 - 여섯(육 / 六), 7 - 일곱(칠 / 七), 8 - 여덟(팔 / 八), 9 - 아홉(구 / 九), 10 - 열(십 / 十)
  • 11 - 열하나(십일 / 十一), 12 - 열둘(십이 / 十二)
  • 20 - 스물(이십 / 二十), 30 - 서른(삼십 / 三十), 40 - 마흔(사십 / 四十), 50 - 쉰(오십 / 五十), 60 - 예순(육십 / 六十), 70 - (칠십 / 七十), 80 - 여든(팔십 / 八十), 90 - 아흔(구십 / 九十), 100 - 온(백 / 百, 일백 / 一百)
  • 1000 - 즈믄(천 / 千, 일천 / 一千)

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
  2. «Korean (한국어 / 조선말)». omniglot.com. Վերցված է 2024-07-26-ին.
  3. «Korean language history». www.todaytranslations.com. Վերցված է 2024-07-26-ին.
  4. «Korean Pronunciation: The Complete Guide To Sounding Like A Native». storylearning.com. Վերցված է 2024-07-26-ին.
  5. «The Korean Alphabet. A Complete and Definitive Guide to Hangul 한글». flexiclasses.com. Վերցված է 2024-07-26-ին.
  6. «Hybridity and the rise of Korean popular culture in Asia» (PDF). sites.duke.edu. Վերցված է 2024-07-26-ին.
  7. «How South Korea Is Exporting Its Culture Globally Through BTS To Emerge As A Powerful Nation». edtimes.in. Վերցված է 2024-07-26-ին.
  8. «A look into Korean popular culture and its tourism benefits» (PDF). journalissues.org. Վերցված է 2024-07-26-ին.
  9. «Koreanic Loanwords In Khitan And Their Importance In The Decipherment Of The Latter» (PDF). real.mtak.hu. Վերցված է 2024-07-26-ին.
  10. «History of the Korean Language». hannaone.com. Վերցված է 2024-07-26-ին.
  11. «South Korean Muslim Convert Translating Quran into Korean». iqna.ir. Վերցված է 2024-07-26-ին.
  12. «Yanbian Korean Autonomous Prefecture». www.north-korea-travel.com. Վերցված է 2024-07-26-ին.
  13. «Korean Language History». renaissance-translations.com. Վերցված է 2024-07-26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 656