Ֆորտիֆիկացիա
Ֆորտիֆիկացիա, պարսպապատում կամ բերդապատում (Fortification), ամրաշինական, ռազմական կառուցապատում, որը նախատեսված է պատերազմի ժամանակ տարածքների պաշտպանության համար և օգտագործվում է խաղաղ ժամանակ տարածքի անձեռնմխելիությունը պահպանելու համար։ Տերմինն առաջացել է լատիներեն fortis («ուժեղ») և facere («անել») բառերից[1]:
Նկարագրություն | |
Կազմված է մասերից | սպառազինության տարածք, պատ, քաղաքային դարպաս, աշտարակ, խրամատ, բաստիոնային ամրությունների համակարգ, պաշտպանական պատ և ամրաշինական կառույց |
Fortifications Վիքիպահեստում |
Վաղնջական ժամանակներից մինչև նոր ժամանակներ, պաշտպանական պատերը հաճախ անհրաժեշտ են եղել քաղաքներին գոյատևելու ներխուժման և նվաճումների անընդհատ փոփոխվող աշխարհում։ Ինդոսի հովտի քաղաքակրթության որոշ բնակավայրեր առաջին պաշտպանական պատերով ամրացված փոքր քաղաքներն են եղել։ Հին Հունաստանում միկենյան քաղաքակրթության ժամանակ կառուցվել են մեծ քարե պատեր, ինչպիսին է Միկենայի հնավայրը, որը հայտնի է իր «կիկլոպյան» պատերի հսկայական քարե բլոկներով։ Հունական ֆուրիոնը շենքերի ամրացված հավաքածու է, որն օգտագործվել է որպես ռազմական կայազոր և համարժեք է հռոմեական կաստելումին կամ բերդին։ Այս շինությունները հիմնականում ծառայել են որպես դիտաշտարակ՝ հսկելով որոշ ճանապարհներ, անցումներ և սահմաններ։ Թեև իրական ամրոցից փոքր են, բայց նրանք ավելի շուտ որպես սահմանապահ են գործել, քան իրական ամրակետ՝ սահմանը դիտելու և պահպանելու համար։
Ռազմական ճամբար ստեղծելու կամ ամրակառուցման արվեստը հռոմեական լեգեոնների ժամանակներից ավանդաբար կոչվում է «կաստրամետացիա»։ Ամրացումը սովորաբար բաժանվում է երկու ճյուղի՝ մշտական ամրացում և դիրքային/խրամատային ամրացում։ Կա նաև միջանկյալ ճյուղ, որը հայտնի է որպես կիսամշտական ամրացում[2]:
Դղյաներն ամրություններ են, որոնք տարբերվում են ընդհանուր ամրոցից կամ ֆորտից, քանի որ դրանք եղել են միապետի կամ ազնվականի նստավայր և պատկանել են հատուկ պաշտպանական տարածքի։ Հռոմեական ամրոցները և բլուրների վրա կառուցված ամրոցները Եվրոպայում դղյակների հիմնական նախորդներն են, որոնք առաջացել են 9-րդ դարում Կարոլինգյան կայսրությունում։ Վաղ միջնադարում որոշ քաղաքներ ստեղծվել են կառուցված ամրոցների շուրջ։
Միջնադարյան ոճի ամրությունները հիմնականում հնացել են 14-րդ դարում` թնդանոթների հայտնվելով։ Սև փոշու դարաշրջանում ամրացումները վերածվել են շատ ավելի ցածր կառույցների, և նախապատվությունը տվել են ջրով լցված խրամուղիերին և հողային պարիսպներին, որ կլանեին և ցրեին թնդանոթի կրակի ուժը։ Ուղիղ թնդանոթահարման հանդեպ պատերը շատ խոցելի էին, ուստի դրանք խրվել են հողային լանջերով պատված փոսերի մեջ՝ պաշտպանությունը բարելավելու համար։
19-րդ դարում պայթուցիկ արկերի հայտնվելը բերել է ամրակառուցապատման էվոլյուցիայի մեկ այլ փուլ։ Բաստիոնային ամրոցներն այլևս հուսալի չեն եղել ուժեղ պայթուցիկ նյութերի ազդեցությանը, և բաստիոնների բարդ դասավորությունը, կողային հրանոթների և պաշտպանվող թնդանոթի համար խնամքով կառուցված կրակի գծերը կարող էին արագ խափանվել պայթուցիկ արկերի պատճառով։ 19-րդ և 20-րդ դարերի սկզբին սկսել են տարածվել պողպատե և բետոնե ամրությունները։ Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր ժամանակակից պատերազմների առաջընթացը շատ իրավիճակներում հնացած է դարձրել լայնածավալ ամրությունները։
Տարատեսակներ
խմբագրելՄիացյալ Նահանգների բանակի շատ կառույցներ հայտնի են որպես ֆորտ, թեև դրանք միշտ չէ, որ ամրակառուցապատված են։ Հյուսիսային Ամերիկայի գաղութացման սկզբնական դարաշրջանում սահմանների վրա գտնվող շատ առաջապահ ուղեկալները, նույնիսկ ոչ ռազմական ֆորպոստները, ընդհանուր առմամբ կոչվել են ֆորտ։ Ավելի մեծ ռազմական օբյեկտները կարող էին կոչվել բերդ. ավելի փոքրերը ժամանակին հայտնի են եղել որպես ամրակառույցներ։
Ֆորտիֆիկացիա բառը վերաբերում է նաև տարածքի պաշտպանությունը պաշտպանական աշխատանքներով բարելավելու պրակտիկային։ Քաղաքի պատերը ամրություններ են, բայց պարտադիր չէ, որ բերդ կոչվեն։
Ռազմական ճամբար ստեղծելու կամ ամրություն կառուցելու արվեստն ավանդաբար կոչվում է կաստրամետացում (լատ.` castrum , եզ.- castra) դեռևս հռոմեական լեգեոնների ժամանակներից։ Ամրակառույցը պաշարելը և այն ոչնչացնելը սովորաբար կոչվում է պաշարման արվեստ կամ պաշարողական պատերազմ և պաշտոնապես հայտնի է որպես պոլիորկիտիկա (հին հուն.` πολιορκητικός , քաղաքի պաշարման մաս)։ Որոշ տեքստերում այս վերջին տերմինը վերաբերում է նաև ֆորտիֆիկացիայի արվեստին։
Ամրակառուցապատումը սովորաբար բաժանվում է երկու ճյուղի՝ մշտական ամրացում և դիրքային ամրացում։ Մշտական ամրությունները կառուցվում են պատերազմներից հանգստի ժամանակ՝ օգտագործելով բոլոր ռեսուրսները, որոնք պետությունը կարող է տրամադրել կառուցողական և մեխանիկական հմտությունների համար, և կառուցվում են ամուր նյութերից։ Դիրքային ամրությունները, օրինակ` breastwork-ը, հաճախ հայտնի են որպես դիրքային կամ հողային աշխատանքներ, որոնք կառուցվում են զորքերի կողմից մարտադաշտում, հնարավոր է այնպիսի տեղական աշխատուժի և գործիքների միջոցով, որոնք հասանելի են այդ պայմաններում, ինչպես նաև նյութեր, որոնք շատ նախապատրաստություն չեն պահանջում, ինչպիսիք են հողը, մացառները և մանր անտառանյութը[1] կամ ավազապարկերը (սանգար)։ Դիրքային ամրակառույցի օրինակ է[3] Նեսեսիթի ֆորտի շինարարությունը Ջորջ Վաշինգտոնի կողմից 1754 թվականին[4]։
Կա նաև ֆորտիֆիկացիայի միջանկյալ տեսակ, որը հայտնի է որպես կիսամշտական ամրակառուցում[5]։ Սա կիրառվում է, երբ արշավի ընթացքում պետք է լինում պաշտպանել որոշ տարածքներ մշտական պաշտպանության լավագույն իմիտացիայով, որը կարող է իրականացվել կարճ ժամանակում, առկա ոչ մեծ ռեսուրսների և քաղաքացիական հմուտ աշխատուժի առկայության դեպքում[1]: Դրա օրինակն է Անգլիայում և հռոմեական այլ տարածքներում հռոմեական ամրոցների կառուցումը, որտեղ ճամբարներ են ստեղծվել որոշ ժամանակով մնալու մտադրությամբ, բայց ոչ մշտապես։
Դղյակներն ամրություններ են, որոնք տարբերվում են ընդհանուր ֆորտից կամ ամրոցից, քանի որ ներկայացնում են միապետի կամ ազնվականի նստավայրը և ընդգրկում են հատուկ պաշտպանական տարածքներ։ Դրա օրինակն է Կարկասոնի միջնադարյան հսկայական ամրոցը։
Պատմություն
խմբագրելՆեոլիթյան Եվրոպա
խմբագրելՇատ վաղ պատմությունից մինչև նոր ժամանակներ պաշտպանական պատերն անհրաժեշտություն են եղել շատ քաղաքների համար։ Բուլղարիայում, Պրովադիա քաղաքի մոտ, այսօր պարսպապատ ամրացված բնակավայրը, որը կոչվում է Սոլնիցատա և թվագրվում է մ.թ.ա. 4700 թվականին, ունեցել է մոտ 300 ֆուտ (91 մ) տրամագիծ, երկհարկանի տներում բնակվող 350 մարդ է ապրել և շրջապատված է եղել ամրակառույց պարսպով։ Բնակավայրի շուրջ հսկայական պարիսպները, որոնք կառուցվել են շատ բարձր և քարե բլոկներով` 6 ոտնաչափ (1,8 մ) բարձրությամբ և 4,5 ֆուտ (1,4 մ) հաստությամբ, այն դարձնում է Եվրոպայի ամենավաղ պարսպապատ բնակավայրերից մեկը[6][7]։ Այնուամենայնիվ, այն ավելի երիտասարդ է, քան Հունաստանի մ.թ.ա. 6800 թվականին կառուցված Սեսկլոն նեոլիթյան պարսպապատ քաղաքը[8][9]։
Ուրուկը Հին Շումերում (Միջագետք) աշխարհի ամենահին պարսպապատ քաղաքներից մեկն է։ Հին եգիպտացիները նաև ամրոցներ են կառուցել Նեղոսի հովտի սահմաններին՝ հարևան տարածքներից զավթիչներից պաշտպանվելու համար, ինչպես նաև իրենց քաղաքների շուրջը շրջանաձև աղյուսե պատեր են կառուցել։ Հին աշխարհի ամրություններից շատերը կառուցվել են ցեխի աղյուսներով, որոնք հաճախ այսօրվա հնագետների համար ոչ ավելի են, քան հողաթմբեր։
Հսկայական նախապատմական քարե պատը շրջապատել է Բրոդգարի Նես[10] հնագույն տաճարը մ.թ.ա. 3200 թվականին Շոտլանդիայում։ 4 մետր (13 ֆուտ) հաստությամբ և 4 մետր բարձրությամբ պատը ստացել է «Բրոդգարի մեծ պարիսպ» անվանումը։ Պատն ունեցել է որոշակի խորհրդանշական կամ ծիսական գործառույթ[11][12]։
Ասորեստանցիները գործի են դրել մեծ աշխատուժ՝ կառուցելու նոր պալատներ, տաճարներ և պաշտպանական պարիսպներ[13]։
Բրոնզեդարյան Եվրոպա
խմբագրելԲրոնզեդարյան Մալթայում որոշ բնակավայրեր նույնպես սկսել են պատերով ամրացվել։ Պահպանված ամենանշանավոր օրինակը Borġ in-Nadur-ն է, որտեղ հայտնաբերվել է մ.թ.ա. մոտ 1500 թվականին կառուցված ամրոցը։ Մի քանի բացառություններից են Հին Սպարտան և Հին Հռոմը, որոնք երկար ժամանակ պարիսպներ չեն ունեցել, փոխարենը պաշտպանվելու համար գերադասել են ապավինել իրենց զինվորներին։ Սկզբում այդ ամրությունները փայտից և հողից պարզ շինություններ են եղել, որոնք հետագայում փոխարինվել են իրար վրա` առանց շաղախի քարերով խառը շինություններով։ Հին Հունաստանում միկենյան քաղաքակրթության ժամանակ կառուցվել են մեծ քարե պատեր, ինչպիսին է Միկենայի հնավայրը (հայտնի է իր «կիկլոպյան» պատերի հսկայական քարե բլոկներով)։ Դասական դարաշրջանի Հունաստանում Աթենք քաղաքում կառուցվել են երկու զուգահեռ քարե պատեր, որոնք կոչվել են Երկար պատեր, որոնք ձգվել են մինչև ամրացված ծովային նավահանգիստ Պիրեյոս` մի քանի մղոն հեռավորության վրա։
Կենտրոնական Եվրոպայում կելտերը կառուցել են մեծ ամրակառուցապատված բնակավայրեր, որոնք հայտնի են որպես օպիդում, որոնց պատերը Միջերկրական ծովում կառուցված պատերի մասնակի ազդեցությունն են կրում։ Ամրությունները շարունակաբար ընդլայնվել և բարելավվել են։ Մ.թ.ա. մոտ 600 թվականին Գերմանիայի Հոյնբուրգ քաղաքում ամրոցներ են կառուցվել կրաքարե հիմքով, որի վրա կանգնեցվել է մոտավորապես 4 մետր բարձրությամբ ցեխաղյուս պատ, որը, հավանաբար, ծածկված է եղել երթևեկելի ճանապարհով, այդպիսով հասնելով 6 մետր ընդհանուր բարձրության։ Պատը երեսպատվել է կրաշաղախով, պարբերաբար թարմացվել։ Նրանից դուրս ցցված աշտարակներ են կառուցապատվել[15][16]։
Մանխինգի օպիդումը (գերմ.՝ Oppidum von Manching) խոշոր կելտական նախաքաղաքային կամ քաղաքանման բնակավայր է, որը գտնվել է ժամանակակից Մանչինգի (Ինգոլշտադտի մոտ, Բավարիա, Գերմանիա) տարածքում։ Բնակավայրը հիմնադրվել է մ.թ.ա 3-րդ դարում և գոյություն է ունեցել մինչև մ.թ.ա. մոտ 50–30 թվականները։ Այն իր ամենամեծ չափերին է հասել ուշ Լատենյան ժամանակաշրջանում (մ.թ.ա. 2-րդ դարի վերջ), և ունեցել է 380 հեկտար տարածք։ Այն ժամանակ նրա 7,2 կմ երկարությամբ պատերի սահմաններում ապրել են 5000-10000 մարդ[17]։
Բիբրակտեի օպիդումը Գալլիական ամրակառույց բնակավայրի ևս մեկ օրինակ է[18]։
Բրոնզի և երկաթի դարաշրջան, Մերձավոր Արևելք
խմբագրելԿազեմատի պարիսպ տերմինը օգտագործվել է Իսրայելի և, ավելի լայնորեն` Մերձավոր Արևելքի հնագիտության մեջ։ Ունեցել է քաղաքը[19] կամ բերդը[20] պաշտպանող կրկնակի պարիսպի նշանակություն։ Պարիսպների պատերը բաժանող տարածությունների մեջ ներկառուցված են եղել խցիկներ[19]։ Դրանք հավանաբար օգտագործվել են պահեստավորման կամ բնակելի նպատակներով, կամ պաշարման ժամանակ կարող էին լցվել հողով և ժայռակտորներով, որպեսզի բարձրացնեն արտաքին պատի դիմադրությունը հարվածների դեմ[19]։
Սկզբում ենթադրվել է, որ պատերը խեթերն են ներմուծել տարածաշրջան, դա հերքվել է նրանց ժամանումից առաջ եղած օրինակների հայտնաբերմամբ, որոնցից ամենավաղը եղել է Թանահում (Պաղեստին)[21], որտեղ նման պարիսպը թվագրվել է մ.թ.ա. 16-րդ դարով[22]։ Կազեմատի պատերը դարձել են Հարավային Լևանտի ամրության տարածված տեսակ միջին բրոնզի դարի (ՄԲ) և երկաթի II դարի միջև, որոնք ավելի շատ են եղել երկաթի դարում և իրենց գագաթնակետին են հասել երկաթի II դարում (մ.թ.ա. 10-6-րդ դարեր)[19]։
Այնուամենայնիվ, մ.թ.ա. 9-րդ դարում կազեմատի պատերի կառուցումը սկսել է փոխարինվել ավելի ամուր պատերով, հավանաբար Նեոասորական կայսրության (մ.թ.ա. 911-609) կողմից խոյերի` ավելի արդյունավետ պարսպակործան մեքենաների ստեղծման պատճառով[19][23]։ Կազեմատի պատերը կարող էին շրջապատել մի ամբողջ բնակավայր, բայց մեծ մասը պաշտպանել է բնակավայրի միայն մի մասը[24]։ Կազեմատի պատերի երեք տարբեր տեսակներ են եղել, որոնք ներառել են առանձին կանգնեցված կազամատի պատեր, այնուհետև ինտեգրվածները, որտեղ ներքին պատը բնակավայրի արտաքին շենքերի մի մասն էր, և վերջապես կազեմատի լցոնված պատեր, որտեղ պատերի միջև գտնվող տարածքները լցվել են հողով, ինչը թույլ է տվել արագ, բայց, այնուամենայնիվ, առանձնահատուկ բարձր պատերի կայուն կոնստրուկցիա[25]։
Հին Հռոմ
խմբագրելՀռոմեացիներն իրենց քաղաքներն պաշտպանելու համար շրջապատել են հսկայական, շաղախով պատված քարե պարիսպներով։ Դրանցից ամենահայտնիներից են հիմնականում պահպանված Հռոմի Ավրելյան պարիսպները և Կոստանդնուպոլսի Թեոդոսյան պարիսպները, ինչպես նաև այլ վայրերում մասնակի մնացորդները։ Սրանք հիմնականում քաղաքային դարպասներ են, ինչպես «Սև դարպասները» (Porta Nigra) Տրիերում (Գերմանիա)[26] կամ «Նյուպորտի կամարը» Լինքոլնում (Անգլիա)[27]։
Հադրիանոսի պատը կառուցվել է Հռոմեական կայսրության կողմից ներկայիս հյուսիսային Անգլիայի լայնությամբ՝ մ.թ. 122 թվականին հռոմեական կայսր Հադրիանոսի այցելությունից հետո (մ.թ. 76–138):
Հնդկական ենթամայրցամաք
խմբագրելՀնդկաստանում կարելի է գտնել մի շարք ամրոցներ, որոնք թվագրվում են ուշ քարի դարից մինչև Բրիտանական Ռաջ։ «Ֆորտ» բառն է, որն օգտագործվում է Հնդկաստանում բոլոր հին ամրությունների համար։ Ինդուսի հովտի քաղաքակրթության բազմաթիվ վայրեր վկայում են ամրությունների մասին։
Մ.թ.ա. մոտ 3500 թվականին հարյուրավոր փոքր գյուղատնտեսական գյուղեր են ցրված եղել Ինդուսի գետահովտի վրա։ Այս բնակավայրերից շատերն ունեցել են ամրություններ և նախագծված փողոցներ։ Հարապպայի քաղաքակրթության Կոտ Դիջիի քարե և ցեխե աղյուսով տները կառուցվել են հսկայական քարե պատնեշների և պաշտպանական պատերի հետևում, քանի որ հարևան համայնքներն անընդհատ կռվել են գյուղատնտեսական լավագույն հողերի վերահսկման շուրջ[28]։
Ամրակառուցները տարբերեն եղել ըստ տեղանքի։ Եթե Դհոլավիրան քարաշեն ամրապատերով է կառուցվել, ապա Հարապան ամրացվել է եփած աղյուսների միջոցով, իսկ այնպիսի վայրերում, ինչպիսին է Կալիբանգանը, ցեխաղյուսային ամրությունները լրացվել են բաստիոններով, իսկ Լոթալը քառանկյուն ամրացված հատակագծով է կառուցապատվել։ Ապացույցներ կան նաև, որ Հարավային Աիայի առաջին քաղաքներից մեկը` Մոհենջո-դարոն ֆորտիֆիկացված է եղել։ Նույնիսկ մի փոքրիկ քաղաքը, օրինակ՝ Կոտադա Բհադլին, որտեղ եղել են բարդ ամրանման բաստիոններ, ցույց է տալիս, որ Ինդոսի հովտի քաղաքակրթության գրեթե բոլոր խոշոր և փոքր քաղաքները ամրակառուցված են եղել[29]։
Ֆորտեր են հայտնվել նաև Գանգեսյան հովտի ուրբանիզացված քաղաքներում մ.թ.ա. 600-ից 200 թվականների երկրորդ ուրբանիզացիայի ժամանակաշրջանում, և հնագետների կողմից Գանգեսի հովտում հայտնաբերվել են մոտ 15 ամրակառույցով վայրեր, ինչպիսիք են Կաուշամբին, Մահասթհանգարը, Պատալիպուտրան, Մատուրահաթրա, Ահիկհարթան, Ռաջգիրը և Լաուրիա Նանդանգարհը։ Մաուրյան ժամանակաշրջանի ամենավաղ աղյուսով ամրացումը տեղի է ունեցել Լաուրիա Նանդանգարհի ստուպային թմբերից մեկում, 1,6 կմ պարագծով և օվալաձև հատակագծով և ընդգրկել է բնակելի տարածք[30]։ Մունդիգակում (մ.թ.ա. մոտ 2500) ներկայիս հարավ-արևելյան Աֆղանստանում պաշտպանական պատեր և քառակուսի բաստիոններ են կառուցվել արևից չորացրած աղյուսներով[31]։
Հնդկաստանում ներկայումս հայտնի են ավելի քան 180 ֆորտ, ընդ որում միայն Մահարաշտրա նահանգում կան ավելի քան 70 ֆորտ, որոնք նաև հայտնի են որպես դուրգ (durg)[32][33][34], որոնցից շատերը կառուցվել են Մարաթա կայսրության հիմնադիր Շիվաջիի կողմից։
Հնդկաստանի ամրոցների մեծ մասը գտնվում է Հյուսիսային Հնդկաստանում։ Ամենաուշագրավ ամրոցներն են Դելիի Կարմիր ֆորտը, Ագրայի Կարմիր ֆորտը, Ռաջաստանում գտնվող Չիտտոր ֆորտը և Մեհրանգարհ ֆորտը, Ռանթամբհոր ֆորտը, Ամեր Ֆորտը և Ջեյսալմեր ֆորտը, նաև Ռաջաստանում և Գվալիոր ֆորտը Մադհյա Պրադեշում[35]։
Ռազմական ռազմավարության մասին հնդկական Արտհաշաստրա տրակտատում նկարագրված են ֆորտերի վեց հիմնական տեսակներ, որոնք տարբերվում են իրենց հիմնական պաշտպանության ձևերով։
Շրի Լանկա
խմբագրելՇրի Լանկայի ֆորտերը կառուցվել են հազարավոր տարիներ առաջ, որոնցից շատերը կառուցվել են Շրի Լանկայի թագավորների կողմից, դրանք ներառում են մի քանի պարսպապատ քաղաքներ։ Գաղութատիրության ժամանակաշրջանի սկզբում Շրի Լանկան օկուպացվել է մի քանի խոշոր գաղութային կայսրությունների կողմից, որոնք ժամանակ առ ժամանակ գերիշխող ուժ են դարձել Հնդկական օվկիանոսում։ Գաղութարարները կառուցել են մի քանի արևմտյան ոճով ամրոցներ, հիմնականում կղզու ափին և շրջակայքում։
Առաջինը Շրի Լանկայում գաղութային ամրոցներ կառուցել է Պորտուգալական կայսրությունը, ամրոցները գրավել ու ընդարձակել են հոլանդացիները։ Բրիտանացիներն այս ֆորտերը գրավել են Նապոլեոնյան պատերազմների ժամանակ։ Գաղութային ամրոցների մեծ մասում տեղակայվել են կայազորները մինչև 20-րդ դարի սկիզբը։ Առափնյա ամրոցներում երկու համաշխարհային պատերազմների ժամանակ եղել է առափնյա հրետանի, որը ղեկավարել է Ցեյլոնի կայազորի հրետանին։ Դրանցից շատերը լքել են զինվորականները, սակայն մնացել են քաղաքացիական ադմինիստրատիվ ծառայողներ, իսկ մյուսները պահպանել են զինվորական կայազորները, որոնք ավելի շատ վարչական բնույթի են եղել, քան գործառնական։ Որոշ ֆորտեր վերաբնակեցվել են զորամասերի կողմից Շրի Լանկայի քաղաքացիական պատերազմի սրման հետևանքով, օրինակ, Ջաֆնայի ֆորտը մի քանի անգամ պաշարման է ենթարկվել։
Չինաստան
խմբագրելԹրծված հողային խոշոր պատեր են կառուցվել Հին Չինաստանում Շանգ դինաստիայի ժամանակներից (մ.թ.ա. մոտ 1600-1050 թվականներ)։ Չինաստանի Աոյի տեղում, մ.թ.ա. 15-րդ դարում կառուցվել են մեծ պատեր, որոնք ունեցել են 20 մ (66 ոտնաչափ) լայնությամբ հիմք և ընդգրկել են մոտ 2,100 յարդ (1,900 մ) քառակուսի տարածք։
Չնայած նրան, որ Չինաստանում քարե պատեր են կառուցվել Պատերազմող պետությունների ժամանակաշրջանում (մ.թ.ա. 481–221 թթ.)[36], քարե ճարտարապետությունը լրջորեն սկսվել է Թանգ դինաստիայի (մ.թ. 618–907) ժամանակ։ Չինական մեծ պարիսպը կառուցվել է Ցին դինաստիայի ժամանակներից (մ.թ.ա. 221–207 թթ.), թեև դրա ներկայիս ձևը հիմնականում Մինգ դինաստիայի ինժեներական ձեռքբերումն է (մ.թ. 1368–1644):
Մեծ պարսպից բացի, մի շարք չինական քաղաքներ կառուցել են նաև պաշտպանական պատեր իրենց քաղաքները պաշտպանելու համար։ Քաղաքային պարիսպներով շրջապատված են եղել չինական նշանավոր քաղաքներից Հանչժոուն, Նանջինգը, Շանհայի Հին քաղաքը, Սուչժոուն, Սիանը, նաև Հոնկոնգի պարսպապատ գյուղերը։ Պեկինում Արգելված քաղաքի հայտնի պատերը ստեղծվել են 15-րդ դարի սկզբին Յոնգլ (1360-1424) կայսրի կողմից։ Արգելված քաղաքը կազմել է Պեկին քաղաքի ամրությունների ներքին մասը։
Ֆիլիպիններ
խմբագրելԻսպանական գաղութային ֆորտիֆիկացիաներ
խմբագրելԻսպանական Արևելյան Հնդկատանում իսպանական գաղութացման դարաշրջանում մի քանի ֆորտեր և ֆորպոստներ են կառուցվել ամբողջ արշիպելագում։ Առավել նշանավոր է Ինտրամուրոսը[37], հին պարսպապատ Մանիլա քաղաքը, որը ձգվում է Պասիգ գետի հարավային ափի երկայնքով[38]։ Պատմական քաղաքում եղել են դարավոր եկեղեցիներ, դպրոցներ, մենաստաններ, կառավարական շենքեր և բնակավայրեր. իսպանական գաղութային ճարտարապետության լավագույն հավաքածուներ, նախքան դրա մեծ մասը ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ռումբերից։ 67 ակր տարածք ունեցող քաղաքի բոլոր շենքերից միայն մեկ շենք՝ Սան Ագուստին եկեղեցին է փրկվել պատերազմից։
Անհատական ֆորտիֆիկացիաներ
խմբագրելԲաթանեսի հյուսիսային կղզիների իվատան ժողովուրդը բլուրների և բարձրադիր վայրերում[39] են կառուցել իրենց ամրությունները, որոնք կոչվել են իջանգ ( ijang ), պատերազմի ժամանակ իրենց պաշտպանելու համար։ Այս ամրություններն իրենց նպատակի պատճառով նմանեցվում են եվրոպական դղյակներին։ Սովորաբար, դղյակներ մտնելու միակ միջոցը ճոպանային սանդուղքն է եղել, որը միայն գյուղացիների համար է իջեցվել և հնարավոր էր բարձրացնել, երբ զավթիչներին ընդառաջ[40]։
Իգորոտ ժողովուրդը մ.թ.ա. 2000 թվականին կառուցել է քարե պարիսպներից պատրաստված ամրոցներ, որոնց լայնությունը միջինը կազմել է մի քանի մետր, իսկ բարձրությունը դրանից մոտ երկուսից երեք անգամ ավելին[41]։
Հարավի մուսուլման ֆիլիպինցիները կառուցել են ամուր պարիսպներ, որոնք կոչվել են կոտա կամ մունգ՝ պաշտպանելու իրենց համայնքները։ Սովորաբար, այս կոտաների բնակիչներից շատերն ամբողջ ընտանիքներ են եղել, այլ ոչ թե պարզապես ռազմիկներ։ Լորդերը հաճախ ունեցել են իրենց սեփական կոտաները՝ հաստատելու իրենց իշխելու իրավունքը, այն ծառայել է ոչ միայն որպես ռազմական կայանք, այլև որպես պալատ տեղի լորդի համար։
Մագուինդանաո սուլթանության հզորության գագաթնակետին նրանք պատել են Արևմտյան Մինդանաոյի շրջակայքը կոտաներով և այլ ամրություններով, որպեսզի արգելափակեն իսպանացիների առաջխաղացումը դեպի տարածաշրջան։ Այս կոտաները սովորաբար պատրաստվել են քարից և բամբուկից կամ այլ թեթև նյութերից և շրջապատվել խրամատային ցանցերով։ Արդյունքում, այդ կոտաներից մի քանիսը հեշտությամբ այրվել կամ ոչնչացվել են։
Տարածաշրջանում իսպանական հետագա արշավների արդյունքում սուլթանությունը ճնշվել է, իսկ կոտաների մեծամասնությունը կազմաքանդվել կամ ավերվել է։ Կոտաներն օգտագործվել են ոչ միայն մուսուլմանների կողմից որպես պաշտպանություն իսպանացիների և այլ օտարերկրացիների դեմ, այլև ուրացողներն ու ապստամբները նույնպես ամրություններ են կառուցել՝ ի հեճուկս տարածքում գտնվող մյուս ղեկավարների։ Ամերիկյան օկուպացիայի ժամանակ հենակետեր են կառուցվել, իսկ դաթուները, ռաջաները կամ սուլթանները հաճախ կառուցել և ամրացրել են իրենց կոտաները՝ հուսահատ ձգտելով պահպանել իշխանությունն իրենց հպատակների և իրենց հողի վրա[42]։ Այս ամրոցներից շատերը նույնպես ավերվել են ամերիկյան արշավախմբերի կողմից, ինչի արդյունքում շատ քիչ կոտաներ դեռևս կանգուն են մինչ օրս[43]։
Նախաիսլամական Արաբիա
խմբագրելՄուհամմադի օրոք Արաբիայում շատ ցեղեր օգտվել են ամրաշինություններից։ Խրամատի ճակատամարտում (627 թվական) Մադինայի բնակիչները` մուսուլման մարգարե Մուհամմադի գլխավորությամբ, փորել են խրամուղիներ, որոնք Մադինայի բնական ամրությունների հետ միասին անօգուտ է դարձրել Մադինան գրավելու մեծաքանակ դաշնակիցների հեծելազորը (ձիերից և ուղտերից բաղկացած)` երկու կողմերից փակուղու մեջ թողնելով նրանց։ Միանգամից մի քանի հարձակում իրականացնելու հույսով, դաշնակիցները համոզել են Մադինայի դաշնակից Բանու Քուրայզային, որ հարավից հարձակվի քաղաքի վրա։ Այնուամենայնիվ, Մուհամմեդի դիվանագիտությունը խափանել է բանակցությունները և խզել հակառակորդի պլանները։ Լավ կազմակերպված պաշտպանությունը, դաշնակիցների մարտական ոգու անկումը և եղանակային վատ պայմանները պաշարման տապալման պատճառ են դարձել[45]։
630 թվականի հունվարին Էտ-Տաիֆի պաշարման ժամանակ[46] Մուհամմադը հրամայել է իր հետևորդներին հարձակվել թշնամիների վրա, ովքեր փախել էին Հունայնի ճակատամարտից և ապաստան փնտրել Տաիֆի ամրոցում[47]։
Աֆրիկա
խմբագրելԿերմա քաղաքը Նուբիայում (ներկայիս Սուդան) ամբողջովին շրջապատված է եղել ամրացված պարիսպներով՝ շրջապատված խրամատով։ Հնագիտությունը հայտնաբերել է բրոնզեդարյան տարբեր բաստիոններ և հիմքեր՝ կառուցված քարից՝ թրծած կամ չթրծված աղյուսով[48]։
1974 թվականին Գինեսի ռեկորդների գրքում Բենինի պատերը ճանաչվել են որպես աշխարհի երկրորդ ամենաընդարձակ մարդաշեն կառույցը, ինչպես նաև աշխարհի ամենածավալուն հողային աշխատանքներով ռազմական ամրությունները[49][50]։ Պատերը հավանաբար կառուցվել են մ.թ. տասներեքերորդ և տասնհինգերորդ դարի կեսերին[51] կամ մ.թ. առաջին հազարամյակի ընթացքում[51][52]։
Ամուր միջնաբերդներ են կառուցվել նաև Աֆրիկայի այլ շրջաններում։ Օրինակ, Յորուբալենդն ունեցել է մի քանի տեղամասեր, որոնք ամբողջովին շրջապատված են եղել հողահանդակներով և պարիսպներով։ Սա բարելավել է պաշտպանական ներուժը, ինչպիսիք են բլուրներն ու լեռնաշղթաները։ Յորուբալենդը հիմնականում պաշտպանված է եղել խրամատներով և պարիսպների կրկնակի պատով, իսկ Կոնգոյի անտառներում հիմնական աշխատանքների հետ մեկտեղ թաքնված խրամատներ և ուղիներ են եղել, որոնք հաճախ սրված ցցերի շարքերով են պատվել։ Հակառակորդի ներթափանցումը թուլացնելու համար ստեղծվել է ներքին պաշտպանություն պաշտպանական պատերի լաբիրինթոսով, ինչը թույլ է տալիս հակառակորդ ուժերին թակարդել և նրանց վար խաչաձև կրակ բացել[53]։
Աշանտի կայսրության ժամանակ ռազմական մարտավարությունն է եղել հիմնական կետերում գերաններով հզոր ցանկապատնեշների ստեղծելը։ Սա կիրառվել է բրիտանացիների դեմ հետագա պատերազմներում՝ արգելափակելով բրիտանական առաջխաղացումը։ Այս ամրացումներից մի քանիսը հարյուր յարդից ավելի երկարություն են ունեցել` ծանր, զուգահեռ դասավորված ծառերի բներով։ Նրանք անանցանելի են եղել հրետանային կրակի միջոցով ոչնչացման համար։ Այս ցանկապատնեշների հետևում աշանտիի բազմաթիվ զինվորներ են մոբիլիզացվել՝ թշնամու շարժմանը հետևելու համար։ Չնայած ազդեցիկ կոնստրուկցիա լինելուն, այս հենակետերից շատերը ձախողվել են, քանի որ Աշանտիի հրացանները, վառոդն ու փամփուշտները վատն են եղել և պաշտպանության համար անբավարար։ Ժամանակ առ ժամանակ բրիտանական զորքերը հաղթահարել կամ շրջանցել են ցցապատ ցանկապատնեշները՝ հնաոճ մեթոդներով սվինամարտի բռնվելով, իրար ծածկող կրակամարտով պաշտպանվելլով[54]։
Աֆրիկյան արևադարձային թագավորություններում կարևոր նշանակություն են ունեցել պաշտպանական կառույցները։ Կոնգոյի թագավորությունում դիրքային ամրությունները շրջապատված են եղել խրամատներով և փոքր հողաթմբերով։ Նման հատուկ ամրաշինական դիրքերը, երբեմն շատ ավելի լավ են դիմացել եվրոպական թնդանոթներին, քան բարձր, ավելի ազդեցիկ կառույցները[55]։
Միջնադարյան Եվրոպա
խմբագրելՀռոմեական ֆորտերը և բլուրների վրա կառուցված ֆորտերը Եվրոպայում կառուցված դղյակների անմիջական նախորդներն են համարվում, որոնք առաջացել են 9-րդ դարում Կարոլինգյան կայսրությունում։ Վաղ միջնադարում առաջացած որոշ քաղաքներ ստեղծվել են կառուցված դղյակների շուրջ։ Այս քաղաքները հազվադեպ են պաշտպանված եղել պարզ քարե պարիսպներով, այլ ավելի հաճախ՝ պարիսպների և փոսերի համակցությամբ։ 12-րդ դարից ամբողջ Եվրոպայում հիմնվել են հարյուրավոր բնակավայրեր, որոնք շատ հաճախ ձեռք են բերել ֆորտիֆիկացման նշանակություն։
Արևելյան գաղութացման ժամանակաշրջանում քաղաքային կենտրոնների հիմնադրումը տարածքային ընդլայնման կարևոր միջոց է եղել, և շատ քաղաքներ, հատկապես Արևելյան Եվրոպայում, հիմնվել են հենց այդ նպատակով։ Այս քաղաքները հեշտ է ճանաչել իրենց կանոնավոր դասավորության և շուկայական մեծ տարածքների շնորհիվ։ Այս բնակավայրերի ամրությունները շարունակաբար բարելավվել են՝ արտացոլելով ռազմական զարգացման ներկա մակարդակը։
Վերածննդի դարաշրջանում Վենետիկյան Հանրապետությունը մեծ պարիսպներ է բարձրացրել քաղաքների շուրջը, իսկ լավագույն օրինակները, ի թիվս այլոց, Նիկոսիայում (Կիպրոս), Ռոկա դի Մաներբա դել Գարդայում (Լոմբարդիա) և Պալմանովայում (Իտալիա) կամ Դուբրովնիկում (Խորվաթիա) են, որոնք ապարդյուն են եղել հարձակումների դեմ, բայց դեռ մնում են մինչ օրս։
Ի տարբերություն վենետիկցիների, օսմանները նախկինում կառուցել են ավելի փոքր ամրություններ, բայց ավելի մեծ քանակությամբ, և միայն հազվադեպ են ամրակառուցապատել ամբողջ բնակավայրերը, ինչպիսիք են Պոչիտելյը, Վրատնիկը և Յայցեն Բոսնիայում։
Հրազենի ստեղծումից հետո
խմբագրելՄիջնադարյան ոճի ամրաշինությունները հիմնականում հնացել են 14-րդ դարի մարտի դաշտում թնդանոթների հայտնվելով։ Սև վառոդի դարաշրջանում ամրացումները դարձել են շատ ավելի ցածր և ավելի շատ կառուցվել են խրամատներ և հողային պարիսպներ, որոնք կարող էին կլանել և ցրել թնդանոթի կրակի ուժը։ Իսկ պատերը, որոնք ուղիղ թնդանոթային համազարկից կարող էին մեծապես տուժել, պաշտպանվել են հողային թմբերի միջև փոսերի մեջ թաքցնելով։
Ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվել ամրության երկրաչափության վրա, որպեսզի պաշտպության համար տեղակայված թնդանոթները հակառակորդի կրակի դաշտը կարողանային փոխկապակցված ծածկել` պաշտպանելով հատկապես ստորին և, հետևաբար, ավելի խոցելի պատերը բոլոր հնարավոր կողմերից։
Այս նոր ոճի ամրացման էվոլյուցիան կարելի է տեսնել անցումային ամրոցներում, ինչպիսին է Սարցանելոն[56] հյուսիս-արևմտյան Իտալիայում, որը կառուցվել է 1492-1502 թվականներին։ Սարզանելոն բաղկացած է միջնադարյան ժամանակաշրջանին բնորոշ աշտարակներով երկու ատամնանման պարիսպներից, բայց նաև ունի ռավելինային (ravelin) անկյունային հարթակ, որը պաշտպանում է կուրտինայի պատերից մեկը, որը պաշտպանված է բերդի հիմնական մասի աշտարակների կողմից կողային կրակից[57]։
Մեկ այլ օրինակ է Հռոդոսի ամրությունները, որոնք սառեցվել են 1522 թվականին, այնպես որ Հռոդոսը միակ եվրոպական պարսպապատ քաղաքն է, որն առ այսօր վկայում է դասական միջնադարյան ամրություններից ժամանակակիցներ անցումը[58]։
Ամրացումները նաև խորությամբ են տարածվել` պաշտպանական թնդանոթների համար պաշտպանված մարտկոցներով, որոնք թույլ են տվել տեղադրել հարձակողական թնդանոթներ՝ դրանք հեռավորության վրա պահելու և անմիջականորեն խոցելի պատերին հարվածները թույլ չտալու համար։
Արդյունքում առաջացել են աստղաձև բաստիոնային ամրություններ՝ եղջյուրաշեն և բաստիոնային յարուսներով, որոնց հիանալի օրինակ է Ֆորտ Բուրտանժը[59]։ Այս դարաշրջանի ընդարձակ ամրություններ կան նաև սկանդինավյան նահանգներում և Բրիտանիայում, որոնցից լավ օրինակներ են Բերվիկ-յոփոն-Թվիդի ամրությունները[60] և Սուոմենլինա նավահանգստային արշիպելագը Հելսինկիում[61]։
Ջոն Սմիթի 1624 թվականի քարտեզ Դղյակ-նավահանգիստ (Castle Harbour) կղզիների և Սուրբ Ջորջ նավահանգստի ֆորտիֆիկացիաներ Բերմուդներում[Ն 1] |
Հռոդոս քաղաք, մոտ 1490 թվական[63] | Սարզանելո բլրի վրա կառուցված ամրոց (Իտալիա) առաջին անգամ հիշատակվել է 963 թվականին[57] |
Ռոտենբերգ ամրոց բաստիոններով 1741 թվականին կառուցված աստղաձև անկանոն վեցանկյուն[64][65] ստորոտում Շնայթախ քաղաքը (Բավարիա) |
Սուոմենլիննա, 18-րդ դարի առափնյա ամրոց Հելսինկիում (Ֆինլանդիա)[61] | Բաստիոնային ֆորտի 1728 թվականի հատակագիծ` կառուցման միջոցներով և մանրամասներով[Ն 2] |
19-րդ դար
խմբագրել19-րդ դարում պայթուցիկ արկերի հայտնվելը բերեց ամրացման էվոլյուցիայի ևս մեկ փուլ։ Աստղային ամրոցները ուժեղ պայթուցիկ նյութերին դժվարացել են դիմադրել, և բաստիոնների, կողային մարտկոցների և պաշտպանական թնդանոթի համար խնամքով կառուցված կրակային գծերի բարդ դասավորությունները հնարավոր է դարձել արագ շարքից հանել պայթուցիկ արկերով։
Դեռ ավելին, այս տիպի ամրոցները շրջապատող մեծ բաց խրամատները պաշտպանական սխեմայի անբաժանելի մասն են կազմել, ինչպես նաև ծածուկ ճանապարհը զառիվայր լանջի դիմացի եզրին։ Խրամատը չափազանց խոցելի է դարձել պայթուցիկ արկերով ռմբակոծության համար։
Ի պատասխան՝ ռազմական ինժեներները զարգացրել են ամրացման բազմանկյուն ամրոցաշինական ոճը։ Խրամատը դարձել է խորը և ուղղահայաց, կտրվել ուղղակիորեն ժայռի կամ հողի մեջ, շարվել ուղիղ գծերով՝ ստեղծելով կենտրոնական ամրացված տարածքը, որից էլ առաջացել է ամրության այս ոճի բազմանկյուն (պոլիգոնալ ֆորտ) անունը։
Այս տիպի խրամատը բավական լայն է, որպեսզի անանցանելի պատնեշ լիներ հարձակվող զորքերի համար, բայց և բավական նեղ՝ թշնամու հրետակոծության համար դժվար թիրախ դառնալով. խրամատը կրակել էր խրամատում տեղադրված պաշտպանական բլոկային տներից (գերմ.՝ Blockhaus «գերանաշեն տուն»), ինչպես նաև բուն խրամատի արտաքին մասում փորված կրակային դիրքերից։
Ֆորտի ուրվագիծն իսկապես շատ ցածրացվել է. այն դրսից շրջապատվել է խրամատով, որը ծածկվել է կապոնիերներով (Caponier), թեթև թեքված բաց տարածքով, որպեսզի վերացնի թշնամու ուժերի հնարավոր թաքնվելը, միաժամանակ բուն ֆորտը նվազագույնս թիրախ դարձնելով թշնամու կրակի համար։ Ֆորտի մուտքը խորության մեջ գտնվող դարպասից էր, որը խրամատի ներսում էր, որտեղ կարելի էր հասնել ոլորուն թեքահարթակով, որով հնարավոր էր մուտք գործել դեպի դարպաս գնացող շարժական կամրջի միջոցով, ինչը հնարավոր էր հետությամբ ետ քաշել դեպի դարպաս։
Բերդի մեծ մասը տեղափոխվել է գետնի տակ։ Խորը անցումներն ու թունելային ցանցերը կապել են խրամատի բլոկային տներն ու կրակակետերը համապատասխան ֆորտի հետ՝ գետնի խորքում զինամթերքի և մեքենայական սենյակներով։ Հրացանները, սակայն, հաճախ տեղադրվել են բաց տեղերում և պաշտպանվել են միայն պարապետով (ֆր.՝ parapet, իտալ.՝ parapetto, parare — պաշտպանել и petto — կուրծք). թե՛ ստվերում մնալու, և թե՛ այն պատճառով, որ փակ կազեմատներում զենքի օգտագործման փորձը ցույց է տվել, որ դրանք շարքից դուրս են եկել գլաքարերից, երբ նրանց շուրջը փլվել են իրենց իսկ կազեմատները։
19-րդ դարում անհետացել են քաղաքները շրջապատող միջնաբերդները. բերդերը տեղափոխվել են քաղաքներից դուրս մոտ 12 կմ հեռավորության վրա թշնամուն դիմակայելու համար, որպեսզի նրանց հրետանին չկարողանա ռմբակոծել քաղաքի կենտրոնը։ Այսուհետ ամրոցների օղակը կառուցվել է այնպիսի տարածության վրա, որը թույլ կտար արդյունավետորեն պաշտպանել դրանց միջև եղած տարածքները։
Նոր ամրոցները հրաժարվել են բաստիոնի սկզբունքից, որը նույնպես հնացել էր զենքի կատարելագործման արդյունքում։ Ֆորտի ուրվագիծը շատ պարզեցված բազմանկյուն էր՝ շրջապատված խրամատով։ Այս ֆորտերը, որոնք կառուցվել են որմնաքարից և ձևավորված քարից, նախագծվել են իրենց կայազորը ռմբակոծությունից պաշտպանելու համար։ Նոր համակարգի կազմակերպման առանձնահատկություններից մեկը երկու պաշտպանական կուրտինաների կառուցումն է եղել. ֆորտի արտաքին գիծ, որը պաշտպանվել է ներքին օղակով, և տեղանքի կամ հանգույցների կրիտիկական կետերի գիծ (օրինակ, Séré de Rivières համակարգը Ֆրանսիայում)[66]։
Ավանդական ամրացումը, սակայն, շարունակել են կիրառել եվրոպական բանակները, որոնք պատերազմել են Աֆրիկայում ստեղծված գաղութներում՝ պարզունակ սպառազինված բնիկ բնակչության հարձակումների դեմ։ Համեմատաբար փոքր թվով պաշտպանները կարողացել են դիմակայել պարզունակ զինված տեղաբնիկներին ավանդական ամրացումներով անառիկ ֆորտերում, և միակ սահմանափակումը զինամթերքի մատակարարումն է եղել։
20-րդ և 21-րդ դարեր
խմբագրել19-րդ և 20-րդ դարերի սկզբին հիմնականում կառուցվել եմ պողպատե և բետոնե ամրություններ։ Այնուամենայնիվ, Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր ժամանակակից պատերազմների առաջընթացը շատ իրավիճակներում հնացած է դարձրել լայնածավալ ամրությունները։ 1930-ականներին և 1940-ականներին որոշ ամրություններ նախագծվել են՝ հաշվի առնելով հարձակման նոր սպառնալիքը` օդային պատերազմը[68]։
Ինչպես օրինակ, Մալթայում կառուցված վերջին ամրոցը` Ֆորտ Քեմփբելը, որը կառուցվել է Մելիեխայի մոտ 1937-ի վերջից մինչև 1938 թվականը[68]։ Ամրոցի դիզայնը լիովին տարբերվում է Մալթայի նախկին ամրացումներից, քանի որ այն նախատեսված էր օդային ռմբակոծության նոր սպառնալիքին դիմակայելու համար։ Այն ուներ անկանոն հատակագիծ, իսկ պարագիծը պահպանվում էր գնդացիրների սյուներով և մի քանի հրացանի բացերով։ Ներսում գտնվող շենքերը ցրված էին, որպեսզի շենքերի կենտրոնացում չստեղծվի։ Բերդը դեռ գոյություն ունի, թեև այն հիմնականում ավերակ է[67]։
Այնուամենայնիվ, միայն ստորգետնյա բունկերները նախկինի պես կարողանում են որոշակի պաշտպանություն ապահովել ժամանակակից պատերազմներում։ Շատ պատմական ամրություններ քանդվել են ժամանակակից դարաշրջանում, սակայն զգալի մասն առ այսօր պահպանվել են որպես հայտնի զբոսաշրջային վայրեր և տեղական նշանավոր վայրեր։
Մշտական ամրությունները ոչ արդիական են դարձել երկու պատճառով.
- Հրետանու և օդուժի անընդհատ աճող հզորության, արագության և հասանելիության արդյունքում գրեթե ցանկացած թիրախ, որը կարող էր տեղակայվել, կարող էր ոչնչացվել, եթե դրա դեմ բավականաչափ ուժ կենտրոնացվեր։ Այդպիսով, որքան շատ ռեսուրսներ է ծախսում պաշտպանը ամրությունն ամրացնելու համար, այնքան ավելի մարտական ուժ ծախսելն արդարացված էր այդ ամրացումը ոչնչացնելու համար, եթե ամրության ոչնչացումը պահանջվում էր հարձակվողի ռազմավարությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած, բունկեր-կործանիչներ են օգտագործվում ամրաշինությունների դեմ։ Մինչև 1950 թվականը միջուկային զենքն ի վիճակի էր ոչնչացնել ամբողջ քաղաքներ և արձակել վտանգավոր ճառագայթում։ Սա հանգեցրել է քաղաքացիական միջուկային օդային հարձակման ապաստարանների ստեղծմանը։
- Մշտական ամրացման երկրորդ թույլ կողմը հենց դրա մշտականությունն է։ Դրա պատճառով հաճախ ավելի հեշտ է դարձել շրջանցել ամրությունը, և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում շարժունակային պատերազմի աճի հետ մեկտեղ դա դարձել է հարձակվելու համար արդյունավետ ընտրություն։ Երբ պաշտպանական գիծը չափազանց ընդարձակ է՝ այն ամբողջությամբ շրջանցելու համար, հնարավոր է հսկայական հարձակողական ուժ հավաքել գծի մի մասի վրա, որը թույլ կտա ճեղքել այն, որից հետո գծի մնացած մասը հնարավոր է շրջանցել։ Այդպիսին է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում կառուցված բազմաթիվ պաշտպանական գծերի ճակատագիրը, ինչպիսիք են Զիգֆրիդի գիծը, Ստալինի գիծը և Ատլանտյան պատը։ Բայց Մաժինոյի գիծը, որը նախատեսված էր ստիպելու գերմանացիներին ներխուժել այլ երկրներ (Բելգիա կամ Շվեյցարիա)՝ շրջանցելով այն, այդ առումով հաջողված էր[69]։
Փոխարենը դիրքային ամրացումներն են սկսել գերակշռել պաշտպանական գործողություններում։ Ի տարբերություն խրամատային պատերազմի, որը գերիշխել է Առաջին համաշխարհային պատերազմում, այս պաշտպանությունն ավելի ժամանակավոր բնույթ է կրում։ Սա առավելություն է, քանի որ այն ոչ մեծածավալ է, հետևաբար թշնամու ուժերի դեմ ուղղված ոչ այնքան ակնհայտ թիրախ է։ Այն ճեղքելու համար մեծաթիվ ուժ կուտակելու դեպքում, այնտեղ տեղակայված ուժերը կարող են հետ քաշվել, իսկ պաշտպանական գիծը համեմատաբար արագ հնարավոր է նորից վերականգնել։ Նախկին անթափանց համարվող պաշտպանական գծի փոխարեն, նման ֆորտիֆիկացիաներում շեշտը դրվում է խորությամբ պաշտպանության վրա, այնպես որ, երբ պաշտպանները ստիպված լինեն հետ քաշվել կամ նվաճվել, նրանցից հետ գտնվող պաշտպանական գծերը կարող են իրենց վրա վերցնել պաշտպանությունը։
Շարժունակ հարձակումները, ինչը կիրառում են երկու կողմերն էլ, սովորաբար կենտրոնանում են պաշտպանական գծի ամենաուժեղ կետերից խուսափելու վրա, այդ պաշտպանությունները սովորաբար համեմատաբար նեղ են լինում և տարածվում են գծի երկարությամբ։ Այնուամենայնիվ, պաշտպանությունը սովորաբար նույնքան ուժեղ չի լինում ամբողջ երկայնքով։ Տարածքում պաշտպանական գծի ուժի տատանումը կախված է նրանից, թե որքան արագ հարձակվող ուժը կարող է առաջընթաց ունենալ պաշտպանվող տեղանքում (և՛ այն տեղանքը, որի վրա կառուցված էր պաշտպանական գիծը, և՛ դրա հետևում գտնվողը, որտեղ հարձակվողը կարող էր հուսալ, որ կներխուժի)։ Սա պայմանավորված է, ինչպես տարածքի ռազմավարական արժեքով, այնպես էլ նրա պաշտպանական արժեքով։
Դա հնարավոր է, քանի որ ինչպես հարձակողական մարտավարությունն է հենվում շարժունակության վրա, այնպես էլ պաշտպանական մարտավարությունը։ Անշարժ ամրաշինական պաշտպանությունը հիմնականում բաղկացած է լինում հետևազորից և հակատանկային միջոցներից (օրինակ` վիշապի ատամները)։ Պաշտպանական տանկերը և տանկերի կործանիչները կենտրոնացվում են պաշտպանական գծի հետևում գտնվող շարժական բրիգադներում։ Պաշտպանական գծի մի մասի դեմ խոշոր հարձակման դեպքում, պաշտպանվողների շարժական միջոցները հնարավոր է ուղարկել՝ ամրապնդելու գծի այն հատվածը, որը ձախողման վտանգի տակ կարող է հայտնվել։
Այսպիսով, պաշտպանական գիծը կարող է համեմատաբար նեղ լինել, քանի որ պաշտպանվող մարտական ուժի մեծ մասը կենտրոնացած է ոչ թե բուն գծում, այլ ավելի շուտ շարժական ռեզերվներում։ Այս կանոնից ուշագրավ բացառություն է նկատվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Կուրսկի ճակատամարտի պաշտպանական գծերում, որտեղ գերմանական ուժերը միտումնավոր հարձակվել են խորհրդային պաշտպանության ամենաուժեղ հատվածի վրա՝ ձգտելով ամբողջովին ջախջախել դրանք։
Պաշտպանվող տեղանքը առաջնային նշանակություն է ունեցել, քանի որ բաց տեղանքը, որով տանկերը կարող են արագ շարժվել, հնարավոր է դարձնում արագ առաջխաղացումներ դեպի պաշտպանների թիկունքի շրջաններ, որոնք շատ վտանգավոր կարող են լինել պաշտպանվող կողմի համար։ Այսպիսով, նման տեղանքն ամեն գնով պետք է պաշտպանվի։
Բացի այդ, քանի որ տեսականորեն պաշտպանական գիծը պետք է բավական երկար պահել, որպեսզի շարժական ռեզերվներն այն ամրացնեին, տեղանքը, որը թույլ չէր տալիս արագ առաջխաղացում, կարող էր ավելի թույլ պահվել, քանի որ հակառակորդի առաջխաղացումը դեպի այնտեղ ավելի դանդաղ կլիներ՝ պաշտպաններին ավելի շատ ժամանակ տալով` այդ կետը գծում ամրապնդելու համար։ Օրինակ, Հուրթգեն անտառի ճակատամարտը[71] Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին փուլերում հիանալի օրինակ է այն բանի, թե դժվար տեղանքը ինչպես կարող է օգտագործվել պաշտպանների օգտին։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք կարող է հասնել աշխարհի ցանկացած տեղ, ուստի արագությունը դարձել է ամենաուժեղ բանակների և պաշտպանության հիմնական հատկանիշը։ Մշակվել են հրթիռային սիլոներ, ուստի հրթիռները կարող են արձակվել տվյալ երկրից և խոցել այլ երկրի քաղաքներն ու թիրախները, իսկ ինքնաթիռները (և ավիափոխադրողները) դարձել են հիմնական պաշտպանական և հարձակողական զենքեր (հանգեցնելով օդանավակայանների և օդանավերի օգտագործման ընդլայնմանը` որպես ամրություններ)։ Շարժական պաշտպանությունը հնարավոր է դարձել նաև ստորջրյա միջուկային սուզանավերի տեսքով, որոնք կարող են հրթիռներ արձակել։
Որոշ բունկերներ 20-րդ դարի կեսերից մինչև վերջ սկսել են թաղվել լեռների և նշանավոր ժայռերի խորքում, ինչպիսիք են Ջիբրալթարը և Շեյեն լեռնային համալիրը։ Բուն գետնի վրա ականապատ դաշտերը օգտագործվում են որպես թաքնված պաշտպանություն ժամանակակից պատերազմներում, որոնք հաճախ մնում են դրանց առաջացրած պատերազմների ավարտից երկար ժամանակ անց։
Սահմանների երկայնքով ստեղծված ապառազմականացված գոտիները ֆորտիֆիկացիայի մեկ այլ տեսակ է, թեև պասիվ տեսակ է, որը ծառայում է որպես բուֆեր` պոտենցիալ թշնամական զինուժի միջև։
Ռազմական օդանավակայաններ
խմբագրելՌազմական օդանավակայանը ֆիքսված «թիրախներով հարուստ» միջավայր է նույնիսկ թշնամու համեմատաբար փոքր ուժերի համար՝ օգտագործելով ցամաքային ուժերին խփել-փախնել մարտավարությունը, հեռահար հարձակումներ (ականանետներ և հրթիռներ), օդային հարձակումներ կամ բալիստիկ հրթիռներ։ Հիմնական թիրախները՝ ինքնաթիռները, զինամթերքը, վառելիքը և կենսական կարևորագույն տեխնիկական անձնակազմը, կարող են պաշտպանվել ֆորտիֆիկացիաներով/ամրացումներով։
Ինքնաթիռները կարող են պաշտպանվել պայթյունապաշտպան ծածկույթներով, HESCO գաբիոնային բաստիոններով[72], օդանավերի ստատիկ ապաստարաններով և ստորգետնյա անգարներով, որոնք կպաշտպանեն հարձակումների բազմաթիվ տեսակներից։ Ավելի մեծ ինքնաթիռների տեսակների բազաները սովորաբար տեղակայվում են ռազմական թատերաբեմից հեռու վայրերում։
Զինամթերքի պահեստավորումը կատարվում է անվտանգության որոշակի կանոններով` օգտագործելով ամրացումներ (բունկերներ և դամբեր) վթարներից և շղթայական ռեակցիաներից (սիմպաթիկ պայթյուններից) պաշտպանություն ապահովելու համար։ Ինքնաթիռների վերազինման զինամթերքը պահվում է օդանավի մոտակայքում գտնվող փոքր ամրացված պահեստներում[Ն 6]:
Օդային անձնակազմը և ցամաքային անձնակազմը թշնամու հարձակումների ժամանակ պաշտպանվում է ամրություններում, որոնք լինում են սկսած մետաղական ջրատար խողովակ հատվածներից, այսպես կոչված` «կռանալ և ծածկվել» ապաստարաններից[Ն 7][73] մինչև օդային հարձակման հիմնական ապաստարաններ։ Անձնակազմի բարձր խտությամբ տեղանքները, ինչպիսիք են բնակելի կացարանները և ճաշարանները, հնարավոր է ապահովել որոշակի պաշտպանությամբ՝ դրանց շուրջը դնելով հավաքովի բետոնե պատեր կամ պատնեշներ։ Պատնեշների օրինակներ են Ջերսի պատնեշները, T -աձև արգելքները կամ բեկորներից պաշտպանության միավորները (SPU): Ավելի վաղ կառուցված ամրացումները նույնպես կարող են օգտակար լինել, օրինակ՝ հին «Յուգո» բրգաձև ամրակայուն ապաստարանները (HAS), որոնք կառուցվել էին 1980-ականներին[74], օգտագործվել են ԱՄՆ անձնակազմի կողմից 2020 թվականի հունվարի 8-ին, երբ Իրանը 11 բալիստիկ հրթիռ է արձակել Իրաքում Այն ալ-Ասադ ավիաբազայի ուղղությամբ[75]։
Վառելիքը պահվում է ստորգետնյա զանգվածային վառելիքի կայանքներում, որոնք լավ պաշտպանված են, այնուամենայնիվ, փականներն ու հսկիչ սարքերը խոցելի են հակառակորդի գործողությունների նկատմամբ։ Իսկ վերգետնյա տանկերը կարող են ենթարկվել հարձակման։
Մշտական (բետոնե) պաշտպանիչ ամրացումներն ավելի անվտանգ են, ավելի ամուր, ավելի երկարակյաց են և ավելի ծախսարդյունավետ, քան ավազի պարկերով ամրացումները։ Հավաքովի դիրքերը կարող են պատրաստվել բետոնե հեղեղատար խողովակների հատվածներով, ինչպես օրինակ` Բրիտանական Yarnold Bunker-ը։
Աշտարակային պահակակետերը ապահովում են տեսադաշտի մեծացում, բայց պաշտպանության ավելի ցածր մակարդակ։ Կարևոր կետերի ապակենտրոնացվածությունը և քողարկումը կարող են լրացնել ամրությունները՝ ընդդեմ օդակայանի հարձակման որոշ ձևերի։
Ոչ մեծ ուժերի դիմակայում
խմբագրելԻնչպես գաղութատիրության ժամանակաշրջանում, համեմատաբար հնացած ամրությունները դեռ օգտագործվում են ցածր ինտենսիվության հակամարտությունների համար։ Նման ամրությունների չափերը տատանվում են փոքր պարեկային բազաներից կամ առաջնագծի ընդլայնման բազաներից մինչև հսկայական ավիաբազաներ, ինչպիսիք են Camp Bastion / Leatherneck-ը Աֆղանստանում։ Ճիշտ այնպես, ինչպես 18-րդ և 19-րդ դարերում, եթե հակառակորդը ծանր զինատեսակներով հզոր ռազմական ուժ չունի, որն անհրաժեշտ է ամրությունները ոչնչացնելու համար, գաբիոնի պատերը, ավազով կամ նույնիսկ պարզ ցեխով պարկերը կարող են պաշտպանություն ապահովել փոքր զենքերից և հակատանկային զենքերից, չնայած այդպիսի ամրությունները դեռ խոցելի են ականանետային և հրետանային կրակի նկատմամբ։
Բերդամրոցներ
խմբագրելԱմրոցները ժամանակակից ամերիկյան օգտագործման մեջ հաճախ վերաբերում են կառավարությունների կողմից մշտական ռազմական օբյեկտի համար հատկացված տարածքին. դրանք հաճախ չունեն իրական ամրություններ և կարող են որոշ մասնագիտական նպատակների ծառայել (զինվորական զորանոցներ, վարչակազմ, բժշկական հաստատություններ կամ հետախուզություն)։
Այնուամենայնիվ, կան որոշ ժամանակակից ամրություններ, որոնք կոչվում են բերդամրոցներ / ֆորտեր։ Սրանք սովորաբար փոքր կիսահիմնական ամրություններ են։ Քաղաքային մարտերում դրանք կառուցվում են արդիականացնելով գոյություն ունեցող կառույցները, ինչպիսիք են տները կամ հասարակական շենքերը։ Դիրքային պատերազմում դրանք հաճախ գերանների, ավազի պարկի կամ գաբիոնի տիպի կոնստրուկցիաներ են։
Նման ամրոցները սովորաբար օգտագործվում են միայն փոքր հակամարտություններում, ինչպիսիք են հակաապստամբական հակամարտությունները կամ ոչ մեծ հակամարտությունները, ինչպիսիք են 1963-1966 թվականներին Ինդոնեզիա-Մալայզիա առճակատումը, որտեղ օգտագործվել են գերանների ամրոցներ՝ առաջապահ դասակների և վաշտերի կողմից օգտագործելու համար[77]։ Դրա պատճառն այն է, որ ստատիկ վերգետնյա ամրոցները չեն կարող գոյատևել ժամանակակից ուղղակի կամ անուղղակի կրակային զենքերին, որոնք ավելի մեծ են, քան ականանետները, ռեակտիվ հակատանկային նռնակները (RPG) և հրաձգային փոքր զենքերը[78]։
Բանտեր և այլն
խմբագրելՖորտիֆիկացիաներ, որոնք նախատեսված են հաստատության բնակիչներին ներսում պահելու, այլ ոչ թե հարձակվողներին ներս չթողնելու համար, նույնպես կարելի է գտնել բանտերում, համակենտրոնացման ճամբարներում և նման այլ հաստատություններում։ Բանտերի և համակենտրոնացման ճամբարների մեծ մասը հիմնականում ռազմական ամրոցներ չեն (չնայած ամրոցները, ճամբարները և կայազորային քաղաքները օգտագործվել են որպես բանտեր և/կամ համակենտրոնացման, կամ մահվան ճամբարներ, ինչպիսիք են Թերեզիենշտադի գետտոն, Գուանտանամոյի բանտային ճամբարը և Լոնդոնի աշտարակը)։
Դիրքային կամ խրամատային պաշտպանություն
խմբագրելԽրամատային պատերազմը ցամաքային պատերազմի տեսակ է, որն օգտագործվում է օկուպացված գծերի միջոցով, որոնք հիմնականում ներառում են ռազմական խրամատներ, որոնցում մարտիկներն լավ պաշտպանված են հակառակորդի թեթև զինատեսակների կրակից և էապես պատսպարված են հրետանուց։ Այն արխետիպիկ կերպով կապված է Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) հետ, երբ «Մրցավազք դեպի ծով» արագորեն ընդլայնեց խրամատների օգտագործումը Արևմտյան ճակատում՝ սկսած 1914 թվականի սեպտեմբերից։
Տես նաև
խմբագրել- Ռազմական ճամբար
- Բլինդաժ
- Ամրաշինական կառույց
- Կուրտինա
- Գետնատուն
- Խրամատ
- Հրակնատ
- Ռեդան
- Ռմբապաստարան
- Բարիկադ
- Բաստիոնային ամրությունների համակարգ
- Բունկեր
- Ռեդուտ (ամրաշինություն)
- Բունկերներ Ալբանիայում
- Դղյակ
- Հնաքաղաք
- Պաշարում
- Ռազմական պատմություն
- Սեբաստիան Լը Պրետր դը Վոբան
- Ցեզար Կյուի
- Մո Ցզի
- Հադրիանոսի պատ
- Չինական մեծ պարիսպ
- Պաշտպանական պատ
- Արևելյան թև (Սպիտակ տուն, ԱՄՆ)
- Հուդզոն գետի շղթա
- Ալպիական պատ
- Վիշապի ատամներ
Մաժինոյի գիծ | Զիգֆրիդի գիծ | Լոնգ սյուր Մերում (Նորմանդիա) մարտկոցային կազեմատներից մեկը[Ն 8] |
Նշումներ
խմբագրել- ↑ Շինարարությունը սկսվել է 1612 թվականին, դրանք առաջին քարե ֆորտիֆիկացիաներն են, առաջին ափամերձ հրետանակետերով, որոնք կառուցվել են Անգլիայի կողմից Նոր աշխարհում։ 17-20-րդ դարերի քաղաքն ու հարակից ամրությունները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն ցանկում։ Շատ պատմաբանների Սուրբ Ջորջը համարում են Նոր աշխարհում անգլիական առաջին քաղաքը[62]։
- ↑ Բաստիոնային ամրոցների զարգացումը պայմանավորված է եղել 14-րդ դարում թնդանոթների և հրազենի քանակի և տեսակների ավելացմամբ։
- ↑ Դելիմարան կառուցվել է տիպիկ բազմանկյուն ֆորտային խրամատներով և դարալանջերով, որոնք պատրաստվել են շատ խորը, ուղղահայաց կողմերով և ուղղակիորեն ժայռերի մեջ կտրված փորվածքով։
- ↑ 19-րդ դարում թունելներն օգտագործվել են բլոկային տները և խրամատում գտնվող կրակակետերը ամրոցին միացնելու համար։
- ↑ Բունկերային կործանիչները ռումբեր են, որոնք նախատեսված են գետնի տակ թաղված թիրախներ ներթափանցելու համար: Դրանց ի հայտ գալը հանգեցրել է բունկերանման ամրությունների օգտագործման նվազմանը:
- ↑ Օրինակ, Հարավային Վիետնամի Բիեն Հոա քաղաքում 1965 թվականի մայիսի 16-ի առավոտյան, երբ օդանավերը լիցքավորվում և զինվում էին, շղթայական ռեակցիայի պայթյունը ոչնչացրեց 13 ինքնաթիռ, անձնակազմից 34 -ը սպանվեց և վիրավորվեց ավելի քան 100-ը. ավելացրած հակառակորդի հարձակման հետևանքով օդանավերի վնասների և կորուստները (ինչպես ներթափանցման, այնպես էլ հակահարձակումների արդյունքում)։ Ինչը հանգեցրեց Հարավային Վիետնամի ողջ տարածքում ինքնաթիռների պաշտպանության համար պատնեշների և ապաստարանների կառուցմանը։
- ↑ «Buck and Cover» ֆիլմը նկարահանվել է 1951 թվականին Ամերիկյան քաղաքացիական պաշտպանության դաշնային վարչության կողմից։ Ֆիլմը թողարկվել է Խորհրդային Միության կողմից միջուկային փորձարկումները սկսելուց անմիջապես հետո, և այն խորհուրդ է տալիս հանրությանը, որ խորհրդային ագրեսիան կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Այն նաև որոշակի ծիծաղելի խորհուրդներ է տալիս այն մասին, թե ինչպես պաշտպանվել միջուկային պայթյունից։
- ↑ Հողով և խոտով լցված բետոնի մեջ բունկեր, որը ոչնչացվել է նավատորմի գնդակոծությունից դաշնակիցների վայրէջքի ժամանակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Jackson, 1911
- ↑ Jackson, 1911, էջ 680
- ↑ «Field fortification | warfare». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Farmington, Mailing Address: 1 Washington Parkway; Us, PA 15437 Phone: 724 329-5512 Contact. «Fort Necessity National Battlefield (U.S. National Park Service)». www.nps.gov (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Hirst, Paul (1997). «The Defence of Places: Fortifications as Architecture [part 1]». AA Files (33): 13–26. ISSN 0261-6823. JSTOR 29544045.
- ↑ «Bulgaria claims to find Europe's oldest town». NBC News. 2012 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Europe's oldest prehistoric town unearthed in Bulgaria». BBC News. Bbc.co.uk. 2012 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Organization of neolithic settlements:house construction». Greek-thesaurus.gr. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Hellenic Ministry of Culture and Tourism | Sesklo». Odysseus.culture.gr. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Painted walls». The Ness of Brodgar Excavation (բրիտանական անգլերեն). 2011 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ The Ness of Brodgar Excavations. «The Ness of Brodgar Excavations – The 'Great Wall of Brodgar'». Orkneyjar.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Alex Whitaker. «The Ness of Brodgar». Ancient-wisdom.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Fletcher, Banister; Cruickshank, Dan (1996). Sir Banister Fletcher's A History of Architecture. Architectural Press. էջ 20. ISBN 0-7506-2267-9.
- ↑ «Borg in-Nadur, Malta Tourist Information». web.archive.org. 2014 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Focke, Arne (2006). «Die Heuneburg an der oberen Donau: Die Siedlungsstrukturen». isentosamballerer.de (գերմաներեն).(չաշխատող հղում)
- ↑ «Erforschung und Geschichte der Heuneburg». Celtic Museum Heuneburg (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Fernández-Götz, Manuel. «Sanctuaries and ancestor worship at the origin of the Oppida».
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Athena Review Image Archive: Bibracte». web.archive.org. 1998 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 1998 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 Emswiler, Elizabeth Anne (2020). «The Casemate Wall System of Khirbat Safra». Andrews University. էջեր 1, 3–15. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Casemate wall». McGraw-Hill Dictionary of Architecture and Construction. McGraw-Hill. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին – via The Free Dictionary.
- ↑ «Dictionary of Greek and Roman Geography (1854), TAANACH, TAANACH, TAANACH». www.perseus.tufts.edu. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Emswiler (2020), pp. 7–9.
- ↑ Lloyd, Seton H.F. «Syro-Palestinian art and architecture». Encyclopædia Britannica. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին – via Britannica Online.
- ↑ Emswiler (2020), էջ 4.
- ↑ Emswiler (2020), pp. 4–5.
- ↑ «Porta Nigra - Places of Interest».
- ↑ «Historic England Research Records. The Newport Arch». www.heritagegateway.org.uk. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Stearns, Peter N.; Langer, William Leonard (2001). The Encyclopedia of World History: ancient, medieval, and modern, chronologically arranged. Houghton Mifflin Books. էջ 17. ISBN 0-395-65237-5.
- ↑ «Agressive Architecture: Fortifications of the Indus Valley in the Mature Harappan phase | Student Repository» (PDF).
- ↑ Barba, Federica (2004). «The Fortified Cities of the Ganges Plain in the First Millennium B.C.». East and West. 54 (1/4): 223–250. JSTOR 29757611.
- ↑ Fletcher, Banister; Cruickshank, Dan (1996). Sir Banister Fletcher's A History of Architecture. Architectural Press. էջ 100. ISBN 0-7506-2267-9.
- ↑ Durga is the Sanskrit word for "inaccessible place", hence "fort"
- ↑ Nossov, Konstantin (2012). Indian Castles 1206–1526: The Rise and Fall of the Delhi Sultanate (second ed.). Oxford: Osprey Publishing. էջ 8. ISBN 978-1-78096-985-5.
- ↑ Hiltebeitel, Alf (1991). The Cult of Draupadī: Mythologies: From Gingee to Kurukserta. Vol. 1. Delhi, India: Motilal Banarsidass. էջ 62. ISBN 978-81-208-1000-6.
- ↑ Nossov, Konstantin (2012). Indian Castles 1206–1526: The Rise and Fall of the Delhi Sultanate (second ed.). Oxford: Osprey Publishing. էջ 8. ISBN 978-1-78096-985-5.
- ↑ Cartwright, Mark. «Warring States Period». World History Encyclopedia (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Intramuros, Fort San Antonio Abad declared National Cultural Treasures». Lifestyle.INQ (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Luengo, Pedro. Intramuros: Arquitectura en Manila, 1739–1762. Madrid: Fundacion Universitaria Española, 2012
- ↑ «15 Most Intense Archaeological Discoveries in Philippine History. տես` 13. Batanes Castle». FilipiKnow. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
- ↑ Dizon, Eusebio Z.; Santiago, Rey A. (1996). «Archaeological Explorations in Batanes Province». Philippine Studies. 44 (4): 479–499. ISSN 0031-7837. JSTOR 42634196.
- ↑ Ancient and Pre-Spanish Era of the Philippines Արխիվացված 2015-12-10 Wayback Machine. Accessed September 04, 2008.
- ↑ «The Battle of Bayan». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
- ↑ «The Kutawato Caves». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
- ↑ «The Battle Of The Trench». web.archive.org. 2018 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Watt, William M. (1974). Muhammad: Prophet and Statesman. Oxford University Press. էջ 96. ISBN 978-0-19-881078-0.
- ↑ Mubarakpuri, Saifur Rahman Al (2005), The sealed nectar: biography of the Noble Prophet, Darussalam Publications, էջ 481, ISBN 978-9960-899-55-8, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին Note: Shawwal 8AH is January 630AD
- ↑ Muir, William. The life of Mahomet and history of Islam to the era of the Hegira. Vol. 4. էջ 142.
- ↑ Bianchi, Robert Steven (2004). Daily Life of the Nubians. Greenwood Publishing Group. էջ 83. ISBN 978-0-313-32501-4.
- ↑ Gates, Henry Louis; Appiah, Anthony (1999). Africana: The Encyclopedia of the African and African American Experience. Basic Civitas Books. էջ 97. ISBN 0195170555.
- ↑ Osadolor, pp. 6–294
- ↑ 51,0 51,1 Ogundiran, Akinwumi (2005 թ․ հունիս). «Four Millennia of Cultural History in Nigeria (ca. 2000 B.C.–A.D. 1900): Archaeological Perspectives». Journal of World Prehistory. 19 (2): 133–168. doi:10.1007/s10963-006-9003-y.
- ↑ MacEachern, Scott (2005 թ․ հունվար). «Two thousand years of West African history». African Archaeology: A Critical Introduction. Academia.
- ↑ July, pp. 11–39
- ↑ The Ashanti campaign of 1900, (1908) By Sir Cecil Hamilton Armitage, Arthur Forbes Montanaro, (1901) Sands and Co. pp. 130–131
- ↑ Thornton, pp. 22–39
- ↑ Harris, J., "Sarzana and Sarzanello – Transitional Design and Renaissance Designers", Fort (Fortress Study Group), No. 37, 2009, pp. 50–78
- ↑ 57,0 57,1 «Forti & Castelli – Sarzana, La Spezia – Liguria. Storia della Fortezza». Fortezza di Sarzanello (իտալերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Medieval Town of Rhodes – Restoration Works (1985–2000) – Part One. Rhodes: Ministry of Culture – Works supervision committee for the monuments of the medieval town of Rhodes. 2001.
- ↑ «Vesting Bourtange - Home». www.bourtange.nl. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Scott, John (1888). Berwick-upon-Tweed. The history of the town and guild. New York Public Library. London, E. Stock.
- ↑ 61,0 61,1 Centre, UNESCO World Heritage. «Fortress of Suomenlinna». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Centre, UNESCO World Heritage. «Historic Town of St George and Related Fortifications, Bermuda». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Centre, UNESCO World Heritage. «Medieval City of Rhodes». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Festung Rothenberg». Festung Rothenberg պաշտոնական կայք. Վերցված է 2024 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Rothenberg Fortress». reasonator.toolforge.org. Վերցված է 2024 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Les fortifications Séré de Rivières : Tout savoir». www.fortiffsere.fr (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ 67,0 67,1 «Fortifications - Fort Campbell (Selmun)». web.archive.org. 2016 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ 68,0 68,1 Mifsud, Simon (2012 թ․ սեպտեմբերի 14). «Fort Campbell». MilitaryArchitecture.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ Halter, Marc (2011 թ․ դեկտեմբերի 1). History of the Maginot Line (English). Brian B. Chin. Moselle River. ISBN 978-2-9523092-5-7.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Laser and GPS/Laser Precision Guided Bombs» (PDF). web.archive.org. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «The Battle of Hürtgen Forest by William Walton». home.scarlet.be. Արխիվացված է օրիգինալից 2023-12-19-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «What are the 'HESCO' barriers used to shore up the LA River?». Southern California Public Radio. 2016 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Duck and Cover 1951 Government Nuclear Civil Defense Film, Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 20-ին
- ↑ «Katalog – Lista referensi Vranica d.d. 2009. – Eng» (PDF). Sarajevo, Bosnia-Herzegovina: Vranica d.d. Sarajevo: 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Laine, Tamara Qiblawi,Arwa Damon,Brice (2020 թ․ հունվարի 13). «US troops sheltered in Saddam-era bunkers during Iran missile attack». CNN (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Colonial City of Santo Domingo. Outstanding Universal Value». UNESCO World Heritage Centre website.
- ↑ Phifer, Michiko (2012 թ․ հուլիսի 13). A Handbook of Military Strategy and Tactics (անգլերեն). Vij Books India Pvt Ltd. ISBN 978-93-82573-28-9.
- ↑ «ARTILLERY IN URBAN OPERATIONS: REFLECTIONS ON EXPERIENCES IN CHECHNYA» (PDF). Defense Technical Information Center. էջ 115.
Գրականություն
խմբագրել- July, Robert Pre-Colonial Africa, Charles Scribner, 1975.
- Murray, Nicholas. "The Development of Fortifications", The Encyclopedia of War, Gordon Martel (ed.). WileyBlackwell, 2011.
- Murray, Nicholas. The Rocky Road to the Great War: The Evolution of Trench Warfare to 1914. Potomac Books Inc. (an imprint of the University of Nebraska Press), 2013.
- Osadolor, Osarhieme Benson, "The Military System of Benin Kingdom 1440–1897", (UD), Hamburg University: 2001 copy.
- Thornton, John Kelly Warfare in Atlantic Africa, 1500–1800, Routledge: 1999, 1857283937.
Արտաքին հղումներ
խմբագրել- Fortress Study Group
- Military Architecture Wayback Machine (արխիվացված 5 Դեկտեմբեր 2018)
- ICOFORT
- public domain: Jackson, Louis Charles (1911). «Fortification and Siegecraft». In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 10 (11th ed.). Cambridge University Press. էջեր 679–725. This article incorporates text from a publication now in the
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորտիֆիկացիա» հոդվածին։ |