Ստալինի գիծ կամ Ստալինյան գիծ (ռուս.՝ Линия Сталина), ամրությունների գիծ Խորհրդային Միության (ԽՍՀՄ) արևմտյան սահմանի երկայնքով։ Համակարգի վրա աշխատանքները սկսվել են 1920-ական թվականներին՝ ԽՍՀՄ-ի սահմանները (մինչև 1939 թվականի) արևմուտքի հարձակումներից պաշտպանելու նպատակով։

Ստալինի գիծ
Նկարագրություն
Տեսակամրաշինական գիծ
Երկիր ԽՍՀՄ
Կառուցված1920
Անվանված էԻոսիֆ Ստալին
 Stalin Line Վիքիպահեստում

Գիծը կազմված է եղել բետոնե բունկերներից և հրանոթների տեղակայանքներից, ինչ-որ չափով նման Մաժինոյի գծին, բայց ավելի քիչ մշակված։ Այսինքն, ոչ թե շարունակական պաշտպանության գիծ էր ամբողջ սահմանի երկայնքով, այլ ավելի շուտ ֆորտիֆիկացաների ցանց, որը նախատեսված էր որոշակի միջանցքներով հնարավոր զավթիչներին ուղղորդելու համար։

Ամրացման գծի ընդհանուր երկարությունը կազմել է 1850 կմ, իսկ ամրացված տարածքների միջև թողնվել են բացակներ (ամրացված տարածքների գծերի գումարային երկարությունը՝ 1200 կմ)։ Այն տարածվել է Բալթիկ ծովից մինչև Սև ծով ամբողջ արևմտյան սահմանի վրա։ Այն ձգվել է Նարվայից և Պսկովից Վիտեբսկով, Մոգիլյով, Գոմելով և Ժիտոմիրով և Դնեստր գետով մինչև Օդեսա[1]։

Անվանում խմբագրել

Խորհրդային Միությունում այս ամրացված տարածքները երբեք պաշտոնապես չեն անվանվել «Ստալինյան գիծ»։ Միայն գերմանական քարոզչությունն ու արևմտյան մամուլն են նրանց այդպես անվանել։ Այս անունն առաջին անգամ հայտնվել է 1936 թվականի դեկտեմբերին՝ Լատվիայում տպագրված « Сегодня » ռուսալեզու թերթի հոդվածում[2][3]։ Այնուհետև այս հոդվածը վերահրատարակվել է բրիտանական «Դեյլի Էքսպրես» թերթում, և «Ստալինյան գիծ» տերմինը լայն տարածում է գտել։ Այն լայնորեն օգտագործվել է նաև Վերմախտի նախկին գեներալների կողմից իրենց հուշերում[4]։

Սակայն հետխորհրդային ժամանակներում այս տերմինը լայն տարածում է գտել նախապատերազմյան շրջանի և Հայրենական մեծ պատերազմի մասին գրականության մեջ։

Կառուցման նախադրյալներ խմբագրել

 
Մոգիլևի մոտ գտնվող Ստալինյան գծի բունկեր հրանոթներով

Ստալինյան գծի որոշ ամրություններ կառուցվել են 1920-ական թվականների, ինչպես Բաթումի ամրաշինական շրջանը։ Սակայն լայնածավալ շինարարությունը սկսվել է 1928 թվականին, որը պայմանավորված էր 1927 թվականին «անգլո-խորհրդային հարաբերությունների ճգնաժամով» և հնարավոր լայնածավալ «պատերազմի տագնապով»[5]։ ԽՍՀՄ-ը Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և Լեհաստանի հետ պատերազմի վտանգի առաջ էր կանգնել։

1927 թվականի փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Չեմբեռլենը ԽՍՀՄ-ից պահանջել էր դադարեցնել հակաբրիտանական քարոզչությունը և աջակցությունը Կոմունիստական ​​կուսակցությանը Չինաստանում[5]։ ԽՍՀՄ կառավարությունը հրաժարվել էր կատարել այս պահանջը (փետրվարի 26-ի նշում)։ Ապրիլի 6-ին խուզարկությունների արդյունքում Կոմինտերնի քայքայիչ քարոզչության փաստաթղթային հավաստիացում ստանալուց հետո, մայիսի սկզբին Չինաստանը սկսել էր հրապարակել դրանք և Բրիտանիան նման խուզրկություններով բազմաթիվ ձերբակալումներ էր իրականցրել։ 1927 թվականի մայիսի 27-ին բրիտանական կառավարությունը հայտարարել էր ԽՍՀՄ-ի հետ առևտրային և դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին[5][6][7]։

Բրիտանական կայսրության և ԽՍՀՄ-ի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների խզումը ոգևորություն էր առաջացրել նաև Վարշավայում, իսկ 1927 թվականի հունիսին Վարշավայում Լեհաստանի խորհրդային լիազոր ներկայացուցիչ Վոյկովի սպանությունը (որը Եկատերինբուրգում ցարական ընտանիքի սպանության ղեկավարներից մեկն էր, Կանադան նրան մերժել էր իր երկրում ՌԽՍՖՀ դիվանագիտաական ներկայացուցչի ագրեման տալ, իսկ Մեծ Բրիտանիայում հայտարարվել էր Պերսոնա նոն գրատա)[8][9][10], մեկնաբանվել է որպես հնարավոր ռազմական հակամարտության սադրանք։ ԽՍՀՄ-ում սկսվել է սրվել պատերազմական փսիխոզը[11]։

«Պատերազմի տագնապը» ԽՍՀՄ-ում հակախորհրդային տրամադրություններ է առաջացել։ Վոյկովի սպանությանն ի պատասխան սկսվել են բռնաճշումները և Կարմիր բանակում ու կուսակցության շարքերում զտումները[12]։ ԽՍՀՄ-ը սկսել է ուժեղացնել երկրի պաշտպանունակությունը, լայնածավալ ռազմական արտադրության ուղղություն սահմանել և կառուցել Ստալինյան գիծը[11]։

Գծի կառուցման դադարեցում խմբագրել

Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից հետո, 1939 թվականին և 1940 թվականին ԽՍՀՄարևմուտք ընդարձակմամբ դեպի Լեհաստան, մերձբալթյան և Բեսարաբիա տարածաշրջաններ, Ստալինը որոշում է կայացրել հրաժարվել Ստալինի գծից՝ հօգուտ ԽՍՀՄ նոր սահմանի երկայնքով ավելի արևմտյան` Մոլոտովի գիծ կառուցելու։ Խորհրդային մի շարք գեներալներ համարել են, որ ավելի լավ կլիներ երկու գծերը պահպանել` որպես պաշտպանության խորություն, բայց դա հակասել է Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ խորհրդային ռազմական դոկտրինին[13]։

 
Ստալինյան գծի պահպանված մնացորդները Մինսկի մոտ

Այդպիսով, հրանոթները հանվել ու պահեստավովել են, բայց հիմնականում պահպանվել, մինչև նոր գծի շինարարությունը կավարտվեր[14]։ 1941 թվականի Առանցքի երկրների ներխուժումը սովետներին հանկարծակիի է բերել. նոր գիծն անավարտ էր, իսկ Ստալինյան գիծը հիմնականում լքված և անմխիթար վիճակում[15]։ Երկու գծերն էլ մեծ օգուտ չեն տվել հարձակումը կասեցնելու համար, թեև Ստալինյան գծի որոշ հատվածներ այդ պահին համալված են եղել զինվորներով և իրենց ներդրումն են ունեցել ԽՍՀՄ պաշտպանության գործում[16][17]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գիծը չի սպասարկվել՝ մասամբ ԽՍՀՄ-ի տարածքում լինելու պատճառով[14]։ Ի տարբերություն Արևմտյան Եվրոպայի, որտեղ նմանատիպ ամրությունները քանդվել են զարգացման և անվտանգության նկատառումներով, գծի մեծ մասը մնացել է նաև 1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ անտեսվելու պատճառով[14]։ 21-րդ դարում Ստալինյան գծի ամրությունների մնացորդներ կան Բելառուսում, Ռուսաստանում և Ուկրաինայում (նաև, հնարավոր է, Մոլդովայի արևելյան հատվածներում)[14]։

Համեմատական բնութագիր խմբագրել

ԽՍՀՄ տնտեսական ու արդյունաբերական հնարավորությունները, հատկապես՝ շինարարական, անհամեմատելի են եղել Գերմանիայի ու Ֆրանսիայի հնարավորությունների հետ։ Օրինակ, 1930-ականներին ԽՍՀՄ-ում ցեմենտի (որը ամրաշինությունների կառուցման հիմնական շինանյութն էր) արտադրությունը կազմել է Գերմանիայի արտադրության միայն 14%-ը[2]։

Ֆրանսիական Մաժինոյի գիծն ունեցել է մինչև 7,7 կառույց ռազմաճակատի մեկ կիլոմետրի վրա, իսկ Ստալինյան գիծը՝ 0,7-ից 1,4։ Մոտ 400 կիլոմետր երկարությամբ Մաժինոյի գիծը պաշտպանել են 264 հազար զինվոր։ Բոլոր այլ ցուցանիշներով Ստալինյան գիծը զգալիորեն ավելի թույլ է եղել[2][18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wetzig, Sonja (2005). Die Stalin-Linie 1941: Bollwerk aus Beton und Stahl [Ստալինի գիծ 1941 թ։ Բետոնից և պողպատից պատրաստված պատվար]. Dörfler Zeitgeschichte. Eggolsheim: Ed. Dörfler im Nebel-Verl. ISBN 978-3-89555-337-0.
  2. 2,0 2,1 2,2 «О Линии Сталина stalin-linia.php». army.armor.kiev.ua. Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  3. «Линия Сталина и пподготовка партизанской войны. linia-stalina.php». army.armor.kiev.ua. Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  4. Черемухин К. Об одной фальшивой версии. // Военно-исторический журнал. — 1961. — № 9. — С.119-122.
  5. 5,0 5,1 5,2 Лившин А. Я. (2022 թ․ մայիսի 19) [2015]. ««Военная тревога» 1927 года и общественные настроения в Советском Союзе». web.archive.org. Электронный вестник, 50. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
  6. Ragsdale, Hugh (1996). The Russian Tragedy: The Burden of History (անգլերեն). M.E. Sharpe. ISBN 978-0-7656-3707-9.
  7. «Англо-советский кризис». www.hrono.ru. Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
  8. Зенькович Н. А. (2004). Собрание сочинений. Т. 6. Покушения и инсценировки: От Ленина до Ельцина (ռուսերեն). ОЛМА Медиа Групп. էջեր 115–139. ISBN 978-5-224-02152-9.
  9. Лузянин Г. И. «Российско-Канадские отношения в консульский период 1900—1922 годов» (PDF) (ռուսերեն). Научная библиотека Челябинского государственного университета. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  10. «Герой Белой Борьбы Борис Коверда: "Я отомстил за Россию, за миллионы людей". | Новости | Поэзия и проза - литературный портал Стихия». stihiya.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. 11,0 11,1 Այն ժամանակվա իր նամակագրության մեջ Ստալինը բազմիցս վերադառնում էր ռազմական հռետորաբանությանը և գրում էր «թիկունքն ուժեղացնելու մասին», «թիկունքն ապահովելու», «թիկունքը պատրաստելու մասին» (Данилов, Виктор Петрович К истории сталинского террора // Под общ. ред. Заславской Т. И. Куда идёт Россия?.. Формальные институты и реальные практики : Материалы девятого международного симпозиума. — М.: МВШСЭН, 2002. — С. 309—323.).
  12. Долгоруков П. Д. Великая разруха. Воспоминания основателя партии кадетов 1916 — 1926 / Глебовская Л. И.. — Москва: ЗАО «Центрполиграф», 2007. — էջ 341. — 367 с. — 3000 экз.
  13. Erickson, John (2001). The Soviet High Command: a military-political history, 1918-1941 [Խորհրդային Գերագույն հրամանատարություն. ռազմաքաղաքական պատմություն, 1918-1941 թթ]. Cass series on Soviet (Russian) military institutions (3. ed ed.). London: Frank Cass. ISBN 978-0-7146-5178-1. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  14. 14,0 14,1 14,2 14,3 Short, Neil (2008). The Stalin and Molotov Lines: Soviet Western Defences 1928–41. Օքսֆորդ: Osprey Publishing. էջ 56. ISBN 978-1-84603-192-2.
  15. David M. Glantz, Barbarossa Derailed: The Battle for Smolensk, 10 July - 10 September 1941, Vol.1, p.26, Helion & Co., 2010.
  16. Полковник А. Г. ХОРЬКОВ (1987). «ЛИНИЯ СТАЛИНА. Укрепленные районы на западных границах СССР». liniastalina.narod.ru. ВИЖ, №12. Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
  17. «Бои на "Линии Сталина"». Линия Сталина, ИКК. Общественная организация "Память Афгана". Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  18. «Из показаний маршала М.Н. Тухачевского «План поражения». 1 июня 1937 г. | Проект «Исторические Материалы»». web.archive.org. 2020 թ․ հոկտեմբերի 28. էջ 467-494. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստալինի գիծ» հոդվածին։