Ինգոլշտադտ

քաղաք
(Վերահղված է Ինգոլշտադից)

Ինգոլշտադտտ (գերմ.՝ Ingolstadt), քաղաք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիա երկրամասում, Դանուբ գետի ափին, Մյունխենից A9 ավտոմայրուղով 70 կիլոմետր դեպի հյուսիս, Նյուրնբերգից շուրջ 90 կիլոմետր դեպի հարավ։ Քաղաքի բնակչության թվաքանակը մոտավորապես 125,000 է, մետրոպոլային ողջ տարածքինը՝ շուրջ 300,000։

Բնակավայր
Ինգոլշտադտ
գերմ.՝ Ingolstadt
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքՎերին Բավարիա
Ներքին բաժանումIngolstadt Mitte?, Ingolstadt Northwest?, Q1379138?, Q1663259?, Q1371810?, Oberhaunstadt?, Q1276692?, Friedrichshofen-Hollerstauden?, Q27435467?, Ingolstadt Südost?, Q27435464? և Q27431368?
Հիմնադրված է1200 թ.
Առաջին հիշատակում806
Մակերես133,35 կմ²
ԲԾՄ374 մետր, 376 մետր, 368 մետր
Բնակչություն142 308 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ08424, 0841, 08450, 08458 և 08459
Փոստային դասիչ85049, 85057, 85051, 85053 և 85055
Ավտոմոբիլային կոդIN
Պաշտոնական կայքingolstadt.de(գերմ.)
Ինգոլշտադտ (Գերմանիա)##
Ինգոլշտադտ (Գերմանիա)

Պատմություն

խմբագրել

Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված դամբանը վկայում է, որ քաղաքի ներկայիս տարածքում բնակավայր եղել է առնվազն 1800 տարի առաջ։ Պատմական փաստաթղթերում Ինգոլշտադտն առաջին անգամ հիշատակվել է 806 թվականին (Կառլոս Մեծի կտակում)։ Մոտավորապես 1250 թվականին Ինգոլշադին շնորհվել է քաղաքի կարգավիճակ և դրամ հատելու իրավունք;

1255-ից գտնվել է Վերին Բավարիայի ենթակայության ներքո, 1392-1445 թթ. եղել Բավարիայի դուքսերի նստավայրը (այնուհետև նրանց աթոռանիստը դարձել է Բավարիա-Լանդսհուտը)[2]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայի ապագա նախագահ Շառլ դը Գոլը՝ որպես ռազմագերի, բանտարկված է եղել Ինգոլշտադտի մոտ գտնվող կալանատեղի-ճամբարում, որ Գերմանիայում ամենաընդարձակներից մեկն էր։ Դը Գոլն այնտեղից փախուստի հինգ անհաջող փորձ է կատարել։

Քաղաքում գործում է Audi ավտոմեքենաների արտադրության մասնաճյուղ[3] և ավտոարտադրությանն առնչվող բազմաթիվ ձեռնարկություններ, ինչպես նաև բավարական գարեջրի չորս գործարան։ Ինգոլշտադտը միաժամանակ տրանսպորտային կարևոր հանգույց է. այստեղով անցնում են Մյունխենն ու Բեռլինը և գերմանական խոշոր այլ քաղաքներ միմյանց կապող ավտոմայրուղիներ ու երկաթգծեր։

Քաղաքում գործում են երկու քոլեջ, 1492 թվականից՝ Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանը։ 1510 թվականին այդ համալսարանում է դասավանդել կաթոլիկ աստվածաբան, պրոֆեսոր Յոհաննես Էկկը, ում ջանքերով համալսարանը վերածվել է այսպես կոչված՝ հակառեֆորմացիայի ինտելեկտուալ կենտրոնի[4]։

Ինգոլշտադտը համբավվել է նաև նրանով, որ այստեղ են ծավալվում հրեշաստեղծ գիտնական Ֆրանկենշթեյնի մասին Մերի Շելլիի գրած և 1818 թվականին հրատարակած վեպի գործողությունները։

Գործընկեր քաղաքներ

խմբագրել

Ինգոլշտադտը գործընկերային հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[5].

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.)DESTATIS, 2024.
  2. |redaktör=Carlquist, Gunnar |år=1932 |titel=Svensk uppslagsbok. Bd 13 |utgivningsort=Malmö |utgivare=Svensk Uppslagsbok AB |sid=1096}}
  3. https://www.audi.com/en/company/profile/locations/germany.html
  4. Kilde: Johannes Eck; hertil også et afsnit i artiklen om Luther – Til Universität Ingolstadt (tysk Wiki)
  5. http://www.ingolstadt.de/partnerstaedte/pdf/Ingolstadts%20Twin%20Towns.pdf%7Ctitolo=Inglostadt's(չաշխատող հղում) twin towns|formato=pdf|lingua=en|accesso=4 febbraio 2010|urlmorto=sì|urlarchivio=https://web.archive.org/web/20110514220337/http://www.ingolstadt.de/partnerstaedte/pdf/Ingolstadts%20Twin%20Towns.pdf%7Cdataarchivio%3D14 maggio 2011}}

Գրականություն

խմբագրել
  • Gerd Treffer: Kleine Ingolstädter Stadtgeschichte. Pustet, Regensburg 2004, ISBN 3-7917-1912-2.
  • Friedrich Mader (Hrsg.): Ingolstadt. Ingolstadt 1988, ISBN 3-920253-21-3.
  • Siegfried Hofmann: Geschichte der Stadt Ingolstadt. Bde. 1–2, Ingolstadt 2000, 2006.
  • Beatrix Schönewald, Gerd Riedel (Hrsg.): Vom Werden einer Stadt – Ingolstadt seit 806. Ingolstadt 2006, ISBN 3-932113-43-8.
  • Theodor Müller, Siegfried Hofmann: Ingolstadt. Schnell und Steiner, Regensburg 1998, ISBN 3-7954-1128-9.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգոլշտադտ» հոդվածին։