Բաստիոն (ֆր.՝ bastion, ուշ լատին․՝ bastillio, կառուցում եմ ամրություն), ամրոցի պարսպափակի անկյուններում հնգանկյուն ամրություն՝ պարսպապատերի երկարությամբ կամ նրանց առջևի խրամատները և մոտակա տեղանքը գնդակոծելու համար։ Առաջին անգամ բաստիոնները երևան են եկել Իտալիայում, 15-րդ դարի վերջին։ Ամրոցի բաստիոնը բաղկացած էր մեկ կամ երկու հողապատնեշից՝ հրանոթները տեղադրելու համար։ Երկու հարևան բաստիոնների իրար ուղղված մասերը և միմյանց միացնող պարիսպը կազմել են բաստիոնային ճակատը։

Ամրոցի գծանկար։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 305  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաստիոն» հոդվածին։