Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուչժոու (այլ կիրառումներ)

Սուչժոու, Ուսյան, քաղաք Չինաստանում, Յզյանսու նահանգում, Չինական մեծ ջրանցքի ափին։ Մոտ 800 հազար բնակիչ (1975)։ Գետային նավահանգիստ է։ Կա երկաթուղային կայարան։ Մետաքսի արդյունաբերության և տնայնագործական արտադրության խոշոր կենտրոն է։ Կան քիմիական, թղթի, բամբակե գործվածքեղենի, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, ավիացիոն և մանկավարժական ինստիտուտներ։ Կառուցվել է մ.թ.ա. 514- 489 թվականներին։ Սուչժոում կան հնագույն զբոսայգիներ։ Ճարտարապետական հուշարձաններից հայտնի են բերդապարիսպը (1360), պագոդաները, կամուրջները։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • 1964 թվականի նոյեմբերի 9-ին հայտնաբերված (5013) Սուչժոուսանչժոն աստերոիդն իր անվանումն ստացել է «Սուչժոու սան չժոն» արտահայտությունից (չին.՝ 即蘇州三中星, անգլ.՝ Suzhou No. 3 Middle School), ինչը թարգմանաբար նշանակում է «Սուչժոուի № 3 դպրոց»[1]։ Դպրոցը մասնագիտացած է գիտական և տեխնոլոգիական կրթության գծով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. (5013) Սուչժոուսանչժոն աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 196