Ռազմական ճամբար, բնակավայրերից դուրս բանակատեղ, որը հատկապես սարքավորվում է զորքերի ուսումնա-վարժական խնդիրներին համապատասխան։ Ճամբարները հայտնի են հնագույն ժամանակներից։ Եղել են երթային և երկարաժամկետ։ ճամբարներ ստեղծելու ն սարքավորելու արվեստը, որը հետագայում կիրառել են նաև մյուս ժողովուրդները, մեծ զարգացման է հասել Հին Հռոմում։ Ռուսաստանում ճամբարի ստեղծման և ամրացման կանոնադրությունը շարադրվել է 1607-1621 թվականներին․ Պետրոս I-ի օրոք զորքերն առաջին անգամ դուրս են բերվել ուսումնա-վարժական ճամբարներ։ 19-րդ դարի 2-րդ կեսից հրետանու և ոչնչացման այլ միջոցների զարգացման համեմատ, անհրաժեշտ է եղել տարակենտրոնացնել զորքերը մարտում և ճամբար, որպես զորքի ամրացված կայան, կորցրել է իր նշանակությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 63