Ատլանտյան պատ
Ատլանտյան պատ (գերմ.՝ Atlantikwall), ափամերձ պաշտպանության և ամրությունների ընդարձակ համակարգ, որը կառուցվել է Նացիստական Գերմանիայի կողմից 1942-1944 թվականներին Մայրցամաքային Եվրոպայի և Սկանդինավիայի ափերի երկայնքով՝ որպես պաշտպանություն Միացյալ Թագավորության կողմից նացիստների կողմից օկուպացված Եվրոպա սպասվող ներխուժումից, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Նկարագրություն | |
Տեսակ | կառույց և ամրաշինական գիծ |
Երկիր | Ֆրանսիա |
Կազմված է մասերից | Թիբորոն ամրոց |
Կառուցված | 1942 |
Պատվիրող | Թոդտ կազմակերպություն |
Շինանյութ | երկաթբետոն, պողպատ և անտառանյութեր |
Ճակատամարտեր | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Atlantic Wall Վիքիպահեստում |
Ատլանտյան պատի կառավարումն ու շահագործումը վարչականորեն վերահսկվել է Վերմախտի ցամաքային զորքերի կողմից՝ Լյուֆտվաֆե ցամաքային զորքերի որոշակի աջակցությամբ։ Գերմանական ռազմածովային նավատորմն (Կրիգսմարինե) ունեցել է առանձին առափնյա պաշտպանական ցանց՝ կազմակերպված մի շարք ծովային պաշտպանության գոտիներում (Seeverteidigung), որը նախատեսված էր ապահովելու գերմանական բոլոր ռազմածովային ուժերի օպերատիվ հրամանատարությունը տվյալ աշխարհագրական տարածքում թշնամու հարձակման դեպքում[1][2]։
Ամրությունները կառուցվել են 1942 թվականի Ֆյուրերի թիվ 40 հրահանգի միջոցով։ Այն կառուցելու համար զորակոչվել է ավելի քան կես միլիոն ֆրանսիացի բանվոր։ Պատը հաճախ է հիշատակվել նացիստական քարոզչության մեջ, որտեղ դրա չափերն ու ամրությունը սովորաբար չափազանցվել են։ Ամրացումները ներառել են մեծաքանակ ափամերձ թնդանոթներ, մարտկոցներ, ականանետեր և հրետանի, և հազարավոր գերմանական զորքեր են տեղակայվել նրա պաշտպանություններում[Ն 1]: Այսօր պատի ավերակներ կան բոլոր այն երկրներում, որտեղ այն կառուցվել է, չնայած շատ կառույցներ անցել են օվկիանոսի հատակի տակ կամ քանդվել տարիների ընթացքում։
Նախադրյալներ
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին նացիստական Գերմանիայի ներխուժմամբ Լեհաստան։ Երկու օր անց Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ են հայտարարել Գերմանիային[4]: Լեհաստանի աշխարհագրական դիրքը, սակայն, խանգարել է դաշնակիցների անմիջական միջամտելուն։
Հարձակումից չորս շաբաթ անց գերմանացիները հաջողությամբ օկուպացրել են Լեհաստանը[5]։ Այս հաղթանակից մեկ ամիս էլ չանցած Ադոլֆ Հիտլերը հրահանգել է, որ Գերմանիան պետք է պատրաստ լինի հարձակման Ֆրանսիայով և Պատմական նիդերլանդների (Ցածր երկրներ) միջով[5]։ Այնուամենայնիվ, Վերմախտի գերագույն հրամանատարությունը համոզված էր, որ նախապատրաստական աշխատանքները կձգվեն առնվազն մինչև հաջորդ տարի։ Բուռն վեճերից հետո Հիտլերն ակամա համաձայնել է սպասել[5]։ 1940 թվականի մայիսին գերմանական բանակի երեք զանգվածային խմբեր վեց շաբաթվա ընթացքում գրավել են Ֆրանսիան և Ցածր երկրները[5]։
Պատմություն
խմբագրելՍտեղծում
խմբագրել1941 թվականի հունիսի 2-ին` մինչ Ատլանտյան պատի որոշումը, կոմանդոների[6] մի շարք հարձակումներից հետո Մանշյան կղզիների քարտեզների հիման վրա Հիտլերը պաշտպանությունն անբավարար է գնահատել և 1941 թվականի հունիսի 13-ին Թոդտ կազմակերպությանը (OT)[7] հանձնարարել է ձեռնարկել 200–250 ամրացված կետերի կառուցումը մեծ կղզիներից յուրաքանչյուրում։ Կազմակերպությունը վերջնական տեսքի է բերել ծրագիրը, և ներկայացրել Հիտլերին[8]։ Պաշտպանության սկզբնական հրամանն ամրապնդվել է 1941 թվականի հոկտեմբերի 20-ով թվագրված երկրորդ հրամանով, հոկտեմբերի 18-ին Ֆյուրերի կոնֆերանսից հետո, որում քննարկվել է ինժեներների կողմից պահանջների գնահատումը[9] : Հրամայվել է Մանշյան կղզիների մշտական ամրացումը դարձնել անառիկ ամրոց, այն ավարտել 14 ամսվա ընթացքում[10] : Մանշյան կղզիների ամրացման նախագծի ղեկավարման համար ստեղծվել է XIV առաջատար հրամանատարական ամրոց (Festungspionierkommandeur XIV):
Վեց ամիս անց՝ 1942 թվականի մարտի 23-ին, Հիտլերը հրապարակել է Ֆյուրերի թիվ 40 հրահանգը, որը կոչ էր անում ստեղծել «Ատլանտյան պատ»։ Նա հրամայել է խիստ պաշտպանել ռազմածովային և սուզանավային բազաները։ Ամրացումները կենտրոնացվել են նավահանգիստների շուրջ մինչև 1943 թվականի վերջը, երբ պաշտպանությունն ավելացվել է նաև այլ տարածքներում[11]։ Այս որոշումը պահանջում էր բանակի ինժեներներից և Թոդտ կազմակերպությունից արագ կազմակերպվել։ Պահանջվող ամեն ինչը` ցեմենտի, պողպատե ամրացնող և զրահապատ թիթեղների զանգվածային պաշարները, պետք է տեղափոխել։ Ըստ նացիստական քարոզչության` պատը ձգվելու էր Նորվեգիայի հրվանդանից մինչև Ֆրանսիա-Իսպանիա սահմանը[12][13]։
Ռեգելբաու կամ ստանդարտ կառուցվածք
խմբագրելՌեգելբաու (գերմ.` Regelbau - ստանդարտ կառուցվածք) համակարգը օգտագործել է պլանների գրքեր 600-ից ավելի հաստատված բունկերի և կազեմատի տեսակներից յուրաքանչյուրի համար, որոնցից յուրաքանչյուրն ուներ հատուկ նպատակ։ Այն թարմացվել է թշնամու շինությունները գրավելուն և հետազոտվելուն զուգընթաց, նույնիսկ որոշներն արդյունավետության համար փորձարկելով մինչև ոչնչացում։ Պլանները ներառել են ստանդարտ առանձնահատկություններ, ինչպիսիք են մուտքի դուռը ուղիղ անկյան տակ, պաշտպանված օդի մուտք, 30 մմ (1,2 դյույմ) հաստւթյամբ պողպատե դռներ, օդափոխություն և հեռախոսներ[14] , ինչպես նաև ներքին պատերը՝ պատել փայտով, և վթարային ելքի համակարգ[15]։ Ընդհանուր առմամբ եղել են ավելի քան 200 ստանդարտացված զրահապատ մասեր[16] :
Ստանդարտացումը զգալիորեն պարզեցրել է սարքավորումների արտադրությունը, նյութերի մատակարարումը և շինարարության բյուջետային և ֆինանսական վերահսկողությունը, ինչպես նաև շինարարական նախագծերի պլանավորման արագությունը[17] : Դեֆիցիտը փոխհատուցելու համար պաշտպանական կառույցներում ներառվել են ֆրանսիական և օկուպացված այլ երկրների բանակների գրավված սարքավորումները, օգտագործվել են ոչ գերմանական հրետանու, հակատանկային և գնդացիրների համար նախատեսված կազեմատները և տոբրուկ խրամատային բունկերների հնացած տանկերի զրահաշտարակները ( turrets )[17] :
Թոդտ կազմակերպություն
խմբագրելԹոդտ կազմակերպությունը, որը ձևավորվել է 1933 թվականին, նախագծել է Զիգֆրիդի գիծը նախապատերազմյան տարիներին ֆրանս-գերմանական սահմանի երկայնքով։ Թոդտը գլխավոր ինժեներական խումբն էր, որը պատասխանատու էր պատի հիմնական մարտկոցների տեղադրման և ամրությունների նախագծման և կառուցման համար[12][18]։
Թոդտը մատակարարել է վերահսկողներին և աշխատուժը, ինչպես նաև կազմակերպել է մատակարարումներ, մեքենաներ և տրանսպորտ՝ շինարարական ընկերությունների անձնակազմն ու սարքավորումները համալրելու համար։ Շինարարական ընկերություններից շատերը գերմանական էին, սակայն օկուպացված երկրների շինարարական ընկերությունները նույնպես պայմանագրերի համար հայտերը բաց են եղել. ընկերությունները կարող էին կամ դիմել Թոդտում աշխատանքի համար կամ զորակոչվել[17] : Եթե ընկերությունը ժամանակին չկարողանար ավարտել աշխատանքը, ինչը միշտ հնարավոր էր, քանի որ Թոդտը վերահսկում էր յուրաքանչյուր ընկերության նյութականը և աշխատուժը, կարող էր փակվել, կամ ավելի հավանական է տուգանվել, կամ միավորվել մեկ այլ ընկերության հետ՝ ավելի արդյունավետ և ավելի մեծ միավոր դարձնելու համար։ Այնուամենայնիվ, հաջողակ ընկերությունները կարող էին էական շահույթ ստանալ[17] :
Թոդտ ընկերությունը սահմանել է չափաբաժին անհրաժեշտ աշխատանքների համար և կնքել պայմանագրեր յուրաքանչյուր շինարարական ընկերության հետ, որտեղ սահմանվել է պայմանագրի գինը և պայմանները, ինչպիսիք են արդյունավետության համար բոնուսների վճարումները, ներառյալ Թոդտի աշխատողների համար աշխատավարձի դրույքաչափերը և բոնուսների վճարումները (որը կախված էր նրանց ազգությունից և հմտություններից)։ Յուրաքանչյուր տեղամասում կարող էին աշխատել մի քանի շինարարական ընկերություններ[17]։
Աշխատուժը բաղկացած էր հմուտ կամավորներից, ինժեներներից, դիզայներներից և վերահսկիչներից, որոնց վարձատրել են և լավ վերաբերվել։ Երկրորդ տեղում էին կամավոր աշխատողները, հաճախ հմուտ տեխնիկները, ինչպիսիք են ատաղձագործները, ջրմուղագործները, էլեկտրիկները և մետաղագործները։ Այս աշխատողները դարձյալ վարձատրվել են, արձակուրդ են գնացել և լավ վերաբերմունք ստացել։ Հաջորդը ոչ հմուտ հարկադիր աշխատանքն էր, որը շատ քիչ է վճարվել և բավականին դաժան վերաբերմունք ստացել։ Եվ վերջինը արդյունավետ ստրկական աշխատանքն էր, որը քիչ է վճարվել, վատ սնունդ և շատ դաժան վերաբերմունք ստացել[17] : Թոդտն անցկացրել է վերապատրաստման դասընթացներ՝ բարելավելու աշխատանքային հմտությունները[17] :
Աշխատողների մեծ պահանջը լուծելու համար Վիշիի ռեժիմը պարտադրել է պարտադիր աշխատանքային համակարգ՝ զորակոչելով մոտ 600,000 ֆրանսիացի բանվորներ՝ կառուցելու այս մշտական ամրությունները Հոլանդիայի, Բելգիայի և Ֆրանսիայի ափերի երկայնքով՝ դեպի Լա Մանշը[18]։ Թոդտի արդյունավետությունը նվազել է 1943 թվականի վերջին և 1944 թվականին աշխատուժի ճնշման, վառելիքի պակասի և աշխատատեղերի ռմբակոծման հետևանքով, ինչպիսիք են Հատուցման զենք (գերմ.` V-Waffen)[19] տեղամասերը, որտեղ որոշ կամավոր աշխատողներ հրաժարվել են աշխատել նման վտանգավոր տարածքներում[17] :
Շերբուրգի (Ֆրանսիա, Շերբուր ան Կոտանտեն) Թոդտ կազմակերպությունը 1944 թվականի հունվարին գործ ուներ 34 ընկերությունների հետ՝ 15000 աշխատողներով և 79 ենթակապալառուներով։ Ամենօրյա, շաբաթական և ամսական հաշվետվություններ, որոնք ցույց են տալիս առաջընթացը, աշխատանքի փոփոխությունները, օգտագործված նյութերը, նյութերի պաշարները, աշխատաժամանակը՝ ըստ հմտության տեսակի, եղանակը, սարքավորումների գույքագրումը և որակը, վերահսկողության մակարդակը, աշխատակիցների բացակայությունները, անձնակազմի համալրման մակարդակը, մահվան դեպքերը և բոլոր առաջացած խնդիրները ներկայացվել է Թոդտ կազմակերպությանը[17] :
Բրիտանական հարձակումներ
խմբագրել1942-1943 թվականների մեծ մասի ընթացքում Ատլանտյան պատը եղել է անխռով ռազմաճակատ առանցքի զորքերի համար. այդ ընթացքում ընդամենը երկու լայնածավալ բրիտանական հարձակումներ են եղել։
- «Մարտակառք» օպերացիան, որը մեկնարկել է 1942 թվականի մարտին Սեն Նազերի մոտ, հաջողությամբ ոչնչացրել է գերմանական պոմպային տեխնիկան և լրջորեն վնասել Նորմանդիայի չոր նավամատույցը[Ն 2] և ամրակայանքները[20][21]։
- Դիեպի օպերացիան գործարկվել է ֆրանսիական Դիեպ նավահանգստի մոտ 1942 թվականի օգոստոսին՝ փորձարկելու գերմանական պաշտպանությունը և մարտական փորձ ապահովելու կանադական զորքերի համար[22]։
Գերմանացիները պարտություն են կրել Սեն Նազարում, բայց ոչ մեծ դժվարությամբ հետ են մղել հարձակումը Դիեպում, որտեղ նրանք մեծ կորուստներ են կրել։ Չնայած դաշնակցային ուժերի համար Դիեպի արշավանքը աղետ էր, բայց այն անհանգստացրել է Հիտլերին, ով վստահ էր, որ շուտով հետևելու է դաշնակիցների ներխուժումն Արևմուտք[23]։ Դիեպից հետո Հիտլերը ֆելդմարշալ Գերդ ֆոն Ռունդշտեդթին՝ Արևմուտքում գերմանական գերագույն գլխավոր հրամանատարին, հատկացրել է ևս 15 դիվիզիա՝ գերմանական դիրքերն ամրապնդելու համար[23]։
Վերակազմակերպում
խմբագրել1944 թվականի սկզբին, երբ դաշնակիցների ներխուժումը նացիստների կողմից օկուպացված Եվրոպա գնալով ավելի հավանական է դարձել, ֆելդմարշալ Էրվին Ռոմելին հանձնարարվել է բարելավել պատի պաշտպանությունը[24][23]։ Համարելով, որ գոյություն ունեցող ափամերձ ամրությունները լիովին անբավարար են, նա անմիջապես սկսել է ամրացնել դրանք[Ն 3]:
Ռոմելի ղեկավարությամբ հարյուրավոր երկաթբետոնե փիլբոքսեր (ամրակառույց կրակակետեր) են կառուցվել լողափերին, որոշները նաև ցամաքում՝ գնդացիրներ, հակատանկային զենքեր և թեթև ու ծանր հրետանի տեղադրելու համար։ Լողափերին տեղադրվել են ականներ և հակատանկային խոչընդոտներ, իսկ ծովափնյա ջրերում՝ ստորջրյա խոչընդոտներ և ծովային ականներ[26]։ Քչերին է հայտնի եղել, որ սենսորային զգայուն ականներ են տեղադրվել լողափի խոչընդոտներում։ Մտադրությունը դաշնակիցների դեսանտային նավերը ոչնչացնելն էր, նախքան բեռնաթափելը[26]։
Դ-օր (D-Day)
խմբագրելԴ-օրը[Ն 4] Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահայտնի օրն է։ 1944 թվականի հունիսի 6-ին Դաշնակիցները վայրէջք են կատարել Նորմանդիայում[28], որը սկիզբ է դրել Արևմտյան դաշնակիցների ջանքերին՝ ազատագրելու Արևմտյան Եվրոպան նացիստական Գերմանիայից։
Գերմանացիներն այդ ներխուժմանը նախապատրաստվելով` գրեթե վեց միլիոն ական էին տեղադրել Հյուսիսային Ֆրանսիայում[24]։ Դրանից ավելի շատ գնդացրային կրակակետեր և ականապատ դաշտեր էին ձգվում լողափերից դեպի երկրի ներս տանող ճանապարհների երկայնքով[24]։
Պլաներների (ճախրասավառնակ) և պարաշյուտիստ դեսանտավորների հավանական վայրէջքի վայրերում գերմանացիները տեղադրել են սրած գագաթներով թեք ձողեր, որոնք զորքերը անվանել են «Ռոմելի ծնեբեկ» (Rommelspargel)[29]: Դրանք ի լրումն գերմանացիների և Թոդտ կազմակերպության կողմից տեղադրված այլ խոչընդոտների էին, ինչպիսիք են չեխական ոզնիները, հակատանկային տետրաեդրաները[30], բելգիական դարպասները[31]։ Ցածրադիր գետերի և ողողվող գետաբերանների տարածքները դիտավորյալ հեղեղվել էին[23]։
Ռոմելը կարծում էր, որ Գերմանիան անխուսափելիորեն կպարտվի, եթե ներխուժումը հնարավոր չլինի դադարեցնել լողափում՝ հայտարարելով. «Անհրաժեշտ է, որ մենք բրիտանացիներին և ամերիկացիներին հետ մղենք լողափերից։ Հետո արդեն ուշ կլինի, ներխուժման առաջին 24 ժամը վճռորոշ է լինելու»[26]։
Մանշյան կղզիներ
խմբագրելՄանշյան կղզիները մեծապես ամրացված էին, մասնավորապես Օլդերնի կղզին, որն ամենամոտն է Բրիտանիային։ Հիտլերը որոշում էր կայացրել, որ Ատլանտյան օվկիանոսի պատում օգտագործվող պողպատի և բետոնի մեկ տասներկուերորդ մասը պետք է գնա Մանշյան կղզիներ՝ բրիտանական տարածքը վերահսկելու քարոզչական կարևորության պատճառով[32]։ Կղզիները եղել են Եվրոպայի ամենախիտ ամրացված տարածքներից մի քանիսը, որտեղ կան Հոհլգանգսանլագի թունելներ (Ջերսի)[Ն 6], կազեմատներ և ափամերձ հրետանային ամրացված դիրքեր[34]։
Այնուամենայնիվ, Մանշյան կղզիները չունեին ռազմավարական նշանակություն, և դաշնակիցները շրջանցեցին դրանք, երբ ներխուժեցին Նորմանդիա։ Արդյունքում, կղզիներում տեղակայված գերմանական կայազորները չէին հանձնվում մինչև 1945 թվականի մայիսի 9-ը՝ Եվրոպայում հաղթանակի օրվանից մեկ օր անց։ Օլդերնիի կայազորը հանձնվել է միայն մայիսի 16-ին։ Քանի որ գերմանական կայազորների մեծ մասը հանձնվել է խաղաղ ճանապարհով, Նորմանդյան կղզիներում գտնվում են Ատլանտյան օվկիանոսի պատի ամենալավ պահպանված վայրերը[35]։
Բերդամրոցներ
խմբագրելՇատ խոշոր նավահանգիստներ և դիրքեր են ընդգրկվել Ատլանտյան պատի մեջ՝ խիստ ֆորտիֆիկացվելով։ Հիտլերը հրամայել էր բոլոր դիրքերում պայքարել մինչև վերջ, և դրանցից մի քանիսը մնացել են գերմանացիների ձեռքում մինչև Գերմանիայի անվերապահ հանձնումը։ Նավահանգստի մի քանի ամրոցներ դաշնակից ուժերի կողմից շրջապատված լինելուց հետո համալրվել են սուզանավերով։ Այդ դիրքերի պաշտպանների թվում էին Վերմախտի օտարերկրյա կամավորներ և ժամկետային զինծառայողներ և ՍՍ-ի զորքերը[36]։
Վայր | Հրամանատար | Կայազորի թվաքանակը | Նշումներ | Հանձնվել է | Հղում |
---|---|---|---|---|---|
Օլդենի | Լիստ Մաքսիմիլիան | 3,200 | Օլդենիի ֆորտիֆիկացիաներ | 16 մայիսի 1945 |
[37] |
Անտվերպեն | Գուստավ ֆոն Զանգեն | 90,000 | Շելդտի ճակատամարտը | 8 նոյեմբերի 1944 |
[38] |
Բուլոն սյուր Մեր | Ֆերդինանդ Հեյմ | 10,000 | «Վելհիտ» գործողություն | 22 սեպտեմբերի 1944 |
[23] |
Բրեստ | Հերման Բերնանրդ Ռամկե | 38,000 | Բրեստի ճակատամարտ | 19 սեպտեմբերի 1944 |
[39] |
Կալե/Մոխրագույն քիթ հրվանդան | Լյուդվիգ Շրյոդեր | 7,500 | Կալեի պաշարում | 30 սեպտեմբերի 1944 |
[23] |
Շերբուրգ | Ավգուստ Կարլ-Վիլհելմ ֆոն Շլիբեն | 47,000 | Շերբուրգի ճակատամարտ | 27 հունիսի 1944 |
[23] |
Դյունկերկ | Ֆրիդրիխ Ֆրիսիուս | 12,000 | Դյունկերկի պաշարում | 8 մայիսի 1945 |
[40] |
Գերնսի | Ռուդոլֆ Գրաֆ ֆոն Շմետտոու
ապա Ֆրիդրիխ Հյուֆմայերը |
11,700 | Գերնսիի գերմանական ամրացում | 9 մայիսի 1945 |
[23] |
Ջերսի | Ռուդոլֆ Գրաֆ ֆոն Շմետտոու, ապա Ֆրիդրիխ Հյուֆմայեր | 11,600 | Գերմանական օկուպացիան Մանշի կղզիների վրա
Գերմանիայի կողմից օկուպացված Մանշ կղզիների ազատագրում |
9 մայիսի 1945 |
[41] |
Լա Ռոշել | Էռնստ Շիրլից | 11,500 | Լա Ռոշելի դաշնակիցների հաղթանակը | 9 մայիսի 1945 |
[42] |
Հավր | Հերման-Էբերհարդ Ուայլդերմուտ | 14,000 | «Աստոնիա» գործողություն | 12 սեպտեմբերի 1944 |
[23] |
Լե Վերդոն-սյուր-Մեր | Օտտո Պրահլ | 3,500 | —
|
20 ապրիլի 1945 |
[43] |
Լորյան | Վիլհելմ Ֆահրմբախեր | 25,000 | —
|
10 մայիսի 1945 |
[44] |
Օստենդե | Էրիխ Յուլիուս Մյուլբե, գնդապետ | 60,000 | —
|
7 սեպտեմբերի 1944 |
[45] |
Ռուայան | Հանս Միխահելես | 5,000 | —
|
17 ապրիլի 1945 |
[44] |
Սեն Մալո/Դինար | Անդրեաս ֆոն Օլոկ | 12,000 | —
|
17 օգոստոսի 1944 |
[46] |
Սեն Նազար | Հանս Յունկ | 35,000 | —
|
11 մայիսի 1945 |
[44] |
Զեբրյուգե | Կնուտ Էբերդինգ | 14,000 | —
|
1 նոյեմբերի 1944 |
[47] |
Պաշտպանություն
խմբագրելՖրանսիա
խմբագրելՇատ ֆրանսիական շինարարական ընկերություններ ֆինանսական օգուտներ են քաղել Ատլանտյան պատի կառուցմանն օգնելով։ Այդ ընկերությունները հետպատերազմյան շրջանում չեն պատժվել[48]։
Պատերազմից անմիջապես հետո, նացիստական օկուպացիայի հետ կապված բացասական հիշողությունների պատճառով պատի պահպանման նկատմամբ հետաքրքրությունը քիչ էր։ Լողափերի որոշ ամրացումներ տապալվել են կամ գտնվում են ջրի տակ, մինչդեռ ավելի ցամաքային ամրությունները դեռևս գոյություն ունեն հիմնականում իրենց գտնվելու դիրքի պատճառով[49]:
Լավագույն պահպանված մասերից մեկը Թոդտ մարտկոցն է։ 2011 թվականին պատի պահպանման նոր ջանքերը գլխավորում էին Գերմանիայի, Նիդեռլանդների և Միացյալ Թագավորության կազմակերպությունները։ Հարց է բարձրացվել, թե արդյոք Ֆրանսիան պետք է պատը հռչակի որպես Ազգային հուշարձան, որպեսզի այն պահպանվի։ Սակայն մինչ այժմ ոչ մի կառավարություն դա չի նախատեսել[50]։
1975 թվականին Փարիզի Պոմպիդու կենտրոնում բացել է «Հնագիտական բունկեր» (Bunker archéologie) խորագրով ցուցահանդեսը[51]։
Այլուր
խմբագրելԹեև պաշտպանական պատը երբեք ամբողջությամբ չի ավարտվել, շատ բունկերներ դեռևս կան Օստենդի, Մանշի կղզիների, Շևենինգենի, Հաագայի, Կատվեյկի, Նորդվեյկի, Դեն Հելդերի մոտ և Սկանդինավիայում (հատկապես Դանիա և Նորվեգիա)[52]:
Վավերագրական նյութեր
խմբագրելՖիլմեր
խմբագրել- Lightning War (հեռուստատեսային վավերագրական). United States: World War II in HD Colour. 2009. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
- The Great Landings (հեռուստատեսային վավերագրական). France: France 2. 2009. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
- Overlord (հեռուստատեսային վավերագրական). United States: World Media Rights. 2009. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
Գրականություն
խմբագրել- Ատլանտյան պատը և դրա նշանակությունը դաշնակիցների պլանավորման մեջ D-Day վայրէջքների համար ներկայացված են Քևին Դոհերթիի «Վիլլա Նորմանդիա» վեպում (2015)
Լուսանկարներ
խմբագրելՏես նաև
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ Առափնյա պաշտպանությունը Հյուսիսային հրվանդանի երկայնքով մինչև իսպանական սահմանը ներառում էր հրետանի և ռազմածովային թնդանոթներ` 105 մմ-ից մինչև 406 մմ տրամաչափի, և կազմակերպված էին ավելի քան 600 մարտկոցների մեջ։ Բացի այդ, կային 75 մմ-ից 90 մմ տրամաչափի թնդանոթներ ավելի քան 250 մարտկոց, ներառյալ հակաօդային հրետանին[3]։
- ↑ Երկու մակարդակի շլյուզների միջոցով նավահանգստում վերահսկվել է ջրի մակարդակը, որպեսզի այն չփոխվի մակընթացությունների ազդեցության տակ։
- ↑ Ռոմելի հիմնական մտահոգությունը դաշնակիցների օդուժն էր։ Նա դա տեսել էր Հյուսիսային Աֆրիկայում բրիտանացիների և ամերիկացիների դեմ կռվելիս[25], և խորապես տպավորված էր[23]։ Նա մտավախություն ուներ, որ գերմանական ցանկացած հակահարձակում դաշնակիցների օդանավերով կջախջախվի շատ ավելի շուտ, քան կկարողանար փոփոխություն մտցնել[23]։
- ↑ Ռազմական գործում Դ-օր նշանակում է ծածկագրված անվանում, որն օգտագործվում է ցանկացած կարևոր ներխուժման կամ ռազմական գործողության օրվա համար[27]։
- ↑ Բելգիական դարպասը շարժական պողպատե հակատանկային և հակահետևակային պատնեշ է, որը հավաքվում էր 3 մետր լայնությամբ և 2,5 մետր բարձրությամբ տարրերից, տեղադրվում երեք գլանների վրա։ Այն կշռում էր 1400 կգ։
- ↑ Hohlgangsanlage բառը գերմաներեն թարգմանվում է որպես «քարանձավային անցումների տեղակայումներ»[33]։ Մանշյան կղզիների թունելները Ատլանտյան օվկիանոսի պատի միակ թունելներն են, որոնք կոչվում են Hohlgangsanlagen:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Lohmann W. & Hildebrand H., Die Deutsche Kriegsmarine, Verlag Hans-Henning Podzun, Bad Nauheim (1956)
- ↑ «The Kriegsmarine and Compound War at Sea in WWII | Center for International Maritime Security» (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունվարի 2. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ J.E Kaufmann,The Atlantic Wall: History and Guide, 2012
- ↑ Lightning War, 2009
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Lightning War (2009)
- ↑ «Commando definition and meaning | Collins English Dictionary».
- ↑ «World War II German military organization Organization Todt». histclo.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «History:Fortifying Guernsey». Festung Guernsey. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Cruickshank, Charles (2004). The German Occupation of the Channel Islands. The History Press; New edition (30 June 2004). ISBN 978-0750937498.
- ↑ Bell, William. Guernsey Occupied but Never Conquered. The Studio Publishing Services (2002). ISBN 978-0952047933.
- ↑ Kaufmann & Robert (2003), էջեր. 196–197
- ↑ 12,0 12,1 Hakim (1995), էջ. 161
- ↑ Darman (2012)
- ↑ Gavey, Ernie (2001). German Fortifications of Guernsey. Guernsey Armouries. ISBN 978-0953163106.
- ↑ «The Regelbau concept». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Kaufmann, J.E.; և այլք:. Fortress Third Reich: German Fortifications and Defense Systems in World War II. Da Capo Press, 2007. ISBN 9780306816352.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 17,8 Handbook of the Organisation Todt - part 1. Military Intelligence Records Section, London Branch. 1945 թ․ մայիս.
- ↑ 18,0 18,1 The Great Landings (2009)
- ↑ «V-Weapons Crossbow Campaign». www.allworldwars.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Mountbatten (2007), էջ. 72
- ↑ «The Raid on St. Nazaire : History : HMS Campbeltown : Type 22 Frigates : Surface Fleet : Operations and Support : Royal Navy». web.archive.org. 2009 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «BBC - History - World Wars: The Dieppe Raid». www.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ 23,00 23,01 23,02 23,03 23,04 23,05 23,06 23,07 23,08 23,09 23,10 Overlord (2009)
- ↑ 24,0 24,1 24,2 Darman (2012), էջեր. 8–9
- ↑ «WarMuseum.ca - Democracy at War - The North African Campaigns, 1940-1943 - Operations». www.warmuseum.ca (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 26,0 26,1 26,2 Assault Plan
- ↑ «D-Day Museum and Overlord Embroidery». web.archive.org. 2015 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Home | D-Day | June 6, 1944 | The United States Army». www.army.mil (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Ambrose (1994), էջեր. 221–222
- ↑ «Les obstacles de plage». Centre Juno Beach (ֆրանսերեն). 2018 թ․ փետրվարի 23. Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Porte belge porte Cointet C-element». presqu-ile-de-crozon.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Stephenson & Taylor (2013), էջեր. 11–12
- ↑ Stephenson, Charles (2006 թ․ փետրվարի 28). The Channel Islands 1941–45: Hitler's Impregnable Fortress. ISBN 9781841769219. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ McNab (2014)
- ↑ Stephenson & Taylor (2013), էջեր. 64–65
- ↑ Kaufmann & Robert (2003)
- ↑ Kaufmann & Robert (2003), էջ. 14
- ↑ Zuehlke (2009), էջ. 527
- ↑ Saunders (2001), էջ. 210
- ↑ Williams (2013), էջ. 148
- ↑ Jersey (2015)
- ↑ Saunders (2001), էջ. 180
- ↑ Pauls & Facaros (2007), էջ. 270
- ↑ 44,0 44,1 44,2 McNab (2014), էջ. 179
- ↑ Delaforce (2005), էջ. 134
- ↑ Saunders (2001), էջ. 165
- ↑ Hastings (2004), էջ. 158
- ↑ Prieur, Jerome (2010). Le Mur Atlantique. ISBN 978-2207108802.
- ↑ Hitler's Atlantic Wall
- ↑ «Hitler's Atlantic Wall: Should France preserve it?». BBC. 2011 թ․ սեպտեմբերի 13.
- ↑ Valentin, Sanitas. «« Bunker archéologie » (1976) : l'espace mis en page». problemata.org (ֆրանսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Williamson, 2012, էջեր 7–8
- ↑ Archiobjects (2015 թ․ մարտի 29). «Jonathan Andrew photography - Impressive Bunkers of WWII». Archiobjects (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Atlantic Wall». Stephan Vanfleteren (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
Գրականություն
խմբագրել- Ambrose, Stephen (1994), D-Day, June 6, 1944: The Climactic Battle Of World War II, Simon & Schuster, ISBN 0-671-67334-3
- Darman, Peter (2012), The Allied Invasion of Europe, Rosen Publishing Group, ISBN 978-1-4488-9234-1
- Delaforce, Patrick (2005), Smashing The Atlantic Wall: The Destruction of Hitler's Coastal Fortresses, Casemate Publishers, ISBN 978-1-84415-256-8
- Hakim, Joy (1995), A History of Us: War, Peace And All That Jazz, Օքսֆորդի համալսարան, ISBN 0-19-509514-6
- Hastings, Max (2004), Armageddon: The Battle for Germany 1944–45, Macmillan, ISBN 0-333-90836-8
- Kaufmann, J. E.; Robert, Jurga (2003), Fortress Third Reich: German Fortifications And Defense Systems in World War II, Da Capo Press, ISBN 0-306-81239-8
- McNab, Chris (2014), Hitler's Fortresses: German Fortifications And Defences 1939–45, Osprey Publishing, ISBN 978-1-78200-828-6
- Mountbatten, Chris (2007), Combined Operations: The Official Story of the Commandos, Read Books, ISBN 978-1-4067-5957-0
- Pauls, Michael; Facaros, Dana (2007), Cadogan Guide Dordogne, the Lot & Bordeaux, New Holland Publishers, ISBN 978-1-86011-354-3
- Saunders, Anthony (2001), Hitler's Atlantic Wall: Fortress Europe, University of Michigan, ISBN 978-0-7509-4554-7
- Stephenson, Charles; Taylor, Chris (2013), The Channel Islands 1941–45: Hitler's Impregnable Fortress, Osprey Publishing, ISBN 978-1-4728-0375-7
- Williamson, Louis (2012), U-Boat Bases And Bunkers 1941–45, Osprey Publishing, ISBN 978-1-78200-002-0
- Williams, Paul (2013), Hitler's Atlantic Wall: Pas De Calais, Casemate Publishers, ISBN 978-1-84884-817-7
- Zuehlke, Mark (2009), Terrible Victory: First Canadian Army And The Scheldt Estuary Campaign: September 13 – November 6, 1944, D & M Publishers, ISBN 978-1-926685-80-9
Արտաքին հղումներ
խմբագրել- Assault Plan, United States Army Center of Military History, Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին
- Schofield, Hugh (2011 թ․ սեպտեմբերի 13), Hitler's Atlantic Wall: Should France Preserve It?, British Broadcasting Corporation, Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին
- Jersey – My Island – History – German Occupation, British Broadcasting Corporation, Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին
- The Atlantikwall at Omaha Beach
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլանտյան պատ» հոդվածին։ |