Մեծ Բրիտանիա (անգլ.՝ Great Britain, վալլիերեն՝ Prydain Fawr, գաել.՝ Breatainn Mhòr, կորն.՝ Breten Veur, անգլա-շոտլ.՝ Great Breetain), Բրիտանական կղզիների կազմում ամենամեծ կղզին, ունի 229 848 կմ² մակերես։ Կղզու վրա է գտնվում Միացյալ Թագավորության մեծ մասը՝ Անգլիան, Շոտլանդիան և Ուելս։ Ամբողջ Միացյալ Թագավորության մակերեսն է 244 100 կմ²։

Մեծ Բրիտանիա կղզին Եվրոպայի քարտեզի վրա

Մեծ Բրիտանիայի հարավային ծայրամասը, Լիզարդ թերակղզին, գտնվում է հյուսիսային լայնության 50 աստիճանի վրա, իսկ ամենահյուսիսային կետը հյուսիսային լայնության 60 աստիճանի վրա։

Հյուսիսից հարավ Մեծ Բրիտանիա կղզու երկարությունը կազմում է 966 կմ, իսկ ամենամեծ լայնությունը երկու անգամ փոքր է։ Կղզին շրջապատված է Ատլանտյան օվկիանոսի ջրերով արևմուտքից և հյուսիսից և Հյուսիսային ծովով արևելքում։ Մեծ Բրիտանիա կղզին բաժանված է Շվեդիայից և Դանիայից ծանծաղ Հյուսիսային ծովով, իսկ Ֆրանսիայից Լա Մանշ և Պա-դե-Կալե նեղ նեղուցներով։

Ժամանակակից ափեզրը ձևավորվել է համեմատաբար ուշ։ Կղզու ափեզրը չափազանց կտրտված է բազմաթիվ ծովածոցերով (ֆյորդերով հյուսիսում և գետային էստուարիաներով հարավում)։ Կղզու կենտրոնական մասում տեղաբաշխված են Պենինյան լեռները։

Ամենամեծ թերակղզիները՝ Ուելսը և Կորնուոլը։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Բրիտանիա (կղզի)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Բրիտանիա (կղզի)» հոդվածին։