Սպարտա
Սպարտա (հին հունարեն՝ Σπάρτη, լատ.՝ Sparta), կամ Լակեդեմոն (հին հունարեն՝ Λακεδαίμων, լատ.՝ Lacedaemon), սկզբում հին քաղաք–պետություն Պելոպոնեսում Եվրոտաս գետի հովտում։ Որպես պաշտոնական անվանում հիմնականում օգտագործվել է Լակեդեմոն անվանումը։
Անվան ստուգաբանությունԽմբագրել
Սպարտա Քաղաք Հին Հունաստանում, Պելոպոնես թերակղզում։ Սպարտա անվան ստուգաբանությունը տրվում է երկու կերպ։ Առաջինը կապվում է քաղաքի հիմնադիր Սպարտոնի անվան հետ, մ.թ.ա. մոտ 1880 թվականին։ Մյուս ստուգաբանությամբ՝ առաջացել է Սպարտայի անունից, որը Լակեդեմոնի կինն էր[1]։
Պելոպոնեսյան միությունԽմբագրել
Մ. թ. ա. 6-րդ դարի վերջին Սպարտա պետությունը հիմնել է Պելոպոնեսյան միությունը, որը դարձել է Հունաստանի գերիշխող ուժը։
Պելոպոնեսյան և Աթենական միությունների միջև տևական պայքարը դադարել է մ. թ. ա. 445 թվականին կնքված 30-ամյա հաշտությամբ։ Մ. թ. ա. 444–429 թվականներին անընդմեջ Աթենքի առաջին ստրատեգոս է ընտրվել Պերիկլեսը, որի կառավարման տարիներն աթենական դեմոկրատիայի ծաղկման ժամանակաշրջանն է։ Մ. թ. ա. 431 թվականին Աթենական և Պելոպոնեսյան միությունների միջև վերսկսվել է պատերազմը, որն ավարտվել է մ. թ. ա. 404 թվականին՝ Աթենքի պարտությամբ։
Սպարտայի գերիշխանությունից հունական պոլիսների ազատվելու ձգտումը հանգեցրել է Կորնթոսյան պատերազմին (մ. թ. ա. 395–387)։ Պատերազմից հետո Սպարտան առժամանակ պահպանել է իր ազդեցությունը Հունաստանում, սակայն մ. թ. ա. 379 թվականից, երբ Թեբեից վտարվել է Սպարտայի կայազորը, Թեբեն Պելոպիդասի և Էպամինոնդասի ժամանակ ռազմական հաջող գործողություններ է ձեռնարկել Սպարտայի դեմ և ժամանակավորապես դարձել է Հունաստանի առաջատարը։ Պելոպոնեսյան միությունը քայքայվել է։
Սպարտան արվեստումԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
ՎեպերԽմբագրել
- Ասիմակոպուլոս, Կոստաս. «Սպանություն Սպարտայում», «Արքան և Արձանը», «Ալթանան Պարգիից»; Վեպեր
- Յերբի, Ֆրենկ. «Հեռացում Սպարտայից»
ՔնարերգությունԽմբագրել
- Կավաֆիս, Կոնստանոս. Լիրիկա
ԿինեմատոգրաֆԽմբագրել
- 300 սպարտացիները (ֆիլմ, 1962) (1962 թ. ֆիլմ)
- Սպարտայի գլադիատորները (1964 թ. ֆիլմ)
- Տրոյա (ֆիլմ) (2004 թ. ֆիլմ])
- 300 սպարտացիները (ֆիլմ, 2006) (2006 թ. ֆիլմ)
Համակարգչային խաղերԽմբագրել
- «God of War» - խաղի գլխավոր հերոսը սպարտացի հրամանատար է
- «Rome: Total War» - Սպարտան հանդես է գալիս որպես հունական պետության մայրաքաղաք
- «300: March to Glory»
- «Ատլանտիկա օնլայն» - վարձկաններից մեկը սպարտացի է
- «Ancient wars - Sparta» - սպարտացիների համար առանձին գործողություն
- «Halo» սերիայի խաղերում - սպարտացիները էլիտային զինվորներ են, ովքեր պաշտպանում են մարդկությանը այլմոլորակայիններից
- «Լեգեոն 3. Սպարտացիներ»