Մաթհուրա

բնակավայր Հնդկաստանում

Մաթհուրա (Mathura. hindi: मथुरा, urdu: متھرا)), .mɐ.t̪ʰʊ.ɾäː. [[:Media:Mathura.ogg|]] Մաթրա, քաղաք Հյուսիսային Հնդկաստանում, Ուտար Պրադեշ նահանգում, Ջամնա գետի ափին։ Համարվում է սուրբ քաղաք՝ Կրիշնա աստծո ծննդավայր: Հայտնի է բուդդայական հին հուշարձաններով (մ.թ.ա. IV-III դարեր) և հինդուական տաճարներով։ Զբաղեցնում է ընդհանուր առմամբ մոտավորապես 39 քառակուսի կիլոմետր տարածք[1]: 2001 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 298 827[2], 2011 թվականի տվյալներով՝ 454 937[3]։ Քաղաքում առավել գործածական լեզուներն են հինդին[4] և ուրդուն: Տրանսպորտային հանգույց է։ Կա բուսական յուղի, հագուստեղենի արտադրություն, քիմիական, տեքստիլ արդյունաբերություն, մետաղամշակություն, ոսկերչություն։

Բնակավայր
Մաթհուրա
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքMathura district?
Մակերես28,05 կմ²
ԲԾՄ181 մետր
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ565
Փոստային դասիչ281001
Պաշտոնական կայքmathura.nic.in/administrative-setup/(անգլ.)
Մաթհուրա (Հնդկաստան)##
Մաթհուրա (Հնդկաստան)

Պատմություն

խմբագրել

Հիմնվել է քարավանային կարևոր ճանապարհների խաչմերուկում՝ որպես առևտրային կենտրոն և մեծ դեր է խաղացել Հնդկաստանի տնտեսական կյանքում։ Մ. թ. ա. 6-րդ դարում դարձել է Շուրասեն թագավորության մայրաքաղաքը։ Մ. թ. ա. 4-րդ դարից մինչև 2-րդ դարը գտնվել է Մաուրիա կայսրության կազմի մեջ: Մ.թ.ա 3-րդ դարում հունական աղբյուրներում հիշատակվում է որպես Մեթորա մեծ քաղաք։ Ք.ա. 1-ին դարում այն գրավել են սակասները։ Մաթհուրան դարձել է ջայնիզմի, հետագայում՝ բուդդայականության կենտրոն։ 1-ից 3-րդ դարերը՝ Քուշան թագավորության երկու մայրաքաղաքներից մեկը։ 1018 թվականին ավերվել է Աֆղանստանի կառավարիչ Ղազնի Մահմուդի կողմից։ Կրիշնայի ծննդյան տաճարը (Քեշավ Դև) ամբողջությամբ ավերվել է մոլեռանդ մահմեդական մուղալ կառավարիչ Աուրանգզեբի կողմից , և դրա հիմքերի վրա վերջինս կառուցել է այսպես կոչված. Ուրբաթ մզկիթը ( Katra Masjid ), որը հինդուների և մահմեդականների միջև կատաղի հակամարտությունների վայր է դեռ էլի և գտնվում է զինվորական ու ոստիկանական խիստ հսկողության ներքո: 1815 թվականին Սեթ Գոկուլդաս Փարիխը հենց մզկիթի մոտ հիմնել է Կրիշնայի նոր տաճարը ( Դվարիկադեհեշ ), որը ստորգետնյա անցումով միացված էր Կրիշնայի ծննդյան պատվին կառուցված մատուռին, որը գտնվում է մզկիթի տակ:

1947 թվականից Մաթուրան դարձել է կարևոր արդյունաբերական կենտրոն, որտեղ գործում է Ասիայի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկը՝ տարեկան 8 միլիոն տոննա կարողությամբ[5]:

Պատկերասրահ

խմբագրել

Մաթհուրային բնորոշ է շոգ կիսաչորային կլիման, Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ BSh:

Մաթհուրա (1981–2010, extremes 1974–1995)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 29.6
(85.3)
34.1
(93.4)
40.1
(104.2)
45.1
(113.2)
47.1
(116.8)
47.6
(117.7)
44.6
(112.3)
42.7
(108.9)
40.6
(105.1)
42.1
(107.8)
35.1
(95.2)
30.1
(86.2)
47.6
(117.7)
Միջին բարձր °C (°F) 21.3
(70.3)
24.4
(75.9)
30.4
(86.7)
36.6
(97.9)
41.2
(106.2)
41.2
(106.2)
36.1
(97)
34.6
(94.3)
34.2
(93.6)
33.3
(91.9)
29.1
(84.4)
23.3
(73.9)
32.1
(89.8)
Միջին ցածր °C (°F) 6.4
(43.5)
8.3
(46.9)
13.2
(55.8)
17.9
(64.2)
23.9
(75)
25.9
(78.6)
25.5
(77.9)
25.0
(77)
23.5
(74.3)
18.3
(64.9)
11.6
(52.9)
7.7
(45.9)
17.3
(63.1)
Ռեկորդային ցածր °C (°F) 1.0
(33.8)
0.5
(32.9)
5.0
(41)
7.0
(44.6)
8.5
(47.3)
17.0
(62.6)
11.5
(52.7)
17.5
(63.5)
17.6
(63.7)
11.5
(52.7)
4.0
(39.2)
2.0
(35.6)
0.5
(32.9)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 10.4
(0.409)
13.6
(0.535)
6.8
(0.268)
10.1
(0.398)
17.8
(0.701)
35.5
(1.398)
164.7
(6.484)
205.2
(8.079)
105.0
(4.134)
18.0
(0.709)
3.9
(0.154)
9.0
(0.354)
600.1
(23.626)
Միջ. անձրևոտ օրեր 0.9 1.3 1.0 0.9 1.5 3.0 9.0 9.1 4.9 0.9 0.3 1.1 33.9
% խոնավություն 65 59 53 48 39 43 67 72 71 63 56 60 58
աղբյուր: India Meteorological Department[6][7]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Mathura City» (PDF). mohua.gov.in. Վերցված է 22 November 2020-ին.
  2. http://web.archive.org/web/20040616075334/http://www.censusindia.net/results/town.php?stad=A&state5=999. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |rok= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |autor= ignored (|author= suggested) (օգնություն)
  3. «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (PDF) (անգլերեն). Provisional Population Totals, Census of India 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-04-02-ին. Վերցված է 2012-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «52nd Report of the Commissioner for Linguistic Minorities in India» (PDF). nclm.nic.in. Ministry of Minority Affairs. Արխիվացված է օրիգինալից (PDF) 25 May 2017-ին. Վերցված է 7 December 2018-ին.
  5. «IndianOil Corporation | Mathura Refinery». Iocl.com. Արխիվացված է օրիգինալից 27 June 2013-ին. Վերցված է 17 November 2013-ին.
  6. «Station: Mathura Climatological Table 1981–2010» (PDF). Climatological Normals 1981–2010. India Meteorological Department. January 2015. էջեր 481–482. Արխիվացված է օրիգինալից (PDF) 5 February 2020-ին. Վերցված է 22 September 2020-ին.
  7. «Extremes of Temperature & Rainfall for Indian Stations (Up to 2012)» (PDF). India Meteorological Department. December 2016. էջ M220. Արխիվացված է օրիգինալից (PDF) 5 February 2020-ին. Վերցված է 22 September 2020-ին.

Գրականություն

խմբագրել
  • John Bowker (2002). The Cambridge Illustrated History of Religions, p.60.
  • Konow, Sten. Editor. 1929. Kharoshthī Inscriptions with Exception of those of Asoka. Corpus Inscriptionum Indicarum, Vol. II, Part I. Reprint: Indological Book House, Varanasi, 1969.
  • Mukherjee, B. N. 1981. Mathurā and its Society: The Śaka-Pahlava Phase. Firma K. L. M. Private Limited, Calcutta.
  • Sharma, R. C. 1976. Mathura Museum and Art. 2nd revised and enlarged edition. Government Museum, Mathura.

Արտաքին հղումներ

խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթհուրա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 144