Մասադա (ամրոց)

հնագիտական վայր

Մասադա (եբրայերեն՝ מצדה‎‏‎, մեցադա — «ամրոց»[1]), հին ամրոց Իսրայելում, Մեռյալ ծովի հարավ արևմտյան ափին, Արադ քաղաքից ոչ հեռու, Էյն-Գեդի, Էյն-Բոկեկ մայրուղու մոտակայքում։ Իսրայելի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է[2]։

Մասադա
Նկարագրություն
Տեսակհնագիտական հուշարձան, ամրոց և Համաշխարհային ժառանգություն
Վարչական միավորՀարավային մարզ
Երկիր Իսրայել
ԻրադարձություններSiege of Masada?
Քարտեզ
Քարտեզ
 Masada Վիքիպահեստում
Ամրոցի պատերը
Ամրոցի ներսում

Նկարագրություն խմբագրել

Գտնվում է Հուդայի անապատի ժայռերից մեկի բարձունքում, Մեռյալ ծովի մակարդակից 450 մետր բարձրության վրա։ Մ.թ.ա. 25 թ-ին, իդումների հետնորդ Հերովդես I Մեծ թագավորը, որը ընդունել էր հուդայականություն, այստեղ կառուցեց ապաստան իր և իր ընտանիքի համար՝ զգալիորեն ամրացնելով և վերակառուցելով այստեղ գոյություն ունեցած մ. թ. ա. 37-31 թվականներին կառուցված հասմոնյան ժամանակաշրջանի ամրոցը։ Ամրոցում պահպանվել են սննդամթերքի և զենքի բավականին պաշարներ, անցկացվել է կատարյալ ջրամատակարարման համակարգ, գործել են հռոմեական տիպի բաղնիքներ։ Ամրոցն օգտագործվել է նաև արքայական ոսկիների պահպանման նպատակով։

Բոլոր կողմերից Մասադան շրջապատված է ուղղաբերձ ժայռերով։ Ծովի կողմից դեպի վեր ձգվում է այսպես կոչված օձի արահետը։ Արևմուտքից ամրոց կարելի է բարձրանալ հռոմեացիների կողմից կառուցված արհեստական հողաթմբի միջոցով (մոտավորապես 30 րոպեում)։ Ժայռի գագաթը զարդարում է գրեթե հարթ սեղանակերպ սարահարթ, մոտավորապես 600 մետրը 300-ի վրա։ Սարահարթը շրջապատված էր 1400 մետր ընդհանուր երկարությամբ ամրոցի հզոր պատերով, որոնք ունեին շուրջ 4 մետր հաստություն, իսկ դրանց վրա կառուցված էին 37 աշտարակներ։ Սարահարթում կառուցվել էին պալատներ, սինագոգեր, զինապահեստներ, անձրևաջրերի հավաքման և պահպանման հորեր և այլ օժանդակ կառույցներ։

Ամրոցում ներկայումս պահպանվել են Հերովդես թագավորի պալատը, սինագոգը, խճանկարների բեկորներ, ժայռերի մեջ փորված ջրի հորեր, սառը և տաք բաղնիքներ և շատ այլ հնություններ։

Առավել արտասովոր գտածոներից մեկը սինագոգն է։ Ենթադրվում էր, որ հրեաները սինագոգի կարիք չունեին քանի դեռ նրանք ունեին Տաճար։ Մասադան վերակառուցվել է Երկրորդ Տաճարի գոյության ընթացքում, սակայն սինագոգն այնուամենայնիվ կառուցվել է։ Բացի այդ սինագոգ է հայտնաբերվել նաև Գամլայի ավերակներում։ Սա ապացուցում է, որ հին հրեաների մոտ սինագոգերի գոյությունը կախված չէր Տաճարի առկայությունից։

Օձի արահետի սկզբում կառուցված է ավտոկայանատեղի։ Կա զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն, որտեղից կարելի է գնել տոմսեր ամրոց այցելելու և ճոպանուղով վեր բարձրանալու համար։ Տեղեկատվական կենտրոնում բացվել է թանգարան, որտեղ ցուցադրվում են հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները։ Ամրոցում կազմակերպվում են համերգներ և տարբեր զանգվածային մշակութային միջոցառումներ։

Պատմություն խմբագրել

Մ. թ. ա. 66 թվականին Մասադան գրավում են ապստամբ զելոտները` ոչնչացնելով այնտեղ գտնվող հռոմեական կայազորը։ Մ. թ. ա. 67 թվականին Մասադայում բնակություն հաստատեցին հռոմեացիների դեմ ապստամբությունը ղեկավարած արմատական կողմի ներկայացուցիչները` սիկարիները, որն էլ հանգեցրեց երկարատև Հուդայական պատերազմի։ Մ. թ. ա. 66 թվականին հռոմեական լեգիոնների կողմից Երուսաղեմը գրավելուց հետո Մասադան մնում է ապստամբների վերջին պատվարը։ Ամրոցի պաշտպանների թիվը հազիվ հասնում էր հազար մարդու, ներառյալ կանայք և երեխաները, բայց նրանք պահեցին Մասադան ևս երեք տարի։ Շուրջ 9000 ստրուկներ ճանապարհ էին կառուցում և հող էին կրում ամրոցի շուջը պաշարման հողապատնեշ և պարսպակործան մեքենաների համար հարթակ կառուցելու նպատակով։ Երբ հռոմեացիներին հաջողվեց հրկիզել սիկարիների կողմից փայտե գերաններից կառուցված լրացուցիչ ներքին պաշտպանական պատը, Մասադայի ճակատագիրն արդեն վճռված էր։

Հովսեփոս Փլավիոսի գրքի համաձայն՝ նիսանի 15-ի գիշերը (Պահքի տոնի առաջին օրը) Էլազար բեն Յաիրը հրեաների առաջ կրակոտ ճառ արտասանեց և նրանց կոչ արեց նախընտրել զոհվել ազատ քաղաքացի, քան ենթարկվել տանջալից և ամոթալի ստրկության (հատված Մասադայի անկման գիշերը Էլիզար բեն Յաիրի ճառից (Իոսիֆ Ֆլավիա, Հուդայական պատերազմ, VII, 320—336)):

  Գոտեպնդվեք, հերոսներ, պահպանեք ձեզ փառքով։ Մենք արդեն վաղուց որոշել ենք չենթարկվել ո՛չ հռոմեացիներին, ո՛չ էլ այլ տիրակալների, բացի մեկից, Աստծուց, քանի որ միայն նա է մարդկության ճշմարիտ և արդար թագավորը։ Եվ հիմա եկել է ժամանակը, որ կատարենք մեր ուխտը։ Այս պահին մենք չենք խայտառակվելու, քանի որ մեր հոգին նախկինում էլ խորշում էր ստրկությունից, թեև այդ ժամանակ ստրկությունը մեզ չէր սպառնում այսպիսի հրեշավոր վտանգներով։ Մենք կամովին չենք տրվի ստրկությանը և այն վտանգավոր տանջանքներին, որ սպասում են մեզ։ Մենք մեզ հռոմեացիների առաջ չենք խայտառակի, նրանց կենդանի չենք հանձնվի։ Մենք առաջինն էինք ապստամբել նրանց դեմ և վերջինը կթողնենք մարտադաշտը։ Տերը մեզ մեծ ողորմածություն է ընձեռել, զոհվել հերոսի մահով, ինչը չի տրվել հանկարծակի գերի ընկած մեր եղբայրներին։ Մենք գիտենք, թե ինչ է սպասվում մեզ վաղը, մեզ իրավունք է տրվել ընտրել հերոսի փառահեղ մահը, նրանց հետ ովքեր հարազատ են մեզ։ Թող մեր կանայք մեռնեն առանց խայտառակվելու և մեր որբերը չճաշակեն ստրկության դառնությունը։ Այնուհետև մենք կծառայենք միմյանց, իրար կընձեռենք վերջին ողորմածությունները, և ինչը կարող է ավելի թանկ լինել քան պատվաբեր ազատությունը։ Բայց մինչև մեր մահը, մենք կրակին կտանք մեր ունեցվածքը և ամրոցը։ Ես ստույգ գիտեմ, որ հռոմեացիները կհիասթափվեն, տեսնելով որ մեզ կենդանի չեն վերցրել և խաբվել են շահ ստանալու իրենց նկրտումներում։ Միայն սննդամթերքի պաշարները չենք ոչնչացնի, որ դրանք վկայեն, որ մենք չենք տառապել սովից կամ ջրի պակասից, բայց գերադասել ենք մահը ստրկությունից, ինչն էլ նախապես որոշել էինք։  

Իր նկարագրությունում Հովսեփոս Փլավիոսը հիմնվում է երկու կանանց պատմածի վրա, որոնք պատսպարվել էին քարայրում հինգ երեխաների հետ և պատմել էին հռոմեացիներին, թե ինչպես են տղամարդիկ սպանել իրենց կանանց ու երեխաներին, այնուհետև վիճակահանությամբ միմյանց։

  …այնուհետև նրանք վիճակահանությամբ ընտրեցին այն տասը տղամարդկանց, ովքեր պետք է սպանեին մնացածին։ Այս մարդիկ անսարսուռ սրախողող էին անում բոլորին մեկ առ մեկ։ Այնուհետև նրանք վիճակահանություն էին անցկացնում, թե ով պետք է սպանի իր ինը ընկերներին և վերջում ձեռք բարձրացնի իր վրա։ Այսպիսով նրանք բոլորն էլ մահացան՝ վստահ լինելով, որ իրենցից հետո ոչ մեկը կենդանի չի թողել որևէ մեկին, որին հռոմեացիք կարող են անարգանքի ենթարկել։ Հաջորդ օրը, երբ հռոմեացիք մտան Մասադա, գտան սպանվածների կույտերը, բայց չուրախացան՝ տեսնելով մեռած թշնամիներին, այլ միայն լուռ քարացան, զարմանալով նրանց ոգու մեծության և մահվան հանդեպ անխորտակելի արհամարհանքով» (VII, 9,1):  

960 պաշարվածներից վերջինն այրեց ամրոցը և ինքնասպանություն գործեց։ Այսպիսով ոչնչացվեց հրեական դիմադրության վերջին օջախը։ Մասադայի տարածքում տեղակայվեց հռոմեական լեգիոնը։

Հրեական և հռոմեական պատմական քրոնիկների համադրումը, ինչպես նաև ամրոցի տարածքում հայտնաբերված հնագիտական գտածոները, այդ թվում վիճակահանությամբ նրանց կամքի վերջին 10 կատարողների անուններով քարե վահանակը ուղղակիորեն վկայում են այդ մասին[3][4]։

Ամրոցի ավերակներն առաջին անգամ հայտնաբերվել են 1862 թվականին։ Հիմնական պեղումները կատարվել են 1963-1965 թվականներին։ 1971 թվականից Մասադայում գործում է ճոպանուղի, որը ժայռի ստորոտը միացնում է նրա գագաթի հետ։ Ժայռերի արևելյան կողմից ամրոցի դարպասներ կարելի է բարձրանալ նաև ոտքով «օձի արահետով»։

Բյուզանդական տաճար Մասադայի տարածքում խմբագրել

Ամրոցի տարածքում է գտնվում բյուզանդական տաճարի ավերակները[5]։ 19-րդ դարի վերջերից սկսած հետազոտող Մարի Ժոզեֆ Լագրանժը (Marie-Joseph Lagrange, 1855-1938 թվականներ) առաջարկեց տաճարի ավերակները նույնականացնել Մարդայի մայրավանքի հետ։ Նույն տեսակետը պաշտպանել են հայտնի հետազոտողներ Delau, Abel-ը, Festugièr-ը, Chitty, Hirschfeld-ը։

Ամրոցի տարածքում գտնվող եկեղեցին կառուցվել է Եուֆիմուս Մեծի կողմից և գոյություն է ունեցել մինչև Կիրիլ Սկիֆոպոլսկու ժամանակաշրջանը (մոտավորապես 550 թ.): 6-րդ դարի կեսերից նշված եկեղեցու տեղում գտնվել է մեկ այլ եկեղեցի, որի ավերակները հայտնաբերվել են ամրոցի հնագիտական պեղումների ժամանակ։ Հավանաբար հենց այդ ժամանակ էլ Մասադայի վանական համալիրը դարձավ մայրավանք։ 6-րդ և 7-րդ դարերում (մոտ 580-600 թվականներ) մայրավանքի գոյությունը նկարագրել է երանելի Յոհան Մոսխը։

  Մեռյալ ծովից ոչ հեռու մի շատ բարձր լեռ կա, որը կոչվում է Մարես (լատ. թարգմանությամբ Մարդես — Ս.), որտեղ բնակվում էին ճգնավորները։ Մեռյալ ծովի ափին գտնվող այդ լեռան ստորոտից վեց մղոն հեռավորության վրա նրանք ունեին բանջարանոց և այնտեղ վարձով այգեպան էին պահում։ Ամեն անգամ, երբ ճգնավորները բանջարեղենի (լատ. թարգ. ձկնապտուղ. — Ս.), կարիք էին ունենում նրանք ուղարկում էին էշին այգեպանի մոտ նրան ասելով «Գնա ներքև այգեպանի մոտ և վերադարձիր բանջարեղենով»։ Էշը մենակ գնում էր բանջարանոց, կանգնում դարպասի մոտ և աքացի տալիս։ Այգեպանը նույն պահին բարձում էր բանջարեղենը և էշին բեռով ետ ուղարկում։ Ամեն օր կարելի էր տեսնել թե էշն ինչպես է լեռան լանջով վեր ու վար անում և հնազանդորեն ծառայում ճգնավորներին։  

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Масада // Еврейская энциклопедия Брокгауза и Ефрона. — СПб., 1908—1913.
  • Микловиц, Глория. Масада: последняя твердыня. М., Текст, 2010.
  • Avi-Yonah, Michael et al., Israel Exploration Journal 7, 1957, 1–160 (excavation report Masada)
  • Yadin, Yigael. Masada: Herod’s Fortress and the Zealots' Last Stand. London, 1966.
  • Yadin, Yigael. Israel Exploration Journal 15, 1965 (excavation report Masada).
  • Netzer, Ehud. The Palaces of the Hasmoneans and Herod the Great. Jerusalem: Yed Ben-Zvi Press and The Israel Exploration Society, 2001.
  • Netzer, E., Masada; The Yigael Yadin Excavations 1963–1965. Vol III. IES Jerusalem, 1991.
  • Ben-Yehuda, Nachman. The Masada Myth: Collective Memory and Mythmaking In Israel, University of Wisconsin Press (December 8, 1995).
  • Ben-Yehuda, Nachman. Sacrificing Truth: Archaeology and the Myth of Masada, Humanity Books, 2002.
  • Bar-Nathan, R., Masada; The Yigael Yadin Excavations 1963–1965, Vol VII. IES Jerusalem, 2006.
  • Jacobson, David, "The Northern Palace at Masada – Herod's Ship of the Desert?" Palestine Exploration Quarterly, 138,2 (2006), 99–117.
  • Roller, Duane W. The Building Program of Herod the Great, Berkeley and Los Angeles: University of California Press, 1998.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. pronunciation ; the term simply means "fortress" in Modern Hebrew; in Biblical Hebrew מְצָד mĕtsad "mountain-fortress; stronghold" from a root meaning "to hunt, lie in wait for prey". Gesenius, Hebrew-English Lexicon (H4679).
  2. Most popular during 2008; «Masada tourists' favorite spot in Israel». Ynetnews. Վերցված է 2009 թ․ ապրիլի 8-ին.: 2005-2007 թթ. և 2009-2012 թթ. Երուսաղեմի Բիբլիական կենդանաբանական այգուց հետո եղել է երկրորդ ամենաշատ այցելվող վայրը։
  3. «Путеводитель по Израилю. Масада». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. «Крепость Масада». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. Национальный археологический парк Масада
  6. Jerome Murphy-O'Connor (2008). The Holy Land: An Oxford Archaeological Guide from Earliest Times to 1700. Oxford Archaeological Guides. Oxford: Oxford University Press. էջ 385. ISBN 978-0-19-923666-4. Վերցված է օգոստոսի 12, 2016-ին. «... a small, deep, stepped pool with a triangular balcony. The niches for clothes led to its identification as a swimming pool. There are those who prefer to think of it as a ritual bath (mikveh); it may well have been used as such by the Zealots.»
  7. Masada (French). Jerusalem: Direction des parcs nationaux. 1965. «Piscine hérodienne (Herodian swimming pool)» {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել