Մին դինաստիա
Մին դինաստիա, Չինաստանի կառավարող դինաստիան 1368-1644 թթ` Յուան դինաստիայից հետո։ Էդվին Ռայշաուերը, Ջոն Ֆեյրբենկը և Ալբերտ Քրեյգը նկարագրել են Մին դինաստիայի կառավարման տարիները որպես «մարդկության պատմության ընթացքում կանոնակարգված կառավարության և սոցիալական կայունության ամենալավ ժամանակներից մեկը»[1] : Մին դինաստիան վերջին էթնիկ Հան չինական դինաստիան էր։ Չնայած նրան, որ Մին դինաստիայի մայրաքաղաք Պեկինը գրավվեց 1644 թ-ին ապստամբության արդյունքում, որն առաջնորդում էր Լի Ցզիչենը, երկրի հարավը մնաց դինաստիայի իշխանության տակ մինչև 1683 թ.:
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Նանկին (1368–1421) Պեկին (1421–1644) | |||
Մակերես | 6.500.000 | |||
Բնակչություն | 160.000.000 | |||
Կրոն | Բուդդայականություն | |||
Արժույթ | Տարատեսակ | |||
Զորք | 1.000.000 | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պատմություն |
Հոնգվու կայսրը (1368–98 թթ.) փորձում էր ստեղծել հասարակություն, որում ծայրամասային համայնքները կանոնակարգված կլինեին խիստ և կայուն մի համակարգով, որի շնորհիվ նրա արքայատոհմը կունենար զինվորների մշտական դաս: Կայսրության օրոք գործում էր մշտական նավատորմ և բանակ, որի թիվը հասնում էր մինչև 1 միլիոնի[2]։ Նանկին քաղաքի նավաշինարանը աշխարհում ամենամեծն էր[3]: Կայսրը նաև փորձում էր սահմանափակել պալատական ներքինիների և խոշոր գործարարների ուժը: Նա ուղարկում էր իր որդիներից շատերին Չինաստանի տարբեր ծայրեր՝ որպես ավատատուներ՝ փորձելով այդ արքայազններին ուղղորդել ըստ Հուանգ Մին Ծու Սունի (Հոնգվու կայսրի թողած խորհուրդների գիրք):
Այս փորձերը ձախողվեցին, երբ կայսեր պատանի որդին՝ Ցզյանվեն կայսրը, փորձեց զրկել իր հորեղբորը իշխանությունից՝ հրահրելով Ցզիննան ապստամբությունը, որի արդյունքում Յանի արքայազնը 1402 թվականին գահին նստեց՝ որպես Յունլե կայսր: Վերջինս դարձրեց Յան քաղաքը երկրորդ մայրաքաղաք և վերանվանեց այն Պեկին, կառուցեց Արգելված քաղաքը և վերականգնեց Մեծ ջրանցքը և կեցզյույ կոչվող կայսերական քննությունների առաջնորդարանը: Նա վարձատրում էր իր ներքինի աջակիցներին և օգտագործում էր նրանց՝ որպես կոնֆուցիական գիտնական-պաշտոնյաների դեմ հակակշիռ: Նրանցից մեկը՝ Չժենգ Հեն, յոթ խոշոր ծովային հետազոտական արշավներ է ղեկավարել Հնդկական օվկիանոսով մինչև Արաբական թերակղզի և Աֆրիկայի ափեր:
Նոր կայսրերի և կուսակցությունների ի հայտ գալու պատճառով նվազեցին նմանատիպ շռայլությունները, իսկ Չժենգթոնգ կայսեր գերեվարումը 1449 թվականին՝ Տումու ճգնաժամի ժամանակ լիովին վերացրեց դրանք: Կայսերական նավատորմը հայտնվեց վատ վիճակում, մինչդեռ հարկադրական աշխատանքի միջոցով կառուցվում էր Լիադոնգի ցանկապատը, միացվում և ամրացվում էր Չինական մեծ պատը: Տասը տարին մեկ անց էր կացվում մարդահամար, սակայն դրանք երբեք ճշգրիտ չէին լինում, քանի որ մարդիկ փորձում էին խուսափել աշխատանքից և հարկերից: Բացի այդ Նանկինում այդ հսկայական արխիվները պահելը բավականին դժվար էր[4]: Համաձայն հաշվարկների՝ ուշ Մին դինաստիայի օրոք բնակչությունը կազմում էր 160- 200 մլն.[5], սակայն տարեցտարի ավելի էր պակասում պետական հարկեր վճարողների թիվը, քանի որ նրանք կա՛մ անհետանում էին պաշտոնական տեղեկագրերից, կա՛մ էլ «նվիրաբերում էին» իրենց հողերը հարկերից ազատ ներքինիներին կամ տաճարներին: Հայցզինի օրենքները, որոնք նախատեսված էին ափերը «Ճապոնացի» ծովահեններից (ուոկոու- 倭寇) պաշտպանելու համար, ավելիվատթարացրին իրավիճակը: Առաջացան նոր ծովահեններ և մաքսանենգներ:
Մինչև 16-րդ դարը, սակայն, Եվրոպական առևտրի զարգացման հետ մեկտեղ Չինաստանում տարածվեց բերքի, բույսերի և կենդանիների Կոլումբոսյան փոխանակումը , որի արդյունքում Չինաստանի Սըչուան նահանգի խոհանոց ներմուծվեցին չիլի պղպեղը, եգիպտաորենը և կարտոֆիլը, որոնք նվազեցրին սովը և խթանեցին բնակչության աճը: Պորտուգալացիների, իսպանացիների և հոլանդացիների հետ առևտուրը ստեղծեց չինական արտադրանքի մեծ պահանջարկ և ճապոնական և ամերիկյան արծաթի մեծ ներհոսք: Սկսեցին շրջանառվել մետաղադրամները, այնինչ թղթադրամները բազմիցս հիպերինֆլյացիայի են ենթարկվել և այլևս չէին գործածվում: Չնայած ավանդական կոնֆուցիականները դեմ էին, որ առևտուրը և ունեցվածքը այդպիսի մեծ դեր ունենան կյանքում, այլադավանությունը, որը ներմուծել էր Վան Յանմինը, ընդունում էր դրանք: Չժան Ցզուչժենը սկզբում իրականացրել էր հաջող բարեփոխումներ, որոնք հետո, սակայն, կործանարար եղան և վնաս հասցրին գյուղատնտեսությանը: Սա պայմանավորված էր փոքր սառցե դարաշրջանով, ինչպես նաև ճապոնական և իսպանական քաղաքականության մեջ փոփոխություններով, որոնք հանգեցրին արծաթի ներհոսքի կրճատմանը, որի պատճառով հողագործները անկարող եղան վճարել իրենց հարկերը: Բացի այդ, բերքի ձախողուման, ջրհեղեղների և համաճարակի պատճառովարքայատոհմը անկում ապրեց մինչև ապստամբ Լի Ցզիչենը, ում հաղթել է «Ութ դրոշի բանակը», որն առաջնորդում էին մանջուրները, ովքեր էլ հետո հիմնադրել են Ցին դինաստիան:
ՊատմությունԽմբագրել
ՀիմնադրումԽմբագրել
ԱպստամբություններԽմբագրել
Յուան դինաստիան (1271-1368), որի առաջնորդները մոնղոլներ էին, կառավարել է մինչև Մին դինաստիան: Յուան արքայատոհմի անկումը բացատրվում է հան չինացիների դեմ ազգային խտրականություններով, որոնք հանգեցրին ապստամբությունների, գնաճի պայմաններում որոշ շրջաններում բարձր հարկերի գանձումով, ինչպես նաև ոռոգման բազմաթիվ նախագծերը անուշադրության մատնելու հետևանքով Հուանհե գետի ափերց դուրս գալով[6]: Քանի որ տնտեսության և գյուղատնտեսության մեջ քաոս էր տիրում, բազմաթիվ գյուղացիներ, ում ստիպում էին վերակառուցել Հուանհե գետի ամբարտակները, ապստամբություն բարձրացրին: Մի շարք Հան չինացիներ, այդ թվում 1351 թվականին կարմրահոները ապստամբեցին: Կարմրահոները միավորվել էին Սպիտակ Լոտոսի հետ, որը բուդդայական գաղտնի հասարակություն էր: Չժու Յուանչժենը աղքատ գյուղացի և բուդդայական վանական էր, ով 1352 թվականին միացել էր կարմրահոների ապստամբությանը: Նա ապստամբ առաջնորդի խորթ դստեր հետ ամուսնությունւց հետո հայտնի դարձավ[7]: 1356 թվականին Չժուի ապստամբ ուժերը գրավեցին Նանկին քաղաքը[8], որը նա հետագայում դարձրել է Մին դինաստիայի մայրաքաղաք:
Յուան դինաստիայի անկման ժամանակ, ապստամբների մրցակից տարբեր խմբեր սկսեցին պայքար մղել երկրի կառավարման, հետևաբար նաև նոր արքայատոհմ հիմնելու իրավունքի համար: 1363 թվականին Չժու Յուանչժենը պայքարից դուրս թողեց իր ոխերիմ թշնամի և Հան խմբակցության առաջնորդ Չեն Յուուլիանին Պոյա Նհու լճի ճակատամարտում, որը պատմության ընթացքում ամենամեծ ռազմածովային ճակատամարտն է եղել: Չժուի բանակը, որը հայտնի էր իր հրկիզանավերով և իր կազմում ուներ 200.000 Մին նավաստիներ, ի վիճակի եղավ հաղթել Հան ապստամբներին, որոնց թիվը երեք անգամ գերազանցում էր Չժուի բանակին: Այդ հաղթությամբ վերջ դրվեց ապստամբություններին, իսկ Չժու Յուանչժենը մնաց Յանցզի գետի հովտի առաջնորդ: 1367 թվականին կարմրահոների առաջնորդի կասկածելի մահից հետո, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրան հյուրընկալել էր Չժուն, ոչ ոք չմնաց, ով կարող էր պայքարել գահի համար: 1368 թվականին Չժուն իր զորքն ուղարկեց Յուան դինաստիայի մայրաքաղաք Դադու կամ Հանբալըկ[9], այդպիսով պարզ դարձնելով իր մտադրությունները: Վերջին Յուան կայսրը փախավ հյուսիս՝ վերին մայրաքաղաք Շանդու, իսկ Չժուն, Դադուի արքունական պալատները հիմնահատակ ավերելուց հետո, հայտարարեց Մին դինաստիայի հիմնադրումը[9]: Նույն տարում քաղաքը վերանվանվեց Պեկին[10]: Չժու Յուանչժանը հայտնի դարձավ որպես Հոնգվու կայսր:
Հոնգվու կայսեր կառավարումըԽմբագրել
Հոնգվու կայսրը միանգամից փորձեց վերակառուցել պետական ենթակառուցվածքները: Նա Նանկին քաղաքի շուրջ կառուցեց 48 կմ երկարությամբ պատ , ինչպես նաև պալատներ և կառավարական սրահներ[9]: Մին դինաստիայի պատմություն աշխատության համաձայն, դեռևս 1364 թվականին Չժու Յուանչժանը սկսել էր նախագծել Կոնֆուցիական նոր օրենսգիրք, որն արդեն 1397 թվականին ավարտին էր հասցված և կրկնում էր 653 թվականի Թան դինաստիայի օրենսգրքի որոշ կետեր[11]: Հոնգվուն կազմեց ռազմական մի համակարգ, որը հայտնի է Վեիսուո անունով: Այն նման էր Թան դինաստիայի (618–907) ֆուբին համակարգին (府兵制):
1380 թվականին Հոնգվուն մահապատժի ենթարկեց կանցլեր Հու Վեիյոնգին ՝ իրեն գահընկեց անելու կասկածանքով: Դրանից հետո Հոնգվուն վերացրեց դեսպանատունը [12][13]: Նա գնալով ավելի էր կասկածում իր ենթականերին և նախարարներին, այդ պատճառով նա հիմնեց Ցզինիվեյը, որը նրա արքունական պահապաններից կազմված գաղտնի պահակազոր էր: Հոնգվու կայսեր կառավարման ժամանակաշրջանում մահապատժի է ենթարկվել մոտ 100.000 մարդ[12][14]:
Հոնգվու կայսրը արձակում էր բազմաթիվ հրովարտակներ, որոնցով արգելում էր մոնղոլների կենսագործունեությունը՝ ցանկանալով Չինաստանը ազատել բարբարոսների ազդեցությունից: Սակայն նա նաև փորձում էր օգտագործել Յուան արքայատոհմի ժառանգությունը՝ Չինաստանում և Յուան դինաստիայի կառավարության տակ գտնվող շրջաններում իր դիրքն օրինականացնելու համար: Նա ընդունել էր Յուան արքայատոհմի բազմաթիվ մարտական սովորությունները, հավաքագրում էր մոնղոլ զինվորների և շարունակում էր կորեացի ներքինիներ և հարճեր խնդրել[15]:
Հարավարևմտյան սահմանագիծԽմբագրել
Ցինհայում Սալար մուսուլմանները կամավոր ենթարկվեցին Մին դինաստիայի կառավարմանը, իսկ նրանց տոհմերի առաջնորդները 1370 թվականին անձնատուր եղան: Ուղյուրական զորքերը՝ զորավար Հալա Բաշիի առաջնորդությամբ 1370-ականներին ճնշեցին Միաո ապստամբությունները և հաստատվեցին Հունան նահանգի Չանդե քաղաքում[16]: Հուեյ մուսուլմանական զորքերը նույնպես հաստատվեցին Չանդեում՝ բնիկ ժողովուրդների դեմ մղվող արշավանքների ժամանակ Մին դինաստիային ծառայելուց հետո[17]: 1381 թվականին Մին դինաստիան զավթեց հարավ-արևելքում գտնվող տարածքները, որոնք եղել էին Դալիի թագավորության մասը այն ժամանակ, երբ Մին Հուեյ մուսուլմանական զորքերը հաղթեցին Յուաններին հավատարիմ մոնղոլներին և Յունան նահանգում հաստատված Հուեյ մուսուլմաններին: Հուեյ զորքերը, զորավար Մու Յինի գլխավորությամբ, ով նշանակվել էր Յունանի կառավարիչ, վերաբնակվեցին այս տարածքում՝ գաղութացման նպատակով[18]: Մինչև 14-րդ դարի վերջը, մոտ 200.000 զինվորական գաղութաբնակներ հաստատվեցին մոտ 140.000 հա տարածք զբաղեցնող շրջանում, որն այժմյան Յունանի և Գույչժոուի տարածքն է: Եվս կես միլիոն չինացիներ եկան բնակություն հաստատելու ավելի ուշ: Այս գաղթի արդյունքում շրջանում ազգագրական նկարագիրը մեծապես փոփոխվեց, քանի որ բնակչության կեսից ավելին չէին պատկանում Հան չինացիների էթնիկ խմբին: Այս կտրուկ փոփոխությունները բնակչության կազմում, ինչպես նաև կառավարությունում և քաղաքականության մեջ առաջ քաշեցին մեծ զայրույթ, որը հրարհրեց Միաոների և Յաոների նոր ապստամբություններ 1464-1466 թվականներին, որոնց հակահարված են տվել 30.000-անոց Մին զորքերը, որոնք միացել էին 160.000-անոց տեղական Գուանսի զորքերը: Գիտնական և փիլիսոփա Վան Յանմինը (1472–1529), այդ շրջանում մեկ այլ ապստամբություն ճնշելուց հետո, առաջադրեց չինացիների և տեղաբնակ էթնիկ ժողովուրդների մեկ միատարր կառավարում՝ տեղի ժողովուրդներին չինականացնելու նպատակով[19]:
Արշավանքներ հյուսիս-արևելքումԽմբագրել
1368 թվականին Մին դինաստիայի կողմից մոնղոլական Յուան դինաստիայի տապալումից հետո, Մանջուրիան մնաց Մոնղոլիայում հաստատված Հյուսիսային Յուան դինաստիայի մոնղոլների տիրապետության տակ: Յուան դինաստիայի նախկին պաշտոնյա և Հյուսիսային Յուան դինաստիայի գեներալ Նագաչուն գերիշխանություն հաստատեց Մանջոըրիայի մոնղոլ ցեղերի վրա: Նրա ազդեցությունն ուժեղ էր հատկապես հյուսիս-արևելքոմ, որտեղ նրա զորքերի թիվն այնքան մեծ էր, որ սպառնում էր նոր հաստատված Մին դինաստիային և կարող էր վերականգնել մոնղոլների իշխանությունը Չինաստանում: Միները որոշեցին մոնղոլների հարձակմանը սպասելու փոխարեն պարտության մատնել նրան: 1387 թվականին նրանք արշավանք կազմակերպեցին Նագաչուի դեմ, որի արդյունքում վերջինս հանձնվեց, իսկ Մանջուրիան անցավ Մին դինաստիայի տիրապետության տակ [20]:
Վաղ շրջանի Մին արքունիքը չէր կարող և չէր էլ ձգտում մոնղոլների ձեռքից վերցնել Մանջուրիայի չժուրչենների նկատմամբ իշխանությունը, սկայան այն մշակեց կամակերման որոշակի նորմեր, որոնք ծառայելու էին հյուսիսարևելյան սահմանի մոտ բնակվող մարդկաց հետ շփմանը: Հոնգվու կայսեր կառավարման ավարտից հետո ձևավորվել էր չժուրչենների նկատմամբ հատուկ քաղաքականություն: Մանջուրիայի բնակչության մեծ մասը, բացի վայրենի չժուրչեններից, խախաղություն էր պահպանում Չինաստանի հետ: Միները շատ պահակախմբեր էին ստաղծել Մանջուրիայում, բայց պահակախմբի գոյությունը չէր ենթադրում քաղաքական իշխանություն: 1409 թվականին՝ Յունլե կայսեր օրոք Մին արքայատոհմը Ամուր գետի ափին հաստատեց Նուրգան նահանգային ռազմական կոմիտեն: Ծագումով հաիսի չժուրժեն (海西女真) ներքինի Իշիհային հրաման տրվեց արշավանք կազմակերպել դեպի Ամուր գետի գետաբերան՝ չժուրժեններին խաղաղեցնելու նպատակով: 1435 թվականին Յունլե կայսեր մահից հետո Նուրգան նահանգային ռազմական կոմիտեն լուծարվեց, և Մին արքունիքը դադարեց էական ռազմական գործողություններ կատարել այս շրջանում, չնայած Մանջուրիայում պահակախմբերը շարունակեցին գոյատևել: Մինչև ուշ Մին ժամանակաշրջանը՝ Մանջուրիայում նկատելիորեն նվազել էր Մին արքայատոհմի քաղաքական ազդեցությունը:
Հարաբերությունները Տիբեթի հետԽմբագրել
Ըստ «Մինշի » (“明史”` «Մին դինաստիայի պատմություն») աշխատության, որը կազմվել է 1739 թվականին՝ Քին դինաստիայի օրոք, Մին արքայատոհմը հիմնել էր շրջիկ հրամանատարություններ, որոնք հսկում էին Տիբեթի կառավարությունը՝ միաժամանակ վերականգնելով նախկին Յուան դինաստիայի պաշտոնյաների կոչումները և շռայլ տիտղոսներ շնորհելով Տիբեթի բուդդայական աղանդի առաջնորդներին[21][22]:
Ներկայումս գիտնականները քննարկում են այն հարցը, թե արդյոք Մին արքայատոհմը իրոք գերիշխանություն է ունեցել Տիբեթի նկատմամբ: Ոմանք կարծում են, որ եղել է սյուզերենություն, որը վերացել է այն ժամանակ, երբ Ցզիացզին կայսրը (1521–67թթ.) արքունիքում սկսել է ճնշել բուդդայականությունը՝ նախապատվությունը տալով դաոսականությանը[21][25]: Ուրիշները պնդում են, որ Տիբեթի լամաների հետ հարաբերությունների մասին գիտելիքները ներկայումս թերի են[26][27][28][29][30][31]:
14-րդ դարում միները հազվադեպ ասպատակություններ էին իրականացնում Տիբեթում, որոնք տիբեթցիները հաջողությամբ ճնշում էին[32][33]: Որոշ գիտնականներ նշում են, որ, ի տարբերություն մոնղոլների, Մին արքայատոհմը մշտական զոքերչէր կայազորում Տիբեթում[34]: Վանլի կայսրը (1572–1620թթ.) փորձեց վերահաստատել սինո-տիբեթական հարաբերությունները1578 թվականին մոնղոլ-տիբեթական միության հաստատումից հետո: Վերջինս մեծ ազդեցություն ունեցավ հետագա մանջուրական Ցին դինաստիայի արտաքին քաղաքականության վրա, որը ուղղված էր Գելուգպաո ուղղության դալայ-լամայի աջակցությանը[21][35][36][37] : Մինչև 16-րդ դարի երկրորդ կեսը մոնղոլների ազդեցությունը մեծացավ Տիբեթի Ամդո շրջանում, որի արդյունքում Գուշի-խանը (1582–1655) 1642 թվականին գրավեց Տիբեթը: Սա ապացուցեց, որ մոնղոլները գելուգպաո ուղղության զինված պաշտպաններն են[21][38][39] :
Յունլե կայսեր կառավարումըԽմբագրել
Իշխանության գալըԽմբագրել
Հոնգվու կայսրը գահը փոխանցեց իր թոռանը՝ Չժու Յունվենին: Վերջինս 1398 թվականին Հոնգվու կայսեր մահվանից հետո հայտնի դարձավ որպես Ցզյանվեն կայսր (1398–1402): Հոնգվու կայսեր ամենահզոր որդին՝ Չժու Դին համաձայն չէր հոր ընտրության հետ: Այդ պատճառով նրա և իր եղբորորդու՝ Ցզյանվենի միջև քաղաքական պայքար ծագեց[40]: Ցզյանվենը ձերբակալեց Չժու Դիի համախոհներից շատերին, որից հետո Չժու Դին ապստամբություն ծրագրեց, որը հանգեցրեց եռամյա քաղաքացիական պատերազմի: Երիտասարդ Ցզյանվենին պաշտոնյաներից փրկելու պատրվակով Չժու Դին անձամբ կառավարեց ապստամբությունը: Նանկինի պալատը ամբողջովին ավերվեց բռնկված հրդեհից: Պալատում մնացած Ցզյանվենը, նրա կինը, մայրը և պալատականները նույնպես այրվեցին: Չժու Դին գահ բարձրացավ՝ հայտնի դառնալով որպես Յունլե կայսր (1402–1424): Պատմաբանները նրա կառավարման տարիները դիտարկում են որպես Մին դինաստիայի «երկրորդ հիմնադրում», քանի որ Յունլեն փոխեց հոր վարած քաղաքականությունը[41]:
Նոր մայրաքաղաքը և արտաքին քաղաքականությունըԽմբագրել
1403 թվականին Յունլե կայսրը Չինաստանի նոր մայրաքաղաք հռչակեց Պեկինը, իսկ Նանկինը դարձավ երկրորդական մայրաքաղաք: Նոր քաղաքի կառուցումը սկսվեց 1407 թվականին և շարունակվեց մինչև 1420 թվականը: Շինարարական աշխատանքներին ամեն օր մասնակցում էին հարյուրհազարավոր աշխատողներ[42]: Կենտրոնում գտնվում էր Կայսերական քաղաքը, որի կենտրոնում տեղակայված էր Արգելված քաղաքը՝ կայսեր նստավայրը: Մինչև 1553 թվականը Կայսերական քաղաքին հարավից ավելացվել էր արտաքին քաղաքը[43]:
1405 թվականին Յունլե կայսրը ներքինի Չժենգ Հեին (1371–1433) նշանակել է հսկայական մի նոր նավատորմի հրամանատար, որի նպատակն էր ուղևորություններ կատարել դեպի Հարավարևելյան Ասիա: Չինացիները դեռևս Հան դինաստիայի կառավարման տարիներին (մ.թ.ա.202 – մ.թ.220 ) ցամաքով դիվանագիտական կապեր են հաստատել օտարերկրացիների հետ և զբաղվել են առևտրով: Յոթ տարբեր ճանապարհորդություններ իրականացնելու համար Նանկինի նավաշինարանում 1403-1419 թվականներին կառուցվել են երկու հազար նավեր[44]:
Յունլե կայսրը չինական մշակույթը տարածելու համար օգտագործում էր փայտափորագրումը: Նա նաև օգտագործում էր զինված ուժերը՝ երկրի սահմաններն ընդլայնելու նպատակով: 1406 թվականին նրան հաջողվեց կարճ ժամանակով (մինչև 1427 թվականը) գրավել Վիետնամը[45]:
Տումուի ճակատամարտը և Մին մոնղոլներըԽմբագրել
1449 թվականի հուլիսին օիրատների առաջնորդ Էսեն Տայշին ներխուժեց Չինաստան: Ներքինի հրամանատար Վան Չժենը խրախուսեց Չժենթոն կայսերը (կառ. 1435–49թթ.) անձամբ ռազմական ուժերն առաջնորդել օիրատների դեմ: Կայսրը իր արյունակից եղբորը՝ Չժու Ցզիյուին նշանակեց ժամանակակից ղեկավար: Սեպտեմբերի 8-ին Էսենը ջախջախեց Չժենթոնի զորքերը, իսկ Չժենթոնը գերի ընկավ: Այս դեպքը պատմության մեջ հայտնի է որպես Տումուի ճակատամարտ[46]: Օիրատները կայսեր ազատագրման համար փրկագին սահմանեցին: Սակայն, նրանց ծրագիրը ձախողվեց, երբ կայսեր կրտսեր եղբայրը գահ բարձրացավ և հայտնի դարձավ որպես Ցզինթայ կայսր(կառ.՝ 1449–57թթ.): Օիրատների զորքերը ետ մղվեցին շնորհիվ Ցզինտայ կայսեր մտերիմ ընկեր և պաշտպանության նախարար Յու Ցյանի(1398–1457), ով զինված ուժերի գլուխն էր անցել: Չժենթոն կայսեր գերևարությունը օիրատներին որևէ օգուտ չտվեց, քանի որ գահը, միևնույն է, թափուր չէր մնացել: Այսպիսով նրանք կայսերը շուտով ազատ արձակեցին[46]: Նախկին կայսրը պալատում ենթարկվեց տնային կալանքի, մինչև 1457 թվականին Ցզինթայ կայսեր դեմ ապստամբություն սկսվեց[47]: Չժենթոնը կրկին խլեց գահը՝ այս անգամ հայտնի դառնալով որպես Տյանշուն կայսր (կառ. 1457–64 թթ.): Նրա կառավարման տարիները այդքան էլ հանգիստ չէին: Մոնղոլների ներկայությունը Մին դինաստիայի զորքերում խնդիրներ առաջացրեց: 1461 թվականի օգոստոսի 7-ին չինացի գեներալ Ցաո Ցզինը և Մին մոնղոլ զորքերը ապստամբեցին Տյանշուն կայսեր դեմ՝ վախենալով, որ վերջինս վերջիվերջո կազատվի նրանցից, ովքեր մինչ այդ նրան օգնել էին գահընկեց անել Ցզինթային[48]: Ցաոյի ապստամբ զորքերին հաջողվեց հրդեհել Կայսերական քաղաքի արևմտյան և արևելյան դարպասները և սպանել մի քանի հայտնի նախարարների: Սակայն, ի վերջո, նրա զորքերը անելանելի դրության մեջ ընկան, իսկ Ցաո Ցզինը ստիպված եղավ ինքնասպանություն գործել[49]:
Չնայած Յունլե կայսրը Չինական մեծ պատից հյուսիս հինգ խոշոր հարձակումներ էր իրականացնել մոնղոլների և օիրատների դեմ, վերջիններիս կողմից հարձակումներից պաշտպանվելու համար 15-16 դարերում Մին դինաստիայի առաջնորդները ստիպված էին ավելի ամրապնդել Չինական մեծ պատը[50]: Այդուհանդերձ պատը նախատեսված չէր պաշտպանության համար. դրա աշտարակները իրականում ազդանշանային լույսի դեր էին տանում և միայն կարող էին օգտագործվել թշնամու առաջխաղացման մասին զորքերին տեղյակ պահելու համար[51]:
Մին դինաստիայի անկումըԽմբագրել
Վանլի կայսեր կառավարումըԽմբագրել
Վանլի կայսեր օրոք (1572–1620 թթ.) Մին Չինաստանին սպառնող շատ խնդիրներից մեկը Կորեայում ճապոնացիների դեմ տեղի ունեցած Իմջինի ճակատամարտն էր: Իր կառավարման առաջին տարիներին Վանլին իրեն շրջապատել էր խորհրդատուներով և փորձում էր բարեխղճորեն կատարել իր պարտականությունները: Նրա գլխավոր քարտուղար Չժան Ցզուչժենը (1572–82 թթ.) ավագ պաշտոնյաների հետ արդյունավետ կապեր էր ստեղծել: Սակայն նրանից հետո ոչ ոք այնքան հմուտ չէր, որ ի վիճակի լիներ ապահովել այդ հարաբերությունների կայունությունը[52]: Շատ շուտով այդ պաշտոնյաները միավորվեցին քաղաքական խմբակցությունների դեմ: Ժամանակի ընթացքում Վանլին հոգնեց պալատի գործերից և նախարարների միջև անընդհատ վիճաբանություններից և այդ ամենից հեռու մնալու համար փակվեց Արգելված քաղաքի պատերի ետևում[53]: Ներքինիները սկսեցին ծառայել որպես միջնորդներ՝ կայսեր և նրա պաշտոնյաների միջև: Ցանկացած ավագ պաշտոնյա, ով ուզում էր երկրի խնդիրներ քննարկել, ստիպված էր հզոր ներքինիներից որևէ մեկին կաշառել՝ իր պահանջները ներկայացնելու կամ էլ կայսերը տեղեկատվություն փոխանցելու համար[54]:
Ներքինիների դերըԽմբագրել
Հոնվու կայսրը արգելել էր ներքինիներին սովորել կարդալ կամ էլ զբաղվել քաղաքականությամբ: Սակայն Յունլե կայսեր օրոք և հետո էլ ներքինիները մեծ դեր են ունեցել արքունիքում, եղել են զորքերի հրամանատարներ և իրենց ձայնն են ունեցել տարբեր հարցերում: Ներքինիները իրենց բյուրոկրատիան են ունեցել[43]: Չնայած Մին դինաստիայի օրոք եղել են որոշ բռնապետական ներքինիներ, ինչպիսիք են օրինակ Վան Չժենը, Վան Չժին և Լիու Ցզինը, նրանց հզորությունը այդքան էլ աչքի չի ընկել մինչև 1590-ական թվականները, երբ Վանլի կայսրը մեծացրեց նրանց իրավունքները և լիազորություն տվեց հարկեր հավաքել[54][55][56]:
Ներքինի Վեյ Չժոնսիենը (1568–1627թթ.) իրեն էր ենթարկում Տյանցզի (կառ. 1620–1627 թթ.) կայսեր արքունիքը և իր քաղաքական մրցակիցներին տանջամահ էր անում: Մին կայսրության ժամանակաշրջանում նա իր պատվին կառուցել էր տալիս տաճարներ և անձնական պալատներ: Նրա ընկերներն ու հարազատները բարձր պաշտոններ էին ստանում արքունիքում[57]: Վեյը հրատարակել էր նաև պատմական մի աշխատություն, որում նսեմացվում էին նրա հակառակորդները: Այս անկայությունն արքունիքում հանգեցրեց աղետների, համաճարակի, ապստամբությունների և թշնամու կողմից հարձակումերի: Ի վերջո, Չոնչժեն կայսրը (կառ. 1627–44թթ.) վռնդեց Վեյին արքունիքից, որից հետո նա ինքնասպան եղավ:
Տնտեսական անկում և բնական աղետներԽմբագրել
Վանլի կայսեր և նրա երկու հաջորդների կառավարման վերջին տարիներին զարգացավ տնտեսական ճգնաժամ, որը պայմանավորված էր կայսրության փոխանակման հիմնական առարկայի՝ արծաթի պակասով: Պորտուգալացիները Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները հաստատել են 1516 թվականին, երբ ճապոնական արծաթը սկսել են փոխանակել չինական մետաքսով[58][59]: Որոշ անհամաձայնություններից հետո 1557 թվականին Մակաոն դարձել է առևտրային մշտական կենտրոն[60]: Աստիճանաբար արծաթ մատակարարելու գործում չինացիներին փոխարինելու եկան իսպանացիները[61][62], ում հետ մրցակցության մեջ էին նաև հոլանդացիները [63][64]: Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV -ը (կառ.1621–1665 թթ.) սկսեց անօրինական կերպով Նոր Իսպանիայից և Պերուից Խաղաղ օվկիանոսով, ապա Ֆիլիպիններով արծաթ տանել Չինաստանի ուղղությամբ՝ ի օգուտ Ամերիկայից ձեռք բերված արծաթը իսպանական նավահանգիստներով անցկացնելու: 1639 թվականին Ճապոնիայի Տոկուգավա սյոգունությունը դադարեցրեց եվրոպացիների հետ առևտուրը՝ փակելով մեկ այլ ճանապարհ, որով արծաթը հասնում էր Չինաստան: Այս բոլոր իրադարձությունները, որոնք տեղի ունեցան գրեթե միաժամանակ, մեծ ազդեցություն ունեցան արծաթի գնի վրա, որի պատճառով էլ երկրի շատ նահանգներում հարկեր վճարելը անհնար դարձավ[65]: Մարդիկ սկսեցին արծաթի պաշարներ հավաքել, մինչդեռ դրա քանակը գնալով պակասում էր: Այդ պատճառով պողպատի գինը արծաթի նկատմամբ կտրուկ նվազեց: 1630-ականներին մոտ հազար պողպատե մետաղադրամների արժեքը համարժեք էր մեկ ունցիա արծաթին, մինչև1640 թվականը կես ունցիային, իսկ մինչև1643 թվականն արդեն մեկ երրորդ ունցիա արծաթին[61]: Գյուղացիների համար սա տնտեսական աղետ էր նշանակում, քանի որ նրանք հարկերը վճարում էին արծաթով, սակայն առևտուր էին իրականացնում պողպատով[66]: 17-րդ դարում Հյուսիսային Չինաստանում սով սկսվեց անսովոր չոր և ցուրտ եղանակի պատճառով, որը կարճացրել էր աճի սեզոնը: Այս էկոլոգիական իրադարձությունը պատմության մեջ հայտնի է որպես Փոքր սառցե դարաշրջան[67]: Բնական աղետները, սովը, հարկերը և մարտական դասալքությունը հանգեցրին բարեկրթության և կյանքի որակի անկմանը[67]: Կենտրոնական կառավարությունը ռեսուրսների պակասի պատճառով չէր կարողանում մեղմացնել աղետի հետևանքները: Վիճակն ավելի վատացավ, երբ երկրում համաճարակ սկսվեց՝ սպանելով մեծ քանակությամբ մարդկանց[68]: Բացի այդ, 1556 թվականին Շանսի նահանգում եղավ բոլոր ժամանակների ամենասոսկալի երկրաշարժը, որը խլեց մոտ 830.000 մարդու կյանք[69]:
Մանջուրների իշխանությունըԽմբագրել
Նուրհացի (կառ. 1616–26թթ. ) անունով չժուրչեն մի առաջնորդ միայն մի փոքր ցեղի օգնությամբ իր իշխանության տակ առավ մանջուրական բոլոր ցեղերին: 1590-ականներին, երբ Ճապոնիան արշավանքներ էր իրականացնում դեպի Չոսոնյան Կորեա, նա իր օգնությունն առաջարկեց Մին և Չոսոն արքայատոհմերի զորքերին: Նրա օգնությունը մերժվեց, սակայն նա Մին դինաստիայի կողմից արժանացավ պարգևների՝ իր վարմունքի համար: Գիտակցելով, որ Մին դինաստիայի զորքերը համեմատաբար թույլ են հյուսիսային մասում՝ նա համախմբեց հյուսիսային հարևան բոլոր ցեղերին և կենտրոնացրեց այդ ուժերը իր հայրենիքում այնպես, ինչպես մի ժամանակ արել էր չժուրժենական Ցին դինաստիան[70]: 1610 թվականին նա խզեց կապերը Մին արքայատոհմի հետ, իսկ 1618 թվականին պատերազմ 1630s հայտարարեց նրանց:
Մինչև 1636 թվականը, Նուրհացիի որդին՝ Հուան Թայցզին Մուկդենում (Շենյան), որը 1621 թվականին ընկել էր Ցին ուժերի իշխանության տակ և 1625 թվականին դարձել մայրաքաղաք, վերանվանեց իր դինաստիան՝ «Մեծ Ցին»[71][72] : Հուան Թայցզին ընդունեց չինական կայսերական տիտղոսը՝ հուանդին (թարգմանաբար՝ կայսր): Նա նաև իր ժողովրդին «Չժուրչեններին» վերանվանեց «մանջուրներ»[72][73] : 1638 թվականին՝ Կորեա մանջուրական երկրորդ ներխուժման ժամանակ, մանջուրները թվով100.000 զորքով հաղթեցին և գրավեցին Մին Չինաստանի դաշնակից չոսոններին: Կարճ ժամանակ անց կորեացիները հրաժարվեցին հավատարիմ մնալ Մին դինաստիային[73]:
Ապստամբություն, ներխուժում, անկումԽմբագրել
1630-ականներին՝ Լի Ցզիչեն անունով մի զինվոր իր զինակիցների հետ արևմտյան Շանսիում խռովություն ստեղծեց այն բանից հետո, երբ Մին կառավարությունը ձախողեց բավարար քանակությամբ մթերք մատակարարել այդ շրջան[67]: 1634 թվականին նա ձերբակալվեց Մին դինաստիայի մի զորավարի կողմից և ազատ արձակվեց միայն ծառայության վերադառնալու պայմանով[74]: Համաձայնությունը շուտով ընդհատվեց, երբ տեղացի մի դատավոր նրա մարտակից երեսունվեց ապստամբներին մահապատժի ենթարկեց: Լիի զորքերը վրեժխնդիր եղան՝ սպանելով պաշտոնյաներին, և շարունակեցին իրենց ապստամբությունը կենտրոնական Հենանում՝ մինչև 1635 թվականը[75]: 1640-ականներին Լիի հակառակորդը՝ Չժան Սյանչժոնը (1606–47 թթ.), ով նախկին զինվորական էր, Չենդուում ապստամբ ուժեր էր կենտրոնացրել, մինչդեռ Լիի զորքերը գտնվում էին Հուբեյում և իրենց իշխանությունն էին տարածում Շանսիում և Հենանում[75]:
1640 թվականին շատ գյուղացիներ, ովքեր սովի էին մատնվել և չէին կարողանում վճարել իրենց հարկերը, այլևս չվախենալով անընդմեջ պարտության մատնվող չինական բանակից, սկսեցին ապստամբ խաշոր խմբեր ստեղծել: Չինաստանի զինված ուժերը, փորձելով հյուսիսում ետ մղել մանջուրներին, իսկ նահանգներում կառավարել ապստամբությունները, մասնատվեցին: Լի Ցզիչենին ապստամբների օգնությամբ հաջողվեց պարտության մատնել նրանց: Այս խառնաշփոթի պատճառով Մին դինաստիայի վերջին կայսրը Արգելված քաղաքի կայսերական այգում ինքնասպան եղավ՝ կախվելով ծառից[76]:
ԿառավարությունԽմբագրել
Նահանգ, պրեֆեկտուրա, ենթապրեֆեկտուրա, կոմսությունԽմբագրել
Ըստ Էդվին Ռայշաուերի և Ալբերտ Քրեյգի՝ Մին դինաստիայի կառավարությունը մարդկության պատմության ընթացքում եղել է ամենականոնակարգվածներից մեկը[1]: Մին կայսրերը կրկնօրինակել էին Յուան դինաստիայի ժամանակաշրջանի ադմինիստրատիվ բաժանումը: Սոն դինաստիայի ժամանակաշրջանում ամենամեծ բաժանումը եղել է շրջանը (lu 路) [77]: Սակայն 1127 թվականի չժուրժենների հարձակումից հետո հիմնվեցին չորս կիսաինքնավար տարածաշրջանային իշխանական համակարգեր՝ հիմնված տարածքային և զինվորական միավորների վրա, որոնք ունեին առանձին քարտուղարություններ, որոնք էլ հետագայում պետք է դառնային Յուան, Մին և Ցին դինաստիաների շրջաբաժանումները[78]: Մինն նահանգային բյուրոկրատիան պարունակում էր երեք հանձնաժողովներ՝ քաղաքական, զինվորական, իսկ մյուսը վերահսկողության համար: Նահանգի(sheng 省) մակարդակին հաջորդում էր պրեֆեկտուրան(fu 府), որը գործում էր պրեֆեկտի հսկողության ներքո, այնուհետև ենթապրեֆեկտուրան(zhou 州)՝ ենթապրեֆեկտի հսկողության ներքո: Ամենափոքր միավորը կոմսությունն էր(xian 縣): Բացի նահնգներից կային նաև մեծ տարածքներ, որոնք ոչ մի նահանգի չէին պատկանում: Դրանք Նանկինին և Պեկինին կից մետրոպոլիտեն տարածքներն էին (jing 亰)[79]:
Հաստատություններ և բյուրոներԽմբագրել
Սկսած ուշ Հան դինաստիայի ժամանակաշրջանից (մ.թ.ա. 202 թ – մ.թ.220 )՝ տարբեր դինաստիաներ ընդունել են «երեք գերատեսչությունների և վեց նախարարությունների» համակարգը: Սակայն Մին դինաստիայի վարչակարգում կար միայն մեկ գերատեսչություն՝ քարտուղարությունը, որը կառավարում էր վեց նախարարությունները: 1380 թվականին կանցլեր Հու Վեյոնգի մահապատժից հետո Հոնվու կայսրը վերացրեց քարտուղարությունը և իր ձեռքը վերցրեց վեց նախարարությունները և զինվորական հանձնաժողովները[80][81]: Այսպիսով, վարչակարգի մի ամբողջ մակարդակ վերացվեց և միայն մասամբ վերականգնվեց հետագա կառավարիչների կողմից[80]: Հիմնվեց գերագույն քարտուղարությունը, որը սկզբում կայսերը աջակցող քարտուղարական հաստատություն էր: Սակայն այնտեղ կանցլերներ չէին աշխատում:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Edwin Oldfather Reischauer, John King Fairbank, Albert M. Craig (1960) A history of East Asian civilization, Volume 1. East Asia: The Great Tradition, George Allen & Unwin Ltd., quoted in C. Simon Fan (2016) Culture, Institution, and Development in China: The Economics of National Character, Routledge, p. 97 978-1-138-18571-5
- ↑ Ebrey (2006), p. 271.
- ↑ Ebrey, Walthall & Palais (2006), էջ. 271.
- ↑ Zhang Wenxian. "The Yellow Register Archives of Imperial Ming China". Libraries & the Cultural Record, Vol. 43, No. 2 (2008), pp. 148–175. Univ. of Texas Press. Accessed 9 October 2012.
- ↑ For the lower population estimate, see Կաղապար:Harvcol; for the higher, see Կաղապար:Harvcol.
- ↑ Gascoigne (2003), էջ. 150.
- ↑ Ebrey (1999), էջեր. 190–191.
- ↑ Gascoigne (2003), էջ. 151.
- ↑ 9,0 9,1 9,2 Ebrey (1999), էջ. 191.
- ↑ Naquin Susan (2000)։ Peking: Temples and City Life, 1400–1900։ Berkeley: University of California press։ էջ xxxiii։ ISBN 0-520-21991-0
- ↑ Andrew & Rapp (2000), էջ. 25.
- ↑ 12,0 12,1 Ebrey (1999), էջեր. 192–193.
- ↑ Fairbank & Goldman (2006), էջ. 130.
- ↑ Fairbank & Goldman (2006), էջեր. 129–130.
- ↑ Robinson (2008), էջեր. 367–368.
- ↑ «Ethnic Uygurs in Hunan Live in Harmony with Han Chinese»։ People's Daily։ դեկտեմբերի 29, 2000
- ↑ Zhiyu Shi (2002)։ Negotiating ethnicity in China: citizenship as a response to the state։ Volume 13 of Routledge studies – China in transition (illustrated ed.)։ Psychology Press։ էջ 133։ ISBN 0-415-28372-8։ Վերցված է հունիսի 28, 2010
- ↑ Michael Dillon (1999)։ China's Muslim Hui community: migration, settlement and sects։ Richmond: Curzon Press։ էջ 34։ ISBN 0-7007-1026-4։ Վերցված է հունիսի 28, 2010
- ↑ Ebrey (1999), էջ. 197.
- ↑ Harmony and War: Confucian Culture and Chinese Power Politics, by Yuan-kang Wang
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 Wylie (2003), էջ. 470.
- ↑ Mingshi-Geography I «明史•地理一»: 東起朝鮮,西據吐番,南包安南,北距大磧。; Geography III «明史•地理三»: 七年七月置西安行都衛於此,領河州、朵甘、烏斯藏、三衛。; Western territory III «明史•列傳第二百十七西域三»
- ↑ Zhang Yuxin, Xiang Hongjia, Information Office of the State Council. People's Republic of China (2002)։ Testimony of History։ China: China Intercontinental Press։ էջ 73։ ISBN 7-80113-885-6
- ↑ Wang & Nyima (1997), էջեր. 39–41.
- ↑ Wang & Nyima (1997), էջեր. 1–40.
- ↑ Norbu (2001), էջ. 52.
- ↑ Kolmaš (1967), էջ. 32.
- ↑ Wang & Nyima (1997), էջեր. 39–40.
- ↑ Sperling (2003), էջեր. 474–75, 478.
- ↑ Perdue (2000), էջ. 273.
- ↑ Kolmaš (1967), էջեր. 28–29.
- ↑ Langlois (1988), էջեր. 139, 161.
- ↑ Geiss (1988), էջեր. 417–418.
- ↑ Ebrey (1999), էջ. 227.
- ↑ Kolmaš (1967), էջեր. 30–31.
- ↑ Goldstein (1997), էջ. 8.
- ↑ The Ming Biographical Dictionary (1976), 23.
- ↑ Kolmaš (1967), էջեր. 34–35.
- ↑ Goldstein (1997), էջեր. 6–9.
- ↑ Robinson (2000), էջ. 527.
- ↑ Atwell (2002), էջ. 84.
- ↑ Ebrey, Walthall & Palais (2006), էջ. 272.
- ↑ 43,0 43,1 Ebrey (1999), էջ. 194.
- ↑ Fairbank & Goldman (2006), էջ. 137.
- ↑ Wang (1998), էջեր. 317–327.
- ↑ 46,0 46,1 Ebrey, Walthall & Palais (2006), էջ. 273.
- ↑ Robinson (1999), էջ. 83.
- ↑ Robinson (1999), էջեր. 84–85.
- ↑ Robinson (1999), էջեր. 79, 101–08.
- ↑ Fairbank & Goldman (2006), էջ. 139.
- ↑ Ebrey (1999), էջ. 208.
- ↑ Hucker (1958), էջ. 31.
- ↑ Spence (1999), էջ. 16.
- ↑ 54,0 54,1 Spence (1999), էջ. 17.
- ↑ Ebrey (1999), էջեր. 194–195.
- ↑ Hucker (1958), էջ. 11.
- ↑ Spence (1999), էջեր. 17–18.
- ↑ Brook (1998), էջ. 124.
- ↑ Spence (1999), էջեր. 19–20.
- ↑ Wills (1998), էջեր. 343–349.
- ↑ 61,0 61,1 Spence (1999), էջ. 20.
- ↑ Brook (1998), էջ. 205.
- ↑ Brook (1998), էջեր. 206, 208.
- ↑ Wills (1998), էջեր. 349–353.
- ↑ Brook (1998), էջ. 208.
- ↑ Spence (1999), էջեր. 20–21.
- ↑ 67,0 67,1 67,2 Spence (1999), էջ. 21.
- ↑ Spence (1999), էջեր. 22–24.
- ↑ Tsunami among world's worst disasters. BBC News. 30 December 2004.
- ↑ Spence (1999), էջ. 27.
- ↑ Spence (1999), էջեր. 24, 28.
- ↑ 72,0 72,1 Chang (2007), էջ. 92.
- ↑ 73,0 73,1 Spence (1999), էջ. 31.
- ↑ Spence (1999), էջեր. 21–22.
- ↑ 75,0 75,1 Spence (1999), էջ. 22.
- ↑ Spence (1999), էջ. 25.
- ↑ Yuan (1994), էջեր. 193–194.
- ↑ Hartwell (1982), էջեր. 397–398.
- ↑ Hucker (1958), էջ. 5.
- ↑ 80,0 80,1 Hucker (1958), էջ. 28.
- ↑ Chang (2007), p. 15, footnote 42.
Մին դինաստիա Վիքիպահեստում |