Դուբրովնիկ (խորվ.՝ Dubrovnik, պատմական անվանում՝ լատ.՝ Ragusa՝ Ռագուզա), քաղաք Դալմաթիայում, Ադրիատիկ ծովի ափին, Դուբրովաչկա-Ներետվանսկա ժուպանիայի վարչական կենտրոնը, հայտնի միջազգային առողջարան, խոշոր նավահանգիստ։ Քաղաքի բանկչությունը՝ 42 615 մարդ (2011)։

Քաղաք
խորվ.՝ Dubrovnik
Դուբրովնիկ
Դրոշ Զինանշան
St. Blaise - National Flag of the Ragusan Republic.png Dubrovnik grb.svg


La liberté ne se vend pas même pour tout l'or du monde
Casco viejo de Dubrovnik, Croacia, 2014-04-14, DD 11.JPG
Դուբրովնիկի պատմական մասը
Կոորդինատներ: 42°39′0″ հս․ լ. 18°4′0″ ավ. ե. / 42.65000° հս․. լ. 18.06667° ավ. ե. / 42.65000; 18.06667
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Հիմնադրված է7-րդ դար թ.
Այլ անվանումներմինչ 1918 թվականը՝ Ռագուզա
Մակերես143,35 կմ²
ԲԾՄ3±1 մետր
Խոսվող լեզուներխորվաթերեն
Բնակչություն43 770 մարդ (2001)
Ազգային կազմխորվաթներ — 88,39%
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 20
Փոստային ինդեքս20 000
Փոստային ինդեքսներ20000
Ավտոմոբիլային կոդDU
Պաշտոնական կայքdubrovnik.hr
##Դուբրովնիկ (Խորվաթիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Դուբրովնիկը հարուստ պատմությամբ հնագույն քաղաք է։ Սկսած միջնադարյան ժամանակաշրջանից քաղաքի բարգավաճումը հիմնված էր ծովային առևտրի վրա, ինչը թույլատրում էր Դուբրովնիկի հանրապետությանը դառնալ միակ քաղաք-պետությունը Ադրիատիկի արևելքում, որը կարող էր մրցակցել Վենետիկի հետ։ Հմուտ դիվանագիտության և հարստության շնորհիվ քաղաքը տպավորիչ կերպով զարգանում էր 15-16-րդ դարերում։ Դուբրովնիկում ծաղկում էր ապրում արվեստը և գիտությունը, քաղաքը դարձել էր խորվաթական լեզվի և մշակույթի զարգացման կենտրոններից մեկը։ Երկար ժամանակ Դուբրովնիկում ակտիվորեն օգտագործվում էր ներկայումս մեռած դալմաթերենը։

ԱնվանումԽմբագրել

 
Քաղաքի պատմական մասը

Քաղաքի լատիներեն Ռագուզա անվանումը (լատ.՝ Ragusa, ինչպես նաև լատ.՝ Ragusium), որը մինչև այժմ պահպանվել է իտալերենում, առաջացել է Ադրիատիկ ծովի կղզիներից մեկից, որտեղ հիմնվել էին Էպիդավրումից (ներկայիս Ցավտատ) եկած փախստականները, ովքեր լքել էին իրենց քաղաքը ոչ ավար-սլավոնական ներխուժումից, և ոչ էլ 649 թվականի ավերիչ երկրաշարժից հետո[1]։

Կղզային Ռագուզայի դիմացը՝ ցամաքում, Սրջ լեռան լանջերին, նույն 7-րդ դարում առաջացավ սլավոնական (խորվաթական) բնակավայրը՝ Դուբրովա անվամբ (ի պատիվ շրջակա կաղնու պուրակի)։ Հետագայում այս անվանումը ձևափոխվել է «Դուբրովնիկ»-ի։ Աստիճանաբար, երկու բնակավայրերը միացել են իրար, քաղաքը բաժանող միջագետակը ցամաքեց, և այդ վայրում առաջացել է քաղաքի կենտրոնական Ստրադուն փողոցը։ Քաղաք-պետության հնագույն կարգախոսն է․

  Ազատություն կամ մահ։  

Դարերի ընթացքում անվան երկու տարբերակներն էլ զուգահեռաբար օգտագործվել են առօրյա լեզվում․ քաղաքը Ռագուզա են անվանել, որպես կանոն, ռոմանական բնակչության ժառանգները, Դուբրովնիկ՝ խորվաթները։ Սակայն, պաշտոնական գործավարության մեջ քաղաքը երկար ժամանակ կոչվել է բացառապես Ռագուզա, չնայած որ ռոմանական ծագմամբ դալմաթերենը, որով խոսում էին Էպիդավրումի փախստականները, գրեթե վերացավ 16-րդ դարում․ պատմականորեն մինչև 15-րդ դարի կեսերը այս վայրերում պաշտոնական լեզուն լատիներեն էր, հետագայում դարձավ իտալերենը։

Դուբրովնիկն առաջին անգամ իր սլավոնական անվամբ հիշատակվում է «Բան Կուլինի կանոնները» աշխատության մեջ։ Սլավոնական տարբերակը պաշտոնապես սկսել է օգտագործվել միայն 1918 թվականից սկսած՝ կապված հարավսլավական տարածքների՝ ավստրիական տիրապետությունից ազատագրման հետ։

ՊատկերասրահԽմբագրել

ԿլիմաԽմբագրել

Դուբրովնիկի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 18.4
(65.1)
24.1
(75.4)
23.0
(73.4)
26.3
(79.3)
29.5
(85.1)
35.3
(95.5)
35.3
(95.5)
36.7
(98.1)
33.5
(92.3)
28.0
(82.4)
24.6
(76.3)
20.2
(68.4)
36.7
(98.1)
Միջին բարձր °C (°F) 12.3
(54.1)
12.6
(54.7)
14.4
(57.9)
16.9
(62.4)
21.5
(70.7)
25.3
(77.5)
28.2
(82.8)
28.5
(83.3)
25.1
(77.2)
21.1
(70)
16.6
(61.9)
13.4
(56.1)
19.66
(67.38)
Միջին ցածր °C (°F) 6.6
(43.9)
6.8
(44.2)
8.4
(47.1)
11.0
(51.8)
15.3
(59.5)
18.9
(66)
21.4
(70.5)
21.6
(70.9)
18.4
(65.1)
14.9
(58.8)
10.7
(51.3)
7.8
(46)
13.48
(56.26)
Ռեկորդային ցածր °C (°F) −3.6
(25.5)
−5.2
(22.6)
−4.0
(24.8)
3.8
(38.8)
5.2
(41.4)
11.2
(52.2)
14.1
(57.4)
14.1
(57.4)
8.5
(47.3)
4.5
(40.1)
−1.0
(30.2)
−3.2
(26.2)
−5.2
(22.6)
Տեղումներ մմ (դյույմ) 98.3
(3.87)
97.9
(3.854)
93.1
(3.665)
91.4
(3.598)
70.1
(2.76)
44.0
(1.732)
28.3
(1.114)
72.5
(2.854)
86.1
(3.39)
120.1
(4.728)
142.3
(5.602)
119.8
(4.717)
1063,9
(41,884)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 11.2 11.2 11.2 12.0 9.4 6.4 4.7 5.1 7.2 10.8 12.4 12.0 113.6
Միջին ամսական արևային ժամ 127.1 130.0 167.4 201.0 263.5 306.0 353.4 334.8 261.0 213.9 117.0 99.2 2574,3
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Երդումնեղբայր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ի դեպ, ադրիատիկ Ռագուզան ունի նաև իր անվանակիցը՝ Սիցիլական Ռագուզան։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 «O Dubrovniku»։ dubrovnik.hr (Croatian)։ Grad Dubrovnik։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-01-ին։ Վերցված է 2011-12-23 
  3. «Twin Towns - Graz Online - English Version»։ www.graz.at։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-31-ին։ Վերցված է 2010-01-05 
  4. «Vancouver and Dubrovnik to establish a sister-city relationship»։ Croatian Times։ February 13, 2013 

ԳրականությունԽմբագրել