Դասակ
Դասակ, ջոկերից, հաշվարկներից կամ անձնակազմերից բաղկացած զինվորական ստորաբաժանում։ Դասակները լինում են հրաձգային, մոտոհրաձգային, հրետանային, կապի, տանկային և այլն։ Սովորաբար մտնում են ավելի խոշոր ստորաբաժանումների՝ հիմնականում վաշտերի մեջ։ Դասակները կարող են անմիջականորեն լինել գումարտակի (դիվիզիոնի) և զորամասերի կազմում։
Զինվորական կազմավորում | ||
---|---|---|
Տիպային ստորաբաժանումներ | Տիպային քանակ | Տիպային հրամանատար |
ջոկ | 8–12 | սերժանտ |
դասակ | 15–30 | լեյտենանտ |
վաշտ | 80–150 | կապիտան/մայոր |
գումարտակ | 300–800 | փոխգնդապետ |
զորագունդ/ բրիգադ |
3,000–5,000 | գնդապետ/ բրիգադի գեներալ |
դիվիզիա | 10,000–30,000 | գեներալ-մայոր |
կորպուս | 30,000–50,000 | գեներալ-լեյտենանտ |
դաշտային բանակ | 100,000–300,000 | գեներալ |
բանակային խումբ | 2+ դաշտային բանակներ | ֆելդմարշալ/ բանակի ղեկավար |
Մարզ/ ռազմաբեմ |
4+ բանակային խմբեր | գերագույն գլխավոր հրամանատար |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 292)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դասակ» հոդվածին։ |