Պիրեյոս
Պիրեյոս (հուն․՝ Πειραιάς, ՄՀԱ։ [piɾɛˈas]), Պիրեաս[2]; հին հունարեն՝ Πειραιεύς, Պիրեաֆս[2]), քաղաք և նավահանգիստ Հունաստանում` Եգեյան ծովում, Ատտիկեի պերիֆերիայի վարչական կենտրոնը[3]։
Քաղաք | ||
---|---|---|
Պիրեյոս | ||
Երկիր | Հունաստան | |
Պերիֆերիա | Ատտիկե | |
Նոմ | Պիրեյոս | |
Համայնք | Piraeus Municipality? | |
Մայոր | Յաննիս Մորոլիս (2014 թվականից) | |
Մակերես | 2 կմ² | |
ԲԾՄ | 2 մետր | |
Կլիմայի տեսակ | Մերձարևադարձային | |
Խոսվող լեզուներ | հունարեն | |
Բնակչություն | ▲168 151 մարդ (2021)[1] | |
Խտություն | 16 171 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | հույներ ալբանացիներ բուլղարացիներ վրացիներ | |
Կրոնական կազմ | Ուղղափառություն (Հույն ուղղափառ եկեղեցի) | |
Հեռախոսային կոդ | 210 | |
Փոստային դասիչ | 185 00–185 99 | |
Ավտոմոբիլային կոդ | BE, BZ, YI, YK, YM, YN, ZN և ZP | |
Պաշտոնական կայք | piraeus.gov.gr | |
| ||
Պիրեյոսը գտնվում է Աթենքի քաղաքային տարածքում` Հունաստանի մայրաքաղաք Աթենքից 12 կմ հեռավորության վրա։ Քաղաքը գտնվում է Սարոնիկոս ծոցի ափին։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 163.688: Այս ցուցանիշով Պիրեյոսը համարվում է չորրորդ ամենաբնակեցված բնակավայրը Հունաստանում։
Պիրեյոսը ունի հին և հարուստ պատմություն, որի մասին վկայում են Հելլենիստական դարաշրջանից պահպանված հնագիտական իրերը և աշխատանքային գործիքները։ Որպես Հին Հունաստանի քաղաք, այն հայտնի դարձավ 5-րդ դարում և այն բանից հետո, երբ քաղաքում ստեղծվեց նավահանգստային նախատիպ։ Կարճ ժամանակահատվածում Պիրեյոսը դարձավ ամբողջ Դասական Հունաստանի տարանցիկ առևտրի գլխավոր կենտրոնը։
Սակայն ժամանակի ընթացքում Պիրեյոսի հեղինակությունը նվազեց, այն բանից հետո երբ 4-րդ դարում Հունաստանի մայրաքաղաք հռչակվեց Աթենքը։ Ժամանակակից աշխարհում Պիրեյոսը նշանավոր քաղաք է Հարավային Եվրոպայում և համարվում է Աթենքի անբաժանելի մասը։ Այն համարվում է Հունաստանի ամենամեծ նավահանգիստը և երկրի առևտրա-արդյունաբերական գլխավոր կենտրոններից մեկը։
Պիրեյոսը կարևոր նշանակություն ունի աշխարհում։ Այն համարվում է ամենավարկանշային և ամենաուղատար նավահանգիստը ամբողջ Եվրոպայում[4][5] և երկրորդը աշխարհում[6]։ Ամեն տարի Պիրեյոսը ընդունում է 20 միլիոն ուղևոր։
Պատմություն
խմբագրելՀին և Միջին դարեր
խմբագրելՊիրեյոս քաղաքի տարածքը բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 26-րդ դարից։ Նախապատմական ժամանակաշրջանում Պիրեյոսը եղել է քարքարոտ կղզի, որը եղել է Մունիչի բլրի վրա։ Դիրքը բավականին ցածրադիր է։ Տարբեր ժամանակահատվածներում Պիրեյոսը եղել է համապատասխանաբար Հին Հունաստանի, Հռոմեական Կայսրության, Բյուզանդիայի, Օսմանյան Թուրքիայի, Իտալիայի և Հունաստանի Հանրապետության տարածքը, դա է պատճառը որ նա համարվում է տարբեր ազգերի հետևորդը։ Նավահանգիստը Հին ժամանակներում կարևոր նշանակություն է ունեցել Հին Հունաստանի համար։ Նա պահպանել է Հին Հունաստանի արտաքին հարաբերությունները տարբեր երկրների հետ։ Հին ժամանակներում Պիրեյոսը կատարել է ծովային փոխադրումներ Կիպրոսի, Պարսկաստանի, Մեծ Հայքի և Հռոմեական Կայսրության հետ։
6-րդ դարում Պիրեյոսը բռնեց զարգացման ուղին։ Մ.թ.ա. 511 թվականին ձևավորվեց քաղաքի սահմանագիծը և այն համարվեց Աթենք պոլիսի կարևորագույն կենտրոններից մեկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2021 Greek census
- ↑ 2,0 2,1 Ցուցումներ քարտեզներում աշխարհագրական տեղանունների փոխակերպման և տառադարձման մասին — Հ., 1964. — Էջ 16.
- ↑ Հունաստանի ազգային և պետական վիճակագրություն (2002). Στατιστική Επετηρίδα της Ελλάδος 2002 (PDF) (հունարեն). էջ 54. «The table includes the urban areas of Greece, officially defined by the National Statistical Service of Greece, powered by the Ministry of Finance of Greece. The municipality of Piraeus and its greater area belong to the Athens urban area (Πολεοδομικό Συγκρότημα Αθηνών), referred to as greater Athens.»
- ↑ «Տեսացուցադրություն». www.olp.gr. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Piraeus by Maritime Database». www.maritime-database.com. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «ANEK Lines – Piraeus». www.anek.gr. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրեյոս» հոդվածին։ |