Կիկլոպյան ամրոց
Կիկլոպյան ամրոց (կամ Կիկլոպյան շարվածք), կառուցվածք, որը կազմված է տաշած քարե մեծ բեկորներից, առանց միացնող շաղախի։ Հին հույները այս ամրոցները վերագրում էին կիկլոպներին։ Կառուցվածքը կանգուն է մնում բեկորների ծանրության հաշվին։ Հիմնականում բոլոր ամրոցները կառուցվել են անագապղնձե դարում։ Նաև կիկլոպյան կառույց է համարվում Կոտայքի մարզում գտնվող Գառնու բերդը։
Տարածման աշխարհագրությունը
խմբագրելԿիկլոպյան շարվածքը հնության գաղտնիքներից մեկն է, այն պատահում է մոլորակի ցանկացած վայրում, բայց ավելի հաճախ կարելի է հանդիպել Միջերկրական ծովի ափերին, այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհում և Ղրիմում։ Կիկլոպյան կառուցի ամենահայտնի օրինակներից, այսպես կոչված «Առյուծի դարպասներն» է Միկեններում, կառուցված մ.թ.ա. 14-13 դարերում։
Հայաստանում պահպանված Կիկլոպյան կառույցը հիմնականում ամրոցներ են, հնագույնները վերաբերում են էնեոլիթից բրոնզի դարին անցնելու ժամանակաշրջանին (մ. թ. ա. III հազարամյակ, Հոռոմ և Սառնաղբյուր գյուղերի մոտ գտնվող ամրոցների նախնական պարիսպները, Զյանբհրդ ամրոցը՝ Արագածոտն գյուղի մոտ), իսկ վերջինները՝ վաղ երկաթի դարին (մ. թ. ա. I հազարամյակի սկիզբ)։ Դրանք տարածված են Սևանի ավազանում, Շիրակում և Արագած լեռան լանջերին։ Մի շարք Կիկլոպյան կառույցներ (դոլմեններ, կրոմչեխներ, մենաքարեր և այլն), բացի դամբարաններ ծառայելուց, եղել են հնագույն պաշտամունքային կառույցներ։ Պայմանականորեն Կիկլոպյան կառույց են կոչվում Հայաստանի մ. թ. ա. II հազարամյակի երկրորդ կեսին և I հազարամյակի սկզբին պատկանող մի քանի հարյուր ամրոց–բնակատեղիները՝ բերդ–շեները, որոնց զգալի մասը կառուցված է եղել այժմ արդեն չպահպանված կավաշաղախով։
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիկլոպյան ամրոց» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 429)։ |