Ինդոս-Գանգեսյան հարթավայր
Ինդոս-գանգեսյան հարթավայր, ալյուվիալ բերրի հարթավայր Հնդկաստանի, Պակիստանի և Բանգլադեշի տերիտորիաներում[1]։ Գտնվում է Հիմալայների և Դեկանի սարահարթի միջև։ Երկարությունը մոտ 3 հազ. կմ է, լայնությունը՝ 250-350 կմ, մակերեսը՝ 0,70 միլիոն կմ2։ Ալպյան նախալեռնային ճկվածք է՝ լցված Հիմալայների մերձակա լանջերի քայքայված նյութերով, ծածկված ալյուվիալ բերվածքներով։ Համարվում է մարդկային քաղաքակրթության հնագույն օրրաններից մեկը։ Հարթավայրում գտնվող խոշորագույն բնակավայրերն են Դելին, Կալկաթան (Հնդկաստան), Կարաչին, Լահորը (Պակիստան)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Taneja, Garima; Pal, Barun Deb; Joshi, Pramod Kumar; Aggarwal, Pramod K.; Tyagi, N. K. (2014). Farmers preferences for climate-smart agriculture: An assessment in the Indo-Gangetic Plain. Intl Food Policy Res Inst. էջ 2.
- ↑ Из КНЭ|2|469|Индо-Гангская равнина
Արտաքին հղումներ
խմբագրել- Индо-Гангская равнина հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 340)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդոս-Գանգեսյան հարթավայր» հոդվածին։ |