Շիվազի (փետրվարի 19 (մարտի 1), 1627[1], Shivneri Fort, Ahmadnagar Sultanate, Հնդկաստան - ապրիլի 3 (13), 1680[1], Raigad Fort), Հնդկաստանում մարատհների պետության հիմնադիր (1674), մարատհների անկախության պայքարի առաջնորդ։ Խոշոր ֆեոդալի և զորահրամանատարի որդի։ 1640— 1670-ական թթ․ Մեծ մոնղոլների և ֆեոդալ, տարբեր իշխանությունների դեմ հաջող պայքարի հետևանքով ստեղծել է մարատ֊հական պետություն, որի մեջ ընդգրկվել են Միջին Հնդկաստանի արևմտյան մասի զգալի տարածություններ։ 1674 թվականին Շիվազին թագադրվել է իբրև Մահարաշտրայի (մարատհների երկիրը) գերագույն կառավարիչ։ Նրա մի շարք միջոցառումները (հողագրանցում, ֆեոդալական հիերարխիայի միջանկյալ օղակների վերացում, կառավարման կենտրոնացում) զգալիորեն թեթևացրել են ֆեոդալ, շահագործման լուծը մարատհների համար։ Միևնույն ժամանակ Շիվազին դաժանորեն կողոպտել է նվաճած տարածքների բնակչությանը։ Կարևոր դեր է խաղացել Մեծ մոնղոլների կայսրության թուլացման գործում։ Շիվազին մեծարվում է իբրև մարատհների ազգային հերոս։

Շիվազի
մարաթհի՝ शिवाजी शाहजी भोसले
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19 (մարտի 1), 1627[1]
ԾննդավայրShivneri Fort, Ahmadnagar Sultanate, Հնդկաստան
Մահացել էապրիլի 3 (13), 1680[1] (53 տարեկան)
Մահվան վայրRaigad Fort
ԱզգությունMarathi people?
Մայրենի լեզումարաթհի
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկայսր
ԱմուսինSaibai?[2], Putalabai?[2] և Sakavaarbai?[2]
Ծնողներհայր՝ Shahaji?, մայր՝ Jijabai?
Զբաղեցրած պաշտոններChatrapati?
ԵրեխաներSambhaji Shivaji Bhosale? և Rajaram I?

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.tifr.res.in/~vahia/shivaji.pdf
  2. 2,0 2,1 2,2 Marathi Wikipedia (маратхи) — 2003.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։