Ռազմական պատմություն

հումանիտար գիտաճյուղ

1. Ռազմական պատմություն՝ ա. այն պատերազմների պատմությունը, որոնք վարվել են որևէ ժողովրդի կամ պետության կողմից կամ էլ տեղի են ունեցել ինչ-որ որոշակի պատմական ժամանակաշրջանում. բ. նաև՝ որևէ մի պատերազմի կամ նույնիսկ առանձին պատերազմաշրջանի պատմությունը։

Գրեյֆենզեեի կայազորի մահապատիժը Շվեյցարիայի անտառային գավառների (կանտոնների) բանակի կողմից 1444 թվականին

Պետք է տարբերել ռազմական պատմությունը ռազմարվեստի պատմությունից, որը ա. զարգանում է թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ ժամանակաշրջանում և բ. իր ուսումնասիրման առարկա է համարում այս կամ այն ժողովրդի կամ պետության ռազմական հաստատութունները և ռազմական գործողությունների հնարքները։

2. Ռազմական պատմություն (ռազմական պատմագիտություն) — աշխարհի պետությունների և ժողովուրդների զինված ուժերի ծագման, բանակաշինության, զինված ուժերի և ռազմական կազմավորումների կողմից վարվող ռազմական գործողությունների մասին գիտություն, որը կազմում է ռազմական գիտության (ռազմագիտության) բաղկացուցիչ մասը։

Հիմնական տեղեկություններ խմբագրել

Ռազմական պատմության շարադրանքը չի հանգում ռազմական իրադարձությունների կամ ռազմագործողությունների մասին պարզապես հաղորդելուն, այլ պետք է նաև գնահատական տա այն քաղաքական հանգամանքներին, որոնք առաջացրել են պատերազմ, ինչպես նաև ազդել են վերջինիս ընթացքի վրա։ Որպես ռազմական գիտության (ռազմագիտության) մի բաղկացուցիչ մաս, ռազմական պատմությունը (ռազմական պատմագիտությունը) պետք է ներկայացնի ա. ռազմաբեմի ճիշտ պատկերը, բ. հակառակորդ կողմերի զինված ուժերի վիճակը, գ. որքանով է դա ազդել ռազմագործողությունների ընթացքի վրա դ. պետք է հետազոտի այն մտքերը, որոնցով ղեկավարվել են ռազմական գործողությունները նախաձեռնողներն ու ղեկավարողները, ե. պետք է նաև հետազոտի այն հանգամանքները, որոնք կարելի է համարել այս կամ այն պատերազմող կողմի հաջողության կամ անհաջողության պատճառը, զ. ի վերջո, ռազմական պատմությունը (ռազմական պատմագիտությունը) պարտավոր է տալ պատերազմի քննական լուսաբանումը և քննության միջոցով ի հայտ բերի ռազմարվեստի հիմունքները։

Բոլոր այդ խնդիրներն ամենևին էլ դյուրին կատարելի չեն։ Բանն այն է, որ պատերազմող կողմերի շահերից բխում է իրենց պլանները, զորքերի տեղաբաշխումը և այլն գաղտնի պահել, թե՛ ռազմական գործողություններ սկսելուց առաջ, թե՛ ռազմական գործողությունների ժամանակ։ Եվ պատերազմի ավարտից հետո էլ հույժ տարաբնույթ հանագամքներից ելնելով, պետությունների կառավարողներն ու զորահրամանատարները հաճախ չեն կամենում քողազերծել բազում հանգամանքներ, ընդ որում՝ էականորեն կարևոր։ Պաշտոնական տեղեկատվություններն ու տեղեկագրքերը երբեմն այնքան երևակայական տվյալներ են տալիս, որ պահանջվում է ծայրահեղ ուշադիր կերպով համադրել դրանք այլ վկայությունների ու փաստաթղթերի հետ՝ նպատակ ունենալով իրադարձությունների իրական ընթացքը։


Համընդհանուր ռազմական պատմության վերաբերյալ երկերը շատ չեն։ Դրա փոխարեն հույժ հարուստ գրականություն է ստեղծվել առանձին պատերազմների և պատերազմաշրջանների վերաբերյալ։ Ռազմական պատմության ուսումնասիրման համար կարևոր նյութ են հանդիսանում իրադարձությունների մասնակից զանազան անձանց, հատկապես՝ ռազմական գործողությունների նախաձեռնողների և ղեկավարների հուշերը (հուշագրությունները), նամակագրությունը, ինչպես նաև վերջին շրջանում առավել շատ ուսումնասիրվող զորամասերի պատմությունները։

Կազմը խմբագրել

  • Ռազմարվեստի պատմություն.
  • Հայրենական ռազմական պատմություն.
    • Պատերազմների պատմություն,
    • Զորահրամանատարների պատմություն,
    • Ռազմական կազմավորումների պատմություն.
  • Արտասահմանյան ռազմական պատմություն.
    • Պատերազմների պատմություն,
    • Զորահրամանատարների պատմություն,
    • Ռազմական կազմավորումների պատմություն.
  • Ռազմածովային պատմություն։

Տես նաև խմբագրել

  • Պատմագրություն
  • Հին Հունաստանի ռազմական պատմություն
  • Հին Հռոմի ռազմական պատմություն,
  • Հին Հայաստանի ռազմական պատմություն
  • Միջնադարյան Հայաստանի ռազմական պատմություն
  • Ռուսաստանի ռազմական պատմություն
  • ԱՄՆ-ի ռազմական պատմություն

Գրականություն խմբագրել

  • Գեներալ-մայոր Ե.Ա.Ռազին, Ռազմարվեստի պատմություն, 3 հատորով. առաջին հրատարակություն, Մոսկվա, Ռազմհրատ, 1955 թ. (ռուս.՝ Е. А. Разин, История военного искусства, в 3-х томах. (Первое издание: Москва, Воениздат, 1955 год.)).
    • Հատոր 1, Ռազմարվեստի պատմություն մ.թ.ա. XXXI դարից — մ.թ. VI դարը (ռուս.՝ Том 1. История военного искусства XXXI в. до н. э. — VI в. н. э. — СПб.: ООО «Издательство Полигон»; 1999. — 560 с. ISBN 5-89173-039-1 (XXXI в. до н. э. — VI в. н. э.). ISBN 5-89173-038-3. Тираж 7000 экз.),
    • Հատոր 2, Ռազմարվեստի պատմություն մ.թ. VI դարից — մ.թ. XVI դարը (ռուս.՝ Том 2. История военного искусства VI — XVI вв. СПб.: ООО «Издательство Полигон», 1999. — 656 с. Тираж 7000 экз. ISBN 5-89173-040-5 (VI — XVI вв.). ISBN 5-89173-038-3. (Военно-историческая библиотека)),
    • Հատոր 3, Ռազմարվեստի պատմություն XVI — XVII դարերում (ռուս.՝ Том 3. История военного искусства XVI — XVII вв. — СПб.: ООО «Издательство Полигон», 1999. — 736 с. Тираж 7000 экз. ISBN 5-89173-041-3 (XVI — XVII вв.), ISBN 5-89173-038-3
  • Ռազմական պատմություն, դասագիրք ռազմական ուսումնարանների համար, Մոսկվա, Ռազմհրատ, 1971 թ., 352 էջ, պատկերազարդված, + 44 ուրվագիծ (ռուս.՝ Военная история, учебник для военных училищ, М., ВИ, 1971 год, 352 стр, илл., + 44 схемы
  • Ռազմական պատմություն, դասագիրք Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության բարձրագույն ռազմուսումնական հաստատությունների համար, Մոսկվա, Ռազմհրատ, 2006 թ., 352 էջ, պատկերազարդված, + 44 ուրվագիծ (ռուս.՝ Военная история, учебник для высших военно-учебных заведений Министерства обороны Российской Федерации, М., Воениздат, 2006 год).

Հղումներ խմբագրել