Մինդանաո
Մինդանաո (Mindanao), կղզի Ֆիլիպինյան կղզեխմբում։ Տարածությունը 94․6 հազար քառակուսի կմ է։ Ափագիծը կտրտված է։
Մինդանաո | |
---|---|
![]() | |
Տեսակ | կղզի |
Մայրցամաք | Ասիա |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Մինդանաո |
Ամենաբարձր կետ | Ապո |
Մակերես | 97 530 կմ² |
Մասն է | Մինդանաո |
Աշխարհագրական տեղադրություն | Ֆիլիպիններ |
Ջրլիցի ափին | Ֆիլիպինյան ծով, Սուլավեսի, Սուլու ծով և Bohol Sea? |
![]() | |
![]() | |
![]() |
Ռելիեֆում հերթագայվում են հրաբխային զանգվածներն ու դաշտավայրերը։ Կան գործող հրաբուխներ (Ապո լեռ, 2954 մ, Ֆիլիպինների ամենաբարձր կետը)։ Հաճախակի են երկրաշարժերը։ Կան քարածխի, երկաթի և գունավոր մետաղների հանքավայրեր։ Կլիման մերձհասարակածային է, մուսսոնային, հարավում՝ հասարակածային։ Խոշոր գետերն են Մինդանաոն և Ագուսան։ Տարածված են արևադարձային և մուսսոնային անտառները։ Մշակում են բրինձ, մանիլյան կանեփաթել, արքայախնձոր, կոկոսյան արմավենի։ Մինդանաոյում են Դավաո, Զամբոանգա քաղաքները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 557)։ ![]() |