Հատակախորացման աշխատանքներ

Հատակախորացման աշխատանքներ, գրունտը հանելու միջոցով ջրավազանների ու ջրահոսքի հուների խորացման և լայնացման աշխատանքներ։ Տարբերում են հիմնական և շահագործման հատակախորացման աշխատանքներ։ Հիմնական հատակախորացման աշխատանքներ կատարվում են հիդրոտեխնիկական օբյեկտներ կառուցելիս և ջրային ճանապարհների նավագնացային պայմանները լավացնելու համար։ Շահագործման հատակախորացման աշխատանքներ կատարվում են ամեն տարի՝ հիդրոտեխնիկական կառույցների և նավագնացային ճանապարհների նորմալ շահագործմանը խանգարող ջրաբերուկները հեռացնելու նպատակով։ Հատակախորացման աշխատանքների հիմնական միջոցներն են հատակախորացման նավերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 271
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հատակախորացման աշխատանքներ» հոդվածին։