Բաթանես
Բաթանես (թագալերեն Lalawigan ng Batanes), պրովինցիա Ֆիլիպիններում, որը գտնվում է Բաթանես կղզիներում։ Այն Ֆիլիպինների ամենափոքր և ամենահյուսիսային նահանգն է։ Վարչական կենտրոնը Բասկո քաղաքն է։
Բաթանես | |
---|---|
Տեսակ | province of the Philippines? |
Երկիր | Ֆիլիպիններ |
Վարչատարածք | Կագայան հովիտ |
Ամենաբարձր կետ | Mount Iraya? |
Մակերես | 219,01 կմ² |
Աշխարհագրական տեղադրություն | Batan Islands? |
Ձևավորում | 1909 |
Աշխարհագրություն
խմբագրելԲաթանես կղզիները գտնվում են Լուսոն կղզուց 162 կմ հյուսիս և Կագայան նահանգից բաժանված են Լուսոնի նեղուցով։ Տասը կղզիներից ամենամեծը և ամենաբնակեցվածը երեքն են՝ Իտբայաթ, Բաթան և Սաբթանգ։ Նրանց հարևանությամբ Բաբույան կղզիախումբն է, որոնցից նրանք բաժանված են Բալիտանգի նեղուցով։ Թայվան կղզուց կղզիները բաժանվում են Բաշի նեղուցով (կղզիները գտնվում են Թայվանից 190 կմ հարավ)։
Կղզիախմբում ընդգրկված այլ կղզիներից են, բացի վերը թվարկվածներից՝ Միսանգան, Սիայանը, Դինեմը, Իվուխոսը, Դեկեյը և ամենահյուսիսայինը ՝ Մավուդիսը։ Նրանց մեծ մասը բնակեցված չէ։ Կղզիների ընդհանուր տարածքը 219.01 կմ² է։
Բաթան կղզին ունի 35 կմ² տարածք։ Նրա տարածքի գրեթե կեսը լեռնային է։ Իտբայաթը ունի 95 կմ² տարածք, լեռնային է հյուսիսում և արևելքում, իսկ արեւմուտքում` աստիճանական հարթ լանջերով է։ Սաբթանգի տարածքը 41 կմ² է։ Դրա մակերեսը կենտրոնական մասում լեռնային է, որը աստիճանաբար նվազում է դեպի ծայրամասեր։ Բաթանի և Սաբթանգի ափերով տարածվում են լողափերը կամ ժայռերը։ Սաբթանգի վրա գրեթե հարթ տարածքներ չկան։ Իթբայաթում ափերը ժայռոտ են, որոնք ծովի մակարդակից բարձր են 20-70 մ։ Կղզու մակերեսի բնույթն ընդհանուր առմամբ հարթ է, գերակշռում են հարթ բլուրներն ու սարահարթերը։
Կղզիները գտնվում են մի խաչմերուկում, որտեղ Խաղաղ օվկիանոսը սահմանակցում է Հարավչինական ծովին,որը հանդիսանում է նպաստավոր դիրք։ Այստեղով են անցնում Թայվանի հետ կապող Ֆիլիպինների, Չինաստանի, Ճապոնիայի, Հոնկոնգի մայրուղիները։ Շրջակա ջրերը հարուստ են ծովային ռեսուրսներով։ Բաթանեսի լանդշաֆտները գեղատեսիլ են, բայց այստեղ գյուղատնտեսությունը զարգացնելու հնարավորությունները սահմանափակ են։
Կլիմա
խմբագրելԿղզիների կլիման տեսակով նման է Թայվանի կլիմային։ Այստեղ լինում են թայֆուններ, բայց ոչ հաճախակի։ Տարվա ընթացքում լինում է բավական ցուրտ սեզոն՝ ձմեռ (դեկտեմբեր-փետրվար), երբ օդի ջերմաստիճանն իջնում է մինչև 7 °C: Եղանակը շատ փոփոխական է։
Պատմություն
խմբագրելԺամանակակից իվաթանների նախնիները կղզում հայտնվել են 4000 տարի առաջ՝ նեոլիթյան ժամանակաշրջանում։ Նրանք ապրել են լեռներում իջանգի (լեռնային ամրոցներ) կոչվող ամրակցված տարածքներում և ձողիկներով շաքարեղեգի գինի են խմել։ Նրանք օգտագործել են ոսկին որպես արժույթ, իրենց տնտեսության հիմքը գյուղական աշխատուժն է եղել, բայց բացի այդ նրանք հայտնի են եղել նավաշինությամբ և նավարկությամբ։
1687 թվականին բրիտանացիները և հոլանդացիները՝ Ուիլյամ Դամպիերի գլխավորությամբ, հայտնաբերելով այս կղզիները, իրենց ձևով այլ անվանումներ են տվել կղզիներին․ Իտբայաթը՝ «Օրանի կղզի» (ի պատիվ Վիլհեմ Օրանացու, այդ ժամանակաշրջանի անգլիական թագավոր), Բաթանը՝ «Գրաֆթոն» ( Գրաֆթոնի դուքսի՝ Հենրի Ֆիցրոյի պատվին), Սաբթանգը՝ «Մոնմութ» (ի պատիվ Մոնմութի դուքս Ջեյմս Սքոթի)։ Շուրջ երեք ամիս Դամպիերը մնացել է այստեղ, բայց նրան չի հաջողվել կղզիները կցել անգլիական թագավորությանը։
1783 թվականին իսպանացիները Բատանեսը կցել են իրենց Ֆիլիպինների տարածքին՝ գեներալ նահանգապետ նշանակելով՝ Խոսե Բասկո և Վարգասին։ Նրա օրոք կառուցվել են առաջին քաղաքները՝ Մահաթաո, Ույուգան և Սաբթանգ։ XIX դարում տեղի բնակչությունը՝ իվաթանները կազմակերպվել և սկսել են դիմակայել իսպանական տիրապետությանը։ 1890 թվականին սպանվել է Իսպանիայի իշխանությունների ներկայացուցիչ գեներալ Ֆորտեան և իսպանացիներից անկախություն է հռչակվել։
Սկզբում կղզիները պատկանել են Կագայան նահանգին։ 1909 թվականին այստեղ ամերիկացիները ստեղծել են առանձին պրովինցիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրենց ռազմավարական դիրքի շնորհիվ Բատանես կղզիներն առաջինը գրավվեցին ճապոնական ռազմական ուժերի կողմից։ Ամերիկյան ռեժիմի պայմաններում իվաթաներն ունեցան իրենց առաջին դպրոցները։ Դպրոցի տեսուչն էր ազգությամբ իվաթան Վիկտոր դե Պադուան, որը նահանգի նահանգապետ էր 1942-1945 թվականներին։ 1920 թվականին կառուցվել է առաջին հեռագրատունը, օդանավակայանը և առաջին բարձրագույն դպրոցը (Բաթանի բարձրագույն դպրոց)։
Բնակչություն
խմբագրելՄարզի բնակչությունը 2010 թվականի դրությամբ կազմել է 16 604 մարդ[1]։ Կղզու մարդիկ՝ իվատանները, ինչպես մյուս ֆիլիպինցիները պատկանում են ավստրոնեզյան լեզվաընտանիքին։ Իվաթանները միշտ սերտ կապեր են պահպանել հարեւան Բաբույան կղզիների բնակիչների հետ։ Տեղի բնակիչները խոսում են երկու բարբառով՝ բաթան և իտբայաթ։
Բնակչությունը 2013 թվականի դրությամբ կազմել է 15 357 մարդ[2]։
Նահանգի բնակչության դինամիկան ըստ տարիների.
2000 | 2007 | 2013 |
---|---|---|
16 467 | 15 974 | 15 357 |
Վարչական բաժանում
խմբագրելՎարչականորեն բաժանված է 6 քաղաքապետարանների.
|
|
Տնտեսություն
խմբագրելԻվաթանների բնիկների մոտ 75% -ը զբաղված է հողագործությամբ և ձկնորսությամբ։ Մի մասն աշխատում է սպասարկման ոլորտում։ Կղզիներում մշակվող կուլտուրական մշակաբույսերից են բաթաթ (քաղցր կարտոֆիլ), մանիոկ, շաքարեղեգ և այլն։ Շաքարեղեգից գինի ու քացախ են պատրաստում։ Իվաթաններից շատերը կրթություն ստանալով գաղթում են մեծ քաղաքներ կամ արտերկիր։
Պատկերասրահ
խմբագրել-
Հին իսպանական կամուրջ, Իվանա
-
Բաթանես կղզում բլուրներ
-
Արոտավայր Բատանես կղզում
-
Ամենահին տունը Իվանայում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Republic of the Philippines. National Statistics Office. (April 2012). «Population and Annual Growth Rates for The Philippines and Its Regions, Provinces, and Highly Urbanized Cities Based on 1990, 2000, and 2010 Censuses» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Batanes» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.