Հուդզոն գետի շղթա

Հուդզոն գետի շղթայակապ պատնեշներ, որոնք օգտագործվել են Ամերիկյան հեղափոխական պատերազմի ժամանակ

Հուդզոն գետի շղթա կամ Մեծ շղթա (Hudson River Chains), նավիգացիոն շղթայակապ արգելքների` բումերի շարաններ, որոնք կառուցվել են Հուդզոն գետի ոլորանի վրայով, Նյու Յորք նահանգի Վեսթ Փոյինթ վարչատարածքի Մայրցամաքային բանակի ուժերի կողմից 1776-1778 թվականների ընթացքում Ամերիկյան անկախության պատերազմի ժամանակ։ Սրանք ծառայել են որպես Տասներեք գաղութների պաշտպանություն` կանխելու բրիտանական ռազմածովային նավերի նավարկությունը դեպի վերև, և վերահսկվել են Հուդզոն բարձրավանդակում Մայրցամաքային բանակի հյուսիսային դեպարտամենտի կողմից։

Հուդզոն գետի շղթա
ԱՄՆ Վեսթ Փոյինթ ռազմական ակադեմիայի դիմաց տեղադրված Մեծ շղթայի պահպանված մնացորդները
ԱՄՆ Վեսթ Փոյինթ ռազմական ակադեմիայի դիմաց տեղադրված Մեծ շղթայի պահպանված մնացորդները
Տեսակշղթայական ուղեփակոց, պաշտպանական պատ և մետաղական կոնստրուկցիաներ
Երկիր ԱՄՆ
Ծառայության ընդունման տարի1776
ՊատերազմներՔլինթոնի և Մոնտգոմերի ֆորտերի ճակատամարտ և Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում
ՍտեղծողՌոբերտ Էրսկին

Առաջին շղթան ոչնչացվել է բրիտանական ուժերի կողմից 1777 թվականի հոկտեմբերին Քլինթոն և Մոնթգոմերի ֆորտերի ճակատամարտից հետո[1]։ Առավել նշանակալից և հաջողվածը «Մեծ շղթան» է եղել, որը կառուցվել է 1778 թվականին և օգտագործվել մինչև 1782 թվականը` պատերազմի ավարտը։

Գետի վրայով երկու այլ պաշտպանական պատնեշները, որոնք կոչվում են շևալ դե ֆրիզ - ֆրիզյան ձի («Cheval de frize»)[Ն 1], կառուցվել են գաղութատերերի կողմից. առաջինը՝ Մանհեթեն կղզու Վաշինգտոն Ֆորտի և Նյու Ջերսիի Լի Ֆորտի միջև, որն ավարտվել է 1776 թվականին և կարճ ժամանակ անց գրավվել է բրիտանացիների կողմից, իսկ երկրորդը սկսվել է կառուցվել 1776 թվականին Արևելյան ափին գտնվող Plum Point-ի և West Point կետից հյուսիս գտնվող Պոլեպել կղզու միջև, բայց 1777 թվականին լքվել է՝ հաշվի առնելով ավելի արդյունավետ երրորդ` Մեծ շղթայի կառուցումը, որը գետի լայնքով անցկացվել է 1778 թվականի գարնանը։

Նախապատմություն խմբագրել

 
West Point ամրությունների քարտեզը 1778-1783 թվականներին, որը ցույց է տալիս Մեծ շղթան և գերանացից արգելապատնեշը, որը տեղադրված է Հուդզոն գետի հոսանքն ի վար՝ շղթան ճեղքել ձգտող ցանկացած նավի թափը կոտրելու համար

Նույնիսկ մինչև 1773 թվականի «Բոստոնյան թեյախմության» իրադարձությունները[3] և մինչև 1775 թվականի ապրիլյան Լեքսինգթոնի և Կոնկորդի մարտերը Մասաչուսեթսում, և՛ ամերիկացիները, և՛ բրիտանացիները գիտեին, որ Հուդզոն գետի ոլորանի վրայով անցումը ռազմավարական նշանակություն ունի յուրաքանչյուր կողմի պատերազմական ջանքերի համար։ Ամերիկացիներն ամեն կերպ վերահսկում էին գետը, որպեսզի Նոր Անգլիան չբաժանվի մնացած գաղութներից։

Ամերիկյան անմիջական պլանն էր դանդաղեցնել կամ արգելափակել նավերի երթևեկությունը գետով՝ երկու ափերից թնդանոթներով և ականանետներով բրիտանական նավերի վրա հարձակվելու միջոցով։ Սա ակնկալում էր մարտկոցների առկայությունը ինչպես առկա, այնպես էլ պլանավորված պաշտպանական ամրություններում։

1776 թվականի վերջին Գոշեն քաղաքի (Օրենջ շրջան, Նյու Յորք) բնակիչ Հենրի Վիսները և Երկրորդ մայրցամաքային կոնգրեսի Նյու Յորքի ներկայացուցիչներից մեկը, օրենսդիր Գիլբերտ Լիվինգսթոնի հետ միասին, Հուդզոն գետի խորության չափերը ուսումնասիրելով և որպես Ամերիկյան հեղափոխության «Անվտանգության կոմիտեի» գաղտնի հանձնաժողովի անդամ[4], խորհուրդ տվեցին շղթաներ տեղադրել Հուդզոն գետի երկայնքով ձգվող ռազմավարական կարևորություն ունեցող վայրերի միջև[5]։

Գաղութային ուժերն, ի վերջո, կառուցեցին երեք խոչընդոտ (կամ բում) Հուդզոն գետի միջով.

  1. 1776 թվականին՝ Շևալ-դե-ֆրիզ (կամ ֆրիզյան ձի) կոչվող ցցապատնեշը հյուսիսային Մանհեթենում Վաշինգտոն և Լի աստղաձև ֆորտերի մոտ կառուցված ռեդուտների միջև
  2. 1776-1777 թվականներին` Հուդզոն բարձրավանդակի ստորոտի մուտքի մոտ` Պոպոլոպեն Քրիքի արևմտյան ափի նորակառույց Մոնտգոմերի ֆորտից, դեպի հյուսիս` ժամանակակից Արջի լեռան կամուրջ, մինչև Էնթոնի Նոսեոն արևելյան ափը
  3. 1778 թվականին՝ Վեսթ Փոյնթի և Սահմանադրություն կղզու միջև, որը հայտնի է որպես Մեծ շղթա։

Չորրորդ շևալ դե ֆրիզը, որ սկսվել էր կառուցվել 1776 թվականին արևելյան ափին գտնվող Plum Point -ի և West Point կետից հյուսիս գտնվող Պոլեպել կղզու միջև, չի շարունակվել։ Առաջին երկուսն անմիջապես գրավել են բրիտանացիները, իսկ Մեծ շղթան, որը նախագծերից ամենամեծ և ամենակարևորն էր, ամեն գարուն վերագործարկվել է մինչև պատերազմի ավարտը։ Ուշադրությունը կենտրոնացել է Վեսթ Փոյինթի տարածքի վրա, քանի որ գետն այնտեղ այնքան կտրուկ նեղանում և թեքվում է, որ նավերը դանդաղեցնում են ընթացքը ոլորանի վրա՝ քամիներից, մակընթացություններից և գետի հոսանքից զգուշանալով, այդպիսով դառնալով օպտիմալ թիրախներ։

Շևալ դե Ֆրիզ Լի ֆորտից դեպի Վաշինգտոն ֆորտ (1776) խմբագրել

 
1777 թվականի քարտեզի մանրամասները, որոնք ցույց են տալիս chevaux de frize-ը Լի ֆորտի և Վաշինգտոն ֆորտի միջև

1776 թվականին Մայրցամաքային բանակը Մանհեթեն կղզու հյուսիսային ծայրամասում գտնվող Վաշինգտոն ֆորտի և գետի մյուս կողմում գտնվող Լի ֆորտի (Նյու Ջերսի) միջև կառուցել է ջրի տակ սուզած սրածայր գերաններից կազմված մի շարք, որը երկու ծայրերով ամրացվել է ֆորտերի մոտ կառուցված ամրաշինական ռեդուտներին։

Կառույցի նախագծի հեղինակը շոտլանդացի ինժեներ Ռոբերտ Էրսկինն էր, որը, որպես գաղութների անկախության համախոհ, գերանները նախատեսել էր այնպես, որ գետով դեպի վեր գնացող բրիտանական ցանկացած նավ խոցվեր և խորտակվեր ցցերից։ Ամերիկյան նավերի անցման համար դրանք իջեցվում էին։

Բրիտանացիները տեղի բնակչից իմանալով պատնեշի բացման մասին` մի քանի անգամ հաջողությամբ անցել են արգելապատնեշը[6]։ Բրիտանացիները հաջողությամբ գրավել են երկու ամրոցներն էլ Վաշինգտոն ֆորտի ճակատամարտում 1776 թվականի նոյեմբերի 16-ին և Լի ֆորտի ճակատամարտում նոյեմբերի 20-ին՝ իրենց ձեռքը վերցնելով գետը հատող պաշտպանական ուղեկալը։ Այս փոփոխությունը մեծ ազդեցություն չի ունեցել գաղութների նավարկության համար, քանի որ նորաստեղծ ամերիկյան ռազմածովային նավատորմը չուներ բրիտանացիների նավերի նման չափսերով մեծ և հզոր նավեր, այլ փոքր և ավելի արագ մանևրելու հնարավորություն ունեցող նավերով էր նավարկում։

Մոնտգոմերի ֆորտի շղթա (1776-1777) խմբագրել

 
Վեսթ Փոյնթի Ֆրանսիական քարտեզ 1780. ֆորտերի, հրետանային մարտկոցների, Վեսթ Փոյնթի և Սահմանադրության կղզու միջև Հուդզոն գետով անցկացված շղթայի հատակագիծ

1776 թվականին շղթան և բումը` նավիգացիոն արգելաշղթան անցկացվել է գետի վրայով արևմտյան ափի Մոնտգոմերի ֆորտից դեպի Հուդզոն բարձրավանդակի ստորին մուտքի գագաթներից Արջի լեռան վրայի կամրջից դեպի հյուսիս, մինչև արևելյան ափին գտնվող Էնթոնի Նոսը։ Շղթայի տեղադրման աշխատանքները ղեկավարել է Կապիտան Թոմաս Մաչինը։ 1776 թվականի նոյեմբերին գետի հոսանքի ուժից շարքից դուրս է եկել շղթայի խոտան օղակներից մեկը` առաջացնելով Հուդզոն գետը շղթայելու նախագծի որոշ դժվարություններ[7]։ Որից հետո շղթան վերանորոգվել և վերատեղադրվել է։

1777 թվականի հոկտեմբերի 6-ին բրիտանացիներն ապամոնտաժել են շղթան, այն բանից հետո, երբ գրավել են Մոնտգոմերի և Քլինթոն ֆորտերը[Ն 2][8]։ Ապամոնտաժելուց հետո, նրանք գետով վերև են բարձրացել, ներխուժել են Քինգսթոն` այն ժամանակ Նյու Յորք նահանգի մայրաքաղաքը, հրդեհի մատնել այն` հողին հավասարեցնելով հարյուրավոր շենքեր և շինություններ, թողնելով միայն մի քանիսը։

Նյու Յորքի նահանգապետ Ջորջ Քլինթոնը, որին Նյու Յորքի կոնվենցիայով հանձնարարվել էր Հուդզոնը պաշտպանելու միջոցներ մշակել, հաշվի առնելով, որ բրիտանացիները նախկինում երբեք չէին փորձել շղթայով անցկացնել նավերը[9], եզրակացրել է, որ գետը խոչընդոտներով ծածկելու հիմնական գաղափարը կարծես հիմնավոր լուծում է։ Այն բանից հետո, երբ կապիտան Մաչինը ապաքինվել է բրիտանացիների հետ մարտից ստացած վերքերից, նրանք ձեռնամուխ են եղել Վեսթ Փոյինթում ավելի ամուր` Մեծ շղթա կառուցելու գործին, որը կառուցվել և տեղակայվել է 1778 թվականին։

Պոլեպել կղզու շևալ դե ֆրիզ (1776-1777) խմբագրել

Մեկ այլ chevaux de frize անցկացվել է Հուդզոն գետի արևելյան ափին գտնվող Plum Point-ի և West Point-ից հյուսիս գտնվող Պոլեպել կղզու միջև։ Պաշտպանության այս նախագիծն այդպես էլ ամբողջությամբ չի ավարտվել, և կորցրել է կարևորությունը` հաջորդ տարի Վեսթ Փոյինթում մեկ այլ նախագծի` Մեծ շղթայի ավարտից հետո։

Մեծ շղթա (1778-1782) խմբագրել

 
Chain Battery-ի հողաշինականան պաշտպանության մնացորդները ԱՄՆ ռազմական ակադեմիայի Flirtation Walk պատմական քարքարոտ արահետում

1778 թվականի գարնանը ծանր շղթան անցկացվել է Հուդզոն գետի վրայով Վեսթ Փոյինթից մինչև Սահմանադրություն կղզի` հսկայական գերաններով լաստանավերի միջոցով։ Նպատակն էր խոչընդոտել բրիտանական նավերի տեղաշարժը Վեսթ Փոյինթից դեպի հյուսիս։ Հոսանքով ներքև գետի վրայով անցկացված երկրորդ` 100 յարդ (90 մ) երկարությամբ գերանային ցցապատնեշը (կոնստրուկցիայով սանդուղք հիշեցնող)՝ սպառնալիք է ներկայացրել ցանկացած նավի համար, որը կփորձեր մոտենալ պատնեշին։

Հուդզոն գետի փոփոխական մակընթացությունները, ուժեղ հոսանքը և հաճախակի անբարենպաստ քամիներն ինքնին անբարենպաստ են Վեսթ Փոյինթի մոտով նավարկության համար։ Այս ամենն ավելի բարդանում է նրանով, որ գետի լայնությունն այդ մասում նեղանում է, որից հետո ոլորանը կտրուկ «S-աձև կորություն» ունի, որը ցանկացած մեծ նավի ստիպում է թեքվել` նրանով անցնելու համար։

Այս բարդություններն օգտագործվել են Ամերիկյան անկախության պատերազմի ժամանակ ընդդեմ բրիտանական հարձակումների։ Գետի երկու կողմերում գտնվող ամրոցներում և հրետանային մարտկոցներում տեղադրվել են թնդանոթներ, որոնք նախատեսված էին նավերի վրա հարձակվելու համար, երբ դրանք ստիպված էին լինում կանգնել հայրենասերների կողմից այդտեղ տեղադրված շղթայակապ խոչընդոտի պատճառով։

Շղթակապ խոչընդոտը կառուցվել է 1778 թվականին վեց շաբաթվա ընթացքում, Ուորվիքի (Օրենջ շրջան) Sterling Iron Works գործարանում Նյու Ջերսիի Ռինգվուդ նահանգի Long Pond Iron Works գործարանի շղթայական օղակներից։ Ավարտից հետո 600 յարդ (550 մ) երկարությամբ շղթան կազմված էր երկաթե օղակներից, որոնցից յուրաքանչյուրը` 2 ֆուտ (0,6 м) երկարությամբ և 140-180 ֆունտ (64-82 կգ) կշռով[10]։ Օղակները սայլակավորված տեղափոխվել են դեպի Նյու Յորքի Նյու Վինձոր քաղաք, որտեղ դրանք հավաքվել են և ապրիլի վերջին գերանների օգնությամբ գետով ներքև` դեպի Վեսթ Փոյինթ են հասցվել։

 
Շղթայի օղակներն իրար կապող ծղխնի (Swivel )

Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով ծղխնիները (Swivel ), U-աձև ամրակները ու խարիսխները, շղթան կշռել է 65 տոննա։ ջրի երեսին մնալու համար կտրվել են գերաններ, որոնց երկարությունը կազմել է 16 ֆուտ (5 մ)։ Դրանք ջրապաշտպան նյութով են պատվել, որից հետո դրանցով կառուցվել են լաստեր։ Այդ նպատակով գերանները դասավորվել են չորսական, դրանք իրար միացվել են 3 մետր երկարություն ունեցող քառանիստ գերաններով։

Մետաղական օղակներից կազմվել են շղթայի կարճ հատվածներ (10 օղակ, մեկական ծղխնի և U-աձև ամրակ), որոնք համապատասխանաբար ամրակցվել են առանձնի լաստերին, ապա լաստերն իրար են միացվել, որպեսզի ջրի վրա գտնվելիս առաջանա շղթաներից և լաստերից կազմված անընդմեջ բում-պատնեշ (boom):

1778 թվականի ապրիլի 30-ին շղթան գետի վրայով տեղադրելն ու տեղափոխումն ուղղորդել է Մոնտգոմերի ֆորտում շղթան տեղադրած կապիտան Թոմաս Մաչինը։ Շղթայի երկու ծայրերը գերանների օգնությամբ խարսխվել են քարերով լցված փոսերով մեջ. հարավային ծայրը՝ արևմտյան ափին գտնվող փոքրիկ ծովախորշում, իսկ հյուսիսային ծայրը՝ Սահմանադրություն կղզում։

West Point-ի կողմը պաշտպանված էր բարձրավանդակի հրետամարտկոցներով (Chain Battery), իսկ Սահմանադրություն կղզու կողմից՝ ծովային հետևակի մարտկոցներով (Marine Battery): Շղթայի լարվածությունը կարգավորելու համար օգտագործվել են ճախարակների, գլանների, պարանների համակարգ, իսկ գետի հոսքի միջին մասում` խարիսխների համակարգ՝ գետի հոսանքի և փոփոխվող մակընթացության հետևանքները հաղթահարելու համար։ Մինչև 1783 թվականը շղթան ամեն ձմեռ հանվել է, իսկ գարնանը կրկին տեղադրվել` սառույցի վնասակար ազդեցութունից խուսափելու համար։

Բրիտանացիները երբեք չեն փորձել հատել Մեծ շղթան, չնայած այն բանին, որ բրիտանական կողմ անցած Բենեդիկտ Առնոլդը[11] նրանց հետ նամակագրության մեջ պնդել է, որ «լավ բեռնված նավը կարող է կոտրել շղթան»[12]։ Լեհ ինժեներ և հայրենասեր կամավոր Թադեուշ Կոստյուշկոն իր ներդրումն է ունեցել Վեսթ Փոյինթի ամրությունների համակարգում[13]:52–70:

 
 
 
Երկաթե Մեծ շղթայի և գերաններով բումի սխեմատիկ պատկեր Վեսթ Փոյնթից դեպի հյուսիս Հուդզոն գետի տեսարան
նկարիչ` Սեթ Իսթման, 1875)
ԱՆկախության պատերազմի ժամանակ Հուդզոն գետի վրա գտնվող Սահմանադրություն կղզու «կրակակետերը»

Հուշահամալիրներ խմբագրել

Պատերազմից հետո Մեծ շղթայի մի մասը պահպանվել է սերունդների համար, իսկ մնացածը տեղափոխվել է Նյու Յորք նահանգի Քոլդ Սփրինգ քաղաքի մոտակայքում գտնվող West Point գործարանի ձուլարան՝ հալելու համար[14]։ Պահպանված մասն առաջին անգամ ցուցադրվել է Վեսթ Փոյինթի հրետանային համալիրում՝ գրավված ականանետի հետ միասին, որը ցուցադրվել է 1905 թվականին[15][16]։

1778 թվականին Ջորջ Վաշինգտոնը Վեստ Փոյինթ վայրի դիրքը շատ կարևորելով այդտեղ ամրոց կառուցելու որոշում է կայացրել։ Դա Հուդզոն գետի ոլորանի վրա բարձր սարահարթում է, մայրցամաքային բանակը կարող էր այնտեղից վերահսկել նավափոխադրումների կարևոր երթևեկությունը։ Ֆորտի նախագիծը կազմել է լեհական սպա Տադեուշ Կոստյուշկոն։ Այդ ամրոցը կարևոր դեր է խաղացել ԱՄՆ անկախության համար մղվող պատերազմում։

Փիթեր Թաունսենդի ''Stirling Iron Works'' մետաղաձուլական գործարանում կռած Մեծ շղթայի օղակներից տասներեքը տեղադրված են Վեստ Փոյնթ Ռազմական ակադեմիայի Trophy Point հաղթանակի պարկում, որոնք խորհրդանշում են Տասներեք գաղութներից յուրաքանչյուրը։ Օղակների շղթայի մեջ ներառված են նաև ծղխնիները (Swivel ) և U-աձև ամրակ-կեռիկները։ Շղթայից մի փոքր հեռու թշնամու գերեվարված թնդանոթներն ու ականանետներն են, որոնց փողերը դեպի ներքև են ուղղված` որպես Ամերիկայում այլևս չկրակելու խորհրդանիշ։ Այս ցուցանմուշները պահպանվում են West Point թանգարանի աջակցությամբ[17]։

1855 թվականին գետից հանված բումի մի հատվածը ցուցադրվում է Նյուբուրգում Վաշինգտոնի գլխավոր գրասենյակի պետական պատմական հուշարձանների վայրում (Նյու Յորք

Բնօրինակ շղթայից երկու օղակ գտնվում են Ռեյնհեմ Հոլլ թանգարանում (Օյստեր Բեյ, Նասաու շրջան), որտեղ եղել է Ռոբերտ Թաունսենդի տունը[Ն 3][18][19]:

Հուդզոն գետի վրա գտնվող Փոլեփել կղզու սեփականատեր Ֆրենսիս Բաններմանը կեղծ օղակներ է վաճառել կոլեկցիոներներին և թանգարաններին` որպես բնօրինակ շղթայի մասեր[20]։

Հուդզոն գետի Մեծ շղթայի օղակներ
 
 
 
Հուդզոն գետի շղթաներից երկուսը գտնվում են Ջորջ Վաշինգտոնի դիմանկարի տակ՝ Նյու Յորք նահանգի Կապիտոլիումում Ամերիկյան հեղափոխության ժամանակների թնդանոթներ և Մեծ շղթայի հատված, դրանք իրար կապող ծղխնիներով (Swivel ), U-աձև ամրակներով, խարիսխներով Մեծ շղթայի հուշակոթող Trophy Point կոչվող հաղթական վայրում
Վեստ Փոյնթ Ռազմական ակադեմիա

Նշումներ խմբագրել

  1. Ֆրիզները հիմնականում կռվում էին հեծելազորի օգնությամբ, իսկ ֆրիզյան ձիերը հայտնի էին իրենց ուժով և ճարպկությամբ։ Հետևաբար, պաշտպանության համար նրանք մեծապես ապավինում էին հակահեծելազորային խոչընդոտներին` ճաղերով խաչաձև արգելափակոցներ, որոնց ըստ վայրի անվանել են ֆրիզլանդյան ձի կամ ըստ ժողովրդի` ֆրիզյան ձի կամ դիմացկուն ձիու ցեղատեսակի` ֆրիզյան ձի («Cheval de frize»)[2]:
  2. Քլինթոն ֆորտը Մոնտգոմերի ֆորտի դիմաց կառուցված երկրորդ ֆորտն էր Վեստ Փոյինթում, որը Պոպոլոպեն հովտի (այսօրվա Պոպոլոպեն Քրիք - Popolopen Creek) գետաբերանի հարավային ափին էր կառուցվել։
  3. Ռոբերտ Թաունսենդը մետալուրգիական գործարանի սեփականատեր Փիթեր Թաունսենդի զարմիկն էր և Քալփեր լրտեսական օղակի (Culper Ring) անդամ։ Լրտեսների ցանցն ակտիվ էր Ամերիկյան հեղափոխական պատերազմի ժամանակ, որը հիմնել էին մայոր Բենջամին Թալմաջը (կեղծանունը` «Ջոն Բոլթոն») և գեներալ Ջորջ Վաշինգտոնը 1778 թվականին Նյու Յորքի բրիտանական օկուպացիայի ժամանակ։ «Culper» անունը առաջարկել է Ջորջ Վաշինգտոնը` Վիրջինիա նահանգի Քալփեր շրջանի անունից։ Լրտեսական օղակի առաջնորդներն էին Աբրահամ Վուդհուլը և Ռոբերտ Թաունսենդը, որոնք համապատասխանաբար օգտագործել են «Սամուել Քալպեր ավագ» և «Սամուել Քալպեր կրտսեր» անունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Carrington, Henry Beebee (1876). Battles of the American revolution, 1775–1781: historical and military criticism, with topographical illustration. A.S. Barnes. OCLC 191278171.
  2. Chisholm, Hugh, ed. (1911). «Chevaux-de-Frise» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 6 (11th ed.). Cambridge University Press. էջ 114.
  3. «Tea Act | Colonial Protest, Taxation & Monopoly | Britannica Money». www.britannica.com (անգլերեն). 2023 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  4. "Committees of Safety", Encyclopedia Americana, 1904, Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին {{citation}}: Unknown parameter |publication-number= ignored (օգնություն)
  5. Letter from Henry Wisner and Gilbert Livingston to New-York Committee of Safety: Soundings of Hudson river in the Highlands American Archives Series 5, Volume 3, Page 0812 November 22, 1776. http://lincoln.lib.niu.edu/cgi-bin/amarch/getdoc.pl?/var/lib/philologic/databases/amarch/.27283 Արխիվացված 2014-12-04 Wayback Machine Accessed February 19, 2015.
  6. Diamant, Chaining The Hudson, 1989
  7. Diamant, Chaining the Hudson, 1989, p 105
  8. West Point Fortifications Արխիվացված 2013-11-03 Wayback Machine
  9. Diamant, Chaining the Hudson, p. 122
  10. «"Explore the Hudson River's Rich History; A Chain Across the Hudson", Rebecca Haynes, hudsonriver.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  11. «Infamous Benedict Arnold -- Military Secrets». web.archive.org. 2008 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
  12. "The Great Chain" Արխիվացված 2008-09-07 Wayback Machine, University of North Carolina
  13. Storozynski, A., 2009, The Peasant Prince, New York: St. Martin's Press, 9780312388027
  14. «A Century of Lawmaking for a New Nation: U.S. Congressional Documents and Debates, 1774 - 1875». memory.loc.gov. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
  15. «West Point Museum - U.S. Army Center of Military History». history.army.mil. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
  16. «Museum History». Rock Island Arsenal Historical Society (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
  17. «USMA: West Point Museum». Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  18. Herre, Franz (1976). Die amerikanische Revolution: Geburt einer Weltmacht. Köln: Kiepenheuer & Witsch. էջ 150. ISBN 978-3-462-01124-1.
  19. «Spy Networks -- The Culper Gang». web.archive.org. 2009 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
  20. Diamant, The Chaining of the Hudson -- And Profiteering on History Արխիվացված 2008-02-16 Wayback Machine, Hudson River

Գրականություն խմբագրել

  • "Hudson River Chain", Harper's Encyclopedia of United States History, Vol. IV, p. 447, Harper & Brothers Publishers, 1905.
  • Information plaques at Trophy Point at West Point, New York.
  • "West Point Fortifications", Scribd
  • U.S. Military Academy Department of History, West Point Fortifications Staff Ride Notecards, second edition (1998)

Արտաքին հղումներ խմբագրել