ԱՄՆ ռազմաօդային ուժեր
ԱՄՆ Ռազմաօդային ուժեր (USAF) ԱՄՆ զինված ուժերի ռազմաօդային մասը և մեկը յոթ Ամերիկյան զինված ծառայություններից։ Որպես ԱՄՆ բանակի մաս, ռազմաօդային ուժերը հիմնադրվել են 1947 թվականի սեպտեմբերի 18-ին[8]։ Այն ԱՄՆ զինված ուժերի ամենաերտասարդ ճյուղն է և աշխարհի ամենամեծ և տեխնիկապես ամենազինված ռազմաօդային ուժերն են։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հիմնական նպատակներն են ունենալ գերակշռող դիրք օդային տարածքում, իրականացնել հակաահաբեկչական գործողություններ, առավելագույնը կրճատել խաղաղ բնակչության կորուստները ավիահարվածների ժամանակ, հետախուզական բարձր ճշգրտություն և այլն[9]։
ՊատմությունԽմբագրել
Երկրորդ համաշխարհային պատերազմԽմբագրել
Մասնակցություն պատերազմական գործողություններին 1941-1945 թվականներին ԱՄՆ բանակի կազմում։ Այդ տարիներին ռազմաօդային ուժերը կորցրել են 41 575 ինքնաթիռ[10]։ Պաշտոնական տեղեկություններով, ԱՄՆ տարածքում տեղի է ունեցել 52 651 ավիացիոն պատահար[11]։
Մարդասիրական գործողություններԽմբագրել
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մասնակցել են բազմաթիվ մարդասիրական գործողություններին, այդ թվում՝
- Babylift գործողություն (անօթևան երեխաների տարհանումը Հարավային Վիետնամից)
- Provide Hope գործողություն (մարդասիրական օգնության տեղափոխումը ԱՊՀ երկրներ)
- Provide Promise գործողություն (մարդասիրական օգնության տեղափոխումը Բոսնիա)
- Provide Relief գործողություն (մարդասիրական օգնության տեղափոխումը Սոմալի)
- Unified Assistance գործողություն (մարդասիրական օգնության տեղափոխումը այն երկրներ, որոնք 2004 թվականին տուժել են ցունամիից)։
ԿառուցվածքԽմբագրել
ԱՄՆ ռազմաօդային ուժերի վարչական կառուցվածքը հաստատվում է սահմանադրության կողմից և ներառում է ռազմաօդային ուժերի նախարարությունը և շտաբը, 11 հիմնական հրամանատարություններ և հրամանատարական իրավունքներով 27 հաստատություն, այդ թվում 17 վարչություն, 7 կենտրոն և կենտրոնական ենթակայության 3 հաստատություն[12]։
Ռազմաօդային ուժերի վարչական և քաղաքական ղեկավարությունն իրականացնում են ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը (2013 թվականի դեկտեմբերի 20-ից)։ Ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Մարք Ուելշը (2012 թվականի օգոստոսի 10-ից) իրավասություններ չունի անմիջական օպերատիվ կառավարման համար, սակայն պատասխանատու է ռազմաօդային ուժերի մարտական և կազմակերպչական պատրաստվածության վրա։ Ռազմաօդային ուժերի ղեկավարումն իրականացվում է ռազմաօդային շտաբի միջոցով, որը գտնվում է Պենտագոնում, Վիրջինիա նահանգի Արլինգտոն շրջանում։
Շտաբին են ենթարկվում ռազմաօդային հրամանատարությունը և անմիջական ենթակայության բաժինները։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Global Research Identifier Database — 2015.
- ↑ «Air Force Personnel Center - Air Force Personnel Demographics»։ af.mil։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-05-ին։ Վերցված է 2015-06-02
- ↑ Flightglobal - World Air Forces 2015 (PDF), Flightglobal.com
- ↑ http://www.airforce-magazine.com/MagazineArchive/Magazine%20Documents/2012/May%202012/0512facts_figs.pdf
- ↑ «Aim High ... Fly-Fight-Win to be Air Force motto USAF»։ United States Air Force։ հոկտեմբերի 7, 2010։ Արխիվացված օրիգինալից 2012-07-19-ին։ Վերցված է հոկտեմբերի 19, 2010
- ↑ «The Air Force Flag»։ Air Force Historical Research Agency։ United States Air Force։ մարտի 24, 2007։ Վերցված է մարտի 27, 2009
- ↑ USA.gov
- ↑ United States Air Force (September 2009)։ «The U.S. Air Force»։ United States Air Force website։ Washington, DC: U.S. Air Force։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-27-ին։ Վերցված է սեպտեմբերի 27, 2009
- ↑ 2010 United States Air Force Posture Statement Archived 2015-08-10 at the Wayback Machine.. USAF, 9 February 2010.
- ↑ Army Air Forces in World War II
- ↑ «WWII Aircraft Facts»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-18-ին։ Վերցված է 2016-06-05
- ↑ Соколов А. Состояние и перспективы развития военно-воздушных сил США // Зарубежное военное обозрение. — 2015. — Т. 818. — № 05. — С. 61-70.