Գուանտանամոյի բանտ (անգլ.՝ Guantanamo Bay detention camp), ճամբար այն մարդկանց համար, ովքեր մեղադրվում են ԱՄՆ իշխանությունների կողմից զանազան հանցագործությունների մեջ, մասնավորապես՝ ահաբեկչության, մրցակցի կողմից պատերազմի անցկացման, ԱՄՆ կողմից Գուանտանամո ծոցում (Կուբա) անժամկետ վարձակալվող ռազմածովային բազայում՝ 30 կմ նույնանուն քաղաքից հեռավորության վրա։

Գուանտանամոյի բանտ
Տեսակmilitary prison?
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՏեղագրությունԳուանտանամո (ռազմաբազա)
Բացված2002
Գուանտանամոյի բանտը գտնվում է ԱՄՆում
Գուանտանամոյի բանտ

Բանտը հայտնվել է 2002 թվականի հունվարին, երբ այնտեղ հասցրին Աֆղանստանից առաջին 20 մարդիկ, որոնք մեղադրվում էին «իսլամիստ ծայրահեղականների՝ թալիբների կողմից ռազմական գործողությունների մասնակցության մեջ»։ 2002 թվականից մինչև 2006 թվականը այնտեղ են եղել ավելի քան 750 օտարերկրացիներ, որոնք գերեվարվել էին ամերիկյան զորքերի կողմից Աֆղանստանի և Իրաքի տարածքներում իրականացրած գործողությունների ընթացքում։ Նրանք բոլորը, ամերիկացի զինյալների փաստմամբ, մասնակցում էին «Ալ Քաիդայի» կամ «Թալիբան» գործողություններին։ Մոտավորապես 250 մարդ այն ժամանակաընթացքում ազատվել են, փոխադրվել այլ բանտեր կամ փոխանցվել են այն երկրներին, որոնց քաղաքացիներն են հանդիսանում։ Մինչև 2006 թվականի ապրիլը՝ մնացյալների անունները գաղտնի էին պահվում «անվտանգության նկատառումներով»։ Ապրիլին Պենտագոնը ներկայացրեց Գուանատանամոյում ձերբակալված 41 երկրների ներկայացուցիչների ցանկը, որոնց թիվը 558 էր՝ հաշված թե՛ ներկաները, թե՛ արդեն անցյալում ձերբակալվածները։ 2006 թվականի ապրիլի տվյալներով՝ բանտում մնացել է 490 բանտարկյալ, որոնցից միայն 10-ին է ներկայացվել պաշտոնական մեղադրանք։ Նրանց մեծամասնությունը Սաուդյան Արաբիայի (132 մարդ), Աֆղանստանի (125) և Եմենի (107) քաղաքացիներ են։

Գուանտանամոն նաև համարվում է ույգուրյան սեպարատիստների ձերբակալման վայր, որոնց ԱՄՆ-ն հրաժարվում է փոխանցել ՉԺՀ-ին[1]։

2009 թվականի հունվարի 21-ին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնավարման 2-րդ օրը հրաման ստորագրեց բանտի վերափոխման մասին։ Ճամբարը պետք է փակվեր մեկ տարվա ընթացքում։ Բազայում դատերը կանգնեցվեցին 120 օրով։ Սակայն նախագահի որոշումը չկատարվեց, բանտը շարունակում է գործել[2]։

2010 թվականի հունվարի 5-ին, ինչպես հայտնի դարձավ The Times-ի շնորհիվ, Գուանտանամոյի գրեթե տասը նախկին բանտարկյալներ արդեն վերամիավորվել էին «Ալ Քաիդայի» հետ Եմենում։

2010 թվականի դեկտեմբերի 8-ին Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը դեմ հանդես եկավ բանտի փակմանը[3]։

2011 թվականի հունվարի 8-ին Օբաման օրենք ստորագրեց, որում դիտարկվում էր ԱՄՆ Պաշտպանության նախարարության միջոցների օգտագործման արգելումը Գուանտանամո բանտի բանտարկյալների տեղափոխության Ամերիկայի տարածք[4]։

2012 թվականի մայիսին Գուանտանամո բազայում դատ սկսվեց Խալիդ Շեյխ Մոհամեդի նկատմամբ, ում ԱՄՆ-ում համարում են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գլխավոր կազմակերպիչ, իսկ նրա չորս ենթադրյալ գործընկերները կանգնեցին ռազմական դատարանի առաջ Գուանտանամո բազայում, որտեղ նրանց ներկայացվեցին պաշտոնական մեղադրանքներ[5]։

Ելույթներում խմբագրել

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամա․ «Պաշտոնավարման անցնելուց հետո ես մեկ անգամ չէ, որ Կոնգրեսին կոչ եմ արել աշխատել իմ վարչակազմի հետ այն բանի վրա, որպեսզի փակենք բանտարկյալների պահպանման կենտրոնը Կուբայի Գուանտանամո ծոցում։ Նրա աշխատանքը թուլացնում է ազգային անվտանգությունը․ ծախսում է ռեսուրսներ, վնասում է մեր առանցքային դաշնակիցներին և գործընկերներին, ոգևորում է բռնությանը հակված ծայրահեղականներին»[6]։

Հիշատակումներ արվեստում խմբագրել

Գուանտանամոյի բանտը թեմա է համարվում կամ հիշատակվում է աֆրիկյան որոշ երաժիշտների ստեղծագործություններում։ Die Lunikoff Verschwörung խումբը նույնանուն երգ ունի։ Կոտ դ’Իվուարից երաժիշտ DJ Zidane-ի «Guantanamo» երգը նվիրված է այդ բանտին, երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել, ասես Գուանռանամոյում աֆրիկացի բանտարկյալների մասին։ Նաև հիշատակվում է "Eisenfunk - Guantanamo",«Zanga zanga» DJ Zidane, «Immooo» Konty DJ, Venerea խմբի«Guantanamo», Flobots խմբի «Same Thing», իտալացի տեխնո-երաժիշտ Rexanthony-ի «Guantanamo» երգերում։ Nizkiz բելառուսական խումբն ունի «Guantanama» անվանմամբ երգ։ OUTLANDISH խումբը ևս ունի Guantanamo երգ։ Anohni ամերիկացի երգչուհու Crisis երգը ևս այս թեմայով է։

2001 թվականի սեպտեմբերի 11-ին երեք բրիտանացի մուսուլմաններ ուղևորվեցին Աֆղանստան հարազատներին այցելության և ձերբակալվեցին «Ալ Քաիդայի» հետ կապեր ունենալու համար։ Այս փաստին է նվիրված է Մաթ Ուայթքրոսի «Ճանապարհ դեպի Գուանտանամո» ֆիլմը։

2014 թվականին նկարահանվել է Գուանտանամոյի բանտարկյալների մասին «Իքս-Ռեյ ճամբար» (Camp X-Ray (film)) ֆիլմը։ Սցենարիստ-ռեժիսորը Փիթեր Սեթլերն է, գլխավոր դերակատարը՝ Քրիստեն Ստյուարտը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարին Սանդենսի կինոփառատոնում։

Splinter Cell: Blacklist խաղի առաջադրանքներից մեկում խաղացողը պետք է փախուստի դիմի Գուանտանամոյի բանտից։

«Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժին»-ը (անգլ. NCIS) ամերիկյան հեռուստասերիալ է՝ նվիրված ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարության դաշնային գործակալության գործունեությանը (այսինքն՝ հանցագործությունների, որոնք իրագործվել են նավատորմում, կամ ամերիկացի ծովագնացների մասնակցությամբ)։ 10-րդ եթերաշրջանի 14-րդ սերիայում հիշատակվում է Գուանտանամո բանտը։ NCIS-ի գործակալները կասկածյալից խոստովանություն են կորզում կտտանքների միջոցով։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kerry Dumbaugh, "China-U.S. relations: Current Issues and Implications for U.S. Policy, " CRS Report for Congress October 1, 2007, p. 28.
  2. газета.ru: МИД России обвиняет США
  3. Конгресс США не даёт закрыть Гуантанамо — Газета. Ru
  4. «8 января 2011 года Обама подписал закон, которым предусматривается запрещение использования средств американского Министерства обороны для перемещения узников тюрьмы в Гуантанамо на территорию США». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  5. Би-би-си: На Гуантанамо начался суд над «организаторами 9/11» " Новости всего мира — Корреспондент
  6. Обама снова призвал закрыть тюрьму в Гуантанамо
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուանտանամոյի բանտ» հոդվածին։