Ագրա

քաղաք Ուտար Պրադեշում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագրա (այլ կիրառումներ)

Ագրա (անգլ.՝ Agra - Ագրա, հինդի՝ आगरा), քաղաք Հնդկաստանի հյուսիսում, Ուտար-Պրադեշ նահանգում, Ջամնա գետի (Գանգեսի վտակ) ափին։ Այստեղ է գտնվում հռչակավոր Թաջ Մահալ դամբարանը։ Քաղաքն ունի 1, 686, 976 բնակչություն։ Ագրե քաղաքը մայրաքաղաքի հետ կապում է արագընթաց երկաթգիծ։ Երկաթուղային հանգույց է, տնայնագործական արտադրության կենտրոն։ Համալսարանը հիմնադրվել է 1927-ին։

Քաղաք
Ագրա
անգլ.՝ Agra
հինդի՝ आगरा
Ագրայի Թաջ Մահալ դամբարանը
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՆահանգՈւտար Պրադեշ
ՀամայնքAgra district?
Մակերես188,40 կմ²
ԲԾՄ171±1 մետր
Բնակչություն1 585 705 մարդ (հունվարի 1, 2011)[1]
Խտություն7 431 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ562
Փոստային դասիչ282001
Ավտոմոբիլային կոդUP-80
Պաշտոնական կայքagra.nic.in(անգլ.)(հինդի)
Ագրա (Հնդկաստան)##
Ագրա (Հնդկաստան)

Պատմություն

խմբագրել

Առաջացել է որպես ամրոց XV դարում, քաղաք է XVI դարի սկզբից։ XVI-XVII դարերում եղել է Մեծ Մոնղոլների կայսրության մայրաքաղաքը։ Հարուստ է այդ ժամանակի ճարտարապետական հուշարձաններով (Ագրա ամրոցը, 1564 - 74, Մարգարտյա մզկիթը, 1646 - 53)։

Հայերը Ագրայում

խմբագրել

Ագրա քաղաքի հայ համայնքը ձևավորվել է XVI դարի 2-րդ կեսին՝ մոնղոլ տիրակալ Աքբարի օրոք։ Նա հող է տրամադրել հայերին, իր թագավորության սահմաններում ազատ ելումուտի և առանց մաքսի առևտուր անելու իրավունք տվել հայ վաճառականներին։ 1562-ին Աքբարի թույլտվությամբ կառուցվել է հայկական եկեղեցի։ Հայերին վստահվել են պետական կարևոր պաշտոններ, ծագումով հայ Սիր Ադըլը եղել է երկրի բարձրագույն դատավորը, հայուհի Հուլիանան՝ պալատական բժշկուհի։ Հայուհի է եղել նաև Աքբարի կանանցից մեկը՝ Մարիամ Զագանի Բեկում անունով։ Ագրայում է բնակվել հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ և երգահան Միրզա Ալեքսանդր Ջուլղարնայնը (Զուլ-Ղառնայն)։ Ագրահայերն ունեցել են իջևանատուն, որտեղ քննարկել են համայնքի ներքին կյանքին վերաբերող հարցեր, կնքել գործարքներ և պայմանագրեր եվրոպացիների հետ։ Համայնքը ստվարացել է Իրանի շահ Աբբաս I-ի բռնագաղթից (XVI դարի վերջ-XVII դ. սկիզբ) հետո, երբ շատ հայեր Իրանից գաղթել են Հնդկաստան։ Մողոլների կայսրության անկումով (XVIII դարի վերջ) իր կարևորությունը կորցրել է նաև Ագրան։ Շատ ագրահայեր հեռացել են քաղաքից և հաստատվել Հնդկաստանի այլ բնակավայրերում։ Ագրայի գերեզմանատանը պահպանվել են հայագիր տապանաքարեր, ցայսօր կանգուն է Սուրբ Մարտիրոս մատուռը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The Times / T. GallagherLondon: Times Media, 1785. — ed. size: 440581 — ISSN 0140-0460; 0956-1382; 1363-7746
  2. Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 359։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագրա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 53