Բացել գլխավոր ցանկը
ՄԱԿ-ի խաղաղապահհ զորքերի զինվորներն ուղտերի վրա Էրիթրեայում

Մարտական ուղտ, ուղտեր, որոնք անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններում համալրել են պետությունների զինված ուժերը: Ներկայումս, մարտական ուղտերն օգտագործվում են անապատային և կիսաանապատային մարտական գոտիներում տեղաշարժվելու նկատառումներով:

ՊատմությունԽմբագրել

Արաբական և բերբերական ուղտերը դեռևս 1000 տարի առաջ սկսել են օգտագործվել ոչ միայն բեռնափոխադրման, այլ նաև մարտական գործողությունների համար: Սովորաբար, ուղտերը հեծվում են երկար նիզակավոր և աղեղնաձիգավոր հեծյալների կողմից:

Հովսեփոս Փլավիոսն իր աշխատության մեջ մարտական ուղտերին հիշատակել է հետևյալ կերպ․

  Արաբաց թագավորի հաջորդ առճակատման ժամանակ նա կորցրեց իր ողջ բանակը: Արաբները նրան շրջափակում եին Գավլանեում տեղակայված դարանակալում, որտեղ հրեական բանակն ընկղմված էր խոր կիրճում` լցված ուղտերի հոծ զանգվածով  

Որպես մարտական կենդանիներ, շատ ավելի նպատակաարմար է ուղտերի փոխարեն ձիերի օգտագործումը: Դա պայմանավորված է նրանով, որ ուղտերը չեն շեղում ջերմությունը, սակայն մի քանի աստիճանն անգամ բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը: Սա խիստ սահմանափակում է վերջիններիս աշխատանքային կարողություններն ու դիմացկունությունը և այդ իսկ պատճառով էլ ուղտերը, ի տարբերություն ձիերի, ունեն ավելի սահմանափակ մարտավարական ունակություններ: Տարբեր է նաև ուղտերի ու ձիերի առավելագույն արագությունների ցուցանիշը:

Մարտական ուղտերի մասնակցությամբ պատմությունից մեզ այտնի ամենանշանավոր ճակատամարտերից մեկը մ.թ.ա. 2-րդ դարում տեղի ունեցած Մագնեսիայի ճակատամարտն է: Մագնեսիայի դաշտում միմյանց դեմ մարտնչում էին հռոմեական և սելևկյան բանակները: Պատմիչները գրում են, որ Անտիոքոս Մեծի գլխավորած սելևկյան բանակում աչքի էին ընկնում զինված ուղտավոր հեծյալներ։

ԳրականությունԽմբագրել