Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յայցե (այլ կիրառումներ)

Յայցե (բոս․՝ Jajce), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում։ Համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Տեղակայված է Վրբաս գետի վրա։ Պլիվա գետի վրա գտվնում է էլեկտրակայանների կասկադ։

Քաղաք
Յայցե
բոս․՝ Jajce
Զինանշան

ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Երկրամաս[[Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն]]
ԿանտոնՄիջբոսնիական
ՀամայնքՅայցե (համայնք)
ՔաղաքապետՄլադեն Կրեկիչ[1]
Առաջին հիշատակում1323 թվական
Մակերես297 կմ² կմ²
ԲԾՄ105 մ
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
Բնակչություն12 000 մարդ (1985)
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքս74 480
Փոստային դասիչ70101
Պաշտոնական կայքmodrica.ba
Յայցե (Բոսնիա և Հերցեգովինա)##
Յայցե (Բոսնիա և Հերցեգովինա)

Պատմություն խմբագրել

 
Յայցեի ամրոց

Քաղաքի անվանումը ծագում է սերբախորվաթերեն jaje բառից, որը թարգմանաբար նշանակում է «ձու»[2]։

Յայցեն առաջին անգամ հիշատակվում է 1396 թվականին։ Հիմնադրվել է Հրվոե Վուկչիչի կողմից 1391-1404 թվականներին միջև, որը հավանաբար կառուցել է ամրոցը Մեդվեդ աշտարակի տեղում։ Հրվոեից հետո քաղաքն անցել է Ռադիվոյ Յաբլանովիչին, իսկ հետո՝ Կոտրոմանիչներին՝ դառնալով թագավորական մայրաքաղաքներից մեկը։ 1423 և 1431 թվականին թագավորությունն այստեղից ղեկավարել է Տվրտկո II-ը, իսկ 1444, 1446, 1450 և 1456 թվականներին՝ Տոմաշը։ 1461 թվականին այստեղ է թագադրվել Բոսնիայի վերջին թագավոր Ստեպան Տոմաշևիչը։ 1439 թվականին թուրքական զինված խմբերն առաջին անգամ մոտեցել են Յայցեին[3]։

1463 թվականին թուրքերը գրավել են Յայցեն և կարողացել են պահել այն մինչև այդ թվականի դեկտեմբերի 24-ը։ Այսպես կոչված Յայցեի բանովինայի գոյության տարիներին, 1464-1527 թվականներին, Յայցեն եղել է դրա վարչական կենտրոնը։ Այդ ժամանակահատվածում քաղաքի կառուցվումն ավարտին է հասցվել հունգարական թագավորների կողմից։ 1527 թվականի դեկտեմբերին քաղաքը վերջնականապես գրավվել է թուրքերի կողմից, ինչի մասին Վիեննայում և Վենետիկում իմացել են 1528 թվականի հունվարի 20-28-ը։ Թուրքերն այդ ժամանակ դիձարի կողմից կառավարվող քաղաքում կայազոր են տեղավորել։ 17-րդ դարի երկրորդ կեսին ստեղծվել է Յայցեի կապետանիան։ Սուլեյմանբեգ Կուլենովիչը եղել է Յայցեի վերջին դիձարը։ 1833 թվականին այստեղ են գտնվել 12 հրանոթ[4]։

1992 թվականին Յայցե շրջանում անցկացվել է «Վրբաս-92» ռազմական գործողությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «IZBORI 2008». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  2. «Jajce». // mirjanadetelic.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  3. Redžić, Husref. Srednjovjekovni gradovi u Bosni i Hercegovini. — Сараево: Sarajevo Publishing, 2006. — С. 112.(սերբ.)
  4. Kreševljaković, Hamdija. Старые боснийские города = Stari bosanski gradovi. — Сараево: Nase starine, 1953. — С. 24.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յայցե» հոդվածին։