Իսրայելի դիվանագիտական առաքելությունների ցանկ

Իսրայելի դիվանագիտական առաքելություններ, աշխարհի տարբեր երկրներում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունները։ Ստորև ներկայացված ցանկում ներառված չեն պատվո հյուպատոսությունները։ 2021 թվականի նոյեմբերի դրությամբ՝ ՄԱԿ-ի անդամ 164 երկրներում, որոնք ճանաչել են Իսրայելի անկախությունը, այդ երկիրն ունի 82 ռեզիդենտ դեսպանություն, ներառյալ Թայվանում գրասենյակը, ինչպես նաև 22 գլխավոր հյուպատոսություն և 2 ներկայացուցչական առաքելություն[1]։

Իսրայելի դիվանագիտական առաքելությունները

Իսրայելը բազմակողմ կազմակերպություններում ունի 5 առաքելություն, որից չորսը Միավորված ազգերի կազմակերպությունում են, իսկ մեկը՝ Եվրոպական միությունում։ Իսրայելը նաև տնտեսական ու մշակութային գրասենյակ ունի Թայվանում ու ներկայացուցչական գրասենյակ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությունում[2]։

Միջազգային հարաբերություններում Իսրայելի ամենախոշոր դիվանագիտական հաղթանակը արաբական որոշ երկրների, ինչպես օրինակ Եգիպտոսի և Հորդանանի կողմից ճանաչումն էր։ Եգիպտոսն Իսրայելի անկախությունը ճանաչել է 1970-ական թվականների վերջին, իսկ Հորդանանը՝ 1990-ական թվականների սկզբին, ինչի արդյունքում Իսրայելի դեսպանություններ ունի Կահիրեում և Ամմանում։ 1990-ական թվականների սկզբին Հրեական պետությունը դիվանագիտական ներկայացուցչություններ է ստեղծել նաև նախկին սոցիալիստական մի շարք երկրներում, որոնք անկախություն էին ձեռք բերել Սառը պատերազմից հետո՝ Սոցիալիստական ճամբարի փլուզմամբ։ 1990-ական թվականների սկզբին հետխորհրդային երկրներից զատ, Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել նաև Հնդկաստանի ու Չինաստանի հետ։ 1990-ական թվականների կեսերին Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի հեռանկարներն Իսրայելին հնարավորություն տվեցին առևտրային ներկայացուցչություններ բացել արաբական մի շարք երկրներում, այդ թվում Բահրեյնում, Կատարում, Թունիսում, Օմանում և Մարոկկոյում։ 2000-ական թվականներին այդ բոլոր գրասենյակները փակվել էին[3][4][5][6]։ Գազայի պատերազմից հետո Իսրայելը փակել է իր դեսպանությունները Մավրիտանիայում և Վենեսուելայում։ Վերջիններս Թել Ավիվին ստիպել էին գնալ այդ քայլին։ 2021 թվականին, Աբրահամյան համաձայնագրերի կնքումից հետո, Իսրայելը դեսպանություններ բացեց Արաբական Միացյալ Էմիրություններում[7] և Մանամայում[8][9], գլխավոր հյուպատոսություն՝ Դուբայում[10], ինչպես նաև ներկայացուցչություն Ռաբաթում[11]։

2014 թվականից սկսած Գերմանիայի դիվանագիտական առաքելությունները Իսրայելի քաղաքացիներին տրամադրում են հյուպատոսական օգնություն բոլոր այն երկրներում, որտեղ Իսրայելը չունի պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչություն[12]։

Աֆրիկա խմբագրել

Ամերիկա խմբագրել

Ասիա խմբագրել

Եվրոպա խմբագրել

Օվկիանիա խմբագրել

Բազմակողմ կազմակերպություններ խմբագրել

Բացվելիք դեսպանություններ խմբագրել

Փակված առաքելություններ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. embassies.gov.il : Israeli Missions Around The World
  2. Israeli Delegation Discusses Cooperation with IRENA on Advancement of Renewable Energy
  3. Gedalyahu, Tzvi Ben (2010 թ․ հունիսի 27). «Bahrain Red-Faced for 'Kissing Camel' Toy with Name 'Israel'». Arutz Sheva. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. "Bahrain does not recognize Israel as a state, but Israel maintained a diplomatic mission in Bahrain before it was closed in 2000 at the start of the Second Intifada."
  4. The Middle East: Abstracts and index. Library Information and Research Service. 1999. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին. «Tunisia and Israel announced on 10/3/1994 the establishment of low-level diplomatic relations, a move that both countries described as the first step in the normalization of ties. The two countries will establish economic liaison.»
  5. «Israel and Morocco: A Special Relationship» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  6. «Oman recognizes Israel as a state». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. «Israel opens embassy in Abu Dhabi». Reuters. 2021 թ․ հունվարի 24. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  8. «Israeli Foreign Minister to Open New Bahrain Embassy on Thursday». Bloomberg. 2021 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  9. «Lapid inaugurates Israeli embassy in Bahrain». Times of Israel. 2021 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  10. «Lapid inaugurates Israeli Consulate in Dubai: 'We created the incredible'». The Jerusalem Post | JPost.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  11. «Israel's envoy inaugurates diplomatic mission in Morocco». AP NEWS (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  12. «Germany to assist Israelis in states where they have no embassy».
  13. «'Historic': Israel, Morocco agree on diplomatic ties 'as soon as possible'».
  14. Sidi Salem, Hachem (2009 թ․ մարտի 6). «Staff leave Israeli դեսպանություն in Mauritania». Thomson Reuters. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  15. «Israel closes Mauritania դեսպանություն». BBC. 2009 թ․ մարտի 6. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  16. Sidi Salem, Hachem; Fertey, Vincent (2009 թ․ մարտի 6). «Mauritania expels Israeli diplomats, shuts դեսպանություն». Thomson Reuters. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսրայելի դիվանագիտական առաքելությունների ցանկ» հոդվածին։